Մաս 8. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 30–32
Նախաբան
Հայտնությունում, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 30 բաժնում, Տերը հրահանգներ տվեց Դեյվիդ Ուիթմերին, Պիտեր Ուիթմեր Կրտսերին և Ջոն Ուիթմերին: Թոմաս Բ. Մարշը կանչ ստացավ քարոզելու, ինչպես արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 31 բաժնում: Հայտնությունում, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 32 բաժնում, Տերը կանչեց Փարլի Պ. Պրատին և Զիբա Պիտերսոնին մասնակցել դեպի Լամանացիները կատարվելիք առաքելությանը: Երբ դուք ուսումնասիրեք այս բաժինները, ուշադրություն դարձրեք խորհրդին և խոստումներին, որոնք Տերը տվեց այս միսիոներներին:
Վարդապետություն և Ուխտեր 30
Տերը կանչում է Դեյվիդ Ուիթմերին, Պիտեր Ուիթմեր Կրտսերին և Ջոն Ուիթմերին քարոզելու ավետարանը
Պատկերացրեք, թե ինչի նման կլինի կանչ ստանալ՝ ծառայելու Տիրոջը որպես լիաժամկետ միսիոներ: Գրեք որոշ զգացումների մասին, որ ձեր կարծիքով դուք կունենայիք՝ ստանալով այդպիսի կանչ.
Տերը կանչեց Ուիթմեր եղբայրներից երեքին՝ Դեյվիդին, Պիտեր Կրտսերին և Ջոնին՝ քարոզելու ավետարանը և տվեց հատուկ խորհուրդ ամեն մեկին:
Կարդացեք հատվածները Վարդապետություն և Ուխտեր 30 բաժնից հետևյալ աղյուսակի առաջին սյունակում, իսկ հետո գտեք մի սկզբունք երկրորդ սյունակում, որն ուսուցանվում է այդ հատվածներում: Գրեք հայտարարության գրությունը անվան և սուրբ գրության հղման դիմաց՝ նույն գծի վրա: Ճիշտ պատասխանները գտնվում են այս դասի վերջում:
|
|
-
Նախորդ աղյուսակից ընտրեք թավատառերով տպված սկզբունքներից մեկը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հնարավոր մի իրավիճակ, որի ժամանակ հատկապես օգտակար կլինի այս սկզբունքը:
Վարդապետություն և Ուխտեր 31․1–8։
Տերը կանչում է Թոմաս Բ. Մարշին քարոզելու ավետարանը և օգնելու Եկեղեցու հիմնադրմանը
Մտածեք ձեր ընտանիքի մասին և այն զգացումների, որ դուք ունեք նրանց հանդեպ: Կա՞ ինչ-որ մեկը ձեր ընտանիքում, ով Եկեղեցու անդամ չէ կամ չի պահում իր ուխտերը Տիրոջ հետ: Եթե այդպես է, ինչ հույսեր ունեք այդ անձնավորության համար: Վարդապետություն և Ուխտեր 31 բաժնում մենք կարդում ենք մի հայտնություն, որն ուղղված է մի նորադարձի, որի անունը Թոմաս Բ. Մարշ էր: Բաժնի մի մասը նրա ընտանիքի մասին էր: Թոմասն ամուսնացած էր և ուներ երեք փոքրիկ երեխա այն ժամանակ, երբ տրվեց այս հայտնությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 31.1–2, և փնտրեք խոստումները, որոնք Տերը տվեց Թոմասին իր ընտանիքի վերաբերյալ:
Մենք սովորում ենք այս հատվածներից, որ մեր հավատարմության միջոցով, մեր ընտանիքի անդամները կարող են օրհնվել՝ հավատալու և իմանալու ճշմարտությունը: Մտածեք, թե ինչպես այս սկզբունքը կարող է օգտակար լինել ձեզ համար, եթե դուք ունեք ընտանիքի անդամներ, ովքեր Եկեղեցու անդամներ չեն կամ չեն պահում իրենց ուխտերը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Որո՞նք են այն ուղիները, որոնցով մարդիկ կարող են օրհնվել իրենց ընտանիքի անդամների հավատարմությամբ:
-
Ինչպիսի՞ օրինակներ եք տեսել սրա վերաբերյալ:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 31.3–4,և գտեք, թե Թոմաս Բ. Մարշին Տերն ի՞նչ կանչեց անել:
Հավանաբար, հեշտ չէր Թոմասի համար թողնել իր ընտանիքը՝ ավետարանը քարոզելու համար, ճիշտ ինչպես որ դա կարող է հեշտ չլինել միսիոներների համար այսօր: Կարդացեք հետևյալ միտքը և նշեք խոստումները, որոնք Նախագահ Գորդոն Բ. Հինքլին է տվել նրանց, ովքեր ծառայում են Տիրոջը որպես միսիոներներ. «Դուք կօրհնեք նրանց կյանքը, ում ուսուցանում եք, և նրանց ժառանգների կյանքը նրանցից հետո: Դուք կօրհնեք ձեր սեփական կյանքը: Դուք կօրհնեք ձեր ընտանիքի կյանքը, ովքեր կսատարեն և կաղոթեն ձեզ համար» (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, Nov. 1995, 52):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 31.5–8 և գտեք, օրհնությունները, որոնք կգան նրանց, ում Թոմաս Բ. Մարշը ուսուցանելու էր որպես միսիոներ: Որոնեք նաև այն օրհնությունները, որոնք կգային Թոմասին և նրա ընտանիքին: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք:
Վարդապետություն և Ուխտեր 31․9–13։
Հիսուս Քրիստոսն անձնական խորհուրդ է տալիս Թոմաս Բ. Մարշին
Վարդապետություն և Ուխտեր 31․9–13 հատվածներում Տերը խորհուրդ տվեց Թոմաս Բ. Մարշին իր միսիայի և իր անձնական կյանքի վերաբերյալ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գտեք մի խորհուրդ, որը Տերը տվել էր Թոմաս Բ. Մարշին, որը ձեզ համար կարևոր է հետևել ձեր կյանքում, իսկ հետո պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ եք կարծում, որ այս խորհուրդը կարևոր է ձեզ համար և ինչպես կարող եք օգուտ քաղել դրան հետևելուց:
Նորից կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 31.13ը, և գտեք Թոմաս Բ. Մարշին տրված խոստումը, եթե նա հավատարիմ լիներ Տիրոջ խորհրդին հնազանդվելիս, որ Նա տվել էր նրան:
Օգտագործելով եթե և ապա, բառերը, գրեք խոստումը սկզբունքային հայտարարության ձևով:
Եթե , ապա :
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երկու սյունակ: Անվանեք մեկ սյունակը Արդար սովորույթներ իսկ մյուս սյունակը Արդար ընտրություններ: Թվարկեք սովորություններ, որոնք դուք որդեգրել եք կամ պետք է որդեգրեք և ընտրությունները, որոնք կատարել եք կամ պետք է կատարեք այժմ և ապագայում, որոնք կօգնեն ձեզ «հավատարիմ մնալ մինչև վերջ» (ՎևՈւ 31.13):
Վարդապետություն և Ուխտեր 32
Տերը կանչեց Փարլի Պ. Պրատին և Զիբա Պիտերսոնին մասնակցել դեպի Լամանացիները կատարվելիք առաքելությանը
Հայտնությունները, որոնք դուք ուսումնասիրեցիք Վարդապետություն և Ուխտեր 30–31 բաժիններում և նրանք, որոնք դուք կուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 32–34 բաժիններում, միսիոներական կանչերի, միսիոներական աշխատանքի և Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանն ուսուցանելու նախապատրաստության մասին են: 2012 թվականի հոկտեմբերին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց միսիոներական ծառայության տարիքի փոփոխության մասին, որը հիմնված էր աճող սերնդի հնազանդության, հավատարմության և հասունության վրա:
«Ես հաճույքով հայտարարում եմ, որ այս պահից ուժի մեջ է մտնում այն, որ բոլոր արժանի երիտասարդ տղամարդիկ, ովքեր ավարտել են ավագ դպրոցը կամ դրան համարժեք դպրոց, անկախ իրենց բնակության վայրից, հնարավորություն ունեն երաշխավորվելու միսիոներական ծառայության 18 տարեկանից՝ 19-ի փոխարեն: Ես չեմ առաջարկում, որ բոլոր երիտասարդ տղամարդիկ կծառայեն կամ պարտավոր են ծառայել այս վաղ տարիքում: Ավելի շուտ, հիմնվելով անհատական հանգամանքների վրա, ինչպես նաև քահանայության ղեկավարների վճռի վրա, այս տարբերակն այժմ մատչելի է:
«Երբ մենք աղոթքով խորհեցինք, թե որ տարիքում երիտասարդ տղամարդիկ կարող են սկսել իրենց միսիոներական ծառայությունը, մենք նաև ուշադրություն դարձրեցինք, թե երիտասարդ կանայք, որ տարիքից կարող են ծառայել: Այսօր ես ուրախությամբ հայտարարում եմ, որ արժանի երիտասարդ կանայք, ովքեր ծառայելու ցանկություն ունեն, կարող են երաշխավորվել միսիոներական ծառայության սկսած 19 տարեկանից՝ 21 տարեկանի փոխարեն:
Մենք հաստատում ենք, որ միսիոներական աշխատանքը քահանայության պարտականություն է, և խրախուսում ենք բոլոր արժանի և ֆիզիկապես ու մտավոր առումով ունակ երիտասարդ տղամարդկանց արձագանքել ծառայելու կոչմանը: Շատ երիտասարդ կանայք նույնպես ծառայում են, սակայն նրանք նույն պարտավորությունը չեն կրում, ինչպես երիտասարդ տղամարդիկ: Մենք հավատացնում ենք, որ Եկեղեցու երիտասարդ քույրերը արժեքավոր ներդրում են կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք նրանց ծառայությունը» (“Welcome to Conference,” Ensign կամ Liahona, Nov. 2012, 4–5):
Երբ շարունակեք ուսումնասիրել միսիոներական աշխատանքի վերաբերյալ այս հայտնությունները, մտածեք վաղ միսիոներների և ողջ աշխարհով մեկ այժմվա միսիոներների նախապատրաստական և աշխատանքների նմանությունների և տարբերությունների մասին:
Կից քարտեզում գտեք Ֆայեթը՝ Նյու Յորք, և Ինդիփենդենսը՝ Միսսուրի (տես նաև Եկեղեցու պատմության քարտեզ 6ը, «Եկեղեցու շարժումը դեպի արևմուտք» ձեր սուրբ գրություններում կամ LDS.orgում): Ձեր կարծիքով ո՞րքան հեռու են այս վայրերը մեկը մյուսից:
Տերը կանչեց Օլիվեր Քաուդերիին և Պիտեր Ուիթմեր Կրտսերին ճանապարհորդել Նյու Յորքից մինչև Միսսուրի (տես ՎևՈՒ 28.8; 30.5): Դեպի Լամանացիներն այս առաքելությունը մեծ հուզմունք առաջացրեց Եկեղեցու երեցների մեջ, և ոմանք ուզում էին իմանալ, թե լրացուցիչ երեցներ կարո՞ղ էին ուղարկվել՝ ուղեկցելու Օլիվերին և Պիտերին այս առաքելության ժամանակ: Վարդապետություն և Ուխտեր 32ի հայտնությունը Տիրոջ պատասխանն է:
Փարլի Պ. Պրատը մկրտվել էր 1830 թվականի սեպտեմբերին՝ այս հայտնությունը տրվելուց ընդամենը մեկ ամիս առաջ: Նա իմացել էր Մորմոնի Գրքի մասին, երբ ճանապարհորդում էր Նյու Յորքում՝ 1830 թվականի ամռանը: Նա հետագայում գրեց իր արձագանքի մասին, գրքի մի օրինակ ձեռք բերելուց հետո.
«Ես անհամբերությամբ բացեցի այն և կարդացի տիտղոսաթերթը: Ապա կարդացի մի քանի վկաների վկայությունն այն մասին, թե ինչպես էր այն գտնվել և թարգմանվել: Դրանից հետո ես սկսեցի կարդալ բովանդակությունը ըստ հաջորդականության: Ես կարդացի ողջ օրը, ուտելը բեռ էր, ես ցանկություն չունեի ուտելու, քնելը բեռ էր, երբ եկավ գիշերը, քանի որ ես նախընտրեցի կարդալը քնելուց:
Երբ ես կարդում էի, Տիրոջ հոգին ինձ վրա էր, և ես գիտեի և հասկանում էի, որ գիրքը ճշմարիտ էր, այնպես հստակորեն և այնպես ակնհայտորեն, ինչպես մարդն է հասկանում և գիտի, որ ինքը գոյություն ունի» (Autobiography of Parley Parker Pratt, ed. Parley P. Pratt [1938], 37):
Փարլին ճանապարհորդեց դեպի Պալմիրա՝ Նյու Յորք, որտեղ նա ավելի շատ բան իմացավ Հայրում Սմիթից ավետարանի Վերականգման մասին: Շուտով Հայրումն ու Փարլին ճանապարհորդեցին դեպի Ֆայեթ, որտեղ Փարլին միացավ Եկեղեցուն և կարգվեց որպես երեց Օլիվեր Քաուդերիի կողմից:
Քիչ բան է հայտնի Զիբա Պիտերսոնի մասին, բացի նրանից, որ նա մկրտվել է Օլիվեր Քաուդերիի կողմից 1830 թվականին և կարգվել որպես երեց հունիսին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 32:1–5 և գտեք, թե Փարլիին և Զիբային Տերն ինչ կանչեց անել, ինչպես նաև, թե Տերն ինչ խոստացավ նրանց:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս է խոստումը Վարդապետություն և Ուխտերում 32.3 հատվածում նման այն խոստմանը, որը Տերը տվեց Ջոն Ուիթմերին Վարդապետություն և Ուխտեր 30.11 հատվածում և Թոմաս Բ. Մարշին Վարդապետություն և Ուխտեր 31.13հատվածում:
-
Ի՞նչ են ուսուցանում այս խոստումները ձեզ՝ Տիրոջ զգացմունքների մասին նրանց հանդեպ, ովքեր Նրան ծառայում են որպես միսիոներներ:
-
1830–31 թվականների ձմռան ընթացքում Օլիվեր Քաուդերին, Պիտեր Ուիթմեր Կրտսերը, Փարլի Պ. Պրատը և Զիբա Պիտերսոնը ճանապարհորդեցին Ֆայեթից՝ Նյու Յորք, դեպի Ինդիփենդենս՝ Միսսուրի, անցնելով մոտ 1500 մղոն (2,400 կիլոմետր ) տարածություն, որից մեծ մասը՝ ոտքով: Նրանք դիմացան խորը ձյանը, ուժեղ ցրտին, սաստիկ քամիներին և հոգնածությանը, հիմնականում ապրելով եգիպտացորենի սառած հացով և հում խոզի մսով:
Չնայած այս դժվարություններին, միսիոներները հաջողության հասան ավետարանը ներկայացնելով բնիկ ամերիկյան ցեղերին Նյու Յորքում, Օհայոյում և Միսսուրիում: Նրանք նաև քարոզեցին Կիրթլենդում՝ Օհայո, մի խումբ մարդկանց, ովքեր որոնում էին Նոր Կտակարանի Քրիստոնեության վերականգումը: Այդ մարդկանցից շատերը միացան Եկեղեցուն: Այդ նորադարձներից մեկը Օհայոյից՝ Ֆրեդերիկ Գ. Ուիլյամսը, ուղեկցեց միսիոներներին դեպի Միսսուրի նրանց ճանապարհորդության մնացած մասի ընթացքում: Տերը կատարեց Իր խոստումը, որ Նա կլիներ այդ միսիոներների հետ, և որ ոչ մի բան չէր հաղթի նրանց:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 30–32 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.