Սեմինարիա
Մաս 21․ Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 101․17-42


Մաս 21. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 101․17-42

Նախաբան

1833թ․ դեկտեմբերի 16-ին և 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Միսսուրիի Սրբերի վերաբերյալ, ովքեր ծանր հալածանքներից խուսափելու համար ստիպված փախել էին իրենց տներից։ Այդ Սրբերից շատերը ստիպված են եղել ետևում թողնել իրենց ողջ ունեցվածքը։ Մարգարեի ստացած այդ հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 101-ում, կանցկացվի երեք դասի ընթացքում։ Այս երկրորդ դասն իր մեջ պարունակում է Հազարամյակի որոշ պայմանների վերաբերյալ Տիրոջ մեկնաբանությունը։ Այն նաև պարունակում է Սրբերին տված սփոփանքի և խորհրդի խոսքեր։

Վարդապետություն և Ուխտեր 101․17-34

Տերը նկարագրում է Հազարամյակի որոշ պայմաններ

Մտածեք ապագայում կատարվելիք մի քանի իրադարձությունների մասին, որոնց դուք պատրաստվում եք։ Ինչո՞ւ եք ջանք թափում այդ իրադարձություններին պատրաստված լինելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 101 բաժինը պարունակում է Հազարամյակի (խաղաղության մի ժամանակաշրջան, որը կսկսվի, երբ Քրիստոսը գա անձամբ երկրի վրա իշխելու համար) և Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը պատրաստվելու մասին հրահանգներ։ Վարդապետություն և Ուխտեր 101․17–21 հատվածից մենք սովորում ենք, որ Ջեկսոն գավառում Սրբերին Սիոնում հավաքելու Տիրոջ խոստումը․ «հետաձգվում է [ժամանակավորապես հետաձգվում է], մինչև որ մարդիկ կսրբագործվեն դրա հետ կապված մեծ պարգևի և պարտականության հետ։ Միևնույն ժամանակ սրտով ազնիվները կհավաքվեն Ռոքի Մաունթեյնսում [և աշխարհի բոլոր ցցերում]։ … Տաճարները կառուցվում են։ … Սակայն Սիոնը դեռևս կկառուցվի ընտրյալ վայրում» (James E. Talmage, Articles of Faith, 12th ed. [1924], 353)։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․22–23, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը Սրբերին, որ անեն, որպեսզի նախապատրաստվեն Նրա երկրորդ գալստյանը։ (23-րդ հատվածում, «հայտնությունը, որը պիտի գա» վերաբերվում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը։ Վարագույրը վերցնելու մեջբերումը նույնպես վերաբերվում է Երկրորդ Գալստյանը՝ այն պահին, երբ երկրի բոլոր բնակիչները կտեսնեն Փրկչին:)

Հարություն առած Հիսուս Քրիստոսը

Ելնելով Վարդապետություն և Ուխտեր 101․22-23-ից, ավարտեք հետևյալ նախադասությունը․ Մենք կարող ենք Փրկչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվել Նրա անունը, ապրելով ավետարանի սկզբունքներին համաձայն, միասին և սուրբ տեղերում։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ե՞րբ եք զգացել, որ դուք սուրբ վայրում եք։

    2. Ինչպե՞ս է այլ վերջին օրերի սրբերի հետ սուրբ տեղերում կանգնելն օգնում ձեզ նախապատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալստյանը։

Վարդապետություն և Ուխտեր 101․24–34 վերաբերվում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ ամբարիշտների կործանմանը և այն վիճակին, որը երկրի վրա կտիրի Հազարամյակի ժամանակ։ Օրինակ, 32–34 հատվածներում մենք կարդում ենք, որ Տերը հայտնի կդարձնի թաքնված բաներ երկրի վերաբերյալ, ինչպես օրինակ՝ արարումը և բաներ երկինքների վերաբերյալ։ (Թշնամանք բառը 26-րդ հատվածում վերաբերվում է ատելությանը կամ թշնամանքին։)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք Վարդապետություն և Ուխտեր 101.24-34 հատվածներում նկարագրված վիճակներից երկուսը կամ երեքը, որոնք հատկապես կցանկանայիք տեսնել։ Բացատրեք, թե ինչու այդ վիճակները նշանակալից կլինեն ձեզ համար։

Վարդապետություն և Ուխտեր 101․35-38

Տերը հավաստիացնում է Միսսուրիի Սրբերին, որ եթե նրանք հավատքով համբերեն, ի վերջո նրանք կճաշակեն Նրա փառքից։

Երբ Տերը տվեց Վարդապետություն և Ուխտեր 101․24–34-ի հայտնությունը, Միսսուրիի Սրբերը ենթարկվում էին ահռելի դժվարությունների, որոնց թվում էին ֆիզիկական բռնությունը, իրենց տների և ունեցվածքի կորուստը և եղանակային ցուրտ պայմանները։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.35-38, և բացահայտեք այն սկզբունքներն ու ցուցումները, որոնք Տերը տվեց Միսսուրիի Սրբերին, որպեսզի սփոփի և ամրապնդի Սրբերին իրենց փորձությունների մեջ։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ցուցումներից մեկը, որը Տերը տվեց Սրբերին 35–38 հատվածում։ Ապա բացատրեք, թե ինչպես կարող էր այդ ցուցումը սփոփանք բերեր Միսսուրիի Սրբերին։

Ելնելով Վարդապետություն և Ուխտեր 101․35-ի ձեր սովորածից, լրացրեք հետևյալ սկզբունքը․ Նրանք, ովքեր Փրկչի անվան համար և կճաշակեն Աստծո փառքից։

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները միշտ հետևում են Նրան, նույնիսկ, երբ նրանք հալածվում են իրենց հավատքի համար։ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստը կիսվել է հետևյալ պատմությամբ երկու Վերջին Օրերի Սրբերի մասին, ովքեր 1900-ականների սկզբներին ապրում էին Մեքսիկայում։ 1915թ-ին նրանք բռնվեցին զինվորների մի կատաղի խմբի կողմից։ Կարդալու ժամանակ ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի օրինակ էին հանդիսանում այդ երկու Վերջին Օրերի Սրբերը հավատքով հալածանքներին դիմանալիս։

President James E. Faust

«Ռաֆայել Մոնրոն փոքրիկ ճյուղի նախագահն էր Սան Մարկոսում, Մեքսիկա, իսկ Վինսենտե Մորալեսը նրա առաջին խորհրդականն էր։ … Նրանց ասացին, որ կխնայեն իրենց կյանքը, եթե նրանք զենքերը ցած դնեն և հրաժարվեն իրենց տարօրինակ հավատքից։ Եղբայր Մոնրոյը պատասխանեց իրեն բռնողներին, որ նա չունի որևէ զենք և ուղղակի իր գրպանից հանեց իր Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը։ Նա ասաց․ «Պարոնայք, սրանք իմ բոլոր զենքերն են, որ երբևէ կրել եմ։ Դրանք սխալի դեմ ճշմարտության զենքերն են»։

«Երբ ոչ մի զենք չգտան նրանց մոտ, եղբայրներին անողոքաբար խոշտանգեցին, որպեսզի պարզեին, թե որտեղ էր պահված զենքերը։ Բայց զենք գոյություն չուներ։ Այնուհետև նրանց պահակախմբի ուղեկցությամբ տարան քաղաքի ծայրամաս, որտեղ նրանց կանգնեցրին մեծ հացենու տակ՝ իրենց վրա նշան բռնած զինվորների առաջ։ Պատասխանատու սպան խոստացավ նրանց ազատություն, եթե նրանք հրաժարվեն իրենց հավատքից և միանան [զինվորներին], սակայն եղբայր Մոնրոյը պատասխանեց․ «Իմ հավատքն ինձ համար ավելի թանկ է, քան իմ կյանքը և ես չեմ կարող հրաժարվել դրանից»։

Այնհուհետև նրանց հայտնեցին, որ նրանք պետք է գնդակահարվեն և հարցրեցին, թե արդյոք վերջին ցանկություն ունեն։ Եղբայր Ռաֆայելը խնդրեց, որ նախքան գնդակահարելը նրան թույլ տային աղոթել։ Այնտեղ, իր դահիճների ներկայությամբ նա ծնկի իջավ և բարձր ձայնով, որպեսզի բոլորը լսեին աղոթեց, որ Աստված օրհնի ու պաշտպանի իր սիրելիներին և հոգ տանի փոքրիկ ճյուղի մասին, որի համար դժվար կլինի առանց ղեկավարի։ Իր աղոթքն ավարտելուց նա Փրկչի բառերն օգտագործեց, երբ Նա խաչին գամված աղոթեց իրեն մահվան դատապարտողների համար․ «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում»։ [Ղուկաս ԻԳ.34։] Ղուկաս 23:34: Այդ բառերից հետո կրակնոցներ հնչեցին, որը խլեց Եղբայր Մոնրոյի և Եղբայր Մորալեսի կյանքը» (“Discipleship,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 21–22; based on Rey L. Pratt, “A Latter-day Martyr,” Improvement Era, June 1918, 720–26)։

Մտածել այն մասին, թե երբ եք հալածվել (ծաղրանքի ենթարկվել կամ ջղայնացվել), Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ հավատքի պատճառով։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Երբ մարդիկ հալածվում են Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ իրենց ունեցած հավատքի պատճառով, ի՞նչ կարող են նրանք անել հավատքով արձագանքելու համար։

մաքուր աղ

Մտածեք աղի որոշ կիրառությունների մասին: Օրինակ, այն կարող է օգտագործվել սննդին համ տալու ու պահպանելու համար և որպես ախտահանիչ միջոց վերքերը բժշկելու համար։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.39, և բացահայտեք այն մարդկանց, որոնց հետ Տերը համեմատում է աղը:

Մտածեք, թե ինչու են այն մարդիկ, ովքեր ընդունում են ավետարանը և ուխտեր կապում Տիրոջ հետ, համարվում «երկրի աղը»։

Ուշադրություն դարձրեք, որ 39-րդ հատվածում Տերը Եկեղեցու անդամներին նաև կոչում է «մարդկանց համը»։ Համ բառը վերաբերվում է բնորոշ համին կամ որակին։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել մարդկանց համը:

Երեց Կառլոս Ի․ Ասեյ

Յոթանասունից Երեց Կարլոս Ե․ Ասեյի հետևյալ հայտարարությունը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել մարդկանց համը․ «Երբ Տերն օգտագործեց «մարդկանց համը» բառակապակցությունը, նա խոսում էր այն մարդկանց մասին, ովքեր ներկայացնում են իրեն։ Նա մատնանշում էր նրանց, ովքեր ապաշխարել էին, ովքեր մաքրվել էին մկրտության ջրերում, և ովքեր ուխտ էին կապել իրենց վրա վերցնել նրա անունը և գործը։ Ավելին, նա խոսում էր նրանց մասին, ովքեր ուխտ կապելով կկիսեին իր քահանայությունը։ Նա խոսում էր ձեր և իմ մասին» (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, May 1980, 42)։

«Երկրի աղ» ու «մարդկանց համ» բառակապակցություններն ուսուցանում են, որ որպես եկեղեցու անդամներ մենք պատասխանատվություն ունենք օգնել երկրի վրա գտնվող բոլոր մարդկանց ստանալու Աստծո օրհնությունները (տես Աբրահամ 2․8–11

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.40-42, ուշադրություն դարձնելով Տիրոջ նախազգուշացումներին և խոստումներին։

աղ և հող

Ուշադրություն դարձրեք, որ 40-րդ հատվածը ընդգրկում է «եթե երկրի աղը կորցնի իր համը» արտահայտությունը։ Աղը տարիների ընթացքում չի կորցնում իր համը։ Այն կորցնում է իր համը, եթե այն խառնվում է այլ նյութերի հետ և աղտոտվում նրանց կողմից։ Երեց Ասեյն ասել է․ «Համն ու որակը կորչում է մարդուց, երբ նա աղտոտում է իր միտքը անմաքուր մտքերով, սրբապղծում է բերանը՝ խոսելով այն, ինչ ճշմարտությունից չէ և սխալ է օգտագործում իր ուժը՝ կատարելով չար գործեր» (“Salt of the Earth,” 42)։

Վարդապետություն և Ուխտեր 101․40–42 հատվածներն ուսուցանում են մեզ, որ որպեսզի օգնենք երկրի վրա գտնվող մարդկանց ստանալ Աստծո օրհնությունները, մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից և լինենք խոնարհ։ Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում գրել այդ ճշմարտությունը:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս են Վարդապետություն և Ուխտեր 101․39-42 հատվածների Տիրոջ ուսմունքներն օգնում ձեզ հասկանալ այն, թե ինչ է Նա ակնկալում ձեզանից։

    2. Որո՞նք են այն օրինակները, թե ինչպես կարող է մեղքը խանգարել մեզ երկրի մարդկանց օրհնելուց։

    3. Ի՞նչ կանեք, որպեսզի խուսափեք մեղքից աղտոտվելուց։

Մտածեք, թե արդյոք մեղքերն աղտոտում են ձեր կյանքը։ Ապաշխարեք այդ մեղքերից, որպեսզի կարողանաք մաքուր կանգնել Տիրոջ առաջ և այդպիսով ավելի արդյունավետ կերպով կարողանաք օգնել մյուսներին ստանալու Նրա օրհնությունները։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 101․17-42 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.