Սեմինարիա
Մաս 17. Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 76.81-119, 77


Մաս 17. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 76.81–11977

Նախաբան

Այս դասն ուսումնասիրում է թելեստիալ արքայության տեսիլքը, որը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 76-ում: Այս հայտնությունը տրվեց Հայրամում, Օհայո,1832 թվականի փետրվարի 16-ին: Ջոզեֆը և Սինդին նկարագրեցին, թե ինչ իմացան նրանց մասին, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը և Հիսուսի վկայությունն ու ավետարանը մերժելու հետևանքների մասին: Նրանք նաև նկարագրեցին, թե ինչո՞վ է տարբերվում թելեստիալ թագավորությունը փառքի այլ արքայուններից և բացատրեցին, թե ի՞նչ պետք է անեն անհատները, որպեսզի իրավունք ստանան ինքնուրույն տեսնելու և հասկանալու Աստծո արքայության գաղտնիքները: Ավելի ուշ` 1832 թվականի մարտին, Ջոզեֆ Սմիթը գրի առավ իր հարցերին տված Տիրոջ պատասխանները Հայտնությունների Գրքի վերաբերյալ: Այս հայտնությունները գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 77-ում:

Վարդապետություն և Ուխտեր 76․81-112

Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ցույց տվեց թելեստիալ արքայության տեսիլքը:

Պատկերացրեք դուք քննարկում եք կրոնական թեմաներ մի ընկերոջ հետ, ով ուրիշ Քրիստոնեական եկեղեցու անդամ է: Քո ընկերն ասում է.«Անցյալ կիրակի եկեղեցում իմ քարոզիչն ասաց, որ մահից հետո մենք գնում ենք կամ դրախտ, կամ դժոխք: Ես չեմ կարծում, որ ես հիմա բավականաչափ լավն եմ դրախտ գնալու համար, բայց ես նաև չեմ կարծում, որ այդքան վատն եմ դժոխք գնալու համար: Ի՞նչ է սովորեցնում քո կրոնը դրախտի և դժոխքի մասին:

Նայեք «Վարդապետություն և Ուխտեր 76.Տեսիլքի ուրվագիծը» Մաս 16. Օր 3 դաս-ի սխեմային՝ այս ուսումնական ձեռնարկում: Ուշադրություն դարձրեք, որ փառքի վերջին արքայությունը, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը տեսան, թելեստիալ արքայությունն էր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.81–83, 103, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են մարդկանց, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը: Գուցե դուք ցանկանաք նշել այն, ինչ կգտնեք:

103 հատվածում, կախարդները մարդիկ են, ովքեր ձգտում են ղեկավարել և օգտագործել իշխանությունը չար ուժերի օգնությամբ: Անառակներըմարդիկ են, ովքեր զբաղվում են պոռնկությամբ և գործում են այլ սեռական մեղքեր:

Չափանիշներից մեկը, որով որոշվում է, թե փառքի որ արքայությունը կժառանգի տվյալ անհատը, նրա վերաբերմունքն է ավետարանի և Հիսուս Քրիստոսի վկայության հանդեպ: Կարդացեք սուրբ գրությունների հղումները հետևյալ աղյուսակում: Ձեզ հատկացված ազատ տեղում նկարագրեք, թե ինչպես են այս թագավորությունների ապագա բնակիչները վերաբերվում ավետարանին և Հիսուս Քրիստոսի վկայությանը:

Արքայություն

Արձագանքներ Ավետարանի և Հիսուս Քրիստոսի վկայության վերաբերյալ:

Սելեստիալ ( ՎևՈւ 76.50-51)

Թերեստրիալ ( ՎևՈւ 76.74,79)

Թելեստիալ ( ՎևՈւ 76.82,101)

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս եք դուք ձգտում ուժեղացնել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը:

    2. Ինչու՞ եք դուք կարծում, որ անհատի վերաբերմունքն ավետարանի և Հիսուս Քրիստոսի վկայության հանդեպ այդքան կարևոր ազդեցություն ունի այն հանգամանքի վրա, թե որ արքայությունը նա կժառանգի:

    3. Ինչպես կարող եք քաջարի լինել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.84-85, 104-6, և նշեք այն արտահայտությունները, որոնք սովորեցնում են հետևյալ ճշմարտությունը. Նրանք, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը, պետք է տառապեն դժոխքում, մինչև կփրկվեն Փրկչի կողմից:

Օգտակար է իմանալ, որ սուրբ գրություններն օգտագործում են դժոխք տերմինըառնվազն երկու ձևով: Առաջին. դժոխքը հոգևոր աշխարհի մի մասն է, որը բնակեցված է չար մարդկանցով և հոգևոր տանջանքների ու տառապանքների տառացի, բայց ժամանակավոր վիճակ է (տես Վարդապետություն և Ուխտեր 76.84-85, 104-6): «Հավերժական կրակը» փոխաբերական արտահայտություն է, որը վերաբերում է տանջալից չարչարանքներին ու տառապանքներին, որոնք կլինեն դժոխքում: Երկրորդ. սուրբ գրությունները երբեմն օգտագործում են դժոխք բառը հղում կատարելով դրսի խավարին, որը երբեմն վերաբերում է տանջանքների ու տառապանքների ժամանակավոր վիճակին, որը շարունակվում է կորստի որդիների համար` նրանց հարությունից և դատաստանից հետո, ինչպես նաև Սատանային ու նրա հետևորդներին` նախաերկրային կյանքից: (Sես Bible Dictionary, “Hell”; Guide to the Scriptures, “Hell,” scriptures.lds.org։)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը դժոխքի մասին ուսուցանել է հետևյալը.

Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Դժոխքն ունի ելք և մուտք: …Դա մի վայր է, որը նախատեսված է ուսուցանելու և կարգի հրավիրելու նրանց, ում չի հաջողվել սովորել այն, ինչ նրանք պիտի սովորեին այստեղ` երկրի վրա: (in Conference Report, Apr. 1930, 97 ):

«Ինչ վերաբերում է պատժի տևողությանը, մենք կարող ենք համոզված լինել, որ այն կտեսակավորվի ըստ մեղքի, և սխալ է այն գաղափարը, թե ամեն հանցանքի համար տրվող պատժաչափը անսահման [անվերջ] է [տես ՎևՈւ 19.6-12, 76.36, 44]: Որքան էլ մեծ է այս կյանքի ազդեցությունը ապագայի վրա և որքան որոշակի ապաշխարության համար կորցրած հնարավորությունների պատասխանատվությունը, Աստված է պահում գերեզմանից այն կողմ ներելու իշխանությունը: Սակայն սուրբ գրությունները խոսում են հավերժական և անվերջ պատժի մասին: Ցանկացած պատիժ, որը տրվում է Աստծո կողմից` հավերժ է, քանի որ Նա է հավերժ [տես ՎևՈւ 19.10-12]: Նրանը մի անվերջ պատիժների համակարգ է, քանի որ այն միշտ գոյություն կունենա որպես մի վայր կամ վիճակ, որը նախատեսված է անհնազանդ հոգիների համար, սակայն պատժի պատճառած տառապանքը վերջ կունենա ընդունելի ապաշխարության և փոխհատուցման ցանկացած դեպքի համար (The Articles of Faith, 12th ed. [1924], 60-61):

Ո՞ր արտահայտություններն են Վարդապետություն և Ուխտեր 76.85,106 -ումուսուցանում, որ դժոխքը ժամանակավոր վիճակ է նրանց համար, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է տառապանքի արդյունքը դժոխքում նրանց համար, ովքեր կժառանգեն թելեստիալ թագավորությունը.«Այս տառապանքը կլինի մաքրագործման միջոց, որի շնորհիվ ամբարիշտները կբերվեն մի վիճակի, երբ կարող են ձեռք բերել անմահություն` Հիսուս Քրիստոսի փրկագնման շնորհիվ: Նրանց հոգիները և մարմինները կմիանան նորից և կբնակվեն թելեստիալ արքայությունում: Բայց այս հարությունը չի գա, մինչև աշխարհի վերջը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:298).

Վարդապետություն և Ուխտեր 76.106-8 մենք սովորում ենք, որ ամբարիշտները կտառապեն իրենց մեղքերի համար, մինչև որ Հիսուս Քրիստոսն ավարտի Իր աշխատանքը և Աստծո երկրայինթագավորությունը հանձնի Իր Հորը, որը տեղի կունենա Հազարամյակից հետո: Հետո Քրիստոսը կթագադրվի փառքով:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.111 և Վարդապետություն և Ուխտեր 137.9, փնտրելով, թե ինչն է որոշում փառքի այն արքայությունը, որ մենք կժառանգենք:

Մեկ սկզբունք, որ մենք կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ արքայությունը, որ մենք կժառանգենք, կորոշվի համաձայն այս կյանքում կատարած մեր գործերի և սրտերի ցանկությունների:

Երեց Ռասսել Մ. Նելսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ այս սկզբունքը. «Բոլորդ կդատվեք համաձայն ձեր անհատական գործերի և սրտերի ցանկությունների [տես ՎևՈւ 137.9]: Ձեզանից չի պահանջվի վճարել ուրիշի պարտքերը: Սելեստիալ, թերեստրիալ կամ թելեստիալ արքայությունում ձեր վերջնական տեղավորումը չի որոշվելու պատահականորեն: Տերը հաստատված, անփոփոխ պահանջներ ունի յուրաքանչյուրիս համար: Դուք կարող եք իմանալ, թե ինչ են սովորեցնում սուրբ գրությունները և համապատասխանաբար ձևավորել ձեր կյանքը [տես Հովհաննես ԺԴ.2, Ա Կորնթացիս ԺԵ.40-41, ՎևՈւ 76.50-119, 98.18]» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 35):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կարող է այս սկզբունքների ըմբռնումն ազդել այսօրվա ձեր որոշման վրա:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.86-89, 98,112, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսին կլինի անմահությունը թելեստիալ արքայությունը ժառանգողների համար: Գուցե դուք ցանկանաք նշել այն, ինչ կգտնեք:

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը նկարագրեցին թելեստիալ արքայության բնակիչներին, նրանք բացատրեցին, թե ինչպես են փառքի երեք արքայությունները համեմատվում միմյանց հետ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.91–98, փնտրելով, թե ինչպես են թագավորությունները համեմատվում ըստ փառքի:

Ի՞նչ հատկանիշներով է սելեստիալ թագավորության փառքը տարբերվում թերեստրիալ և թելեստիալ արքայությունների փառքից:

արեգակ, լուսին, աստղեր

Սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ արքայունների փառքերի միջև տարբերությունը կարելի է պատկերացնել արեգակի, լուսնի և աստղերի պայծառության տարբերությամբ` ինչպես երևում է երկրից: Երկրից նայելիս ամենապայծառ աստղերը 100 անգամ ավելի պայծառ են, քան աղոտ աստղերը: Լուսինը մոտավորապես 30,000 անգամ ավելի պայծառ է, քան ամենապայծառ աստղերը: Արեգակը մոտավորապես 400,000 անգամ ավելի պայծառ է, քան լիալուսինը: Պայծառության այս տարբերություններն օգնում են պարզաբանել տարբերությունները, որ Ջոզեֆը և Սիդնին նկատեցին փառքի թագավորությունների միջև: Ինչպես կարող եք տեսնել Վարդապետություն և Ուխտեր 76.94-95, սելեստիալ փառքին արժանացողների ստացած օրհնությունները զարմանալիորեն ավելի մեծ են, քան թելեստիալ թագավորությունը ժառանգողներինը:

Վարդապետություն և Ուխտեր 76․113-19 ։

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը մեկնաբանում են, թե ինչ պետք է անեն մարդիկ, որպեսզի արժանի դառնան Աստծո արքայության խորհուրդները տեսնելու և հասկանալու համար:

Վարդապետություն և Ուխտեր 76․113-19 պարունակում է Ջոզեֆ Սմիթի և Սինդի Ռիգդոնի բացատրությունր, որով նրանց պատվիրվեց գրի չառնել նրանց ցույց տրված ամեն բան: Նրանք նաև բացատրեցին, թե ինչ պետք է անեն մյուսները, որպեսզի արժանի դառնան Աստծո արքայության խորհուրդներն ինքնուրույն տեսնելու և հասկանալու համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76․116, փնտրելով, թե որքանով արժանավոր պետք է լինի մարդը, որ տեսնի և հասկանա Աստծո թագավորության խորհուրդները` Սուրբ Հոգու զորությամբ:

Համաձայն հատված 116-ի, ինչ պետք է անի մարդը, որպեսզի արժանի դառնա Սուրբ Հոգու զորությամբ Աստծո արքայության խորհուրդները տեսնելու և հասկանալու համար :

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք պատասխան այս դասի սկզբում ներկայացված երևակայական սցենարի ընթացքում ձեր ընկերոջ տված այն հարցին, թե ի՞նչ է եկեղեցին ուսուցանում դրախտի ու դժոխքի մասին: Պատասխանեք հետևյալ հարցերին` որպես ձեր ընկերոջ տված հարցերի պատասխանների շարունակություն:

    1. Ի՞նչ է Տերը պարզաբանել դրախտի ու դժոխքի մասին Վարդապետություն և Ուխտեր 76-ում:

    2. Որո՞նք են տարբերությունները փառքի յուրաքանչյուր արքայության և դրսի խավարի միջև:

    3. Որո՞նք են տարբերությունները այն ընտրությունների միջև, որ կատարում են նրանք, ովքեր ժառանգում են տարբեր արքայութուններ և դրսի խավարը:

  2. journal iconՈրպեսզի կարողանաք կիրառել ձեր սովորածը, Վարդապետություն և Ուխտեր 76-ից, ավարտեք հետևյալ մտքերից յուրաքանչյուրը` սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

    1. Ես հավատում եմ կամ ես գիտեմ, որ …

    2. Ես ուզում եմ…

    3. Ես կանեմ…

Վարդապետություն և Ուխտեր 77

Տերը հայտնությամբ պատասխանում է Հայտնությունների Գրքի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի հարցերին:

Բացեք Վարդապետություն և Ուխտեր 77-ը, և ուշադրություն դարձրեք, թե ինչպես են տարբեր ձևով հատվածները ձևաչափված Վարդապետություն և Ուխտերի մյուս բաժինների հատվածներից : Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 77բաժնի նախաբանը, փնտրելով, թե ինչ էր անում Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երբ նա ստացավ այս հայտնությունը:

1831թվականի մարտից մինչև 1833թ. հուլիսը Մարգարե Ջոզեֆ Սմիթը կատարեց Նոր Կտակարանի ոգեշնչված վերանայում: (Այս վերանայումների հիմնական ցանկը բերված է Աստվածաշնչի Քինգ Ջեյմսի Տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակության ծանոթագրությունների մեջ` որպես ՋՍԹ և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն բաժնի հավելվածի մեջ, որտեղ փոփոխված բառերը գրված են շեղագրով: ) Հայտնության գրքի վրա աշխատելիս Մարգարեն հարցրեց Տիրոջից որոշ հատվածների իմաստի վերաբերյալ: Ջոզեֆի հարցերը և Տիրոջ պատասխանները տրված են Վարդապետություն և Ուխտեր 77-ում: Վերանայեք այս հատվածներից մի քանիսը և նկատեք, թե ինչպես յուրաքանչյուր Հ տառը նախորդում է մի հարցի, որ Ջոզեֆ Սմիթը տվեց Տիրոջը և յուրաքանչյուր Պ տառը նախորդում է Տիրոջ պատասխանին:

 սուրբ գրություններ կարդացող աղջիկը

Ջոզեֆ Սմիթի հայտնություն ստանալու փորձառությունը Վարդապետություն և Ուխտեր 77 մեզ սովորեցնում է, որ Տերը Իր մարգարեների միջոցով հայտնում է սուրբ գրությունների ճիշտ մեկնաբանությունը: Մենք կարող ենք նաև սովորել, որ եթե մենք խնդրենք Տիրոջից, Նա կարող է օգնել մեզ` հասկանալ սուրբ գրությունները:

Օգտակար կլիներ իմանալ, որ Վարդապետություն և Ուխտեր 77.6 հատվածում, 7.000 տարիները ցույց են տալիս երկրագնդի ժամանակավոր գոյությունը, որը նշանակում է Ադամի Անկումից սկսած: Այն նկատի չունի երկրագնդի տարիքը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 76.81–119, 77 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.