Սեմինարիա
Մաս 18. Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 87


Մաս 18. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 87

Նախաբան

1832 թվականի ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ անդամներ հավանաբար լրագրերից իմացան այն աղետների մասին, որ ընդգրկել էին աշխարհը: Տարվա վերջին մոտ Մարգարեն ասաց, «Այս տարի ազգերի միջև գոյություն ունեցող անհանգստություններն ավելի ակնհայտ են դարձել, քան նախկինում եղել էին` այն օրից ի վեր, ինչ Եկեղեցին սկսեց իր ուղևորությունը անապատում:(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ [2007], 249): 1832 թվականի դեկտեմբերի 25-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, ինչպես այժմ այն գրված է Վարդապետություն և Ուխտեր 87-ում, որը ներառում է մարգարեությունները պատերազմի և այն պատիժների մասին, որոնք վերջին օրերում դուրս կթափվեն բոլոր ազգերի վրա:

Վարդապետություն և Ուխտեր 87

Ջոզեֆ Սմիթը մարգարեանում է, որ պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա:

Մարգարեությունը հայտարարություն է ճշմարիտ մարգարեի կողմից` ապագա նշանի կամ իրադարձության վերաբերյալ, որը տրվում է Սուրբ Հոգուց:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 87.1-4, և գտեք մի մարգարեություն, որը տրվել է Ջոզեֆ Սմիթի կողմից: Այս հատվածներն ուսումնասիրելիս օգտակար կլինի իմանալ, որ Հարավային Կարոլինան նահանգ է Միացյալ Նահանգների հարավում:

քարտեզ, Հյուսիսային Ամերիկա

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք իմանալՎարդապետություն և Ուխտեր 87.1-4-ից, այն է որ մեր օրերում, ինչպես հնում,Տերը կարող է Իր Մարգարեների միջոցով բացահայտել ապագան մեզ համար:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող է իմանալը, որ Տերը հայտնում է ապագա իրադարձությունների մասին Իր մարգարեների միջոցով, օրհնություն լինել Եկեղեցու համար:

    2. Ինչպե՞ս կարող է սա իմանալը օրհնություն լինել քեզ և քո ընտանիքի համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնի ներածությունը: Փնտրեք այս հայտնության տարեթիվը և այն խնդիրը, որի մասին Ջոզեֆ Սմիթը խորհում էր այդ ժամանակ:

Ջոզեֆ Սմիթն իմացել էր Հարավային Կարոլինա նահանգի և Միացյալ Նահանգների ֆեդերալ կառավարության միջև գոյություն ունեցող մաքսատուրքի վերաբերյալքաղաքական հակամարտության մասին: (Տարիֆը ներմուծվող ապրանքների վրա դրվող հարկատեսակ է:) Քանի որ Հարավային Կարոլինայի բնակիչները ապավինում էին ներմուծվող ապրանքներին ավելի շատ, քան հյուսիսային նահանգների ժողովուրդը, նրանք կարծում էին, որ դաշնային տարիֆներն անարդար էին և, որ դրանք դիտմամբ գանձվում էին Հարավի հաշվին: Հարավային Կարոլինայի կառավարության ղեկավարներն ընդունեցին դաշնային օրենքները չեղյալ կամ անվավեր հայտարարելու որոշում, և Հարավային Կարոլինայի շատ բնակիչներ սկսեցին պատրաստվել ռազմական գործողությունների` ընդդեմ դաշնային կառավարության: Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ ուժով կպաշտպանի Միացյալ Նահանգների օրենքները:

1832 թվականին Միացյալ Նահանգների բոլոր լրագրերը հաղորդում էին այս հակամարտության մասին: Այդ ժամանակ էր, որ Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում, մարգարեանալով, որ «պատերազմներ … պիտի լինեն, սկսվելով Հարավային Կարոլինայի ապստամբությունից» (Վարդապետություն և Ուխտեր 87.1): 1933 թվականի սկզբներին, այս մարգարեությունից կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների կառավարությունը խաղաղությամբ կարգավորեց խնդիրը Հարավային Կարոլինայի նահանգի հետ: Ոմանք հնարավոր է հավատացին, որ ճգնաժամն անցել էր և այդ մարգարեությունը Վարդապետություն և Ուխտեր 87.1-4չէր իրականանալու, բայց ճգնաժամը միայն ժամանակավորապես դադարեցվեց, և Հարավային Կարոլինան միևնույնն է ապստամբելու էր:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս դուք կարձագանքեիք, եթե մարգարեի խոսքերը չիրականանային այդ ձևով և ձեր ակնկալած ժամանակահատվածում:

Դուք հավանաբար կցանկանաք նշել խաչաձև հղումը Վարդապետություն և Ուխտեր 87-1-ում ծանոթագրություն գ. Կարդացեք Վարդապետություն և Ուխտերը130.12–13: Ի՞նչ վերահաստատեց Ջոզեֆ Սմիթը այս հատվածներում:

Հղում կատարեք Վարդապետություն և Ուխտեր 130բաժնի նախաբանին , և գտեք տարեթիվը, երբ Ջոզեֆ Սմիթը տվեց իր մարգարեության վերահաստատումը Վարդապետություն և Ուխտերը 87-ում:

Ի՞նչ կարող է ձեզ սովորեցնել Ջոզեֆ Սմիթ Մարգարեի 10 տարի առաջ ստացած մարգարեության վերահաստատումը նրա հավատքի մասին:

Միացյալ Նահանգների կառավարության և Հարավային Կարոլինայի միջև ճգնաժամը հարթվել էր 10 տարի առաջ, 1833 թվականին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը շարունակում էր հավատալ մարգարեությանը, որ Տերը հայտնել էր իր միջոցով, չնայած որ շատ մարդիկ հրաժարվում էին հավատալ, որ Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմ տեղի կունենար:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը

1861 թվականին Հարավային ռազմանավերը սկսեցին կրակել Միացյալ Նահանգների ֆեդերալ զինվորների վրա, ովքեր տեղաբաշխված էին Ֆորթ Սամթերում` Չառլստոն Հարբորում, Հարավային Կարոլինա: Մյուս Հարավային նահանգները նույնպես միացան Հարավային Կարոլինայի սկսած քաղաքացիական պատերազմին` ընդդեմ Հյուսիսային նահանգների: Ժամանակի ընթացքում Հարավային նահանգներն օգնության համար դիմեցին Մեծ Բրիտանիային: Բացի այդ, շատերը, ովքեր ստրուկ էին եղել Հարավում, միացան Հյուսիսի բանակին և կռվեցին իրենց նախկին տերերի դեմ: Ամերիկայի Քաղաքացիական Պատերազմը շարունակվեց մինչև 1865 թվականը և ավարտվեց մոտավորապես 620,000 զինվորների մահով:

Ֆորթ Սամթեր

Ֆորթ Սամթեր, Չառլստոն Հարբոր, Հարավային Կարոլինա

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս են այս իրադարձություններն օգնում մեզ հասկանալ, որ Ջոզեֆ Սմիթը իսկական մարգարե է:

    2. Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ Ջոզեֆ Սմիթն իսկական մարգարե է:

Բոլոր մարգարեություները Վարդապետություն և Ուխտերը 87-ում կատարվել են ու կկատարվեն:

Բացի այս իրադարձություններից, որոնք հայտնությամբ տրված են Վարդապետություն և Ուխտեր 87.1-4-ում , Ջոզեֆ Սմիթը մարգարեացավ նաև այլ բաների վերաբերյալ, որոնք պետք է կատարվեին: Հատված 5-ում նշվում է, որ «մնացածը, ովքեր մնացել են երկրում … պիտի նեղեն հեթանոսներին»:

«Հետևյալ բառը` մնացածը սուրբ գրություններում հաճախ օգտագործվում է հղում կատարելով Իսրայելի տան մի հատվածին (sես Topical Guide, “remnant,” 419): Քանի որ Փրկիչը հատուկ խոստումներ էր տվել Նեփիացիների ու Լամանացիների մնացածների համար (տես 3 Նեփի 20.10, 16, 21.2, 4), շատերը ենթադրեցին, որ այս հատվածը վերաբերում է Լամանացի ժողովրդին, ովքեր մի օր կելնեին պայքարի և «կնեղեին հեթանոսներին»(ՎևՈՒ 87.5):

«Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է. «Ամերիկյան մայրցամաքի պատմությունը … վկայություն է տալիս այն մասին, որ Լամանացիները զայրացած ելել են պայքարի և նեղել են հեթանոսներին: Այս պատերազմը հնարավոր է չավարտվի Միացյալ Նահանգների ժողովրդի սխալն է, որ կարծում են, թե այս մարգարեական ասույթը առնչվում է Միացյալ Նահանգների Հնդկացիներին, բայց մենք պետք է հիշենք, որ միլիոնավոր «մնացածներ» կան Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Մեր Քաղաքացիական Պատերազմի ընթացքում էր, որ Մեքսիկայի Հնդկացիները ոտքի ելան և նվաճեցին իրենց ազատությունը բռնապետությունից, որը Նապոլեոնը ձգտում էր պարտադրել նրանց, հակառակ Հակոբի կանխագուշակությանը Մորմոնի Գրքում, թե հեթանոսների մեջ չպետք է լինի ոչ մի թագավոր այս հողի վրա: Մեքսիկայի անկախությունը և այլ ազգերի կայացումը հարավում իրականացավ երկրի վրա «մնացածների» ապստամբության շնորհիվ: Այնուամենայնիվ եկեք չկարծենք, որ այս մարգարեությունը ամբողջովին իրականացել է: (Church History and Modern Revelation, 1:363.) (Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 195

ԿարդացեքՎարդապետություն և Ուխտեր 87.6–7, և գտեք այլ իրադարձություններ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարեությամբ գուշակեց և որոնք տեղի կունենան վերջին օրերում:

Աստծո «խրատող ձեռքը» վերաբերում է այն փաստին, որ Տերն օգտագործում է Իր պատիժները, որպեսզի հուշի իր զավակներին` ապաշխարել իրենց մեղքերիրց: Բացի այդ, հատվածներում նկարագրված պատիժներից մի քանիսը տեղի կունենան, երբ Տերը պատժի ամբարիշտներին` արդարների նկատմանբ ունեցած իրենց անարդար վերաբերմունքի համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 87.8, իմանալու համար, թե ի՞նչ է Տերը մեզ ուղղորդում անել, որպեսզի մենք պատրաստ լինենք պատերազմներին և աղետներին, որոնք տեղի կունենան երկրի վրա վերջին օրերում: Մի սկզբունք, որ մենք սովորում ենք այս հատվածից, այն է, որ մենք պետք է կանգնենք սուրբ տեղերում և չշարժվենք, մինչև Տերը գա:

Սուրբ կոչվում են այն տեղերը, որտեղ մենք կարող ենք զգալ Սուրբ Հոգին, որն օգնում է մեզ` մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և սովորել Նրանցից: Սուրբ տեղերում կանգնելը հաճախ ավելի շատ կապված է այն բանի հետ, թե ինչպե՞ս ենք մենք ապրում, քան թե որտեղենք ապրում: Եթե դուք արժանի ապրեք, կունենաք Սուրբ Հոգու մշտական ուղեկցությունը և այդ դեպքում կկանգնեք սուրբ տեղերում: Ձգտեք դարձնել ձեր սիրտը սուրբ տեղ` լցված Տիրոջ Հոգով:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք մի քանի վայրեր, որոնք դուք սուրբ եք համարում: Հետո ընտրեք ձեր ճանաչած տեղերից մեկը և նկարագրեք ինչպե՞ս է սուրբ տեղերում լինելն օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս կարող եք դուք ձգտել` դարձնելու ձեր տունը սուրբ վայր: Եթե մարգարեն տեսներ ձեր ապրած տեղը. ձեր սենյակը, ձեր պահարանը կամ ձեր հաճախակի այցելած տեղերը, արդյո՞ք դրանք սուրբ տեղեր կհամարեր :

  2. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կանգնեք … սուրբ տեղերում, և մի շարժվեք» (ՎևՈւ 87.8):

    2. Ինչպե՞ս կարող է մարդը շարժվել սուրբ տեղերից:

    3. Ի՞նչ կանեք դուք, որպեսզի կանգնեք սուրբ տեղերում ավելի հավատարմորեն և չշարժվեք:

  3. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 87 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.