Սեմինարիա
Մաս 4․ Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 14-16


Մաս 4. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 14-16

Նախաբան

1829թ. մայիսի վերջին Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին սպառնալիքների ենթարկվեցին ամբոխի կողմից, մինչ ավարտում էին Մորմոնի Գրքի թարգմանությունը: Որպեսզի նրանք խուսափեին հալածանքներից, Դեյվիդ Ուիթմերը օգնեց նրանց Հարմոնիից, Փենսիլվանիա, տեղափոխվել Ուիթմերների տուն Ֆայեթում, Նյու Յորք: Ուիթմերների ընտանիքը սկսել էր մեծապես հետաքրքրվել Վերականգնման սրբազան իրադարձություններով: Ջոզեֆ Սմիթը Դեյվիդ, Ջոն և Կրտսեր Պիտեր Ուիթմերներին նկարագրել է որպես «ջանասեր ընկերներ և աջակիցներ աշխատանքում. և … անհամբեր իմանալու իրենց համապատասխան պարտականությունները»( History of the Church, 1:49): Մարգարեն աղոթեց և ստացավ Տիրոջ խոսքն ուղղված այս երեք եղբայրներից յուրաքանչյուրին:

Վարդապետություն և Ուխտեր 14

Տերը կանչում է Դեյվիդ Ուիթմերին` աջակցելու վերջին օրերի գործին:

Հետևյալ զեկույցը նկարագրում է զարմանահրաշ իրադարձությունները, որոնք թույլ տվեցին Դեյվիդ Ուիթմերին օգնելու Օլիվեր Քաուդերիին և Ջոզեֆ Սմիթին խուսափել իրենց սպասվող հալածանքներից.

Դեյվիդ Ուիթմերը ցորեն էր ցանում ընտանեկան ագարակում, որը գտնվում էր Վաթերլուում, Նյու Յորք, Ֆայեթի մոտ, երբ նրան խնդրեցին գնալ Հարմոնի, Փենսիլվանիա` օգնելու Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Նա որոշեց անել դա ագարակում իր պարտականություններն ավարտելուց հետո: Նա կարողացավ փխրեցնել իր ողջ արտը մեկ օրում` առավոտից մինչև երեկո: Հաջորդ օրը նա պատրաստվում էր պարարտացնել արտը, և նրա քույրը պատմեց նրան երեք մարդկանց մասին, որոնց մի օր առաջ «առավոտյան» տեսել էր արտում աշխատելիս: Ահա, թե ինչ է պատմում Լյուսի Մակ Սմիթն այս զարմանահրաշ իրադարձության մասին.

Լյուսի Մակ Սմիթ

«Դեյվիդը գնաց արտ և տեսավ, որ իրեն սպասվում էր երկու օրվա ծանր աշխատանք: … Ապա նա կապեց իր ձիերը արորից, և, ինչպես ագարակատերերն են անվանում, արտը հողաբաժինների բաժանելու փոխարեն, շրջեց ողջ արտի շուրջբոլորը, այդպես շարունակելով մինչև կեսօր, երբ, կանգ առնելով ճաշելու համար, դիտեց շուրջբոլորը, և, ի զարմանս իրեն հայտնաբերեց, որ նա վարել էր ցորենի ուղիղ կեսը: Ճաշից հետո նա կրկին սկսել էր աշխատել և մինչ երեկո ավարտել էր երկու օրվա ողջ աշխատանքը:

Նրա հայրը, այդ նույն երեկո գնալով արտ, տեսել էր կատարված աշխատանքը, և նա բացականչել էր. «Սրանում պիտի որ լինի նախախնամության ձեռքը, և ես կարծում եմ, որ ավելի լավ կանես, որ գնաս Պենսիլվանիա այնքան արագ, որքան արագ կատարվեց քո հողի կրացումը»:

Հաջորդ առավոտ Դեյվիդը թևի տակ առավ փայտե չափագործիքը և գնաց հողի կրացումը կատարելու, քանի որ կիրը երկու օր առաջ թողել էր իր քրոջ տան մոտ գտնվող դեզի կույտերի մոտ, սակայն այդտեղ գալով նա տեսավ, որ այն չկար: Նա վազեց իր քրոջ մոտ և հարցրեց, թե արդյոք նա գիտեր, թե ինչ էր եղել դրա հետ: Անակնկալի գալով նա ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում: Արդյո՞ք ամբողջը չէր ցանվել երեկ»:

«Որքանով որ ես գիտեմ ` ոչ»,- պատասխանեց Դեյվիդը:

«Ինձ զարմացնում է դա»,- պատասխանեց նրա քույրը,- «քանի որ երեխաներն ինձ մոտ եկան առավոտյան և աղաչում էին ինձ դուրս գալ և տեսնել մարդկանց արտում հողի կրացումը կատարելիս, ասելով, որ նրանք երբեք իրենց կյանքում չէին տեսել, որ որևէ մեկը այդքան արագ կատարեր հողի կրացումը: Ուստի, ես գնացի և տեսա երեք մարդկանց արտում աշխատելիս, ինչպես ասել էին երեխաները, սակայն, ենթադրելով, որ դու վարձել ես որոշ մարդկանց, քանի որ դու շտապում ես, ես անմիջապես տուն գնացի և այլևս ուշադրություն չդարձրեցի այդ իրադարձությանը»:

Դեյվիդը զգալի հարցում կատարեց այս խնդրի շուրջ իր բարեկամների և հարևանների շրջանակում, սակայն չկարողացավ իմանալ, թե ով էր դա արել» (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 148–49):

Պատկերացրեք, որ դուք լինեիք Դեյվիդ Ուիթմերի իրավիճակում: Ինչպե՞ս ձեզ վրա կազդեին այս հրաշքները:

Այն բանից հետո, երբ Դեյվիդ Ուիթմերը Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին բերեց Ֆայեթ, Նյու Յորք, Տերը հայտարարեց վերջին օրերում Իր գործի առաջ գալու մասին և օրհնություններ խոստացավ բոլոր նրանց, ովքեր կմասնակցեին դրան (տես ՎևՈՒ 14.1-5): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 14.6-7, փնտրելով, թե Տերն ինչ պատվիրեց Դեյվիդին անել, և պարգևը, որը նա կստանար որպես հետևանք: Տերն ի՞նչ պարգև խոստացավ նրան: Ի՞նչ պետք է Դեյվիդն աներ այս օրհնությունները ստանալու համար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր մտքերը հետևյալ հարցերի շուրջ.

    1. Հավերժական կյանքը նշանակում է որպես ընտանիքներ հավերժ ապրելը Աստծո ներկայության մեջ և Նրա նման դառնալը: Ինչպե՞ս է այս սահմանումն օգնում ձեզ հասկանալ, թե ինչու հավերժական կյանը «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»:

    2. Ինչպե՞ս կարող է հավերժական կյանքի խոստումը ոգեշնչել ձեզ պահել Աստծո պատվիրանները և տոկալ մինչև վերջ:

Վարդապետություն և Ուխտեր 14.7 Տերն ուսուցանել է կարևոր սկզբունք, որը վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրին. Եթե մենք պահենք Աստծո պատվիրանները և տոկանք մինչև վերջ, մենք կստանանք հավերժական կյանք: Խորհեք այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրելու մասին:

Այս սկզբունքն ավելի լավ հասկանալու համար խորհեք, թե ինչ կարող է նշանակել մինչև վերջ տոկալը հետևյալ իրավիճակներում.

  • Երիտասարդ տղամարդը, ով վերջերս է միացել Եկեղեցուն, այնպիսի զգացողություն ունի, կարծես նա ընկերներ չունի ծխում:

  • Երիտասարդ կինը հիվանդանում է, ինչը պահանջում է շարունակական ուշադրություն բժիշկների կողմից և անձնական խնամք մյուսների կողմից:

  • Երիտասարդ տղամարդու կամ երիտասարդ կնոջ ծնողները վերջերս ամուսնալուծվել են, և ծնողներից մեկը Եկեղեցում ակտիվ չէ:

  • Երիտասարդ տղամարդը կամ Երիտասարդ կինը շարունակաբար տառապում է մի փորձության պատճառով, որը կարող է կախվածություն առաջ բերել:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 14.8 մեկ այլ օրհնության մասին սովորելու համար, որը Տերն ասաց, որ Դեյվիդ Ուիթմերը կստանար իր հնազանդության հիման վրա:

Այս հայտնությունը ստանալուց հետո կարճ ժամանակ անց Դեյվիդ Ուիթմերը դարձավ Մորմոնի Գրքի Երեք Վկաներից մեկը: Նա տեսավ Մորոնի հրեշտակին և ոսկե թիթեղները, և նա նաև լսեց Աստծո ձայնը, որը վկայում էր հիշատակարանի ճշմարտացիության մասին:

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 14.11, որտեղ Տերը մեկ այլ խոստում տվեց Դեյվիդ Ուիթմերին իր հնազանդության հիման վրա: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ձեր իսկ բառերով գրեք «եթե-ապա» սկզբունք, որը դուք կգտնեք այս հատվածում: (Տարբերակներից մեկը կարող եք գտնել այս դասի վերջում:)

Վարդապետություն և Ուխտեր 15-16

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Ջոն և Պիտեր Ուիթմերներին, թե ինչն է ամենաարժեքավորը նրանց համար

Ջոն և Պիտեր Ուիթմերներին տրված հայտնություններն ուսումնասիրելու համար հրավիրեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ կարդալու մի քանի հատվածներ ձեզ հետ, եթե հնարավոր է: Դուք կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 15.1 և ապա թող ձեր ընտանիքի անդամը կամ ընկերը կարդա Վարդապետություն և Ուխտեր 16.1: Նմանապես կարդացեք երկու բաժինների 2-6 հատվածները, նույն ձևով հատվածները մեկ առ մեկ կարդալով: Մտածեք, թե ի՞նչ անսովոր բան եք նկատում այս երկու հայտնություններում:

Ո՞րն է այս երկու հայտնությունների տեքստի միակ տարբերությունը:

Քանի որ այս հայտնությունների 2-6 հատվածները նույնն են, թվում է, թե Տերը կարող էր տալ մեկ հայտնություն և ուղղել դրանք երկու տղամարդկանց էլ: Ի՞նչ կարող ենք մենք սովորել այն փաստից, որ Նա ժամանակ տրամադրեց անհատապես խոսելու Ջոնի և Պիտերի հետ:

Երբեմն Տերը կարող է նույն ուղերձը հայտնել տարբեր անհատների, քանի որ նրանք ունեն նմանատիպ կարիքներ, իրավիճակներ կամ ցանկություններ: Ջոնի և Պիտերի նույն բնույթի ցանկությունները գտնելու համար կրկին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 15.3-4 և Վարդապետություն և Ուխտեր 16.3-4: Ի՞նչ էին ցանկանում թե Ջոն և թե Պիտեր Ուիթմերները:

Այս հայտնություններում Տերն ուսուցանել է, որ Ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ բերելու ջանքերը մեծ արժեք ունեն մեզ համար: Երբ դուք օգնեք բերելու մարդկանց առ Հիսուս Քրիստոսը, նրանք նաև կհասկանան, որ Աստված ճանաչում և սիրում է նրանց:

Այս հայտնությունները նաև մեզ սովորեցնոմ են, որ Աստված մեզ գիտի անհատապես: Նա գիտի, որն է մեզ համար լավագույնը:

young woman with hands laid on her head
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր մտքերն այն մասին, թե ինչպես կարող են քահանայության օրհնությունը կամ միսիայի կանչը ցույց տալ, որ Աստված գիտի մեզ անհատապես:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բերել է ճշմարտության մի օրինակ, որ Աստված գիտի մեզ անհատապես.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Որոշ ժամանակ առաջ ես խոսել եմ քահանայության մի ղեկավարի հետ, ով ոգեշնչվել էր անգիր սովորել իր ցցի 13-ից մինչև 21 տարեկան բոլոր երիտասարդների անունները: Օգտագործելով երիտասարդ տղամարդկանց և կանանց լուսանկարները, նա ստեղծել էր քարտեր, որոնք վերանայում էր աշխատանքի գնալիս և այլ պահերի: Քահանայության այս ղեկավարը արագ սովորեց բոլոր երիտասարդների անունները:

Մի գիշեր քահանայության ղեկավարը երազ տեսավ երիտասարդ տղամարդկանցից մեկի վերաբերյալ, ում նա գիտեր միայն նկարի միջոցով: Երազում նա տեսավ, որ երիտասարդ տղամարդը հագել էր սպիտակ վերնաշապիկ և կրում էր միսիոներական անվանանշան: Նրա կողքին նստած էր նրա զուգընկերը, և երիտասարդ տղամարդն ուսուցանում էր մի ընտանիքի: Երիտասարդ տղամարդը ձեռքում բռնել էր Մորմոնի Գիրքը և թվում էր, թե նա վկայում էր գրքի ճշմարտացիության մասին: Ապա քահանայության ղեկավարն արթնացավ իր երազից:

Քահանայության հաջորդ հավաքի ժամանակ ղեկավարը մոտեցավ երիտասարդ տղամարդուն, ում նա տեսել էր իր երազում և խնդրեց, որ մի քանի րոպե խոսի նրա հետ: Կարճ նախաբանից հետո ղեկավարը դիմեց երիտասարդ տղամարդուն անունով և ասաց. «Ես երազող չեմ: Ես երբեք երազ չեմ տեսել այս ցցի որևէ առանձին անդամի մասին, բացի ձեզանից: Ես կպատմեմ ձեզ իմ երազը, ապա ես կցանկանայի, որ դուք ինձ բացատրեք դրա նշանակությունը»:

Քահանայության ղեկավարը պատմեց երազը և հարցրեց երիտասարդ տղամարդուն դրա նշանակության մասին: Ապշած լինելով, երիտասարդ տղան պարզապես պատասխանեց․ «Դա նշանակում է, որ Աստված գիտի, թե ով եմ ես»։ Այդ երիտասարդի և նրա ղեկավարի հետ ունեցած հետագա խոսակցությունը խորը հետք թողեց, և նրանք համաձայնության եկան, որ առաջիկա ամիսների ընթացքում նրանք ժամանակ առ ժամանակ կհանդիպեն և կխորհրդակցեն իրար հետ» («Տիրոջ գորովագութ ողորմությունները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 100)։

Խորհեք (կամ քննարկեք մի անձնավորության հետ, ով կարդաց ձեզ հետ), թե ինչպես կարող է օգտակար լինել հասկանալը, որ Աստված անհատապես ճանաչում է մեզ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի իրավիճակի մասին, երբ հասկանալը, որ Աստված գիտի ձեզ անհատապես, օգնել է ձեզ ինչ-որ ձևով, կամ գրեք այն մասին, թե ինչպես կարող է հասկանալը, որ Աստված անհատապես գիտի ձեզ, ազդել որոշումների վրա, որոնք կայացնում եք ամեն օր:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 14-16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Նշում առաջադրանք 2-ի համար. Ահա մի եղանակ, որով դուք կարող եք ներկայացնել սկզբունքը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 14.11. Եթե մենք հավատարմորեն աջակցում ենք Տիրոջը Իր գործում, ապա նա կօրհնի մեզ հոգևորապես և նյութապես: