Սեմինարիա
Մաս 1․ Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 1


Մաս 1. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 1

Նախաբան

Մինչև 1831թ. նոյեմբերը Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրի էր առել 60-ից ավելի հայտնություններ: Այնուամենայնիվ, Եկեղեցու անդամների մեծ մասը չունեին դրանց օրինակները: Մարգարեն համաժողով գումարեց Հայրամում, Օհայո, քննարկելու հայտնությունները գրքի տեսքով տպագրելու հարցը, որը պիտի կոչվեր Պատվիրանների Գիրք: Երեցներից կազմված մի հանձնաժողով մշակեց գրքի նախաբանը: Այս մշակումը չհավանելով, նրանք, ովքեր հաճախել էին համաժողովին, խնդրեցին, որ Ջոզեֆ Սմիթը հարցներ Տիրոջը նախաբանի մասին: Աղոթքի միջոցով Տիրոջը խնդրելուց հետո, Ջոզեֆը հայտնություն ստացավ նախաբանի վերաբերյալ: Պատվիրանների Գրքի համար Տիրոջ տված նախաբանը այժմ կազմում է Վարդապետություն և Ուխտերի 1 -ին բաժինը:

Վարդապետություն և Ուխտեր 1․1-16

Տերը նախազգուշացնում է պատիժների մասին, որոնք կգան ապստամբների վրա Երկրորդ Գալստյան ժամանակ

3 տղաները անտառում

Խորհեք երեք եղբայրների հետևյալ փորձառության մասին, ովքեր պաշտպանվեցին վտանգից, քանի որ նրանք լսեցին իրենց հոր նախազգուշացմանը.

«Մայքը և նրա կրտսեր եղբայրները` Էրիկը և Թոմը, սիրում էին արշավի գնալ իրենց հայրիկի հետ: Հայրիկը միշտ ասում էր, որ նա սարերը գիտեր իր հինգ մատի պես: Նա մեծացել էր, քայլելով այն նույն արահետներով իր իսկ հոր հետ, ով հովիվ էր:

…Ամռան մի օր [տղաները] մեծ ոգևորությամբ պատրաստվում էին մագլցել մինչև արահետի վերջը, հասնելով մի բարձր մարգագետնի, որտեղ կար թարմ կանաչ խոտ և գրեթե ամեն գույն ունեցող ծաղիկներ: Ուստի, նրանք սկսեցին մեծ արագությամբ վազել ծառերի միջով, չնայած, որ հոգնած էին առավոտյան արշավից: Նրանք ցանկանում էին նապաստակների պես թռչկոտել այդ բացատում:

«Կանգ կառնեք, երբ հասնեք բացատին»,- նրանց ետևից ձայն տվեց հայրը: «Ես ձեզ այնտեղ կհանդիպեմ»: Նրանք արագ առաջ էին սլանում` յուրաքանչյուրը փորձելով առաջ անցնել մյուսներից:

[Նրանք մոռացան] հայրիկի ցուցումները: Նրանք վազելով շրջաններ էին գործում խորը կանաչների մեջ` թռնելով և միմյանց շրջանցելով, աղաղակելով և իրար բռնելով:

Ապա Էրիկի մոտ մի միտք ծագեց: «Եկեք վազքի մրցում կազմակերպենք ողջ բացատի երկայնքով»: Թոմը վարանեց: Նրանք չէին կարողանում տեսնել բացատի վերջը, քանի որ խոտածածկ բլուրը փակում էր նրանց տեսադաշտը: Սակայն Մայքը չէր անհանգստանում: «Ես կարծում եմ, որ սա այն նույն բացատն է, ուր մենք եկել էինք անցած ամառ»,- համոզեց նա իր եղբայրներին:

Նրանք հավաքվեցին ծառերի մոտ: «Պատրաստ»: Գոչեց Էրիկը: «Ուշադրություն: Գնաց»: Մայքն իր այտերի վրա և իր մազերի մեջ զգում էր թարմ ու սառը քամին, և որքան ավելի արագ էր նա վազում, ավելի շատ քամի էր նա զգում: Շուտով նա դարձավ առաջատարը: Նա այնպիսի զացողություն ուներ, կարծես կարող էր հավերժ վազել:

«Կանգ առեք»,- նրանց հետևում լսվեց ամպրոպանման մի ձայն: Երեք տղաներն էլ անմիջապես կանգ առան: Նրանք շրջվեցին և տեսան հայրիկին, որ վազում էր դեպի իրենց կողմը բացատի մյուս ծայրից: «Վերադարձեք այստեղ, ինձ մոտ»,- այս անգամ ավելի մեղմ ձայնով կանչեց հայրիկը: Տղաները հնազանդվեցին: … [Ապա] նրանք միասին քայլեցին ողջ բացատով մեկ: Երբ նրանք հասան մի փոքրիկ բլրի, հայրը հանկարծակի կանգ առավ:

Նրանցից ընդամենը մի քանի քայլ առջևում մի ժայռաբեկոր պոկվեց ու ցած ընկավ մոտ 20 կամ 30 ոտնաչափ բարձրությունից: Եթե նրանք վազելիս լինեին, հնարավոր չէր լինի, որ նրանք նկատեին դա ժամանակին կանգ առնելու համար:

… «Մենք կարող էինք մահանալ»,- շշնջաց Մայքը:

«Շատ հնարավոր է: Ես իսկապես ուրախ եմ, որ դուք կանգ առաք, չնայած, որ ես ժամանակ չունեի բացատրելու համար: Երբեմն մենք պետք է նախ հնազանդվենք և հարցեր տանք ավելի ուշ»:

«Հատկապես այն ժամանակ, երբ մեկ ուրիշը գիտի, թե ինչ է տեղի ունենալու, իսկ դու չգիտես»,- ասաց Մայքը (Ana Nelson Shaw, “Stop!” Friend, June 2005, 47–48):

հայրը և որդիները ժայռաբեկորի վերևում

Խորհեք այնպիսի մի ժամանակաշրջանի մասին, երբ մեկը փորձել է գրավել ձեր ուշադրությունը և նախազգուշացնել ձեզ ինչ-որ բանի մասին: Ինչպե՞ս եք դուք արձագանքել: Դուք զգացե՞լ եք երախտագիտություն այդ անձնավորության ջանքերի համար: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

Վարդապետություն և Ուխտերում Տերը տալիս է նախազգուշացումներ, պատվիրաններ և հրահանգներ, որոնք շատ կարևոր են մեր երջանկության և փրկության համար: Ինչպես նախապես նշված է, Տերը հայտնությամբ տվեց բաժին 1-ը՝ որպես Վարդապետություն և Ուխտերի այլ հայտնությունների նախաբան: Նախաբանը նախապատրաստում է կարդոցողին գրքի բովանդակությանը` ամփոփելով ուղերձը և հեղինակի նպատակը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.1–3, և գտեք բառեր կամ արտահայտություններ, որոնք Տերն օգտագործում է կարդացողի ուշադրությունը գրավելու համար: (Կարող է օգտակար լինել իմանալը, որ ականջ դնել արտահայտությունը նշանակում է ուշադիր լսել և հնազանդվել:) Հատկացված տեղում պատասխանեք հետևյալ հարցերին․

  • Ո՞ւմ հետ է Տերը խոսում այս հատվածներում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «նրանց անօրինությունները պիտի խոսվեն կտուրների վրա և նրանց բարի գործերը պիտի բացահայտվեն» (ՎևՈՒ 1.3) արտահայտությունը:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում բացատրեք, թե, ձեր կարծիքով, ինչու կարևոր կարող է լինել մարդկանց նախազգուշացնելը, որ գաղտնի կատարված մեղքերը հայտնի են դարձվելու:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.4-7, և նշեք, թե ինչպես է Տերը Իր նախազգուշացումները տալու բոլոր մարդկանց:

Տերը հայտնում է Իր նախազգուշացումները բոլոր մարդկանց Իր ընտրյալ աշակերտների միջոցով: Տերը նախազգուշացումներ է տալիս Իր ծառաների և սուրբ գրությունների միջոցով: Վերանայեք ամենավերջին գերագույն համաժողովի ելույթներից մի քանիսը, որոնք տրվել են Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից: Ի՞նչ խորհուրդ կամ նախազգուշացումներ եք դուք լսել, որ Տիրոջ առաքյալները և մարգարեները տվել են վերջերս:

Վարդապետություն և Ուխտեր 1.8-10 Տիրոջ տված նախազգուշացումներից մեկն այն է, որ Նա կդատի մարդկանց համաձայն իրենց գործերի և ուրիշների հանդեպ իրենց վերաբերմունքի: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.11–14, և գտեք այլ նախազգուշացումներ, որոնք տվել է Տերը: Երբ դուք նայեք Սուրբ Գրքերի ուղեցույցի 12բ տողատակի գրառումը, խորհեք, թե ինչ իրադարձություն էր ակնարկում Տերը Վարդապետություն և Ուխտեր 1.12-ում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Տիրոջ այն նախազգուշացումը, որ նրանք, ովքեր ականջ չեն դնում Իր մարգարեներին, «պիտի կտրվեն մադկանց միջից» (ՎևՈՒ 1.14):

Ողջ աշխարհով մեկ տարածված ամբարշտության և ուրացության պատճառով Տիրոջ նախազգուշացումներն անհրաժեշտ են: Նրանք, ովքեր ականջ չեն դնում Նրա մարգարեների խոսքերին, կառանձնացվեն արդարներից և կկորցնեն օրհնությունները, որոնք հնարավոր են դառնում ավետարանի արարողությունների և ուխտերի միջոցով:

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.15-16: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք որոշ բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են ամբարշտությունը կամ ուրացությունը, որոնք Տերն ասել է, որ գոյություն կունենան վերջին օրերում: Ապա պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս են մեր օրերում մարդիկ քայլում «[իրենց] իսկ ճանապարհով և [իրենց] իսկ աստծո պատկերի հետևից»:

Վարդապետություն և Ուխտեր 1.17-33

Ավետարանը վերականգվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով` գալիք աղետներին ընդառաջ

Գտեք այն բառը, որը Տերն օգտագործել է Վարդապետություն և Ուխտեր 1.17 -ում, որպեսզի անդրադառնա ամբարշտության, ուրացության և ավերման արդյունքներին, որոնք ի հայտ կգան մարդկանց մեջ երկրի վրա վերջին օրերում:

Վարդապետություն և Ուխտեր 1.17-33 հատվածները ներառում են Տիրոջ լուծումները, որոնք կօգնեն մեզ անցնել վերջին օրերի աղետների միջով: Լրացրեք հետևյալ աղյուսակը, կարդալով ձախ սյունակի սուրբ գրությունների հղումները և ներկայացրեք Տիրոջ լուծումները, որոնք կօգնեն մեզ անցնել վերջին օրերի աղետների միջով: Մեջտեղի սյունակում գրեք կամ նկարեք սուրբ գրությունների հղումներում ձեր գտածի մասին: Դուք կարող եք խորհել նաև նկարել ակս նկարագրությունները ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Աջ սյունակում գրեք հակիրճ բացատրություններ, թե ինչպես են մեզ օգնում Տիրոջ լուծումները անցնել վերջին օրերի աղետների միջով:

Սուրբ գրքային հղում

Ի՞նչ լուծում է տալիս Տերն այն աղետներին, որոնք գալու են երկրի վրա:

Ինչպե՞ս կարող է այս լուծումն օգնել մեզ հանդիպելու վերջին օրերի աղետներին:

ՎևՈՒ 1.17

ՎևՈՒ 1.18-23

ՎևՈՒ 1.29

ՎևՈՒ 1․30

Հետագայում Վարդապետություն և Ուխտեր 1.30հատվածի Տիրոջ հայտարարության շուրջ խորհելու համար ձեզ կարող է օգնել այս հատվածում բառեր նշելը, որոնք ընդգծում են այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է երկրի վրա:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Վերհիշելով նախորդ դասի ժամանակ Մեծ Ուրացության մասին ձեր սովորածը` ինչպե՞ս դուք որևէ մեկին կբացարտեք, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին երկրի վրա:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչ է նշանակում լինել «կենդանի» եկեղեցու մի մասը. «Այս վերականգնված Եկեղեցին ճշմարիտ է, որովհետև այն Փրկչի Եկեղեցին է. Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննես ԺԴ.6): Եվ այն կենդանի եկեղեցի է Սուրբ Հոգու գործածության և պարգևների պատճառով: Որքան օրհնված ենք մենք, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ քահանայությունը երկրի վրա է, և մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին» (“Receive the Holy Ghost,” Ensign կամ Liahona, Nov. 2010, 97):

Սուրբ Հոգու պարգևի միջոցով Տերը կարողանում է առաջնորդել Իր Եկեղեցին շարունակվող հայտնություններով: Այս շարունակվող հայտնությունն օրինակ է, թե ինչպես է Եկեղեցին կենդանի եկեղեցի:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

    1. Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալը, որ դուք միացել եք երկրի վրա միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցուն:

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, երբ Տերը Վարդապետություն և Ուխտեր 1.30 նշում է, որ հավանում է Իր Եկեղեցին «հավաքապես և ոչ անհատապես»:

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 1.31-33, և համընկեցրեք մեղքի և ապաշխարության մասին Տիրոջ ասածը հետևյալ աղյուսակի համապատասխան հարցի հետ:

  1. Ինչպե՞ս Տերը չի կարող նայել մեղքին:

  1. Լույսը և Նրա Հոգին կվերցվեն

  1. Ինչպե՞ս դուք կարող եք ներվել:

  1. Նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի

  1. Ի՞նչ է պահում նրանց հետ, ովքեր չեն ապաշխարում:

  1. Ապաշխարեք և պահեք պատվիրանները

Վարդապետություն և Ուխտեր 1.34-39

Տերն ուղղորդում է մեզ ուսումնասիրել Իր տված հայտնությունները և պատվիրանները

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.34-36, և ուշադրություն դարձրեք բոլոր մարդկանց ուղղված Տիրոջ նախազգուշացմանը, որ պատրաստվեն Նրա Երկրորդ Գալուստին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.37-39, և գտեք ճշմարտությունները, որոնք Տերը շեշտել է Վարդապետություն և Ուխտերի Իր նախաբանի վերջին հատվածներում: (Վարդապետություն և Ուխտեր 1.37–38 սուրբ գրությունների սերտման հատված է:)

Եթե դուք դա չեք արել, դուք կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունները. Մենք պետք է ուսումնասիրենք Տիրոջ տված պատվիրանները: Տիրոջ խոսքերը բոլորը պետք է իրականանան: Տիրոջ խոսքերը ճշմարիտ են` հայտարարված լինեն դրանք Նրա կողմից, թե Նրա ծառաների:

  1. journal iconՀիմնվելով այսօրվա սովորածի վրա` ինչպե՞ս դուք կարող եք օրհնված լինել, եթե դուք ուսումնասիրեք պատվիրանները և հայտնությունները, որոնք Տերը տվել է Վարդապետություն և Ուխտերում: Ձեր մտքերը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

  2. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրի առեք մի նպատակ, որ ուսումնական տարվա ընթացքում ամեն օր ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտերը: Որպես ձեր նպատակի մի մաս, խորհեք, թե երբ, որտեղ և որքան ժամանակ կամ քանի էջ դուք կուսումնասիրեք ամեն օր:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն.Վարդապետություն և Ուխտեր 1.37-38

Որպեսզի հեշտությամբ անգիր սովորեք Վարդապետություն և Ուխտեր 1.37, թղթի մի կտորի վրա գրեք յուրաքանչյուր բառի առաջին տառը: Անգիր ասեք Վարդապետություն և Ուխտեր 1.37 (անհրաժեշտության դեպքում օգտագործելով ձեր սուրբ գրությունները), մինչև որ դուք կարողանաք անգիր ասել ողջ հատվածը` օգտագործելով միայն առաջին տառերը: Ապա ջնջեք կամ ծածկեք տառերից մի քանիսը և կրկին անգիր ասեք սուրբ գրության հատվածը: Շարունակեք այս գործընթացն այնքան ժամանակ, մինչև բոլոր տառերը ջնջվեն և դուք կկարողանաք անգիր ասել ողջ հատվածը: Կրկնեք այս գործընթացը Վարդապետություն և Ուխտեր 1.38-ի համար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 1 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.