Սեմինարիա
Մաս 18 Օր, Վարդապետություն և Ուխտեր 84.43-120


Մաս 18. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 84․43-120

Նախաբան

1832 թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 84-ում: Այս հայտնության մեջ Տերն ուսուցանեց Սրբերին Աստծո խոսքին ուշադրություն դարձնելու կարևորության մասին և պատժեց նրանց` Մորմոնի գրքին և նախկին պատվիրաններին թեթևամտորեն վերաբերվելու համար: Բացի այդ, Նա ընդգծեց, որ Առաքյալների հանձնաժողովը և այլ քահանայություն կրողները պետք է քարոզեն ավետարանն ամբողջ աշխարհով մեկ և Նա բացատրեց, թե ինչպես պիտի արվի այս աշխատանքը:

Վարդապետություն և Ուխտեր 84․43-61 ։

Տերն ուսուցանում է Սրբերին` Աստծո խոսքին ուշադրություն դարձնելու կարևորության մասին:

Կենտրոնացրեք ձեր ջանքերը սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրելու համար: Ինչպիսի՞ն են ձեր հաջողություններն այս նպատակի իրականացման գործում:

  1. journal iconԵրբեմն դժվար է պահպանել սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրելու սովորությունը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում թվարկեք այն խնդիրները, որոնց դուք բախվում եք`փորձելով ուսումնասիրել սուրբ գրություններն ամեն օր: Գրեք այն ժամանակի մասին, երբ դուք ուսումնասիրում էիք սուրբ գրությունները` նույնիսկ երբ դժվար էր այդ անելը: Ինչպե՞ս եք օրհնվել այդպես վարվելով:

Այս հատվածի ուսումնասիրությունը շարունակելով Վարդապետություն և Ուխտեր 84, դուք կսովորեք ճշմարտություններ, որոնք կոգշնչեն ձեզ` շարունակել ջանասիրաբար ուսումնասիրել սուրբ գրություններն ամեն օր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.43-44, և գտեք բառեր և արտահայտություններ, որոնք սովորեցնում են ուսումնասիրության կարևորությունը և Աստծո խոսքի կիրառումը: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք :

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 84.45-46: Այս հատվածներն օգնում են մեզ հասկանալ, որ եթե մենք ջանասիրաբար լսենք Աստծո խոսքը, ապա կլուսավորվենք Քրիստոսի Հոգու միջոցով:

Ուշադրություն դարձրեք հետևյալ արտահայտությանը «Հիսուս Քրիստոսի Հոգին»հատված 45-ում: Մեկ այլ արտահայտություն, որը նշանակում է նույն բանը, ինչ «Քրիստոսի Լույսը»: Քրիստոսի Լույսը «բարի ազդեցություն է բոլոր մարդկանց կյանքերում: Սուրբ գրություններում Քրիստոսի Լույսը երբեմն կոչվում է Տիրոջ Հոգի, Աստծո Հոգի, Քրիստոսի Հոգի կամ Կյանքի Լույս:

«Քրիստոսի Լույսը չպետք է շփոթել Սուրբ Հոգու հետ: Այն անձնավորված չէ` ինչպես Սուրբ Հոգին»: Նրա ազդեցությունն առաջնորդում է մարդկանց` գտնել ճշմարիտ ավետարանը, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը» (Հավատքին հավատարիմ. Ավետարանի Տեղեկատու[2004], 96):

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է, որ Քրիստոսի Լույսն ամեն մարդու մեջ է և «անկախ այն բանից արդյոք այս ներքին լույսը, այս ճշտի ու սխալի մասին գիտելիքը կոչվում է Քրիստոսի Լույս, բարոյական զգացում, թե խիղճ, այն կարող է ուղղորդել մեզ՝ չափավորելու մեր գործողությունները, քանի դեռ մենք չենք ճնշել կամ լռեցրել այն» («Քրիստոսի Լույսը»,Ensign կամ Լիահոնա, ապրիլ 2005, 8–9):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.47, և ավարտեք հետևյալ սկզբունքը, հիմնվելով ձեր սովորածի վրա. Եթե մենք ականջ դնենք Հոգու ձայնին, մենք կանենք .

Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 78.19, ուշադրություն դարձրեք, թե ի՞նչ կանի Հայրը, երբ մենք գանք դեպի նա:

Քրիստոսի Լույսն ունենալուց բացի, անհատները կարող են ստանալ Սուրբ Հոգու ընկերակցությունը` մկրտության ուխտի մեջ մտնելուց հետո: Սուրբ Հոգու պարգևի միջոցով նրանք կարող են ստանալ լրացուցիչ լույս և առաջնորդվել դեպի Հոր ներկայությունը`ստանալու հավերժական կյանք:

Մտածեք մի վիճակի մասին, երբ դուք փորձում էիք քայլել բացարձակ մթության մեջ: Արդյոք կա՞ տարբերություն, թե ինչպես եք քայլում, երբ բացարձակապես խավար է, համեմատած նրա հետ, երբ կա լույս: Սուրբ գրությունները հաճախ վկայակոչում են մթությունը որպես հոգևոր վիճակի խորհրդանիշ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.49-53, և գտեք, թե ու՞մ մասին էր Տերն ասել, որ գտնվում էին մթության մեջ և ինչո՞ւ էին նրանք գտնվում այդ վիճակում :

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչո՞վ է մեղքի գերության մեջ ապրելը նմանվում մթության մեջ լինելուն:

Մտածեք, թե ինչ եք զգում, որ հարկավոր է ձեզ անել, որպեսզի ստանաք Նրա ձայնը և խուսափեք մեղքի գերությունից:

Բացի նրանից, որ Տերն ասաց, որ աշխարհը գտնվում էր մթության մեջ, Տերը նաև նշեց, որ Եկեղեցու անդամների միտքը նույնպես մթագնել էր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.54-56, փնտրելով այն երկու պատճառները, թե ինչո՞ւ էին նրանց մտքերը մթագնել:

Ինչ-որ բանի թեթևամտորեն վերաբերվելը նշանակում է արհամարհել այն կամ վերաբերվել անհարգալից կամ անհոգորեն: Ինչպե՞ս կարող է մարդու միտքը մթագնել սուրբ բաներին թեթևամտորեն վերաբերվելով: Վարդապետություն և Ուխտեր 84.54-ում, «դուք թեթևամտորեն եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք» արտահայտությունը վերաբերում է հատկապես այն Սրբերին, ովքեր չէին ապրում Մորմոնի Գրքում գրված և նախկին պատվիրաններով:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.57-58 և գտեք, թե ինչի՞ն էին Սրբերը թեթևամտորեն վերաբերվում և ի՞նչ պետք է նրանք անեին, որպեսզի խուսափեն խարազանից և դատաստանից: (Հետևյալ բառը խարազան այս հատվածներում վերաբերում է Աստծո կողմից տրվող պատժին կամ փորձությանը:

Նկատեք, որ Սրբերն արհամարհել էին Մորմոնի Գիրքը ինչպես նաև «նախկին պատվիրանները», որոնք Տերը տվել էր նրանց: Երեց Դալլին Հ. Օուքսը Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է. «Այս նախկին պատվիրանները հավանաբար Տիրոջ նախորդ հայտնություններն էին, ինչպես պարունակվում էին Աստվածաշնչում (Հին և Նոր Կտակարաններ) և այն ժամանակակից հայտնություններում, որոնք արդեն տրվել էին Սրբերին (տես History of the Church, 1:318, 320) (“Another Testament of Jesus Christ,” Ensign, Mar. 1994, 63):

Վարդապետություն և Ուխտեր 84.57-58-ից, մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Եթե մենք Տիրոջ խոսքին թեթևամտորեն ենք վերաբերվում, մեր մտքերը կմթագնեն և մենք կբերվենք դատապարտության տակ:

Կիսվեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերով.

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Արդյոք հավերժական ազդեցությունը կախվա՞ծ է այն բանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում [Մորմոնի Գրքին]: Այո, կամ ի օրհնության մեզ, կամ ի դատապարտեւթյուն մեզ:

Վերջին Օրերի բոլոր Սրբերը պետք է այս գրքի ուսումնասիրությունը դարձնեն կյանքի գործ: Այլապես, նա իր հոգին դնում է վտանգի տակ և անտեսում է այն, ինչը կարող էր հոգևոր և մտավոր միասնություն տալ նրա ողջ կյանքին: Կա տարբերություն այն նորադարձի միջև, ով հիմքը դրել է Քրիստոսի վեմի վրա` Մորմոնի Գրքի միջոցով և մնում է երկաթյա ձողից բռնած և այն մեկի, ով բռնած չի մնում»: (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, May 1975, 65; տես նաև “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 5):

«Եթե սրբերը վաղ ժամանակներում կշտամբանքի էին արժանանում Մորմոնի Գրքին թեթևամտորեն վերաբերվելու համար, արդյո՞ք մենք պակաս դատապարտության կարժանանաք, եթե անենք նույն բանը:

Եկեք չմնանք մտրակի և դատաստանի դատապարտության տակ, թեթևորեն վերաբերվելով Տիրոջ կողմից մեզ տրված այս մեծ և սքանչելի պարգևին: Ընդհակառակը, եկեք ձեռք բերենք խոստումները` այն մեր սրտերում փայփայելու միջոցով» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 4–5, 7):

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կնկարագրեիք ձեր վերաբերմունքը Մորմոնի Գրքի նկատմամբ:

    2. Ի՞նչ կարող եք անել ձեր ուսումնասիրությունը կյանքի գործ դարձնելու համար:

    3. Ի՞նչ կանեք դուք, որպեսզի ավելի ջանասիրաբար ուսումնասիրեք սուրբ գրությունները և ապրեք դրանցից սովորած ճշմարտություններով:

Վարդապետություն և Ուխտեր 84․62-120 ։

Տերը հրահանգներ է տալիս նրանց, ովքեր կանչված են Իր ավետարանը քարոզելու:

Մտածեք միլիարդավոր մարդկանց մասին, ովքեր ապրում են երկրի վրա: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա ավետարանը սովորելու հնարավորություն: Սակայն Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի համար, ովքեր պատասխանատու են ավետարանը բոլոր ազգերին քարոզելու, հնարավոր չէ սովորեցնել բոլորին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.62, և գտեք հրահանգները, որ Տերը տվեց նրանց, ովքեր պատասխանատու են ավետարանը քարոզելու համար :

Ուշադրություն դարձրեք, որ Եկեղեցու առաջնորդները չեն կարող գնալ ամեն տեղ` ավետարանը քարոզելու. նրանք պետք է ուղարկեն ուրիշներին` իրենց օգնելու համար: Վարդապետություն և Ուխտեր 84.62 կարող է օգնել մեզ հասկանալ, որ բոլոր Վերջին Օրերի Սրբերը պատասխանատու են տանել ավետարանը ողջ աշխարհին:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է.

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Սուրբ գրությունները պարզորոշ կերպով հաստատում են, որ Եկեղեցու բոլոր անդամները պատասխանատու են միսիոներական աշխատանքի համար. «Ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին»: ( ՎևՈւ 88.81:)

Այս տնտեսության մարգարեները նաև պարզորեն ուսուցանել են այն գաղափարը, որ միսիոներական ծառայությունը բոլոր անդամների պարտականությունն է: Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը ուսուցանել է այդ սկզբունքը` քաջալերող բառերով. «Ամեն անդամ միսիոներ է»: (Տես Conference Report, April 1959, p. 122։) (“It Becometh Every Man,” Ensign, Oct. 1977, 3)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.64-75, և մտածեք ինչո՞ւ է կարևոր, որ ավետարանը քարոզվի ողջ աշխարհին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 78.4, ինչպե՞ս կամփոփեիք Հիսուս Քրիստոսի ավետարանն ուրիշներին քարոզելու կարևորությունը: Հետո ավարտեք հետևյալ արտահայտությունը. Ես կկատարեմ ավետարանով կիսվելու իմ պարտականությունը …

Հետևյալ ցուցակում ընդգծեք բոլոր երկյուղները, որոնք կարող են պատճառ դառնալ, որ դուք դժկամորեն ծառայեք Տիրոջը` որպես լիաժամկետ միսիոներ. տնից, ընտանիքից և ընկերներից հեռանալու երկյուղը, կրթության և աշխատանքի հնարավորությունները կորցնելու երկյուղը, միսիայի համար վճարել չկարողանալու երկյուղըը, ուրիշների հետ ավետարանի մասին խոսելու երկյուղը և նոր լեզու սովորելու երկյուղը:

Տերը հավաստիացրեց նրանց, ովքեր հնարավոր է դժկամ լինեին կամ ունենային երկյուղներ` ծառայելու Նրան որպես միսիոներ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.80,85,87-88, փնտրելով միսիոներական ծառայության պարտականությունները և օրհնությունները: Աղյուսակում լրացրեք այն, ինչ գտաք.

Միսիոներական ծառայության պարտականությունները

Միսիոներական Ծառայության օրհնությունները

Հատվածները, որ դուք ուսումնասիրել եք, հաստատում են, որ երբ մենք կիսվենք ավետարանով, Տերը կլինի մեզ հետ, կպահպանի և կուժեղացնի մեզ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես հետևյալ խոստումները, որոնք ձևակերպված են Վարդապետություն և Ուխտեր 84.80,85,88-ում կարող են ազդել ավետարանով կիսվելու ձեր ցանկության և կարողության վրա:

Վարդապետություն և Ուխտեր 84.89-97-ում, Տերը հաստատեց, որ նրանք, ովքեր ընդունում են Նրա միսիոներներին, ընդունում են նաև Իրեն և կօրհնվեն: Նա նաև սովորեցրեց, որ նրանք, ովքեր մերժում են Իր ծառաներին և Իր խոսքը, կզրկվեն օրհնություններից և կանիծվեն:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.98-102: Այս հատվածները պարունակում են հրճվանքի և գովաբանության երգի բառերը, որոնք զուգակցվում են Սիոնի փրկագնման հետ: Այս փրկագնումը վերաբերում է Աստծո ուխտի պայմանին, որը մարդիկ կվայելեն, երբ նրանք ընտրեն Տիրոջ մոտ գալու ճանապարհը և կստանան ավետարանի բոլոր արարողություններն ու օրհնությունները:

միսիոներները երիտասարդ տղամարդու հետ

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը միսիոներներին կանչում ծառայելու ընկերակցի հետ:

Հիշեք Եկեղեցու այլ կոչումներ, որոնցում անդամները ծառայում են մեկ կամ երկու այլ անդամների հետ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.106, 109-10, և գտեք, թե ի՞նչ էր Տերը սովորեցնում, որ Եկեղեցու անդամներն անեն` մեկը մյուսին ուժեղացնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 84.106-ը սովորեցնում է, որնրանք, ովքեր Հոգով ուժեղ են, պետք է դաստիարակեն նրանց, ովքեր հնարավոր է թույլեն:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Երբ եք դուք հոգևոր վերելք զգացել` աշխատելով ինչ-որ մեկի հետ, ով Հոգով ուժեղ է:

    2. Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի ուղիներ փնտրեք ուրիշներին քաջալերելու և ուժեղացնելու համար:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 84.43-120 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.