Սեմինարիա
Մաս 21․ Օր 2, Վարդապետություն և Ուխտեր 99-100


Մաս 21. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 99-100

Նախաբան

1832թ․ օգոստոսի 29-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 99 բաժնում։ Այդ հայտնության մեջ Տերը Ջոն Մարդոկին կոչ է անում շարունակել իր միսիոներական ծառայությունը և գնալ Միացյալ Նահանգների արևելյան տարածքներ։ Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ 1833թ․ հոկտեմբերի 12-ին, երբ նա և Սիդնի Ռիգդոնը Նյու Յորքում քարոզում էին ավետարանը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 100 բաժնում։ Այդ հայտնության մեջ Տերը հավաստիացնում է Ջոզեֆին և Սիդնիին, որ Օհայո նահանգում գտնվող նրանց ընտանիքները գտնվում են բարվոք վիճակում։ Տերը նաև մխիթարում է Ջոզեֆին Միսսուրիի Սրբերի վերաբերյալ, ովքեր ենթարկվում էին հալածանքների։

Վարդապետություն և Ուխտեր 99

Տերը Ջոն Մարդոկին կանչում է հռչակելու ավետարանը

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկն, ով Եկեղեցու անդամ չէ, հարցնում է, թե ինչու են այդքան շատ տղաներ և աղջիկներ ցանկություն հայտնում իրենց կյանքի 2 տարին կամ 18 ամիսը ծախսել միսիայում ծառայելու վրա։ Ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչու որևէ մեկը ցանկություն կհայտնի կատարելու միսիայում ծառայելու այդ զոհաբերությունը։

քույր միսիոներներ
Ջոն Մարդոկ

Ջոն Մարդոկ

Ջոն Մարդոկը Եկեղեցու վաղ անդամ էր։ Երբ կարդաք հետևյալ տեղեկությունը, ուշադրություն դարձրեք այն զոհաբերություններին, որոնք նա կատարեց ՝ Տիրոջը ծառայելու համար։

Ջոն Մարդոկն ուսումնասիրեց բազմաթիվ եկեղեցիներ և այն եզրակացության հանգեց, որ բոլոր կրոնները շեղվել են ուղուց։ Սակայն, 1830թ-ի վերջում, նա կարդաց Մորմոնի Գիրքը և զգաց, որ սուրբ Հոգին բերում է վկայություն դրա ճշմարտացիության վերաբերյալ։ Նա համոզվեց, որ գտել էր Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին։ 1830թ. նոյեմբերի 5-ի՝ Իր մկրտությունից հետո կարճ ժամանակ անց Ջոն Մարդոկը ծառայեց միսիայում, չորս ամսվա ընթացքում մկրտելով շուրջ 70 հոգու Օրանջում և Վարենսվիլում, Օհայո նահանգ։

1831թ․ ապրիլի 30-ին, շատ չանցած այն բանից, երբ Ջոնը վերադարձավ իր միսիայից, նրա կինը, Ջուլիան, մահացավ ծնունդ տալով երկվորյակների։ 1831թ․ հունիսին, Տերը կանչեց նրան գնալ Միսսուրի և ճանապարհին քարոզել ավետարանը (տես ՎևՈւ 52․8–9)։ Նախքան Ջոնը ճանապարհ կընկներ, նա ցանկանում էր հավաստիանալ, որ իր հինգ երեխաները, որոնք բոլորն էլ յոթ տարեկանից փոքր էին, ապահոված կլինեն։ Նա հանձնարարեց մի քանի մարդկանց հոգ տանել իր մեծ երեխաների մասին, իսկ Ջոզեֆ և Էմմա Սմիթները որդեգրեցին նորածին երկվորյակներին։ 1831թ․ մնացած ամիսներին և 1832թ․ առաջին կեսին, Ջոն Մարդոկը քարոզեց Միչիգան Տարածքում, Ինդիանայում, Միսսուրիում և Օհայոում։ Երբ 1832թ․ հունիսին նա վերադարձավ Հայրամ, Օհայո, նա տառապում էր երկարատև հիվանդության ազդեցությունից։ Նա նաև իմացավ, որ իր երկվորյակներից մեկը նախորդ տարվա մարտ ամսին մահացել էր և նրանք, ովքեր հոգ էին տարել իր երեք ավագ զավակների մասին, իրենց օգնության դիմաց գումար էին պահանջում։

Բացատրեք, որ 1832թ․ օգոստոսի 29-ին, մոտ երկու ամիս անց այն բանից հետո, երբ Ջոն Մարդոկը տուն վերադարձավ իր երկրորդ միսիայից, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 99 բաժնում։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 99.1, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատվիրեց Տերը Ջոն Մարդոկին, որ նա աներ։

Բացի ավետարանը քարոզելու իր կանչից, այդ հայտնությունը պարունակում է բազմաթիվ խոստումներ, որոնք վերաբերում են Ջոնի ծառայությանը։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 99.2-3, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Ջոն Մարդոկը և այն մարդիկ, որոնց նա ուսուցանել է, կօրհնվեն իր ծառայության շնորհիվ։:

2–3 հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունները․ Մենք ներկայացնում ենք Տիրոջը, երբ ծառայում ենք միսիայում և նրանք, ովքեր ընդունում են ավետարանը փոքր երեխաների պես ողորմածություն ձեռք կբերեն։

Նախքան Ջոն Մարդոկը կմեկներ արևելյան նահանգներ իր միսիան, նա Մարգարեների դպրոցում մի փորձառություն ունեցավ, որ խոր ազդեցություն թողեց նրա վրա։ «[Աղոթքի մեր ժողովներից] մեկի ժամանակ, Մարգարեն ասաց մեզ, որ եթե մենք խոնարհեցնենք մեզ Աստծո առաջ և ամուր հավատք գործադրենք, մենք կտեսնենք Տիրոջ երեսը։ Կեսօրվա մոտ, իմ մտքի տեսիլքները բացվեցին և իմ հասկացողության աչքերը լուսավորվեցին և ես տեսա տղամարդու մի կերպարանք, շատ գեղեցիկ, որի երեսի տեսքն այնքան վստահելի ու պարզ էր, ինչպես արևը։ … Նրա երեսն ամենախորաթափանցն էր և, այնուամենայնիվ, ամենաբարին էր։ Եվ մինչ ես փորձում էի ոտքից մինչև գլուխ դիտարկել այդ անձնավորությանը, այն հեռացավ ինձանից և տեսիլքը փակվեց։ Սակայն ամիսներ շարունակ այն իմ մտքում թողեց սիրո տպավորությունը, որը ես երբևէ չէի զգացել մինչ այդ պահը» (John Murdock, autobiography and diary, 13, L. Tom Perry Special Collections, Harold B. Lee Library, Brigham Young University, Provo, Utah)։

  1. journal iconՍուրբ գրություններից կամ ձեր կյանքից նշեք առնվազն երեք անձնավորության, ովքեր Տիրոջը ծառայելու զոհաբերություններ են արել։ Նրանց անունները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։ Այնուհետև գրեք, թե ինչ օրհնություններ են այդ մարդիկ ստացել իրենց զոհաբերությունների և ծառայության շնորհիվ։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 99.4-5, ուշադրություն դարձնելով, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ կպատահի նրանց հետ, ովքեր կմերժեն այն ուղերձը, որը նրանց կուսուցանի Ջոն Մարդոկը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 99.6-8, փնտրելով ապացույցն այն բանի, որ Տերը տեղյակ էր Ջոն Մարդոկի կարիքների և այն զոհաբերությունների մասին, որը նա անում էր։

Ջոն Մարդոկը հետևեց Տիրոջ ցուցումին և պայմանավորվածություններ ձեռք բերեց, որ իր երեք մեծահասակ երեխաներին ուղարկեր Եպիսկոպոս Պատրիջի մոտ՝ Միսսուրի, որտեղ նրանք պետք է մնային տարբեր ընտանիքներում։ Կանչը ստանալուց մոտ մեկ ամիս անց, 1832թ․ սեպտեմբերին, Ջոնը մեկնեց միսիա։ Նա ծառայեց ևս մի քանի միսիաներում, իսկ այնուհետև Միսսուրիում նա միացավ իր մեծահասակ զավակներին։ Իր մնացած կյանքի ընթացքում Ջոն Մարդոկը հավատարմորեն ծառայեց Տիրոջն իր կոչումներում, որպես միսիոներ, եպիսկոպոս և հայրապետ։

Վարդապետություն և Ուխտեր 100․1-12

Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին մխիթարության խոսքեր և հրահանգներ է տալիս

Որո՞նք են այն մի քանի մտահոգությունները, որոնք միսիոներները կարող են ունենալ իրենց միսիան սկսելիս։ Այդ մտահոգությունները պահեք ձեր մտքում մինչ ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտեր 100-րդ բաժինը։

1833թ․ ապրիլին, Ֆրիման Նիկերսոն անունով մի մարդ Նյու Յորքում միացավ Եկեղեցուն և ժամանեց Կիրթլենդ, Օհայո։ Երբ Ֆրիմանը հանդիպեց Ջոզեֆ Սմիթի հետ, նա խնդրեց մարգարեին այցելել Նիկերսոնների ընտանիքին, որն ապրում էր Նյու Յորքում և Կանադայում։ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնն ընդունեցին նրա առաջարկը և 1833թ․ հոկտեմբերի 5-ին նրա հետ մեկնեցին Կիրթլենդից։ Ճանապարհին խումբը քարոզում էր ավետարանը։ 1833թ․ հոկտեմբերի 12-ին, նրանք ժամանեցին Նիկերսոնների տուն, որը գտնվում էր Փերիսբուրգում, Նյու Յորք, և Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 100-ում։

Կարդացեք Վարդապետություն և Ոխտեր 100-ի նախաբանը, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչի մասին էին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը մտահոգված, երբ նրանք ժամանեցին Նյու Յորք։

Այդ հայտնության մեջ Տերը պատասխանում է իրենց ընտանիքների հանդեպ Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի մտահոգություններին։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 100.1-2, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը պատասխանում նրանց մտահոգություններին։ Դուք կարող եք նշել այն բառերը, որոնք հավանաբար մխիթարել են Ջոզեֆին և Սիդնիին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես կարող են Վարդապետություն և Ուխտեր 100․1-2 հատվածների Տիրոջ խոսքերն օգնել` իրենց ընտանիքների հանդեպ այսօրվա միսիոներների ունեցած մտահոգություններին։

Բացի իրենց ընտանիքների վերաբերյալ հուսադրող խոսքերից, Տերը նաև Ջոզեֆին և Սիդնիին հուսադրեց, որ նրանք կօրհնվեն իրենց միսիոներական ջանքերում։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 100․3–4, և բացահայտեք այդ հավաստիացումներից մի քանիսը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 100.5-8, ուշադրություն դարձնելով Տիրոջ լրացուցիչ խոստումներին։

երկու երիտասարդ տղամարդիկ

Եթե մենք մեր ձայնը բարձրացնենք ավետարանը կիսվելու համար, ապա Տերը կօգնի մեզ իմանալ, թե ինչ ասենք։

5–6 հատվածները պարունակում են այն խոստումը, որ Եթե մենք մեր ձայնը բարձրացնենք ավետարանը կիսվելու համար, ապա Տերը կօգնի մեզ իմանալ, թե ինչ ասենք։ (Հիշեք, որ որպեսզի մենք ստանանք այդ խոստացված օգնությունը, մենք պետք է արդարակյաց ապրենք և պատրաստվենք ծառայելու։)

Վարդապետություն և Ուխտեր 100.7-ում, մենք սովորում ենք, որ միսիոներներն ավետարանը պետք է քարոզեն «սրտի հանդիսավորությամբ» և «հեզության ոգով»։ Այդ խորհուրդն իրենից ենթադրում է, որ մենք պետք է լրջությամբ և խոնարհությամբ կիսվենք ավետարանով։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 100.8, և փնտրեք, թե ինչ է Տերը խոստացել, եթե մենք այդ ձևով քարոզենք ավետարանը: Ապա ավարտեք հետևյալ սկզբունքը Եթե մենք սրտի հանդիսավորությամբ և հեզության ոգով կիսվենք ավետարանով, ապա Սուրբ Հոգին .

  1. journal iconՄտածեք այն մասին, թե երբ եք զգացել, որ Սուրբ Հոգին վկայություն է բերում այն բաների ճշմարտացիության մասին, որոնք դուք ուսուցանում կամ ասում եք։ Դա իր մեջ կարող է ներառել՝ ձեր ընկերների կամ ընտանիքի հետ ավետարանի մասին զրուցելը, Եկեղեցու ժողովների ժամանակ ձեր վկայությամբ կամ ելույթով կիսվելը, կամ դասի ժամանակ մեկնաբանություն անելը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք ձեր փորձառությունը։ Դուք նաև պետք է նկարագրեք այն փորձառությունը, երբ զգացել եք, որ Սուրբ Հոգին վկայում է այն մասին, որ այն, ինչ մեկ ուրիշն ասում է ճշմարիտ է։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 100.9-12, ուշադրություն դարձնելով այն հրահանգներին և խոստումներին, որ Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին և Ջոն Մարդոկին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ կարող էր Վարդապետություն և Ուխտեր 100․12 հատվածի խոստումը նշանակել ձեզ համար, եթե դուք ծառայեիք միսիայում։

Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի միսիոներական ջանքերը շարունակական ազդեցություն ունեցան Եկեղեցու վրա։ Սիդնի Ռիգդոնը Նյու Յորքում, Նիկերսոնների տանը քարոզեց մի մեծ խմբի, իսկ այնուհետև երեք եղբայրների, շարունակելով դեպի հյուսիս, դեպի՝ Օնտարիո, Կանադա, որտեղ նրանք քարոզեցին այլ խմբերի։ Միսիոներները մկրտեցին շուրջ 20 հոգու այնտեղ, և կազմավորեցին Եկեղեցու մի ճյուղ։ Որոշ ժամանակ անց Պարլի Պրատն այցելեց այդ ճյուղը, երբ նա ծառայում էր միսիայում՝ Կանադայում։ Մովսես Նիկերսոնը, ով 1833թ միսիայի արդյունքում մկրտված նորադարձ էր, Երեց Պրատին ծանոթացրեց Ջոն Թեյլորի հետ, ով դարձավ հաջողակ միսիոներ, իսկ ավելի ուշ դարձավ Եկեղեցու Նախագահը։ Այդ իրադարձությունները Տիրոջ խոստումի մասնակի իրականացումն էր «արդյունավետ դուռ [կբացվի] մերձակա շրջաններում արևելյան այս հողում» (ՎևՈւ 100․3

Վարդապետություն և Ուխտեր 100․13-17

Տերը Միսսուրիի Սրբերի փորձությունների վերաբերյալ մխիթարության խոսքեր է ասում Ջոզեֆին և Սիդնիին

1833թ․ օգոստոսին, Ջոզեֆ Սմիթի այդ միսիա մեկնելուց որոշ ժամանակ առաջ, Օլիվեր Քաուդերին լուր էր բերել Միսսուրիից, որ Եկեղեցու թշնամիները բռնությամբ են լցվել Վերջին Օրերի Սրբերի նկատմամբ Ջոզեֆն ուղարկում է Օրսոն Հայդին և Ջոն Գոլդին, որպեսզի իր խորհուրդը փոխանցեն Միսսուրիի Սրբերին։ Այդ ճամփորդությունը վտանգավոր էր, քանի որ նրանք պետք է անցնեին հակա-մորմոնական ամբոխին մոտ գտնվող տարածքներով։ Սիդնի Ռիգդոնի և Ֆրիման Նիկերսոնի հետ գտնվելով իր միսիայում, Մարգարեն անհանգստանում էր Օրսոնի, Ջոնի և այն բոլոր սրբերի համար, ովքեր հալածվում էին Միսսուրիում։

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 100.13-17, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները․

    1. Ելնելով 15-րդ հատվածի ձեր սովորածից, ավարտեք այս սկզբունքը․ Բոլոր բաները միառժամանակ կգործեն մեր բարիքի համար, եթե մենք …

    2. Տիրոջ առաջ «ուղիղ քայլել»-ը նշանակում է՝ լինել արդարակյաց և պահել պատվիրանները։ Մտածեք որոշակի բաների շուրջ, որոնք կօգնեն ձեզ «ուղիղ քայլել» Տիրոջ առաջ։ Սահմանեք և գրի առեք մեկ նպատակ այդ բաներից մեկն իրագործելու և ավելի լիարժեք կերպով այդ օրհնությունը ձեր կյանք հրավիրելու համար։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 99–100 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.