Սեմինարիա
Մաս 29. Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 133.1-35


Մաս 29. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 133․1-35

Նախաբան

1831թվականի նոյեմբերի 3-ին, երկու օր հետո, երբ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին հրատարակել Պատվիրանների Գիրքը (տես ՎևՈւ 1 բաժնի վերնագիրը), Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 133 բաժնում։ Այդ հայտնությունը, որպես հավելված, ընդգրկվեց Վարդապետություն և Ուխտերի 1835 թվականի խմբագրության մեջ, որը հետագայում համարակալվեց։ Այն մարդիկ, ովքեր աշխատում էին ձեռագրի հետ, ի սկզբանե ցանկանում էին այդ հայտնությունը դարձնել 1835 թվականի խմբագրության 1-ին բաժնի նախադրությունը։ Վարդապետություն և Ուխտեր 133 բաժինը կքննարկվի երկու դասերի ընթացքում։ Այս դասը քննարկում է Տիրոջ պատվիրանն այն մասին, որ Իր ժողովուրդը՝ իրենց և ուրիշներին նախապատրաստի Իր Երկրորդ Գալուստին։ Այն նաև քննարկում է մարգարեություններ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի կունենան Իր Երկրորդ Գալուստի ժամանակ և հազարամյակի օրոք։

Վարդապետություն և Ուխտեր 133․1-15

Տերը պատվիրում է Իր ժողովրդին նախապատրաստվել Իր Երկրորդ Գալուստին

Հիսուս Քրիստոս

Արդյո՞ք երբևէ պատահել է, երբ դպրոցում հիշել եք, որ մոռացել եք նախապատրաստվել քննությանը։ Ինչպիսի՞ զգացում եք ունեցել, կամ, ձեր կարծիքով, ինչպիսի՞ զգացում կունենայիք։

Ինչպիսի՞ զգացում եք ունենում, երբ վստահ եք, որ լավ եք նախապատրաստվել քննությանը։

Մտածեք այն ապագա իրադարձությունների շուրջ, որոնց դուք պետք է նախապատրաստվեք։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133.1-3 հատվածները, փնտրելով այն իրադարձությունը, որի համար մենք պետք է նախապատրաստվենք և պատճառը, թե ինչո՞ւ մենք պիտի նախապատրաստվենք դրան։

Օգտակար կլինի իմանալ, որ (ՎևՈւ 133․2) հատվածի «վար պիտի գա աշխարհի վրա անեծքով՝ դատաստանի համար» արտահայտությունը վերաբերում է Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Տիրոջ գործող պատժին։ (ՎևՈւ 133․3) հատվածի «կմերկացնի Իր սուրբ բազուկը» արտահայտությունը նշանակում է, որ Տերը հայտնի կդարձնի աշխարհին իր ուժն ու զորությունը։ (ՎևՈւ 133․3) հատվածի «երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն իրենց Աստծո փրկությունը» արտահայտությունը նշանակում է, որ բոլոր մարդիկ կտեսնեն այն փրկությունը, որ Աստված կբերի նրանց վրա, ովքեր հետևում են Իրեն։

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 133բաժինը, մտածեք, թե ինչու են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը և մեր նախապատրաստությունները դրա համար այդքան կարևոր։

Ըստ Վարդապետություն և Ուխտեր 133․2հատվածի, ի՞նչ կպատահի անաստվածների կամ ամբարիշտների հետ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ։ Պատասխանեք այդ հարցին, շարունակելով հետևյալ վարդապետությունը, որը դուք սովորեցիք այդ հատվածից․ Իր Երկրորդ Գալստյան ժամանակ Հիսուս Քրիստոսը կգա .

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ ամբարիշտներն ու անաստվածները չեն նախապատրաստվի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Ի՞նչ կարող ենք անել նախապատրաստվելու համար։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ վարժությունները.

    1. Գրեք հետևյալ արտահայտությունը․ օգնում են մեզ նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133.4-16 հատվածները` փնտրելով այն արտահայտությունները, որոնք կարող են լրացնել դատարկ տեղերը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում դատարկ տողերի տակ թվեք առնվազն հինգ արտահայտություններ։

    2. Ընտրեք ա․ վարժության մեջ նշված արտահայտություններից մեկը։ Բացատրեք, թե ինչու է դա կարևոր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին մեր նախապատրաստվելու համար։

    3. Բացատրեք, թե ինչ օրհնություններ դուք այժմ կստանաք, եթե կիրառեք բ․ վարժության մեջ նշված գործողությունը։

Նայեք կրկին Վարդապետություն և Ուխտեր 133․5, 7, 14 հատվածները։ Նշեք այդ հատվածներում առկա նմանատիպ արտահայտությունները։

Հին Կտակարանի ժամանակներում Բաբելոն քաղաքը մեծ ամբարշտության մի վայր էր։ Այս հատվածներում Բաբելոն բառն օգտագործվում է որպես աշխարհիկ և ամբարիշտ լինելու խորհրդանիշ։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ կարող է նշանակել, երբ Տերը մեզ ցուցում է տալիս դուրս գալ Բաբելոնից։

    2. Մենք ինչպե՞ս կարող ենք դուրս գալ Բաբելոնից։ Ինչպե՞ս կարող են այդ բաները մեզ նախապատրաստել Երկրորդ Գալուստին։

Ուշադրություն դարձրեք, թե Վարդապետություն և Ուխտեր 133․15 հատվածում, ինչ է Տերն ուսուցանել այն մասին, թե մենք ինչպես պետք է հեռանանք Բաբելոնից։ Տերն ասում է, որ երբ Փեսան գա (տես 10-րդ հատվածը), ժամանակ չի լինի հապճեպորեն ավարտելու այն գործերը , որոնք պետք է արվեին ավելի վաղ։ Դա նման է տասը կույսերի առակի ուղերձին (տես Մատթեոս 25․1–13, տես նաև ՎևՈւ 45․56–57)։ Կույսերից հինգը փորձում էին հապճեպորեն պատրաստվել այն ժամանակ, երբ ասվեց, որ Փեսան գալիս է, սակայն արդեն շատ ուշ էր։

Ուշադրություն դարձրեք նաև, թե Վարդապետություն և Ուխտեր 133․15 հատվածում, Տերն ինչ է մեզ զգուշացրել չանել, երբ մենք դուրս գանք Բաբելոնից։ Կարող եք նշել ձեր բացահայտածը։

Մտածեք, թե ձեր կարծիքով (ՎևՈւ 133․15) հատվածում, ի՞նչ է նշանակում «ետ չնայել» այն բանից հետո, երբ մենք հեռացել ենք մեղսավոր և աշխարհիկ ազդեցություններից։ «Ետ չնայել» հասկացողությունը վերաբերում է նրան, երբ մենք ամբողջությամբ փորձում ենք թողնել ամբարշտությունը և աշխարհիկը և այլևս չվերադառնալ նախկին ուղիներին։ Այդ հատվածը մեզ նախազգուշացնում է չփափագել ինչ-որ բան և հետո վերադառնալ մեր նախկին ապրելակերպին։

boy and father walking away

Տերը մեզ պատվիրել է թողնել ամբարշտությունը և ետ չնայել։

Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել ձեր սուրբ գրություններում հատված 15-ի կողքին․ Եթե մենք վերադառնանք ամբարշտությանը և նախկին մեղքերին, ապա մենք չենք նախապատրաստվի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ի՞նչ կարող են անել Վերջին Օրերի Սրբերի երիտասարդները, որպեսզի «ետ չնայեն», երբ նրանք փորձում են հոգեպես աճել և ավելի մոտենալ Փրկիչին։

Ուշադրություն դարձրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 133․9 հատվածում Տերը ցուցում է տվել Իր ժողովրդին հավաքվել Սիոնի հողում։ Հիշե՛ք, որ Սիոնը նաև ներկայացնում է արդարներին՝ նրանց, ովքեր մաքուր են սրտով, միասնական են և նվիրված են Աստծո նպատակներին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կխրախուսեք այն մարդուն, ով թողել է Բաբելոնը (ամբարշտությունն ու աշխարհիկը) և փորձում է շարժվել դեպի Սիոն (արդարակեցություն), որպեսզի օգնեք նրան` մնալ հավատարիմ։

Եթե դուք բացակայեք այն ժամանակ, երբ ձեր ուսուցիչը հայտարարում է գալիք կարևոր քննության մասին, ի՞նչ կցանկանայիք, որ ձեր դասարանցիներն անեին ձեր համար։

Վարդապետություն և Ուխտեր 133.4-15հատվածում Տերը Սրբերին ուսուցանեց նաև, որ Երկրորդ Գալուստի նախապատրաստությունն իր մեջ ներառում է այլ մարդկանց օգնելու նախապատրաստությունը նույնպես։ Տերն ի՞նչ աշխատանք է նկարագրում 8–10 հատվածներում։

Ապագա միսիոներներին ուղղված իր ելույթում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանեց մի կարևոր պարտականության մասին, որը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին․

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Ձեր կարևոր պարտավորություններից մեկն է՝ օգնել նախապատրաստել աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստը:

Ձեր միսիան սուրբ հնարավորություն կլինի՝ ուրիշներին դեպի Քրիստոս բերելու և օգնելու համար նրանց նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին:

Աշխարհը նշանակալից ձևով նախապատրաստվում է Փրկիչի Երկրորդ Գալուստին՝ Իր միսիոներների միջոցով կատարվող Տիրոջ աշխատանքի շնորհիվ» («Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալուստին»Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 49–51)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Պատասխանեք հետևյալ հարցերին․ «Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող եք օգնելով ուրիշներին նախապատրաստվելու Երկրորդ Գալստյանը, ինքներդ նույնպես նախապատրաստվել դրան»։ Որո՞նք են այն մյուս օրհնությունները, որոնք դուք կվայելեք ձեր կյանքում, երբ օգնեք ուրիշներին նախապատրաստվել Երկրորդ Գալուստին։

    2. Վերանայեք, թե ինչ եք գրել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու վերաբերյալ։ Գրեք մի բան, որը, ձեր կարծիքով, ավելի լավ կօգնի ձեզ կամ ուրիշներին նախապատրաստվել Երկրորդ Գալուստին։ Կազմեք մի ծրագիր, թե ինչպես եք պատրաստում իրականացնել այդ նպատակը։

Վերընթերցեք Վարդապետություն և Ուխտեր 133.16հատվածը և պարզեք, թե ինչը կօգնի մեզ պատրաստ լինել Նրա գալուն։ Շարունակեք հետևյալ սկզբունքը՝ ձեր գտած բառով լրացնելով դատարկ տեղերը․ Երբ մենք , մենք պատրաստ կլինենք հանդիպելու Տիրոջը։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ «Ինչպե՞ս է ապաշխարությունն օգնում մեզ պատրաստվել Երկրորդ Գալուստին»։

Վարդապետություն և Ուխտեր 133․17-35

Տերը հայտնի է դարձնում որոշ իրադարձություններ, որոնք վերաբերում են Իր Երկրորդ Գալուստին և հազարամյակի կառավարմանը։

Վարդապետություն և Ուխտեր 133.17-35 հատվածներում Տերը հայտնի է դարձնում որոշ իրադարձություններ, որոնք վերաբերում են Իր Երկրորդ Գալուստին և Երկրի վրա հազարամյակի կառավարմանը։ Կարդացեք այդ հատվածները և նշեք այն իրադարձությունները, որոնք հատկանշական են ձեզ համար։ Ո՞ր իրադարձություններին եք ամենաշատը ցանկանում ականատես լինել։

Վարդապետություն և Ուխտեր 133․21–29 հատվածներում նշված իրադարձություններից մեկը Իսրայելի կորած ցեղերից մի քանիսի վերադարձն է։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է․ «Տասը ցեղերը կվերադառնան, ինչպես բոլորը՝ ընդունելով Մորմոնի Գիրքը և հավատալով վերականգնված ավետարանին։ Միևնույն ժամանակ Երկրի վրա չեն կարող գոյություն ունենալ երկու առանձին և անկախ եկեղեցիներ։ Առնվազն, դա տեղի չի ունենա այն ժամանակ, երբ հնարավոր կլինի Եկեղեցին ղեկավարել մեկ վայրից։ Եկեղեցու Նախագահը կրում է Տասը ցեղերին Պաղեստինյան իրենց բնակավայրից դեպի հյուսիսային երկրներն առաջնորդելու բանալիները։ Նա, այլ ոչ թե նրանք, պետք է ղեկավարի նրանց վերադարձը» (A New Witness for the Articles of Faith [1985], 520–21)։

Վարդապետություն և Ուխտեր 133.30-35 հատվածները նկարագրում են Տիրոջ Երկրորդ Գալուստին առնչվող օրհնություններից մի քանիսը, որոնք Տիրոջ ուխտյալ ժողովուրդը ստանում է։ Եփրեմի (Հովսեփի որդու) և նրա ցեղի հետ կապած խոստումների շնորհիվ, Եփրեմի հետնորդները պետք է առաջինը հավաքվեն վերջին օրերում։ Նրանց վստահված է վերականգնված ավետարանը, քահանայության իշխանությունը և բանալիները, որոնց օգնությամբ նրանք կարող են ղեկավարել Իսրայելի տան հավաքումը։ Տիրոջ հիմնական նպատակն է փառքով պսակել Աստծո ողջ ընտանիքին և օգնել նրանց ստանալու բոլոր այն օրհնությունները, որոնք հասանելի են ավետարանի արարողությունների միջոցով։

Ապաշխարելով և մեզ ու ուրիշներին նախապատրաստելով Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, մենք ուրախությամբ կարող ենք սպասել Նրա գալուստին և նաև այժմ վայելել այն օրհնությունները, որոնք գալիս են արդար ապրելակերպից։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 133․1–35 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ։