Սեմինարիա
Մաս 32. Օր 1, Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերը


Մաս 32. Օր 1

Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերը

Նախաբան

Քանի դեռ Եկեղեցին շարունակում էր աճել, Տերը ոգեշնչեց Եկեղեցու ղեկավարներին և անդամներին կազմակերպություններ և ծրագրեր իրականացնել Եկեղեցում, որպեսզի Սրբերն օրհնվեն։ Երբ այդ կազմակերպություններն ու ծրագրերը սկզբում հաստատվեցին, նրանք այդքան էլ անհրաժեշտ չէին, որքան ներկայումս , սակայն Եկեղեցու աճին զուգընթաց նրանք ավելի որոշիչ դարձան՝ Աստծո զավակների համար Եկեղեցու փրկության աշխատանքի մեջ։

Եկեղեցու կազմակերպություններն ու ծրագրերը օգնում են մեզ նախապատրաստվել և զարգանալ դեպի հավերժական կյանք

Մտածեք, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերն օրհնել ձեր կյանքը։

Ձեր կարծիքով, ո՞րն է Եկեղեցու կազմակերպությունների նպատակը, ինչպես օրինակ՝ Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց։ Կազմակերպության նպատակի իմացությունն ինչպե՞ս է օգնում նրանց, ովքեր դրան մասնակցում են։

Կարդացեք Մովսես 1․39հատվածը՝ փնտրելով Երկնային Հոր նպատակն այն ամենի մեջ, ինչ Նա անում է։ Հիշեք, որ անմահությունը վերաբերում է հարություն առած վիճակում հավերժ մնալուն։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն, անկախ այս կյանքում նրանց ամբարշտությունից և արդարակեցությունից։Հավերժական կյանքը վերաբերում է Աստծո ներկայության մեջ հավերժ ապրելուն և Նրան նմանվելուն։

Հաշվի առնելով, որ Երկնային Հոր նպատակն անմահությունն ու հավերժական կյանք իրականացնելն է Իր զավակների համար, ո՞րն է Եկեղեցու նպատակը։

Քանի որ Երկնային Հոր նպատակն անմահությունն ու հավերժական կյանքի իրականացումն է Իր զավակների համար, ապա Եկեղեցու նպատակն էլ նույնն է։ Երկնային Հայրը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատել է, որպեսզի օգնի Իր զավակներին ձեռք բերել հավերժական կյանք։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք այն եղանակները, որոնցով Եկեղեցին օգնում է Երկնային Հորը անմահություն ու հավերժական կյանք իրականացնել Իր զավակների համար։

Եկեղեցին ունի բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կոչվում են քահանայությանօժանդակներ և այլ ծրագրեր, որոնք օգնում են մեզ աճել դեպի հավերժական կյանք։ Փորձեք թվարկել մի քանիսը։

Հնարավոր է` դուք նշել եք՝ Երիտասարդ Տղամարդիկ, Երիտասարդ Կանայք, Երեխաների Խումբ, Սփոփող Միություն և Կիրակնօրյա Դպրոց և նաև ծրագրեր, ինչպիսիք են՝ Սեմինարիաները, Կրոնի Ինստիտուտները և ընտանեկան երեկոները։

Որպեսզի տեսնեք, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերն օգնում մեզ սովորել և զարգանալ ավետարանով, որպեսզի մենք կարողանանք ստանալ հավերժական կյանք, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ․ Փաքերի հետևյալ հայտարարությունը։ Հայտարարությունը սեմինարիայի և ինստիտուտի ծրագրերի մասին է, սակայն սկզբունքը, որն այն ուսուցանում է, կարելի է կիրառել նաև Եկեղեցու մյուս օժանդակ կազմակերպությունների և ծրագրերի դեպքում։

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Եկեղեցու պատմության մեջ չկա այս մարդկանց մարգարեական պատրաստվածության ավելի լավ նկարագրություն, քան սեմինարիայի և ինստիտուտի ծրագիրը։ Այդ ծրագրերը սկիզբ առան այն ժամանակ, երբ դրանք հաճելի էին, բայց դրանց անհրաժեշտությունն այդքան էլ չկար։ Նրանց տրվել էր ծաղկելու մի ժամանակաշրջան և Եկեղեցու համար աճելու ու պատվար դառնալու շնորհ։ Այժմ՝ ամենադժվարին ժամին, նրանք գտածո են դառնում ժամանակակից Իսրայելի փրկության համար» (“Teach the Scriptures” [address to CES religious educators, Oct. 14, 1977], 3; si.lds.org

Տերը ոգեշնչել է Իր ղեկավարներին, որպեսզի նրանք Եկեղեցում բազմաթիվ ծրագրեր ու կազմակերպություններ հաստատեն, որպեսզի նախապատրաստեն մեզ մահկանացու կյանքի փորձություններին և դժվարություններին և օգնեն մեզ աճել դեպի հավերժական կյանք։

Պատմական ամփոփումներից յուրաքանչյուրը կարդալիս ուշադրություն դարձրեք հետևյալ հարցերի պատասխաններին․

  • Ինչպե՞ս է այդ կազմակերպությունը կամ ծրագիրը սկիզբ առել։ (Կարող եք նշել այդ հարցի պատասխանները։)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այն նախապատրաստում մեզ հանդիպելու մեր օրերի փորձություններին և դժվարություններին։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այն մեզ օգնում աճել դեպի հավերժական կյանք։

Կիրակնօրյա Դպրոց

Կիրակնօրյա Դպրոցի դասեր

1849 թվականին Ռիչարդ Բալանթայն անունով Եկեղեցու մի անդամ հասկացավ, որ երեխաներին մի վայր է հարկավոր, որտեղ նրանք կարող են կիրակի օրն ուսումնասիրել ավետարանը։ Մեծ Բրիտանիայում Սրբերն արդեն անց էին կացնում Կիրակնօրյա Դպրոցի դասեր և Եղբայր Բալանթայնը 1849 թվականի դեկտեմբերին, Յուտայում առաջին Կիրակնօրյա Դպրոցի դասը սկսեց Սոլթ Լեյք Սիթիի իր ծխում։ Դրանից շատ չանցած, մյուս ծխերը ընդօրինակեցին այդ նույն սովորույթը, որտեղ յուրաքանչյուրն ուսուցանում էր իր ուսումնական ծրագրով։ 1867թվականին Եկեղեցու ղեկավարները հիմնեցին Դեզերեթ Կիրակնօրյա Դպրոցի Միությունը, որը նպաստեց ուսումնական ծրագրի միանմանությանը։ 1870 թվականի դրությամբ Կիրակնօրյա դպրոցի ավելի քան 200 դասարաններ էին ստեղծվել։ Այսօր ծխերում և ճյուղերում կան բազմաթիվ Կիրակնօրյա դպրոցի դասարաններ։

Երիտասարդ Կանայք

three young women

Նախագահ Բրիգամ Յանգը 1869 թվականի նոյեմբերի 28-ին իր դուստրերի հետ հանդիպում ունեցավ իր տանը և խնդրեց նրանց՝ ղեկավարի օրինակ ծառայելով, օգնեն իրենց հասակակիցներին վկայություններ ձեռք բերել ավետարանի վերաբերյալ, համեստություն ցուցաբերեն իրենց զգեստներում և արարքներում և խուսափեն աշխարհի միտումներից ու վարքագծից։ 1870 թվականին այդ նպատակները խթանելու համար ստեղծվեց երիտասարդ կանանց պաշտոնական կազմակերպություն։ Այդ կազմակերպությունն ի վերջո հայտնի դարձավ, որպես Երիտասարդ Կանանց փոխադարձ կատարելագործման միություն (ԵԿՓԿՄ), որն ավելի ուշ վերափոխվեց Երիտասարդ Կանայք։ 1970-ականների սկզբին ղեկավարները ներկայացրին Անձնական Զարգացման ծրագիրը։ 1985 թվականին նրանք ներկայացրին Երիտասարդ Կանանց արժեքները և թեմաները:

Երիտասարդ Տղամարդիկ

two young men

Երիտասարդ Տղամարդկանց փոխադարձ կատարելագործման միությունը (ԵՏՓԿՄ) ստեղծվեց 1875 թվականի հունիսի 10-ին Նախագահ Բրիգամ Յանգի ղեկավարության ներքո։ Այդ կազմակերպությունը նպատակ էր հետապնդում զարգացնել երիտասարդ տղամարդկանց հոգևոր և մտավոր կողմերը, ինչպես նաև ապահովել նրանց ժամանցային միջոցառումներով։ 1913 թվականին Եկեղեցին Միացյալ Նահանգներում համագործակցեց Ամերիկայի Բոյ Սկաուտների հետ։ Միջազգային ասպարեզում այլ Սկաուտական ծրագրերի հետ համագործակցություններ ձևավորվեցին հնարավոր վայրերում։ Ձևավորվեց նաև կազմակերպության անունը, որը սկզբում դարձավ Ահարոնյան Քահանայության ՓԿՄ, ապա՝ Ահարոնյան Քահանայություն, իսկ հետո՝ Երիտասարդ Տղամարդիկ։ 2001թվականին Եկեղեցու ղեկավարները ներկայացրին Պարտականություն Աստծո առաջ ծրագիրը։

Երեխաների Խումբ

four chldren singing

1877 թվականին Աուրելիա Սպենսեր Ռոջերսը «ուժեղ զգացողություն ունեցավ, որ պետք է ինչ-որ բան արվի հարևան տղաների վարքագծի հետ, ովքեր քաղաքի մեջ օր ու գիշեր անկաշկանդ վազում էին։ Նա զգում էր, որ այդ երեխաներից շատերին ուսուցանված չէր գիտելիքի կամ պահվածքի հիմնական սկզբունքները և արժեքները [որպեսզի պատրաստեր նրանց]` առաջ տանելու ավետարանը, կամ նույնիսկ դարձնել նրանց լավ ծնողներ և քաղաքացիներ» (“History of Primary,” lds.org/callings/primary/getting-started/history-of-primary)։ Նա հանդիպեց Էլիզա Ռ․ Սնոուի հետ, ով այդ ժամանակ Սփոփող Միության գերագույն նախագահն էր, և նրանք Նախագահ Ջոն Թեյլորից թույլտվություն ստացան Եպիսկոպոս Ջոն Հեսի ղեկավարությամբ կազմակերպելու Երեխաների խումբը Ֆիրմինգթոնում` Յուտա։ Երեխաների խմբի առաջին ժողովը կայացել է 1878 թվականի օգոստոսի 25-ին, որը բաղկացած էր 224 տղաներից և աղջիկներից; 1880 թվականին Երեխաների Խմբի գերագույն նախագահ կանչվեց և Երեխաների Խմբի դասերը սկսեցին կազմակերպվել բազմաթիվ ծխերում։

Սեմինարիաներ և Կրոնի Ինստիտուտներ

youth class

1888 թվականին Եկեղեցին հաստատեց Կրթական հիմնական խորհուրդը և Եկեղեցու համալսարանները և ստեղծեց կրոնական դասեր, որպեսզի հոգևոր հիմք և աշխարհիկ ուսուցում ապահովեր նրանց համար, ովքեր չէին հաճախում Եկեղեցու համալսարաններ։ 1912 թվականին Ջոզեֆ Ֆ․ Մերիլը` պրոֆեսոր և Եկեղեցու անդամ, մի ծրագիր է առաջարկում, ըստ որի` հանրային դպրոցների ուսանողներին թույլ կտրվեր հաճախել կրոնի դասերին, որպես իրենց ամենօրյա դպրոցի մի մաս։ Այն կոչվեց սեմինարիա և առաջին դասերը տեղի ունեցան Յուտա Նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Գրանիտ Բարձրագույն Դպրոցում, որտեղ հավաքագրված էին 70 ուսանողներ։ Սեմինարիայի ծրագրի տարածմանը զուգահեռ մի նմանատիպ ծրագիր հաստատվեց քոլեջի տարիքի երիտասարդների համար։ Այն կոչվեց Վերջին օրերի Սրբերի Կրոնի Ինստիտուտ և ինստիտուտի դասերը սկսվեցին 1926 թվականինՄոսկվայում, Այդահո։ 1950-ականների սկզբնին սեմինարիայի վաղ առավոտյան ծրագիրը սկսվեց Կալիֆորնիայում, տնային ուսումնասիրության սեմինարիայի ծրագիրը սկսվեց 1960-ականներին, իսկ սեմինարիաներն ու կրոնի ինստիտուտները շարունակվեցին տարածվել աշխարհով մեկ։

Ընտանեկան երեկո

family with scriptures

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն ուսուցանել է, որ Եկեղեցու ծրագրերը պետք է լինեն «լրացումը նրա, ինչն ուսուցանվում և ասվում է տանը։ Հարյուր երեխայից և ոչ մեկը չի մոլորվի, եթե տան միջավայրը, օրինակը և ուսուցումը համահունչ լինեն Քրիստոսի ավետարանի ճշմարտությանը» (“Worship in the Home,” Improvement Era, Dec. 1903, 138)։ 1909 թվականին Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Գրանիտ ցիցը սկսում է շաբաթական ընտանեկան երեկոյի ծրագիրը, որն ըստ Նախագահ Սմիթի` ոգեշնչված ծրագիր էր։ 1915 թվականին Առաջին Նախագահությունը հորդորեց, որ ամենամսյա ընտանեկան երեկոներ ընդունվեին ամբողջ Եկեղեցում։ Առաջին Նախագահությունը խոստացավ․ «Եթե Սրբերը օգտագործեն այս խորհուրդը [պահել ընտանեկան երեկոները], ապա մենք խոստանում ենք, որ մեծ օրհնություններ կհետևեն դրան: Սերը տան մեջ և ծնողների հանդեպ հնազանդությունը կաճի: Հավատքը կզարգանա Իսրայելի երիտասարդության սրտերում և նրանք ձեռք կբերեն զորություն` ճակատամարտելու իրենց պաշարող չարի ազդեցությունների ու գայթակղությունների դեմ» (in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–75], 4:339)։ Հիսուն տարի անց Եկեղեցին ձեռնարկներ հրատարակեց ընտանիքների համար, որպեսզի օգտագործեն դրանք շաբաթական տեղի ունեցող ավետարանի ուսուցման համար։ 1970 թվականին Եկեղեցու ղեկավարները երկուշաբթին նախորոշեցին ընտանեկան երեկոների համար և հայտարարեցին, որ ոչ մի այլ միջոցառում չպետք է տեղի ունենա այդ օրը։

Եկեղեցու յուրաքանչյուր կազմակերպություն կամ ծրագիր սկզբում գործել է ինքնուրույն։ Երբ 1950-ականներին Եկեղեցին մեծապես ընդլայնվեց, Եկեղեցու ղեկավարներն անհրաժեշտություն տեսան գնահատելու, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպությունները համապատասխանում Եկեղեցու նպատակներին։ Նրանք որոշեցին միավորել և համակարգել Եկեղեցու բոլոր կազմակերպությունները և ծրագրերը, ինչպես վարչական, այնպես էլ ուսումնական ծրագրի ընտրության հարցում։ Այդ փոփոխություններն օգնեցին կազմակերպություններին և ծրագրերին ավելի լավ բավարարել աճող Եկեղեցու համալիր կարիքները և զորացնել ընտանիքը։ Այդ փոխկապակցված ջանքերի շնորհիվ Եկեղեցու բոլոր կազմակերպությունները գործում են քահանայության ղեկավարների առաջնորդության ներքո, ովքեր կրում են նախագահելու բանալիները։

Բացի դրանից, Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո ստեղծվեց Փոխկապակցված ջանքերի բաժին, որը ստուգում, գնահատում և փոխկապակցում էր Եկեղեցու կողմից հրատարակած բոլոր նյութերը։ Դա արվում էր վարդապետությունը մաքուր պահելու համար, որպեսզի Եկեղեցու ուսմունքները սխալ չհասկացվեն։

Խորհեք, թե ինչպես կարող են Եկեղեցու օժանդակ կազմակերպությունները` միավորվելով և փոխկապակցվելով քահանայության ղեկավարության ներքո, ավելի լավ իրականացնել Իր զավակների համար Երկնային Հորը նպատակները։

  1. journal iconԽորհեք հետևյալ սկզբունքի շուրջ․ Երբ մենք անդամակցում ենք Եկեղեցու կազմակերպություններին և մասնակցում ծրագրերին, մենք ստանում ենք դրանց շնորհիվ հասանելի օրհնությունները։ Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս են Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերն օրհնել ձեր կյանքը։

    2. Ինչպե՞ս են «Պարտականություն Աստծո առաջ» կամ «Անձնական Զարգացում» ծրագրերն օրհնել ձեր կյանքը։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ կամ երկու նպատակն՝ Եկեղեցու օժանդակ կազմակերպություններում և ծրագրերում ձեր մասնակցությունը բարելավելու համար։ Հետևյալ հարցերը կօգնեն ձեզ նպատակ սահմանելու հարցում․ Ինչպե՞ս ավելի լիարժեք կմասնակցեք Երիտասարդ Տղամարդկանց կամ Երիտասարդ Կանանց դասերին։ Կիրակնօրյա Դպրոցի դասերին։ Ընտանեկան երեկոյին։ Սեմինարիայի դասերին։

  3. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. «Այդ օժանդակ կազմակերպություններում և ծրագրերում ձեր մասնակցությունն, ինչպե՞ս կարող է նախապատրաստել ձեզ ստանալու Մելքիսեդեկյան քահանայությունը կամ անցում կատարելու Սփոփող Միություն»։

  4. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.