Մաս 6. Օր 1
Վարդապետություն և Ուխտեր 20․1–36
Նախաբան
Քրիստոսի Եկեղեցին այս վերջին օրերում կազմավորվել է և հաստատվել համաձայն [Ամերիկայի Միացյալ Նահանգների] օրենքների 1830 թվականի ապրիլի 6ին (ՎևՈւ 20.1): Եկեղեցու առաջին անդամների մեջ հայտնությունը, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում հայտնի էր որպես Եկեղեցու «Հանգանակներ և Ուխտեր», որովհետև այն բացահայտում է մանրամասներ նոր վերականգնված Եկեղեցու համոզմունքների, պաշտոնների, արարողությունների և ընթացակարգերի վերաբերյալ: Վարդապետություն և Ուխտեր 21–22ի հետ մեկտեղ, այս բաժինը հաճախ համարվում է որպես վերականգված Եկեղեցու «սահամադրությունը»: Իր երկարության և բովանդակության պատճառով, Վարդապետություն և Ուխտեր 20 բաժինը բաժանվում է երեք դասի:
Վարդապետություն և Ուխտեր 20․1–4
Աստված պատվիրում է, որ Եկեղեցին հիմնադրվի
Մտածեք վերջին ժողովի մասին, որին դուք մասնակցել եք, որտեղ վկայություններ են տրվել: Եթե որևէ ընկեր, որը Եկեղեցու անդամ չէ, մասնակցեր ժողովին ձեզ հետ և հարցներ, թե ինչ է վկայությունը, ինչպե՞ս կբացատրեիք նրան, թե ինչ է վկայությունը:
Մտածեք վկայության վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ սահմանման մասին. «Ավետարանի մասին վկայությունը անձնական ապացույց է, որը ծնվում է մեր հոգում Սուրբ Հոգու կողմից, որ հավերժական նշանակություն ունեցող որոշակի փաստեր ճշմարիտ են, և որ մենք գիտենք, որ դրանք ճշմարիտ են» («Վկայություն»Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 26):
Վարդապետություն և Ուխտեր 20 կարդացվում էր բարձրաձայն որոշ վաղ Եկեղեցու համաժողովներին և ծառայում էր որպես հիշեցում Եկեղեցու Հիսուս Քրիստոսի Ավետարանի բազում կարևոր ճշմարտությունների վերաբերյալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.1–2: Այնուհետև ավարտեք հետևյալ սկզբունքի բաց թողնված տեղերը. Ջոզեֆ Սմիթը Աստծո և նրան պատվիրվեց կազմակերպել :
-
Խորհեք Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման և եկեղեցու ճշմարտացիության վերաբերյալ, որը նրան հրամայված էր կազմավորել: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մեկ կամ ավելի փորձառությունների մասին, որոնք դուք ունեցել եք, որոնք օգնել են ձեզ ստանալ անձնական վկայություն կամ առաջընթաց Ջոզեֆ Սմիթի դերի մասին որպես մարգարե Տիրոջ Եկեղեցին երկրի վրա վերականգնելու անձնական վկայություն ստանալու վերաբերյալ:
Ուշադրություն դարձրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 20.1 հատվածում Տերը տվեց 1830 թվականի ապրիլի 6ը, որպես Իր Եկեղեցու կազմավորման օր:
Վարդապետություն և Ուխտեր 20․5–16
Վերականգման իրադարձությունների համառոտ պատմությունը
Վարդապետություն և Ուխտեր 20.5–6 հատվածները վերաբերում են Ջոզեֆ Սմիթին Մորոնի հրեշտակի առաջին այցելությանը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.7–8ը և գտեք, թե ինչ տվեց Մորոնին Ջոզեֆ Սմիթին:
Մորմոնի Գիրքը հրատարակվել է 1830 թվականի մարտի 26ին: Եկեղեցին կազմավորվեց 1830 թվականի ապրիլի 6ին այն հրատարակելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում: Ձեր կարծիքով ինչո՞ւ էր կարևոր, որ Մորմոնի Գիրքը ավարտված լիներ նախքան Եկեղեցու կազմավորվելը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.9–12 հատվածները և նշեք արտահայտությունները, որոնք պատմում են, թե ինչպես է օրհնում Մորմոնի Գիրքը աշխարհը:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումասիրության օրագրում լրացրեք հետևյալ արտահայտությունները՝ օգտագործելով այն, ինչ դուք սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 20.9–12 հատվածներից.
-
Մորմոնի Գիրքն ապացուցում է աշխարհին, որ հրեշտակները դեռ
-
Մորմոնի Գիրքն ապացուցում է աշխարհին, որ սուրբ գրությունները
-
Մորմոնի Գիրքն ապացուցում է աշխարհին, որ Աստված իսկապես կանչում է և
-
Մորմոնի Գիրքը ցույց է տալիս աշխարհին, որ Աստված է
-
Այս դրույթներն օգնում են մեզ հասկանալ, որ Մորմոնի Գիրքն ապացույց է, որ Աստված վերականգնել է ավետարանը մեր օրերում: Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն իմանալն ազդել Մորմոնի Գիրքն ինչ-որ մեկին նվիրելու ձեր ցանկության վրա:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.14–15 և նշեք, թե ինչ է Աստված խոստացել նրանց, ովքեր ընդունում են Մորմոնի Գիրքը և ապրում դրա ուսմունքներով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ օրհնություն է Տերը խոստանում նրանց, ովքեր ընդունում են Մորմոնի Գիրքը «հավատքով»:
-
Որո՞նք են այն ուղիները, որ մարդ կարող է ընդունել Մորմոնի Գիրքը հավատքով:
-
Ինչպե՞ս կարող է Մորմոնի գիրքը առաջնորդել մարդուն դեպի «արդարության գործեր»:
-
Օգնելու ձեզ հասկանալ, թե ինչպես եք ընդունել Մորմոնի Գիրքը ձեր կյանքում, շրջանակի մեջ առեք արտահայտությունները հետևյալ գծապատկերում, որը լավագույնս նկարագրում է ձեր փորձառությունը Մորմոնի Գրքի հետ այժմ.
Հաճախակիություն |
Որակ |
---|---|
Ես կարդում եմ այն ամեն օր: |
Ես ջանք չեմ խնայում՝ կիրառելու ինչ որ սովորում եմ, իմ կյանքում: |
Ես կարդում եմ այն՝ օրերի մեծ մասը: |
Ես երբեմն կիրառում եմ իմ սովորածը իմ կյանքում: |
Ես, երբեմն, կարդում եմ այն, երբ ժամանակ եմ ունենում: |
Ես, սովորաբար, խիստ ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ եմ ես կարդում: |
Ես երբեք չեմ կարդում այն: |
Ի՞նչ կարող եք անել՝ ավելի լավ ընդունելու Մորմոնի Գիրքը «հավատքով» ձեր կյանքում:
Վարդապետություն և Ուխտեր 20.17–36:
Ուսուցանվում են կարևոր ճշմարտություններ Աստվածագլխի և փրկության ծրագրի մասին:
Որո՞նք են փրկության ծրագրի հիմնական ճշմարտությունները: Ի՞նչ կասեիք, եթե որևէ մեկը հարցներ ձեզ համռոտակի բացատրել փրկության ծրագիրը: Օգտագործելով միայն Վարդապետություն և Ուխտեր 20.17–29 հատվածները, դուք կարող եք ինչ-որ մեկին տալ համառոտ բացատրություն փրկության ծրագրի մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.17, 29–31, 35 և ընդգծեք յուրաքանչյուր հատվածի սկզբի խոսքերը: Վարդապետություն և Ուխտեր 20.17–36ը պարունակում է մի քանի կարևոր բաներ, որոնք հայտարարում է Տիրոջ Եկեղեցին աշխարհին, որոնք մենք գիտենք որ ճշմարիտ են: Այդ ճշմարտությունների թվում են՝ Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին և այն բաները, որոնք պետք է անենք՝ փրկվելու Աստծո արքայությունում:
-
Կարդացեք ստորև բերված սուրբ գրությունների հղումները, այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հարցերին.
-
Վարդապետություն և Ուխտեր 20.17–19 Ի՞նչ գիտենք մենք Երկնային Հոր մասին:
-
Վարդապետություն և Ուխտեր 20.21–25 Ի՞նչ գիտենք Հիսուս Քրիստոսի մասին:
-
Վարդապետություն և Ուխտեր 20.25–26 Ի՞նչ գիտենք մենք Քավության անսահման բնույթի մասին: (տես նաևՄոսիա 4.7):
-
Վարդապետություն և Ուխտեր 20.26–28 Ի՞նչ մենք գիտենք Սուրբ Հոգու մասին:
-
«Մենք գիտենք»ը արտահայտություն է, որը լրացնում է Երեց Օուքսի միտքը, որ «ավետարանի վկայությունը անձնական ապացույց է, որը ծնվում է մեր հոգում Սուրբ Հոգու միջոցով, որ հավերժական նշանակություն ունեցող որոշակի փաստեր ճշմարիտ են, և որ մենք գիտենք, որ դրանք ճշմարիտ են» (“Testimony,” 26):
Ձեր սուրբ գրություններում գրված մի քանի պատասխաններ կարող են արտահայտել այս ճշմարտությունները. Աստված ապրում է և անսահման է, հավերժական և անփոփոխ (հատված 17): Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով և նմանությամբ (հատված 18): Աստված տվեց Իր Միածին Որդուն, որ խաչվեր և կրկին բարձրանար, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատան, մկրտվեն և համբերեն հավատքով, կարողանան փրկվել, ներառյալ նրանք, ովքեր ապրել են մինչև Փրկչի ծնվելը (հատվածներ 21–25): Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին: (հատված 27): Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասին են աշխատում մեզ նախապատսրաստելու հավերժական կյանքի համար (հատվածներ 17–28):
-
Ընտրեք նախորդ վարդապետություններից մեկը, որը կարևոր է ձեզ համար, և որը գիտեք կամ հավատում եք, որ ճշմարիտ է: Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք գրելու մեկ պարբերությամբ հոդված մի կարևոր ամսագրում կամ լրագրում, հայտարարելով, այն ինչ գիտեք կամ հավատում եք, որ ճշմարիտ է այդ վարդապետության վերաբերալ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե այս վարդապետություններից որը դուք կընտրեիք և որով կկիսվեիք և կվկայեիք այդ ճշմարտության վերաբերյալ:
Տեսեք արդյոք կարո՞ղ եք վերադասավորել հետևյալ բառերը՝ խլպաեշարա, ումարացդար, գորումսածրբ, րսիել, ռածլայե, ելլս, ոթաելղ Այս բառերը շեշտադրում են մեր ունեցած պատասխանատվությունը՝ ցույց տալու, որ մենք ընդունում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.29–34 գտնելու վերադասավորված խոսքերը և լրացնել հետևյալ մտքերը.
-
«Բոլոր մարդիկ պետք է և հավատան Հիսուս Քրիստոսի անունին»:
-
նշանակում է ներվել և անմեղ հայտարարվել:
-
նշանակում է դառնալ սուրբ, մաքրագործված մեղքի ազդեցություններից և քրիստոսանման:
-
Փրկչի շնորհը կօգնի բոլոր նրանց, ովքեր և Աստված:
-
Մենք պետք է վերցնենք և միշտ դիմակայենք գայթակղությանը:
Ըստ այս հատվածների՝ ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի փրկվենք Աստծո արքայությունում:
Վերանայեք այն վարդապետություներն ու սկզբունքները, որոնք թավ տառերով են նշված այս դասում: Մտածեք, թե այս ճշմարտություններից որոնք եք դուք անձնապես իմացել, որ ճշմարիտ են: Երբ դրանք վերանայեք, օգտակար կլինի ստուգանիշ դնել այն ճշմարտությունների կողքին, որոնք դուք գիտեք, որ ճշմարիտ են:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 20.1–36ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.