Սեմինարիա
Մաս 19. Օր 2, Վարդապետություն և Ուխտեր 88.41-69


Մաս 19. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 88․41-69

Նախաբան

Սա երեք դասերից երկրորդն է, որն ուսումնասիրում է հայտնությունը ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 88-ում: Այս դասի մեջ ընդգրկված հայտնության մի մասը տրվեց քահանայապետերի համաժողովի ժամանակ Կիրթլենդում, Օհայո 1832 թվականի դեկտեմբերի 27-ին և 28-ին: Այն ներառում է Հիսուս Քրիստոսի բացատրությունն այն մասին, թե ինչպե՞ս է Աստված կառավարում Իր արարչագործությունները և մի հրավեր, որ ավելի մոտ լինենք նրան:

Վարդապետություն և Ուխտեր 88․41-50

Փրկիչը բացահայտում է, որ բոլոր բաները կառավարվում են աստվածային օրենքներով

աստղեր

Երբևէ նայե՞լ եք աստղերին և մտածել Աստծո և Նրա արարչագործությունների մասին: Ի՞նչ հարցեր ու մտքեր ունեցաք, երբ նայում էիք երկնքին:

Երբ մարդիկ խորհում են Աստծո արարչագործությունների լայնարձակության մասին, նրանք երբեմն իրենց զգում են փոքր ու աննշան: Նրանց գուցե է հետաքրքրի` արդյո՞ք Աստված տեղյակ է իրենց մասին: Հատվածներից շատերը, որոնք դուք կուսումնասիրեքՎարդապետություն և Ուխտեր 88-ում, ցույց են տալիս Աստծո տեղեկացվածությունը ձեր մասին և ` ձեզ մոտիկ լինելու Նրա ցանկությունը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.41: Մտածեք, թե ինչպես է այս հատվածը ցույց տալիս, որ Աստված զորություն ունի տեղյակ լինել ձեր և ձեր կարիքների մասին: Հետո կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.42-45, և պարզեք, թե ինչպես է Աստված կառավարում Իր արարչագործությունները, ներառյալ արևը, լուսինը, աստղերը և մոլորակները: Գուցե կամենաք նշել, ինչ գտնեք։

  1. journal iconՄտածեք Աստծո մի քանի արարչագործությունների մասին երկինքներում և երկրի վրա: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք Աստծո արարչագործություններից մեկի մասին, որը զարմացնում է ձեզ: Ի՞նչ է այդ արարչագործությունն ուսուցանում ձեզ Արարչի մասին:

  2. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.46-47, փնտրելով, թե Տերմ ի՞նչ ասաց, որ մենք տեսնում ենք, երբ նայում ենք Աստծո արարչագործություններին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ ենք մենք տեսնում, երբ նայում ենք Աստծո արարչագործություններից անգամ ամենափոքրին:

    2. Ինչպե՞ս են ձեր տեսած արարչագործությունները երկինքներում և երկիրի վրա օգնում ձեզ` մեծացնել Աստծո մասին ձեր վկայությունը:

  3. journal iconՈւսումնասիրեք Վարդապետություն և Ուխտերը 88.48-50: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփեք այս հատվածները ձեր իսկ բառերով: Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 88․51-61

Տերը պատմում է առակը դաշտում աշխատող մարդկանց մասին, ում հերթով այցելում էին

Վարդապետություն և Ուխտեր 88.51-60 պարունակում է մի առակ, որն օգնում է մեզ հասկանալ Աստծո փոխգործակցությունը Իր ստեղծած թագավորությունների հետ: Առակը մի պատմություն է, որն օգտագործում է խորհրդանիշները ճշմարտությունն ուսուցանելու համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.51–55, փնտրելով, թե ի՞նչ պատվիրեց մարդը իր ծառաներից յուրաքանչյուրին անելու և ի՞նչ խոստացավ նա իր ծառաներից յուրաքանչյուրին:

Վարդապետություն և Ուխտեր 88.56–60-ում, մենք կարդում ենք, որ արտի տերն այցելում էր իր ծառաներից յուրաքանչյուրին, երբ նրանց հերթն էր լինում. «Նրանք բոլորը ստացան իրենց տիրոջ դեմքի լույսից, ամեն մարդ իր ժամին» (ՎևՈՒ 88.58):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.61, փնտրելով, թե ի՞նչ է այս առակն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպե՞ս է Աստված փոխգործակցում Իր ստեղծած թագավորությունների հետ:

Երկիրը, որտեղ մենք ապրում ենք, մեկն է այն թագավորություններից, որ Տերը խոստացել է այցելել: Մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել այս առակից այն է, որ Տերը կայցելի Իր թագավորություններից յուրաքանչյուրը և նրանց բնակիչներին Իր ժամանակին: Գուցե կամենաք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում:

Հիսուս Քրիստոս

Մենք կվայելենք Տիրոջ ներկայությունը երկրի վրա Հազարամյակի ընթացքում, Իր Երկրորդ Գալուստից հետո:

Վարդապետություն և Ուխտեր 88․62-69

Աստված խոստանում է մոտենալ մեզ, երբ մենք մոտենանք Նրան:

Խորհեք հետևյալ հարցերի վերաբերյալ. Ինչքա՞ն մոտիկ եք դուք զգում Աստծուն: Արդյոք կկամենայի՞ք ավելի մոտ զգալ Նրան։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.62-63, փնտրելով այն բաները, որոնք մենք կարող ենք անել, որպեսզի խնդրենք Տիրոջը մոտենալ մեզ: Գուցե կամենաք նշել, ինչ գտնեք :

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալը.

    1. Գրեք մի սկզբունք, որը դուք սովորել եք Վարդապետություն և Ուխտեր 88.63-ից Տիրոջը մոտենալու մասին:

    2. Գրեք գործողություն արտահայտող երեք բառ հատված 63-ում, որոնք ձեզ կհուշեն ինչպես դուք կարող եք ավելի մոտենալ Տիրոջը:

    3. Պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ եք դուք արել՝ փնտրելու, խնդրելու և թակելու համար, որպեսզի ավելի մոտենաք Տիրոջը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.64, փնտրելով, թե ի՞նչ է Տերը խոստանում նրանց, ովքեր աղոթում են Հորը` Նրա անունով:

Ի՞նչ Է Փրկիչը սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս է Երկնային Հայրը պատասխանում մեր աղոթքներին: Այս հատվածում «նպատակահարմար է ձեզ համար» արտահայտությունը կարելի էր բառափոխել որպես` «ամենալավն է ձեզ համար»: Հետևաբար մեկ սկզբունք, որ մենք կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին այն լավագուն ուղիներով, որ Նա գիտի:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Հետևյալ հայտարարությունը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի կողմից կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչո՞ւ դուք պետք է երախտապարտ լինեք, նույնիսկ երբ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքին այնպիսի ձևով, որը չի համընկնում ձեր հույսերին կամ ակնկալիքներին. «Այնքան դժվար է, երբ դուք անկեղծորեն աղոթում եք ինչ-որ շատ ցանկալի բանի մասին, բայց պատասխանը չի գալիս այն ձևով, որը դուք եք ցանկանում: Դժվար է հասկանալ, թե ինչու ձեր հնազանդ կյանքի խորը ու անկեղծ հավատքի կիրառումը չի հատուցվում ցանկալի արդյունքով: Երբեմն դժվար է հասկանալ, թե ո՞րն է ամենալավը կամ նպատակահարմարը ձեզ համար ժամանակի ընթացքում: Ձեր կյանքը ավելի հեշտ կլինի, երբ դուք ընդունեք, որ ինչ որ Աստված կատարում է ձեր կյանքում` ձեր հավերժական օգուտի» համար է (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign կամ Լիահոնա, May 2007, 9):

  1. journal iconԻ՞նչ պետք է անեք դուք, երբ աղոթքների պատասխանները գալիս են այնպիսի ձևով, որ դուք չեք ակնկալում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի փորձառության մասին, երբ Երկնային Հայրը լավագույն ձևով է պատասխանել ձեր աղոթքներին:

Վարդապետություն և Ուխտեր 88.66-ից, մենք իմանում ենք, որ ուղիներից մեկը, որով Աստված հաղորդակցվում է մեզ հետ «մեկի ձայնն է, ով կանչում է անապատում»: Կարդացեք այդ բաժինը, փնտրելով, թե ինչպե՞ս է Աստծո ձայնը հասնում մեզ: Մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք զգացել եք, որ Աստված մոտիկ է եղել ձեզ, չնայած դուք չեք տեսել Նրան:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.67-69, փնտրելով լրացուցիչ ուղիներ, որոնք կարող են ձեզ մոտեցնել Աստծուն: Գուցե կամենաք նշել, ինչ գտնեք :

Օգտագործելով այս հատվածները, ավարտեք հետևյալ միտքը. Եթե իմ աչքն ուղղված լինի միայն Աստծո փառքին, ապա ։

Հատված 67-ում, «աչքն … միայն իմ փառքին» արտահայտությունը նշանակում է ամբողջովին Աստծո գործին ու նպատակներին նվիրված:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ու՞մ եք ճանաչում դուք, որ թվում է լցված է Տիրոջ լույսով:

    2. Արտահայտման ի՞նչ ձևերում եք դուք տեսնում Տիրոջ լույսը այդ անձնավորության մեջ:

Հատված 68-ում, ուշադրություն դարձրեք, որ ձեր միտքը որպեսզի ուղղված լինի միայն առ Աստված, դուք պետք է սրբագործեք ձեզ: «Սրբագործեք ձեզ» արտահայտությունը վերաբերում է մեղքից մաքրագործվելու ու մաքրվելու անհրաժեշտությանը: Դուք կարող եք սրբագործվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով և Սուրբ Հոգու ազդեցությամբ, երբ ապաշխարեք ձեր մեղքերը, ստանաք քահանայական արարողությունները և պահեք ձեր ուխտերը:

  1. journal iconՎերանայեք վարդապետություններն ու սկզբունքները, որ գտել եք այս դասի մեջ: Հետո պատկերացրեք, թե նայում եք աստղերին մի ընկերոջ հետ, ով համարում է, որ Աստված չգիտի իր գոյության մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը:

Եզրափակեք այս դասը կարդալով Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ մեջբերումը․

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, հավանաբար ճիշտ է, որ մարդը ոչինչ է տիեզերքի մեծության համեմատ: Երբեմն գուցե, նույնիսկ, մեզ զգում ենք աննշան, անտեսանելի, միայնակ կամ մոռացված: Սակայն միշտ հիշեք` դուք կարևոր եք Նրա համար:

Աստված նայում է ձեզ ոչ միայն որպես մահկանացու էակի` փոքր մոլորակի վրա, ով ապրում է մի կարճ ժամանակահատված. Նա նայում է ձեզ որպես Իր զավակի: Նա նայում է ձեզ որպես մի անձի, որը դուք կարող եք և նախատեսված եք դառնալ: Նա ուզում է, որ դուք իմանաք, որ կարևոր եք Նրա համար» («Դուք կարևոր եք նրա համար», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 22):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 88.41-69 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.