Սեմինարիա
Մաս 19. Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 88.1-40


Մաս 19. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 88․1-40

Նախաբան

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նշեել է, որ Վարդապետություն և Ուխտեր 88-ը «հանդիսանում է Եկեղեցուն երբևէ տրված ամենակարևոր հայտնություններից մեկը և մի քանի շաբաթ արդյունավետորեն կարելի է ծախսել այն քննարկելու վրա» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:366): Սա երեք դասերից առաջինն է, որ կուսումնասիրվի Վարդապետություն և Ուխտեր 88-ը: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը երեք օրերի ընթացքում` 1832 թվականի դեկտեմբերի 27-28-ին և 1833 թվականի հունվարի 3-ին: Այս դասի մեջ ընդգրկված հայտնության մի մասը ներառում է Տիրոջ ուսմունքը Քրիստոսի լույսի վերաբերյալ և Նրա այն օրենքների բացատրությունը, որ կառավարում է Նրա արքայություններն ու դրանց բնակիչներին:

Վարդապետություն և Ուխտեր 88․1-13

Տերը հայտարարում է, որ Նա է լույսը, որ ամենի մեջ է:

Երբևէ աղոթե՞լ եք, որպեսզի իմանաք Տիրոջ կամքը ձեր կյանքում կատարած ընտրությունների վերաբերյալ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 88-ում, այն բանից հետո, երբ բարձրագույն քահանաները համաժողովի ժամանակ աղոթեցին առանձին-առանձին և բարձրաձայն, որպեսզի իմանան Տիրոջ կամքը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.1-2, փնտրելով Տիրոջ բառերն այն մասին, թե ինչպես են Նա և հրեշտակները զգում, երբ Իր ծառաները փնտրում են իմանալ Իր կամքը:

Վարդապետություն և Ուխտեր 88.3-5-ում, Տերը սովորեցրեց այս եղբայրներին, որ նրանք կարող են հավերժական կյանքի հավաստիացում ստանալ Սուրբ Հոգու միջոցով, որը նաև կոչվում է Մխիթարիչ և Խոստումի Սուրբ Հոգի:

Տերը նաև սովորեցրեց լույսի կարևորության մասին: Երբևէ եղե՞լ եք կատարյալ ֆիզիկական մթության մեջ: Ինչպե՞ս կարող է լրիվ մթության մեջ լինելու փորձառությունն օգնել ձեզ գնահատել լույսի օրհնությունը: Ի՞նչ է խորհրդանշում լույսը Հիսուս Քրիստոսի ավետարանում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.6-13, փնտրելով, թե Տերն ինչ ուսուցանեց ամեն լույսի աղբյուրի մասին:

Հատված 7-ում, ինչ տերմին է օգտագործվում, որ վերաբերում է ճշմարտությանը, որ «շողում է»:

Համաձայն հատված 12-ի, որտեղի՞ց է գալիս ամեն լույսը:

Այս հատվածներն ուսուցանում են, որ Քրիստոսի Լույսի միջոցով Աստված լույս և կյանք է տալիս բոլոր բաներին: Հավանաբար դուք կցանկանաք գրել այս վարդապետությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում: Քրիստոսի Լույսը նաև այն օրենքն է, որ կառավարում է տիեզերքը և դրա բնակիչներին և կենդանացնում է մեր հասկացողությունը:Կենդանացնել նշանակում է արթնացնել: Գուցե կամենաք գրել այս սահմանումը ձեր սուրբ գրություններում:

«Քրիստոսի Լույսը … հավերժական ներգործություն է բոլոր մարդկանց կյանքերում (տես Հովհաննես1.9, ՎևՈւ 93.2): Սուրբ գրություններում Քրիստոսի Լույսը երբեմն կոչում են Տիրոջ Հոգի, Աստծո Հոգի, Քրիստոսի Հոգի կամ Կյանքի Լույս:

«Քրիստոսի Լույսը չպետք է շփոթել Սուրբ Հոգու հետ: Այն անձնավորված չէ` ինչպես Սուրբ Հոգին»: Նրա ազդեցությունը առաջնորդում է մարդկանց գտնել ճշմարիտ ավետարանը, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը (տես Հովհաննես ԺԲ.46, Ալմա 26.14–15):

«Խիղճը Քրիստոսի Լույսի դրսևորումն է, որը մեզ հնարավորություն է տալիս տարբերել բարին չարից: Մարգարե Մորմոնը ուսուցանել է. «Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ իմանալ՝ դա Աստծուց է: Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, տեսնելով, որ դուք գիտեք լույսը, որով դուք կարող եք դատել, լույս, որը Քրիստոսի լույսն է, տեսե՛ք, որ դուք սխալ չդատեք. քանզի այն նույն դատաստանով, որ դուք եք դատում, դուք ևս պիտի դատվեք» (Մորոնի 7.16,18)» (Հավատքին Հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 96):

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը լրացուցիչ մեկնաբանություն է տվել Քրիստոսի Լույսի և Սուրբ Հոգու տարբերակման և փոխազդեցության վերաբերյալ․

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Բոլորն ամենուրեք արդեն ունեն Քրիստոսի Հոգին, և , մինչ Սուրբ Հոգու Ոգին կարող է այցելելամեն մարդու, Սուրբ Հոգու պարգևը կարող է ձեռք բերվել միայն «հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակներ1.3), ենթարկվելով ընկղմամբ Մկրտությանը մեղքերի թողության համար, [և] Ձեռնադրվելով՝ Սուրբ Հոգու պարգևը ստանալու համար» (Հավատո Հանգանակներ1.4): Դրա ներկայությունը ինքնաբերաբար չէ, ինչպես Քրիստոսի Հոգու ներկայությունը: Այս պարգևը պետք է շնորհվի մեկի կողմից, ով իշխանություն է կրում (տես Հավատո Հանգանակներ 1.5):

«Սա այն է, ինչ մեզ հանձնարարված է անել, որպեսզի խթանենք Քրիստոսի Լույսը, որը մեր հանդիպած ամեն հոգու մեջ է և բերենք հոգիներին մինչև այն կետը, որտեղ Սուրբ Հոգին կարող է այցելել նրանց: Իսկ հետո, երբ ժամանակը գա, արարողության միջոցով նրանք կարող են ստանալ Սուրբ Հոգու պարգևը, որը շնորհվում է Եկեղեցու յուրաքանչյուր անդամի:

Սուրբ Հոգու պարգևը ստանալուց հետո, մարդիկ կարող են զարգացնել այն` Քրիստոսի Լույսի հետ միասին, որը նրանք արդեն ունեն, հետո ավետարանի լրիվությունը բաց կլինի նրանց հասկացողության համար: Սուրբ Հոգին կարող է նույնիսկ աշխատել Քրիստոսի Լույսի միջոցով:

«Քրիստոսի Լույսը այնպես համընդհանուր է` ինչպես արևի լույսը: Որտեղ որ կա մարդկային կյանք, այնտեղ կա Քրիստոսի Լույսը: Ամեն մի կենդանի հոգի օժտված է դրանով: Այն հովանավորն է ամենի, ինչը բարի է: Այն ոգեշնչողն է ամեն ինչի, որը կօրհնի մարդկությանը և կլինի նրա օգտին: Այն սնուցում է բարությունը» (“The Light of Christ,” Ensign, Apr. 2005, 13):

  1. journal iconՈրպեսզի օգնենք ձեզ հասկանալ, թե Քրիստոսի Լույսն ինչպե՞ս է ձեզ օրհնում ամեն օր, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ ավելիին.

    1. Վարդապետություն և Ուխտեր 88.7-10-ից, մենք իմանում ենք, որ ամբողջ ֆիզիկական լույսը` ինչպես օրինակ արևի լույսը, Քրիստոսի Լույսի մի մասն է: Ինչպե՞ս է ֆիզիկական լույսն օրհնում ձեր կյանքը:

    2. Կենդանացրեց կամ կենդանացնում էնշանակում է կյանքի կոչել կամ կենդանի դարձնել: Վարդապետություն և Ուխտեր 88.11-ից, մենք իմանում ենք, որ Քրիստոսի Լույսը միջոց է, որով մեր հասկացողությունը կարող է կենդանացվել կամ կյանքի կոչվել: Երբևէ զգացե՞լ եք, որ ձեր ուսուցումը կամ ըմբռնումը աշխուժացել է:

    3. Վարդապետություն և Ուխտեր 88.12-13-ից, մենք իմանում ենք, որ Քրիստոսի Լույսը կյանք է տալիս բոլոր բաներին` ներառյալ կենդանիներին, բույսերին և նույնիսկ մեզ: Ինչպե՞ս եք դուք օրհնվել` ձեզ շրջապատող կենդանի արարածներով:

    4. Վարդապետություն և Ուխտեր 88.13-ից, մենք նաև իմանում ենք, որ Քրիստոսի Լույսն այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները: Այն ներառում է ֆիզիկական օրենքները` ինչպես օրինակ ձգողականությունը և հոգևոր օրենքներն ու պատվիրանները: Քրիստոսի Լույսի միջոցով, ինչպես երբեմն կոչվում է մեր խիղճը, մեզանից յուրաքանչյուրը կարող է զանազանել տարբերությունը ճշտի ու սխալի միջև: Ինչպե՞ս են ֆիզիկայի և հոգևոր օրենքները ներգործում ձեր վրա ամեն օր:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս են ձեր սովորած ճշմարտություններն օգնում ձեզ գնահատել Աստծո ազդեցությունը առօրյա կյանքում` թե՜ նկատելի, թե՜ սովորաբար աննկատ ձևով: Ներառեք որոշ մտքեր այն մասին, թե ինչպիսի՞ ներգործություն կունենա այն ձեր առօրյա կյանքում գալիք օրերում:

Վարդապետություն և Ուխտեր 88․14-40

Տերը բացատրում է, որ կան օրենքներ, որոնք կապված են փառքի արքայությունների հետ:

Երբ հագնում եք ձեռնոցը, ձեր ձեռքը կենդանանում է, կամ կյանք է տալիս ձեռնոցին: Եթե դուք ինչ-որ մեկին սովորեցնեիք փրկության ծրագիրի մասին և օգտագործեիք ձեռնոց` ներկայացնելու ձեր ֆիզիկական մարմինը, ի՞նչը կներկայացներ ձեր ձեռքը:

ձեռքը ձեռնոցի մեջ

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.15, փնտրելով, թե ի՞նչն էր Տերը կոչում ոգու և մարմնի համակցություն:

Դուք հավանաբար կցանկանաք նշել վարդապետությունը, որոգին և մարմինը մարդու հոգին են:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կարող են մեր ֆիզիկական մարմնի վրա ազդող բաներն ազդել նաև մեր հոգիների վրա: Որո՞նք են այդ մի քանի օրինակները:

Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերն օգնում են բացատրել կապը մեր ֆիզիկական մարմնի և հոգու միջև:

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Կասկած չկա, որ մարմնի առողջությունը ազդում է հոգու վրա, այլապես Տերը երբեք չէր տա Իմաստության Խոսքի մասին հայտնությունը: Աստված երբեք չի տվել մարմնական պատվիրաններ, այն ինչ ազդում է մեր մարմինների վրա, ազդում է նաև մեր հոգիների վրա:

«… Մեղքը թուլացնում է: Այն ազդում է ոչ միայն հոգու, այլ նաև մարմնի վրա: Սուրբ գրությունները լի են օրինակներով, որտեղ ֆիզիկական ուժը կարող է ուղեկցել արդարներին: Մյուս կողմից, չխոստովանված մեղքր կարող է ցրել էներգիան և հանգեցնել թե մտավոր, թե ֆիզիկական թուլության» (“In His Steps,” Ensign, Sep. 1988, 5):

Ուշադրություն դարձրեք, որ սուրբ գրությունների որոշ հատվածներում հոգի բառը հատկապես վերաբերում է մեր հոգևոր մարմնին (օրինակ, տես Ալմա 40.15–23):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կարող է ձեր մարմնի և հոգու միջև եղած կապի ըմբռնումն օգնել ձեզ` կայացնել արդար որոշումներ:

ձեռնոց

Մտածեք որոշ լրացուցիչ վարդապետություններ և սկզբունքներ, որոնք կարող են ցուցադրվել` օգտագործելով մի ձեռք ու մի ձեռնոց. Պատկերացրեք, որ հեռացնում եք ձեր ձեռքը ձեռնոցից: Ի՞նչ կարող է ներկայացնել այս գործողությունը: Ի՞նչ է պատահում հոգուն` ոգուն և մարմնին մահվան ժամանակ:

Ի՞նչ կարող է ներկայացնել ձեռնոցը հանելը և այն նորից ձեռքին հագցնելը: Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ հարության ժամանակ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.14, 16-17, փնտրելով, թե Տերն ինչպե՞ս է նկարագրում Հարությունը:

Ավարտեք հետևյալ վարդապետությունը, որն ուսուցանվել է հետևյալ հատվածներում.Հիսուս Քրիստոսը մեր հոգիների համար հնարավոր դարձրեց .

Հատված 17-ում, կարդալոց հետո, որ Հիսուս Քրիստոսը փրկագնել է մեր հոգիները, մենք իմանում ենք, որ նրանք, ովքեր խոնարհ են ու հեզ պիտի ժառանգեն երկիրը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.18-20, փնտրելով, թե ի՞նչ կպատահի երկրի հետ` նախքան այն կդառնա սելեստիալ և փրկագնված հոգիները կժառանգեն այն:

Համաձայն հատված 19-ի, ո՞ւմ ներկայությունը կտիրի սրբագործված երկրի վրա: Մտածեք,թե ի՞նչ կպատասխանեիք ձեզ ուղղված հետևյալ հարցին. Ի՞նչ պետք է անեմ ես, որ արժանի լինեմ ապրելու սելեստիալ արքայությունում և վայելելու Երկնային Հոր ներկայությունը:

Ճիշտ ինչպես որ երկիրը կստանա փառքը սրբագործվելուց հետո, մեր մարմինները նույնպես կփոխվեն և կստանան Հարության փառքը: Սակայն ոչ բոլոր մարդիկ կստանան փառքի միևնույն աստիճանը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.21-24, և որոշեք, թե ի՞նչն է որոշում փառքի աստիճանը, որ անձը ստանում է Հարության ժամանակ:

Երբ ուսումնասիրեքՎարդապետություն և Ուխտեր 88.25-33-ը, փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք պաշտպանում ենհատված 21-24-ի վարդապետությունը, որ Հարության ժամանակ մենք կստանանք փառքը, համաձայն օրենքի, որին մենք հնազանդվում ենք:

Հատված 28-ը վերաբերում է նրանց, «ովքեր սելեստիալ [հ]ոգիներ են»: Նրանք անհատներ են, ովքեր ապրում են համաձայն սելեստիալ արքայության օրենքի: Մենք գիտենք Վարդապետություն և Ուխտեր 76-ից, որ սելեստիալ արքայության օրենքն է` կնքել և պահել ավետարանական ուխտեր (տես ՎևՈւ 76.50–53, 69–70): Անհատր, ով երկրի վրա ապրում է սելեստիալ օրենքով, կստանա սելեստիալ մարմին Հարության ընթացքում: Եթե անձը երկրի վրա հնազանդվում է միայն թերեստրիալ կամ թելեստիալ օրենքին, նա կստանա ավելի ցածր փառքի մարմին, համաձայն օրենքի, որին նա հնազանդվել է:

Որպեսզի հասկանաք, թե ինչո՞ւ են Աստծո օրենքները՝ օրհնություններ մեզ համար, մտածեք այն օգուտների մասին,որոնք մենք քաղում ենք՝ հնազանդվելով երթևեկության կանոններին: Մյուս կողմից, ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, եթե մենք չհնազանդվենք երթևեկության կանոններին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.34-35, փնտրելով Աստծո կանոններով ապրելու արդյունքները և դրանց չհնազանդվելու հետևանքները:

  1. journal iconՈւսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 88.40, և պարզեք այն հատկանիշները, որոնք կձգեն նրանց դեպի , սելեստիալ արքայություն : Հետո, պատասխանելով հետևյալ հարցին, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ հանձնարարությունը.

    1. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի զարգացնեք և ուժեղացնեք հետևյալ հատկանիշները ձեր կյանքում:

    2. Ընտրեք այդ հատկանիշներից մեկը և գրեք մի անձնական նպատակ` այդ հատկանիշը ձեր կյանքում զարգացնելու և ուժեղացնելու համար:

Երբ դուք կիրականացնեք ձեր նպատակը և կապրեք Հիսուս Քրիստոսի օրենքներով, Նրա լույսը կլցնի ձեր կյանքը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի 88.1-40 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.