Սեմինարիա
Մաս 32. Օր 3, Արագացնել փրկության աշխատանքը


Մաս 32. Օր 3

Արագացնել փրկության աշխատանքը

Նախաբան

Վերականգնման սկզբից ի վեր Տիրոջ աշխատանքը տարածվել է աշխարհով մեկ։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը։ Դուք բազմաթիվ միջոցներ և հնարավորություններ ունեք, որպեսզի նպաստեք Տիրոջ գործի արագացմանը։

Տերն արագացնում է Իր աշխատանքը

Որո՞նք են այն պատճառները, երբ ինչ-որ մեկը կարող է արագացնել կամ շտապեցնել առաջադրանքը կատարելու քայլերը։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 88.73 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե Տիրոջ խոսքերով, Ինքն ինչը կարագացնի (տես նաև Հակոբ 5․61–62, 70–71

Անդրադառնալով Վարդապետություն և Ուխտերի 88․73 հատվածին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Արագացման այդ ժամանակը հիմա է» (“Thus Shall My Church Be Called,” Ensign, May 1990, 17)։

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը։ Արագացնելով աշխատանքը` Տերը շտապեցնում և ավելի է առաջ տանում Իր ջանքերը՝ մարդու փրկության համար։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ « Ինչպե՞ս եք ականատես եղել, որ Տերն արագացնում է Իր աշխատանքը»։

Երբ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ծառայում էր որպես Եկեղեցու Նախագահ, Տերն արագացրեց Իր աշխատանքը։ Օրինակ՝ միսիոներական աշխատանքն ընդլայնվեց և Եկեղեցին հրատարակեց սուրբ գրությունների նոր թողարկումներ։ Խրախուսելով Եկեղեցու անդամներին առաջ շարժվել, Նախագահ Քիմբալն ասաց, որ Եկեղեցին «որոշ սարահարթերում բավականին երկար է կանգ առել։ Եկեք մեր ճամփորդությունը շարունակենք դեպի առաջ և վեր» (“Let Us Move Forward and Upward,” Ensign, May 1979, 82)։ Նա նաև ուսուցանեց․ «Մենք պետք է մեծացնենք մեր քայլերը և պետք է դա անենք այժմ» (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, Sept. 1975, 3)։

Երբ Եկեղեցու անդամները «մեծացնում են իրենց քայլերը», նրանք մեծացնում են Տիրոջ աշխատանքին մասնակցելու իրենց ջանքերը։ Օրինակ` նրանք ջանասիրաբար կիսվում են ավետարանով, ուսումնասիրում են սուրբ գրությունները և կատարում են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը։

Արագացնել միսիոներական աշխատանքը

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն ասաց Սրբերին, որ Տերը դռներ է բացել ավետարանով կիսվելու համար, այդ թվում այն ազգերի մեջ, ովքեր չեն թույլատրում միսիոներական աշխատանքը։ Սակայն, նա նաև ասաց , որ Սրբերը պետք է նախապատրաստվեն այդ հնարավորությունները ձեռք բերելու համար։ Նախագահ Քիմբալը վկայեց նաև, որ եթե յուրաքանչյուր երիտասարդ տղա պատրաստվի ծառայել լիաժամկետ միսիայում, Տերը դռներ կբացի և ուղի կպատրաստի ամբողջ աշխարհում միսիոներական աշխատանքն առաջ տանելու համար․

President Spencer W. Kimball

«Կարծում եմ, որ դեռևս շատ ազգեր կան, որտեղ միսիոների ոտք չի դիպչել։ Ես գիտեմ, որ նրանք վարագույրներ ունեն [սահմանափակումներ դրսի ազդեցությունների համար]` նման երկաթե և բամբուկե վարագույրներին։ Ես գիտեմ որքան դժվար է դա, քանի որ մենք ջանքեր ենք ներդրել դրանում։

Սակայն ես որևէ արդարացի հիմքեր չեմ տեսնում, թե ինչու Տերը պետք է դռներ բացի, եթե մենք մտնելու պատրաստ չենք։ Ինչո՞ւ նա պետք է կոտրի երկաթե, բամբուկե կամ այլ տեսակի վարագույրը, եթե մենք դեռևս պատրաստ չենք մուտք գործել» (“When the World Will Be Converted,” Ensign, Oct. 1974, 5, 7)։

Եկեղեցու անդամները հետևեցին Նախագահ Քիմբալի խորհրդին և պատրաստվեցին կիսվելու ավետարանով։ Նախագահ Քիմբալի ղեկավարման օրոք լիաժամկետ միսիոներների թիվն աճեց ավելի քան 50 տոկոսով։ 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին Արևելյան Գերմանիայի, նախկին Սովետական Միության երկրների և այլ երկրների կառավարությունները, որտեղ միսիոներական աշխատանքը նախկինում արգելված էր, սկսեցին թույլ տալ միսիոներներին կիսվելու ավետարանով այդ երկրներում։ Նախագահ Քիմբալի մարգարեությունն իրականացավ և այն շարունակվում է իրականանալ միսիոներական աշխատանքի տարածմանը զուգընթաց։

President Spencer W. Kimball

Երբ Նախագահ Քիմբալը հորդորեց Եկեղեցու անդամներին մեծացնել իրենց քայլը, նա նաև հստակեցրեց Եկեղեցու յուրաքանչյուր անդամի պարտականությունը․ «Հաճախ հարց է տրվում․ Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր տղամարդ ծառայի միսիայում»։ Եվ դրա պատասխանը տրվել է Տիրոջ կողմից։ Դա «Այոն է»։ Յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ պետք է ծառայի միսիայում» (“When the World Will Be Converted,” 8)։

Այդ ժամանակվանից ի վեր մարգարեները շարունակ խրախուսել են յուրաքանչյուր արժանի, կարողունակ տղամարդու` ծառայել լիաժամկետ միսիայում։ Մարգարեները ողջունում են նաև միսիայում ծառայելու երիտասարդ կանանց ձգտումը, եթե նրանք ցանկանում են դա։ 2012 թվականի հոկտեմբերին Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը հայտարարեց միսիոներական տարիքային շեմի փոփոխության մասին, որը թույլ էր տալիս երիտասարդ տղամարդկանց իրենց ծառայությունը սկսել 18 տարեկանից, իսկ երիտասարդ աղջիկները՝ 19 տարեկանից։Յուրաքանչյուր արժանի տղամարդ պետք է նախապատրաստվի լիաժամկետ միսիայի և արժանի լինի ծառայելու համար։

young man reading scriptures
  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞ւ պետք է յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ ծառայի լիաժամկետ միսիայում։

    2. Ինչպե՞ս կարող է միսիայի նախապատրաստությունն այժմ նպաստել Տիրոջ աշխատանքին։

    3. Ձեր կարծիքով, ինչպե՞ս է լիաժամկետ միսիոներների տարիքային շեմի ոգեշնչված փոփոխությունը նպաստել Տիրոջ աշխատանքի արագացմանը։

Սուրբ գրությունների նոր հրատարակումներ

Ինչպես կարձագանքեիք, երբ մոտիկ ընկերներից մեկն ասեր ձեզ․ «Ես ցանկանում եմ ավելի մոտենալ Աստծուն։ Ի՞նչ պետք է անեմ»:

President Spencer W. Kimball

Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը. «Ես պարզել եմ, որ երբ անվստահ եմ աստվածայնության հետ իմ հարաբերություններում, և երբ թվում է, թե աստվածային ոչ մի ականջ չի լսում և ոչ մի աստվածային ձայն չի խոսում, ապա ես շատ հեռու եմ գտնվում։ Երբ ես խորասուզվում եմ սուրբ գրությունների մեջ, տարածությունը նեղանում է և հոգևոր վիճակը վերադառնում է» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 67

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 1․6, 24–30 հատվածները և պարզեք, թե ինչու է Տերը ցանկացել, որ Եկեղեցու ղեկավարները հրատարակեն հայտնությունները։ Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել մեզ երկարացնել մեր քայլը և շարունակել արագացնել Տիրոջ աշխատանքը։

1970 թվականի սկզբներին Եկեղեցու ղեկավարներն անհրաժեշտություն համարեցին, որ Եկեղեցու անդամներն ավելի լավ ճանաչեն սուրբ գրությունները և ունենան Աստվածաշնչի մեկ հիմնական հրատարակություն՝ ուսումնասիրելու և ուսուցանելու համար։ 1979 թվականին՝ ոգեշնչված, ջանասեր ջանքերի երկար տարիներից հետո, Եկեղեցին հրատարակեց Հակոբոս Թագավորի Աստվածաշնչի անգլերեն լեզվի պաշտոնական ՎՕՍ խմբագրությունը։ Այդ Աստվածաշունչը պարունակում էր ուսումնասիրության լայնածավալ օժանդակ նյութեր, որոնք նախկինում անհասանելի էին, այդ թվում՝ ընդլայնված ծանոթագրություններ խաչաձև հղումների հետ և այլ օժանդակ նյութեր, գլուխների բարելավված վերնագրեր, քաղվածքներ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, թեմաների ուղեցույց և Աստվածաշնչյան բառարան։ 1981 թվականին Եկեղեցին անգլերեն տարբերակով հրատարակեց եռակի համադրության (Մորմոնի Գիրք, Վարդապետություն և Ուխտեր և Թանկագին Մարգարիտ) նոր հրատարակություն, որն իր մեջ ներառում էր բարելավված ծանոթագրություններ, գլուխների վերնագրեր, քարտեզներ և ցուցիչ։ 2009 թվականին Եկեղեցին անգլերեն տարբերակով հրատարակեց Ռեյնա Վալերա Աստվածաշնչի ՎՕՍ խմբագրությունը։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ հայտարարությունը, որը նա արել է 1981 թվականին անգլերեն լեզվով եռակի համադրությունը լույս տեսնելուց մեկ տարի անց։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա նախատեսել, որ սուրբ գրությունների այդ նոր հրատարակությունները կօրհնեն կյանքեր և առաջ կտանեն Տիրոջ աշխատանքը։

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Տարիների ընթացքում այդ սուրբ գրությունները կպատրաստեն հավատարիմ քրիստոնյաների հաջորդող սերունդներ, ովքեր կճանաչեն Հիսուս Քրիստոսին և պատրաստ կլինեն հնազանդվելու Նրա կամքին։

… Այնպիսի հայտնություններ կբացվեն նրանց, որ աշխարհի պատմությունը երբևէ չի գրանցել։ … Նրանք ավետարանի վերաբերյալ իրենց գիտելիքը կզարգացնեն այն ամենից վեր, ինչին իրենց նախնիները կարող էին հասնել։ Նրանք վկայություն կունենան, որ Հիսուսը Քրիստոսն է և իրավասու կլինեն հռչակելու Նրան և պաշտպանելու Նրան» (“Scriptures,” Ensign, Nov. 1982, 53)։

Սուրբ գրությունները վկայում են, որ Հիսուսը Քրիստոսն է։ Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կօգնի մեզ վկայություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին և մեր կյանքը կլցնի Սուրբ Հոգով։ Մեծ աշխատանք է տարվել և տարվում է Եկեղեցու անդամներին իրենց մայրենի լեզվով սուրբ գրություններով և ուսումնասիրության օգտակար նյութերով մատակարարելու համար։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞ւ է սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն անհրաժեշտ։

    2. Ինչպե՞ս է սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությունն օգնել ձեզ աջակցել Տիրոջ աշխատանքին։

Արագացնել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը

Տաճարների կառուցումը մեծապես թափ առավ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի ղեկավարության օրոք։ 1995 թվականին, երբ դեռևս ողջ աշխարհում 50-ից պակաս գործող տաճարներ կային, նա ասաց․ «Ես մեծ ցանկություն ունեմ, որ ողջ աշխարհով մեկ մեկական տաճար տեղակայված լինի Վերջին Օրերի Սրբերի հասանելիության ողջամիտ սահմաններում։ … Աշխատանքն առաջ է շարժվում այնքան արագ, որքան մենք կարող ենք գնալ։ Իմ շարունակական աղոթքն է, որ ինչ-որ կերպ այն արագանա, որպեսզի մեր մարդկանցից շատերը հեշտորեն մուտք գործեն Տիրոջ սրբազան տունը» (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, Nov. 1995, 52–53)։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 128․15, 17 հատվածները և ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ պատասխանատվություն ենք մենք կրում մեր նախնիների առաջ։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը նշել է հետևյալ սկզբունքը․ «Մենք ունենք ուխտ և պատասխանատվություն` գտնել մեր նախնիներին և նրանց համար կատարել ավետարանի փրկող արարողությունները»։ («Եվ զավակների սրտերը կդառնան դեպի հայրերը»Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 25)։

Տաճարների շինարարությունը և ընտանեկան պատմության աշխատանքի առաջխաղացումը վկայում են, որ Աստված արագացնում է Իր աշխատանքը վարագույրից այն կողմ։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Կարդացեք Երեց Բեդնարի հետևյալ հայտարարությունը և ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարող եք նպաստել Տիրոջ աշխատանքին․ «Զուգադիպություն չէ, որ FamilySearch-ը և այլ միջոցներն առաջ են եկել այն ժամանակ, երբ երիտասարդները քաջածանոթ են տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների լայն տեսականուն: Ձեր մատները վարժված են հաղորդագրություն ուղարկելուն և Տիրոջ աշխատանքն արագացնելուն ու բարելավվելուն, և ոչ միայն ձեր ընկերների հետ արագ հաղորդակցվելուն: Այսօր շատ երիտասարդների ակնհայտ ունակություններն ու ընդունակությունները լավ նախապատրաստություն են փրկության աշխատանքին նպաստելու համար» (“The Hearts of the Children,” 26)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. «Ի՞նչ դրական փորձառություններ եք ունեցել ընտանեկան պատմության աշխատանքն անելուց կամ տաճարում մահացածների համար տաճարային արարողություններ կատարելուց»։

Աշխատանքն առաջ տանելու մեր պատասխանատվությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ․ Հեյթի հետևյալ հայտարարությունը կարդալիս նշեք այն օրհնությունը, որը հասանելի է բոլորին․

Երեց Դեյվիդ Բ. Հեյթ

«Եղբայրներ և քույրեր, Տերը ուղի է բացում և հնարավոր է դարձնում Իր աշխատանքի տարածումը ողջ աշխարհում և ինչպիսի օրհնություն է բոլորիս համար, որ յուրաքանչյուրն իր ձևով իր մասնակցությունը ցուցաբերի։

Բացի Աստծո մարգարեներից, ո՞վ կարող էր կանխատեսել Տիրոջ աշխատանքի արագ տարածման հրաշքը։ Իսկապես, ինչպես Տերն է կանխագուշակել Վարդապետություն և Ուխտերի 88-րդ բաժնում, Նա արագացնում է Իր աշխատանքն Իր ժամանակին (տես ՎևՈւ 88․73)» (“Missionary Work—Our Responsibility,” Ensign, Nov. 1993, 61–62)։

Տիրոջ աշխատանքն արագացնելու գործում մեր մասնակցության շնորհիվ մենք կարող ենք օրհնվել։ Մտածեք այն հնարավորությունների շուրջ, որոնց օգնությամբ դուք կարող եք նպաստել Տիրոջ աշխատանքի արագացման գործին։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնց օգնությամբ դուք կարող եք նպաստել Տիրոջ աշխատանքի արագացմանը։

    2. Ի՞նչ օրհնություններ եք ունեցել, երբ մասնակցել եք Տիրոջ աշխատանքի արագացմանը։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Արագացնել փրկության աշխատանքը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.