Մաս 4. Օր 3
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68-75, Վարդապետություն և Ուխտեր 13
Նախաբան
Մինչ թարգմանում էին Մորմոնի Գրքի թիթեղների` նեփիացիների մեջ հարություն առած Հիսուս Քրիստոսի ծառայության մասին հատվածը (3 Նեփի 11-28), Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին հարցեր ունեին մկրտության մասին: Նրանք գնացին Ջոզեֆի ագարակի մոտ գնտվող անտառը Հարմոնիում, Պենսիլվանիա, որպեսզի հարցնեին Տիրոջը այս կարևոր խնդրի մասին: Մինչ նրանք աղոթում էին, հրեշտակ հայտնվեց նրանց: Նա շնորհեց նրանց Ահարոնյան Քահանայությունը և պատվիրեց նրանց մկրտել միմյանց մոտակայքում գտնվող Սասքուեհանա գետում: Ջոզեֆի և Օլիվերի մկրտությունից հետո հրեշտակը պատվիրեց նրանց կարգել իրար Ահարոնյան Քահանայության: Առաջինը Ջոզեֆը դրեց իր ձեռքերը Օլիվերի վրա և կարգեց նրան Ահարոնյան Քահանայության, և ապա Օլիվերը արեց նույնը Ջոզեֆին:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68-72, Վարդապետություն և Ուխտեր 13
Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհեց Ահարոնյան Քահանայությունը
-
Առանց ձեր սուրբ գրություններին նայելու սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին լավագույն ձևով, որ դուք կարող եք:
-
Ե՞րբ է վերականգնվել Ահարոնյան Քահանայությունը:
-
Ի՞նչ էր հրեշտակի անունը, ով վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:
-
Ի՞նչ արեց հրեշտակը Ջոզեֆին և Օլիվերին Ահարոնյան Քահանայություն շնորհելու համար:
-
Է՞լ ինչ ասաց հրեշտակը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիի,որ նրանք պետք է ստանային Ահարոնյան Քահանայությունից հետո:
-
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68-72 և ստուգեք ձեր պատասխանները: Դուք կարող եք գրել հետևյալ վարդապետությունը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68-ի կողքին. Քահանայությունը շնորհվել է ձեռնադրման միջոցով: Համապատասխանաբար, Հովհաննես Մկրտիչը, որպես հարություն առած անձնավորություն, Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհեց Ահարոնյան Քահանայությունը:
Կրկին վերանայեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68, փնտրելով, թե ինչ էին անում Ջոզեֆն ու Օլիվերը, որը մղեց նրանց հարցնել Տիրոջը մկրտության և իրենց մեղքերի համար ներում ստանալու մասին: Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.69 պարունակում է խոսքերը, որոնք Հովհաննես Մկրտիչն ասաց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:
Ահարոնյան Քահանայության վերականգնումն այնքան կարևոր է, որ այս խոսքերը նաև ներառված են Վարդապետություն և Ուխտերում որպես բաժին 13, որը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի դուք կարողանաք հեշտությամբ գտնել այն հետագայում:
Ո՞րն է դռան գործառույթը կամ նպատակը:
Ինչպե՞ս է բանալին կապված դռան գործառույթի հետ:
Տերն օգտագործում է բանալին որպես խորհրդանիշ քահանայության իշխանությունը ներկայացնելու համար, որը բացում է հավերժական հնարավորություններ և օրհնություններ: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 13, փնտրելով Ահարոնյան Քահանայության հետ կապված բանալիները: Խորհեք ձեր սուրբ գրություններում այդ բանալիները նշելու մասին, երբ դուք գտնեք դրանք:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ ցանկը, գրելով երեք բանալիները, որոնք նշված են Վարդապետություն և Ուխտեր 13-ում:
Ահարոնյան Քահանայությունը կրում է … բանալիները:
1)
2)
3)
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է Ահարոնյան Քահանայության բանալիների էությունը և օրհնությունները, որոնք դրանք հնարավոր են դրձնում Եկեղեցու անդամների համար.
«Ի՞նչ է նշանակում, որ Ահարոնյան Քահանայությունը կրում է «հրեշտակների սպասավորության բանալին» և «ապաշխարության, մկրտության և մեղքերի թողության ավետարանը»: Նշանակությունը գտնվում է մկրտության արարողության և հաղորդության մեջ: Մկրտությունը մեղքերի թողության համար է և հաղորդությունը մկրտության ուխտերի և օրհնությունների վերանորոգումն է: Երկուսին էլ պետք է նախորդի ապաշխարությունը:
[Մեզանից] ոչ մեկը չի ապրել առանց մեղքի [մեր] մկրտությունից հետո: «Մեր մկրտությունից հետո հետագա մաքրման համար առանց որոշակի նախապատրաստության մեզանից յուրաքանչյուրը կորած կլինի հոգևոր բաների համար:
Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերը և գալ դեպի Տերը կոտրված սրտով և փշրված հոգով և ճաշակել հաղորդությունը համապատասխան դրա ուխտերի: Երբ մենք այս եղանակով վերանորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը վերանորոգում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը:
Մենք չենք կարող սրանում չափազանցնել Ահարոնյան Քահանայության կարևորությունը: Այդ բոլորը կենսական կարևոր քայլեր են, որոնք առնչվում են մեղքերի թողությանը, որը կատարվում է մկրտության փրկող արարողության և հաղորդության նորացնող արարողության միջոցով։ Այդ երկու արարողություներն էլ պաշտոնավարվում են Ահարոնյան Քահանայություն կրողների կողմից, եպիսկոպոսության ղեկավարության ներքո, ով գործադրում է ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները»(“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 37–38)։
Խորհեք, թե ինչպես են Ահարոնյան Քահանայության բանալիներն օգնում մեզ ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները: Համաձայն Երեց Օուքսի, ո՞վ է ղեկավարում ապաշխարության ավետարանի և մկրտության բանալիները յուրաքանչյուր ծխում:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին այսպես է բացատրել հրեշտակների սպասավորության բանալու էությունը.
«Երբ Վիլֆորդ Վուդրուֆը, մի մարդ, ով ապրել է երկար տարիներ և ունեցել է շատ փորձառություններ, Եկեղեցու Նախագահն էր, Ահարոնյան Քահանայության տղաներին նա ասել է. «Ես ցանկանում եմ, որ ձեր մեջ տպավորվի այն փաստը, որ տարբերություն չկա, արդյոք մարդը Քահանա է, թե Առաքյալ, եթե նա մեծարում է իր կոչումը: Քահանան կրում է հրեշտակների սպասավորության բանալիները»,- ասել է նա: Երբեք իմ կյանքում` որպես Առաքյալ, որպես Յոթանասունական կամ որպես Երեց, ես երբևէ ավելի շատ չեմ ունեցել Տիրոջ պաշտպանությունը, քան մինչ կրել եմ Քահանայի պաշտոնը»: (Millennial Star, 53:629.)
Մտածեք այդ մասին, իմ թանկագին երիտասարդ եղբայրներ: Այս Քահանայությունը, որը դուք կրում եք, կրում է իր մեջ հրեշտակների սպասավորության բանալիները: Դա նշանակում է, ես այսպես եմ այն մեկնաբանում, որ եթե դուք արժանի եք ապրում քահանայությանը, դուք իրավունք ունեք ստանալու և վայելելու հենց երկնային էակների զորությունը, որ առաջնորդի ձեզ, պաշտպանի ձեզ, օրհնի ձեզ: Ո՞ր տղան, եթե նա խոհուն է, չի ողջունի այս նշանակալից օրհնությունը»: (“The Priesthood of Aaron,” Ensign, Nov. 1982, 45)։
Երեց Օուքսը որոշ լրացուցիչ մտքեր տվեց հրեշտակների սպասավորության բանալու վերաբերյալ.
«Որպես Ահարոնյան Քահանայության երիտասարդ կրող ես չէի մտածում, որ կտեսնեի հրեշտակի, և ես զարմանում էի, թե ինչ կապ ունեին նման հայտնությունները Ահարոնյան Քահանայության հետ:
Սակայն հրեշտակների սպասավորությունը կարող է նաև լինել անտեսանելի: Հրեշտակային ուղերձները կարող են առաքվել ձայնով կամ պարզապես մտքերով կամ զգացումներով՝ հաղորդակցվելով մտքին:
Ընդհանուր առմամբ հոգևոր ընկերակցության և հաղորդակցության օրհնությունները մատչելի են միայն նրանց համար, ովքեր մաքուր են: … Ուստի, սա նշանակում է, որ նրանք, ովքեր կրում են Ահարոնյան Քահանայությունը, բացում են դուռը Եկեղեցու բոլոր անդամների համար, ովքեր արժանավորությամբ ճաշակում են հաղորդությունը, որպեսզի վայելեն Տիրոջ Հոգու ընկերակցությունը և հրեշտակների սպասավորությունը» (“The Aaronic Priesthood and the Sacrament,” 39):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է Ահարոնյան Քահանայության զորությունը հասկանալն ազդել ձեր մտքերի կամ գործողությունների վրա, մինչ դուք պատրաստում, մատուցում կամ ճաշակում եք հաղորդությունից այս կիրակի:
Սերտման սուրբ գրություն. Վարդապետություն և Ուխտեր 13.1
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում արտագրեք Վարդապետություն և Ուխտեր 13.1: Բարձրաձայն կարդացեք հատվածը: Ապա փակեք հատվածի մի մասը և կրկին կարդացեք: Շարունակեք փակել հատվածի ավելի ու ավելի շատ մասերը և բարձրաձայն կրկնեք այն, մինչև որ դուք անգիր իմանաք այն:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.73-75
Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին մեծ օրհնություններ են ունենում իրենց մկրտությունից հետո
Տերը մեծ օրհնություններ թափեց Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի վրա նրանց մկրտությունից հետո: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․73-74։ Դուք կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ փորձառություն են ունեցել Ջոզեֆը և Օլիվերը:
Կարևոր է նշելը, որ Ջոզեֆը և Օլիվերը զգացել են Սուրբ Հոգու զորությունը, քանի որ նրանց դեռևս չէր տրվել Մելքիսեդեկյան Քահանայությունը Սուրբ Հոգու պարգևը շնորհելու համար (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.70, տես նար Աստվածաշնչի Բառարանը կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը, «Սուրբ Հոգի»):
Ելնելով այս առիթով Ջոզեֆի և Օլիվերի ունեցած փորձառությունից, որը նկարագրված է Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.74, լրացրեք հետևյալ սկզբունքը. Սուրբ Հոգին օգնում է մեզ հասկանալ և սուրբ գրությունների :
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր մտքերը հետևյալ հարցերի շուրջ.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ, որ Սուրբ Հոգին օգնի մեզ հասկանալու սուրբ գրությունները:
-
Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին օգնել է ձեզ հասկանալ սուրբ գրությունների «ճշմարիտ իմաստն ու նշանակությունը»:
-
Ի՞նչ կարող եք անել հրավիրելու համար Սուրբ Հոգու օգնությունը, երբ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները:
-
Ինչպե՞ս կարող է հաղորդությունը ճաշակելու միջոցով ձեր մկրտության ուխտերը վերանորոգելն ազդել սուրբ գրությունների ձեր հասկացողության վրա:
-
Այս դասի վերջում կարդացեք Օլիվեր Քաուդերիի նկարագրությունն այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք շրջապատում էին Ահարոնյան Քահանայության վերականգնումը, որը կարող եք գտնել Ջոզեֆ Սմիթ-Պատմության ավարտից հետո: Կարդալիս դուք կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն ձեզ համար: Ի՞նչ կարող եք սովորել Օլիվերի նկարագրությունից:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68-75 և Վարդապետություն և Ուխտեր 13 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.