Սեմինարիա
Մաս 25. Օր 2, Վարդապետություն և Ուխտեր 113-14


Մաս 25. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 113-14

Նախաբան

1838 թվականի մարտին Միսսուրիի Ֆար Վեստ քաղաք ժամանելուց հետո Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտերի 113 բաժնի հայտնությունը: Հայտնությամբ Տերը պատասխանել է Եսայիայի գրքի հատվածների վերաբերյալ հարցերին: Ջոզեֆ Սմիթը ստացել է հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 114 բաժնում 1838թ. ապրիլի 17-ին: Այս հայտնությամբ Տերն ուղղորդել է Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Դեյվիդ Վ. Փաթենին պատրաստվել ծառայելու միսիայում:

Վարդապետություն և Ուխտեր 113

Տերը պատասխանում է Եսայիայի գրքի հատվածների վերաբերյալ հարցերին

Պատահե՞լ է, որ դժվարանաք հասկանալ այն, ինչ կարդում եք սուրբ գրություններում:

Սուրբ գրությունների որոշ մարգարեություններում օգտագործված են խորհրդանիշեր, որոնք դժվար է հասկանալ: Միսսուրիի Ֆար Վեստում եղբայրներից ոմանք խնդրել էին մարգարե Ջոզեֆ Սմիթին պարզաբանել Եսայիայի գրքի հատվածները: Այդ հարցերին Տիրոջ հայտնած պատասխանները գրված են Վարդապետություն և Ուխտեր 113 բաժնում:

Նկար
Isaiah writing

Եսայիա

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք հարցերը Վարդապետություն և Ուխտեր 113 ներքո և ամփոփեք Տիրոջ պատասխանները:

Վարդապետություն և Ուխտեր 113.1-2 հատվածներում բնի իմաստը պարզ է: Այս տեղեկությունը կարող է օգնել խթանել ձեր հասկացողությունը այդ խորհրդանիշի մասին. Հիսուս Քրիստոսը Դավթի հոր` Հեսսեի տան հետնորդն է: Բուն բառը Եսայիայի ԺԱ.1 հատվածում թարգմանվել է եբրայերեն բառից, որը նշանակում է ծառի բուն կամ կոճղ, կամ էլ` հատած ծառ, կամ նոր տնկված ծառ:

Խորհեք Վարդապետություն և Ուխտեր 113.3–6 հատվածներում նշվող շառավղի և արմատի իմաստների մասին: Մտածեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի տված հետևյալ թարգմանության շուրջ. «Արդյո՞ք մենք կսխալվենք, եթե ասենք, որ մարգարեն այստեղ ի նկատի ուներ Ջոզեֆ Սմիթին, որին տրվեց քահանայությունը, ով ստացավ արքայության բանալիները և ով դրոշ բարձրացրեց՝ հավաքելու Տիրոջ մարդկանց մեր տնտեսությունում: Եվ արդյո՞ք նա չէ «մի ծառա Քրիստոսի ձեռքում, որը մասամբ Հեսսեի հետնորդ է, ինչպես նաև Եփրեմի, կամ Հովսեփի տան, որի վրա մեծ զորություն է դրվել»: (ՎևՈւ 113․4-6։) Նրանք, ում ականջներն ընդունակ են լսել հուշումներն Անսահմանի, կիմանան այս բաների նշանակությունը» (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 339–40).

Նկար
stump

Ի՞նչ բաներ է արել Ջոզեֆ Սմիթը, լինելով «ծառա Քրիստոսի ձեռքում» (ՎևՈւ 113.4):

Մտածելով արմատի նշանակության մասին, ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 113.5–6 հատվածները:

Ինչպե՞ս կարող է արմատը ներկայացնել Ջոզեֆ Սմիթին:

Ավարտեք վարդապետության հետևյալ արտահայտությունը հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք 6 հատվածից. Ջոզեֆ Սմիթը ստացել է արքայության բանալիները, որ և որ վերջին օրերին … Կարող եք խաչաձև հղում կատարել 6 հատվածի և Վարդապետություն և Ուխտեր 110.11 հատվածի:

Երբ Տերը հայտնեց Եսայիա ԺԱ գլխի հարցերի պատասխանները, Եղիաս Հիգբին հարցեր տվեց Եսայիա ԾԲ գլխի վերաբերյալ:

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 113.7–10 հատվածները և լրացրեք հետևյալ աղյուսակը.

Վարդապետություն և Ուխտեր 113․7-8

Վարդապետություն և Ուխտեր 113․9-10

Ի՞նչ մենք պետք է «հագնենք»:

Ի՞նչ է խոստանում Տերը նրանց, ովքեր կվերադառնան Նրա մոտ:

Ձեր կարծիքով, ի՞նչ է դա նշանակում:

Ձեր կարծիքով, ի՞նչ է դա նշանակում Իսրայելի ցրված ժողովրդի համար:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք, թե ինչպես Տերը կարող է առաջնորդություն և զորություն տալ մարդկանց, ովքեր ձգտում են վերադառնալ Նրա մոտ:

Վարդապետություն և Ուխտեր 114

Տերը պատվիրում Դեյվիդ Վ. Փաթենին պատրաստվել ծառայելու միսիայում

Մի անձնավորություն, որին Տերն ընտրել էր Սիոնն ամրացնելու համար, Դեյվիդ Վ. Փաթեն անունով մի մարդ էր:

Դեյվիդ Վ. Փաթենը միացել էր եկեղեցուն 1832թ. հունիսի 15-ին: 1835թ. նա կագվել էր Առաքյալ: Նա ուներ բժշկելու պարգևը և մեծ քաջության ու զորության մարդ էր: Նա անվախ էր իր հավատքը և մարգարե Ջոզեֆ Սմիթին պաշտպանելու հարցերում: Միսսուրիի ամբոխից սրբերին պաշտպանելու ժամանակ Դեյվիդ Վ. Փաթենը հայնի էր որպես «Անվախ Կապիտան»: (Sես Lycurgus A. Wilson, Life of David W. Patten: The First Apostolic Martyr [1900], 5–8, 14–17, 48–49, 62։)

Երեց Փաթենը խնդրեց մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնություն ստանալ իր վերաբերյալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 114.1 հատվածը, տեսնելով, թե ինչ էր Տերն ուզում, որ Երեց Փաթենն աներ:

1838թ. աշնանը` վեց ամիս անց այն հայտնությունից, որի ժամանակ Երեց Փաթենին պատվիրվեց պատրաստվել միսիայի, նա ներգրավված եղավ Քրուքիդ գետի ճակատամարտում, որը գտնվում էր սրբերի բնակավայրերից դեպի արևմուտք` կենտրոնական Միսսուրիում: 1838թ. հոկտեմբերի 25-ին ամբոխը հարձակվեց որոշ սրբերի տների վրա, պահանջելով անդամներից լքել նահանգը և երեք հոգի պատանդ վերցնելով: Լսելով, որ ամբոխը մտադիր է սպանել պատանդներին այդ գիշեր, սրբերի ոստիկանները կազմակերպեցին երկու խումբ` նրանց փրկելու համար: Երեց Դեյվիդ Վ. Փաթենն առաջնորդեց այդ խմբերից մեկը: Լուսաբացին մոտ, երբ Երեց Փաթենի խումբը մոտեցավ Քրուքիդ գետին, որպեսզի անցնեն այն, մոտակայքում թաքնված խաժամուժի անդամները կրակ բացեցին: Ծեծկռտուք տեղի ունեցավ, և յուրաքանչյուր բանակից մի քանի տղամարդիկ վիրավորվեցին, այդ թվում` Երեց Փաթենը:

Նկար
battle scene

Միսսուրիի Քրուքիդ գետի ճակատամարտը

Երեց Փաթենը մահացավ մի քանի ժամ անց: Նրա հավատքը վերականգված ավետարանի հանդեպ այնպիսին էր, որ նա մի անգամ ասել էր մարգարե Ջոզեֆ Սմիթին իր ցանկությունը` մահանալ նահատակի մահով: «Մարգարեն, մեծապես ցնցված` խոր ափսոսանք է հայտնել և ասել է Դեյվիդին. «որովհետև, երբ ձեր հավատքի տեր մարդը մի բան է խնդրում Տիրոջից, նա սովորաբար ստանում է դա»: Ճակատամարտից երկու օր հետո, Ֆար Վեստում Երեց Փաթենի թաղման ժամանակ Ջոզեֆ Սմիթը գովաբանել է նրան. «Այստեղ թաղված է մի մարդ, որն արել է այնպես, ինչպես ասել էր, որ կանի` նա զոհել է իր կյանքը ընկերների համար»: (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 199–200; quoting Life of David W. Patten, 53; History of the Church, 3:175։)

Այդ ժամանակ, երբ Երեց Փաթենը մահացավ, նա իր հավատարմությամբ պատրաստվում էր ծառայել միսիայում: Նա նաև մտահոգված էր իր սուրբ ընկերների համար, այդ թվում Տասներկու Առաքյալների Քվորումի որոշ անդամների, ովքեր հավատարիմ չէին: Երբ նա մահամերձ էր, բացականչեց. «Օ՜, երանի նրանք լինեին իմ իրավիճակում: Որովհետև ես զգում եմ, որ պահեցի հավատքը, ես կատարեցի իմ ընթացքը, այսուհետ պսակը դրված է ինձ համար, որ Տերը` արդար Դատավորը, կտա ինձ [տես Բ Տիմոթեոս Դ.7–8]»: Իր կնոջը նա ասել է. «Ինչ էլ որ անես, երբեք չմերժես հավատքը» (մեջբերում, Heber C. Kimball, in Life of David W. Patten, 69)։

Մի պարզ ճշմարտություն, որ կարող ենք սովորել Դեյվիդ Փաթենի փորձից այն է, որ եթե մենք հետևենք Տիրոջ տված ուղղությանը, մենք պատրաստ կլինենք նրան, ինչ Նա նախատեսել է մեզ համար:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ե՞րբ եք հետևել Տիրոջ խորհրդին և պարզել, որ դա պատրաստում էր ձեզ մի բանի, ինչն անսպասելի էր: Եթե դուք չունեք այդպիսի փորձ, քննարկեք հարցը ձեր ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ հետ: Գրեք այն, ինչ իմացաք նրանից:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 114.2 հատվածը, տեսնելով, թե Տերն ինչ է ասել, որ տեղի է ունենում, երբ ոմանք ուրանում են Նրա անունը: (Այս հատվածում եպիսկոպոսությունը տերմինը վերաբերում է անձի պարտականությանը, ոչ թե` եպիսկոպոսին և նրա խորհրդականներին: Տես Սաղմոս ՃԹ.9; Գործք Ա.20; Աստվածաշնչի բառարան, «Եպիսկոպոս»):

Երբ Տասներկու Առաքյալների Քվորումի որոշ անդամներ հավատարիմ չմնացին, մյուսները կանչվեցին ծառայելու նրանց տեղը: Այդ նոր առաքյլաներն էին Ջոն Թեյլորը և Վիլֆորդ Վուդրուֆը, ովքեր հավատարմորեն ծառայել էին Անգլիայի միսիան և հազարավոր հոգիներ էին բերել վերականգնված ավետարանի գիտելիքին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կարճ պարբերություն, նկարագրելով, թե ինչ եք դուք անելու, որ հետևեք Տիրոջ խորհրդին և կատարեք ակնկալիքները, որ Նա ունի ձեր հետ կապված:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 113-14 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել