Սեմինարիա
Մաս 30. Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 136.19-42


Մաս 30. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 136․19-42

Նախաբան

1847թվականի հունվարին Նախագահ Բրիգամ Յանգը Վինթեր Քվորթերսում` Նեբրասկա, հայտնություն է ստանում, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 136 բաժնում։ Այս դասը քննարկում է Վարդապետություն և Ուխտերի 136․19–42 հատվածները, որն ընդգրկում է Սրբերին տված Տիրոջ ցուցումներն այն մասին, թե ինչպես պահել իրենց ճամփորդության ընթացքում, հավաստիացում է տալիս նրանց և հորդորում է նրանց պահել Աստծո բոլոր պատվիրանները։

Վարդապետություն և Ուխտեր 136․19-29

Տերը ցուցումներ է տալիս Սրբերին, թե ինչպես պահել իրենց ճամփորդության ժամանակ

Մտածեք այն հնարավորության մասին, որ դուք ունեցել եք խմբի ներսում տարբեր մարդկանց հետ շփվելիս։ Որո՞նք են խմբի ներսում այլ մարդկանց հետ աշխատելու դրական կողմերը։

people working in garden

Խմբերում աշխատելը մեզ հնարավորություն է տալիս օգնել միմյանց, բայց այն կարող է նաև դժվարություններ առաջացնել։

Երբ 1846 թվականին սկզբներին Սրբերին ստիպեցին հեռանալ Նավուից և ճանապարհվել արևմուտք, շատերը պատրաստ չէին ճամփորդությանը։ Ի սկզբանե Սրբերը տարածվեցին բազմաթիվ մղոնների վրա, որը նվազեցրեց միմյանց օգնելու նրանց կարողությունը։ Մեկ տարի անց Նեբրասկա նահանգի Վինթեր Քվորթերսում Նախագահ Բրիգամ Յանգի ստացած հայտնության մեջ Տերը ցուցումներ է տալիս Սրբերին կազմակերպվել, որպեսզի ճամփորդության ժամանակ կարողանային օգնել միմյանց։

Վերանայեք Վարդապետություն և Ուխտերի 136․2, 8–10 հատվածները` փնտրելով Տիրոջ ցուցումներն այն մասին, թե ինչպես պետք է Սրբերն օգնեն իրար։

Չնայած նրան, որ խմբերում աշխատելը հնարավորություն է տալիս օգնել միմյանց, այն կարող է նաև դժվարություններ ստեղծել։ Մտածեք այն դժվարությունների մասին, որոնք կարող են ստեղծվել խմբերում աշխատելիս։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 136.19-27 հատվածները` փնտրելով Տիրոջ ցուցումները Սրբերին, երբ նրանք ճանապարհորդում և աշխատում էին միասին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին։

    1. Ի՞նչ ցուցումներ կարդացիք, որոնք կօգնեն Սրբերին միասին ճանապարհորդել և աշխատել։

    2. Ձեր կարծիքով, ինչու՞ են անհրաժեշտ այդ ցուցումները։

    3. Ինչպե՞ս կարող եք կիրառել այդ ցուցումները ուրիշների հետ շփվելիս և աշխատելիս։

Կրկնեք 23-24 հատվածները։ Ուշադրություն դարձրեք, որ Տերը հրահանգեց Սրբերին` «վերջ տվեք հարբեցողությանը» (ՎևՈւ 136․24), չնայած նրան, որ այդ հայտնությունը տրվեց այն բանից հետո, երբ Սրբերը ստացան իմաստության խոսքը։ Սրբերն աստիճանաբար էին առաջընթաց գրանցում Իմաստության Խոսքը պահելիս։ Երբ Վարդապետություն և Ուխտեր 136 բաժնի հայտնությունը տրվեց, Վերջին Օրերի Սրբերին չէր արգելվում զերծ մնալ բոլոր ալկոհոլային խմիչքներից, ինչպես այսօր մեզ է արգելվում։

Ըստ Վարդապետություն և Ուխտեր 136․24հատվածի,մեր խոսքերն ի՞նչ պիտի անեն մեզ շրջապատողներին։ Այդ հարցին պատասխանելու համար շարունակեք հետևյալ սկզբունքը․ Մեր խոսքերը պետք է Այդ սկզբունքն ուսուցանող արտահայտությունը կարող եք նշել ձեր սուրբ գրություններում։

Օգտակար կլինի իմանալ, որ շենացնել նշանակում է ինչ-որ մեկին հոգևոր և էմոցիոնալ առումով ամրապնդել։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Պատասխանեք հետևյալ հարցին․ Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ Սրբերը միասին ճամփորդելիս օգտագործեին շենացնող խոսքեր։

    2. Նկարագրեք մի իրավիճակ, երբ լսել եք, որ ինչ-որ մեկը խոսքեր է օգտագործել ուրիշին շենացնելու համար։

Աշխատեք օգտագործել այնպիսի բառեր, որոնք կշենացնեն ձեզ շրջապատող մարդկանց։

Երբ դուք կարդաք դեպի արևմուտք իրենց ճանապարհին Սրբերի հետ պատահած հետևյալ պատմությունները, մտածեք, թե ինչ զգացումներ կունենայիք դուք և ինչու էին այդ հավատարիմ Սրբերը պատրաստ գնալու այդպիսի փորձառությունների միջով․

Մերի Էն Վեստոն Մոն գրել է․ «Մեզ կանչեցին մեր խմբի երկու անդամներին հուղարկավորելու համար, ովքեր այս առավոտ մահացան խոլերայից՝ Բրաուն անունով մի մարդու, և մի երեխայի։ Ճամբարում կային ավելի շատ հիվանդներ։ Ամբողջ օրը գտնվել էինք Փլեյթ Ռիվերի տարածքում։ Ճանապարհորդեցինք 15 մղոն և ճամբարեցինք Սոլթ Քրիկում։ Շատ չանցած խմբի անդամներից մեկի երեխան ևս մահացավ։ Նրան հուղարկավորեցին մթնշաղին, առվի ափին։ Շատ հիվանդներ կային։ Տխուր էինք, որ ճանապարհին հուղարկավորում էինք մեր բարեկամներին։ Եղանակը շատ շոգ էր» (Mary Ann Weston Maughan journal, 3 vols., June 21, 1850, 2:1, Family History Library, Salt Lake City; spelling, capitalization, and punctuation modernized)։

Clarissa Young Spencer

Քլարիսա Յանգ Սփենսերը (Բրիգամ Յանգի դուստրը) գրել է․ «Մեր հայրիկի` որպես ղեկավարի, ամենաակնառու հատկանիշներից մեկն այն եղանակն էր, որով նա հոգ էր տանում իր ժողովրդի աշխարհիկ և հոգևոր բարեկեցության մասին, ինչպես նաև առաջնորդում նրանց իրենց հոգևոր կարիքներում։ Հարթավայրի մեծ գաղթի ժամանակ, երբ բոլորը, բացի առավել տկարներից, ճանապարհի մեծ մասը ոտքով էին գնում, Սրբերն ամեն երեկո խաղերի համար հավաքվում էին ճամբարի խարույկի շուրջը, եթե եղանակը բարենպաստ էր։ Այնտեղ երգեր էին երգում, ջութակահարները նվագում էին, իսկ տղամարդիկ ու կանայք` կադրիլ պարելով, մոռանում էին, որ ճանապարհազուրկ անապատով անցել էին տասնհինգ մղոնից ավել ճանապարհ։ Այդպես էր նա պահում «բարոյական վիճակը» նախքան այդ բառը կհայտնաբերվեր» (with Mabel Harmer, One Who Was Valiant [1940], 162)։

Ելնելով այդ պատմություններից, ինչպե՞ս կնկարագրեք Վերջին Օրերի Սրբերի ռահվիրաների փորձառությունը։

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտերի 136.28-29 հատվածները, փնտրելով այն ցուցումները, որոնք պարունակվում են այս հատվածներում։ Ապա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի սկզբունքի մասին, որը նկարագրում է, թե մենք ինչ պիտիանենք, երբ երջանիկ ենք և գրեք մեկ սկզբունք, որը նկարագրում է, թե մենք ինչ պիտի անենք, երբ տխուր ենք։

Մտածեք այն մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքներին և օգնել ձեզ լինել երջանիկ։ Կարող եք փորձառությամբ կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ։

Չմոռանաք գովաբանել և շնորհակալություն հայտնել Տիրոջը, երբ դուք երջանիկ եք և աղոթել օգնության համար, երբ դուք տխուր եք։

Վարդապետություն և Ուխտեր 136․30-42

Տերը խրատում է Սրբերին և հորդորում նրանց` ջանասիրաբար պահել Իր բոլոր պատվիրանները

Սրբերը մեծ փորձությունների հանդիպեցին և գիտեին, որ իրենց հետագա ճամփորդությունը դեպի արևմուտք նույնպես լի է մեծ դժվարություններով։

Ձեր կարծիքով, ի՞նչն է Սրբերին հավատարիմ պահել այդպիսի դժվարին իրավիճակներում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 136.30-40հատվածները և փնտրել այնպիսի վարդապետություններ և սկզբունքներ, որոնք կարող էին խրախուսել Սրբերին։

Կարող եք բացահայտել հետևյալ վարդապետություններից ու սկզբունքներից մի քանիսը․

  • Մենք չպետք է վախենանք մեր թշնամիներից, քանզի նրանք Տիրոջ ձեռքում են։

  • Մեր փորձությունները կպատրաստեն մեզ ընդունելու այն փառքը , որ Տերն ունի մեզ համար։

  • Եթե մենք հնազանդվենք և խոնարհեցնենք մեզ Աստծո առաջ, ապա Հոգին կլուսավորի մեզ։

  • Եթե մենք հավատարիմ պահենք Տիրոջ տված պատվիրանները, մի օր մենք կտեսնենք Նրա փառքը։

  • Տերն Իր խոսքերը մեզ է տալիս Իր մարգարեների միջոցով։

  • Տերը կարող է ազատել մեզ մեր թշնամիներից։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

  1. Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այդ վարդապետություններն ու սկզբունքներն օգնել Սրբերին մնալ հավատարիմ։

  2. Ինչպե՞ս կարող են այդ վարդապետություններն ու սկզբունքներն օգնել ձեզ մնալ հավատարիմ ձեր անձնական դժվարին փորձառությունների ժամանակ;

Մտածեք այն ընդհանուր ուղերձի մասին, որոնք ձեր կարծիքով Սրբերը սովորեցին Վարդապետություն և Ուխտերի 136․30–40-հատվածներում տրված Տիրոջ խոսքերից։

Թեև այս հատվածներում դուք բացահայտեցիք տարբեր վարդապետություններ և սկզբունքներ, Տերը հավաստիացնում է Սրբերին, որ ամեն ինչ կստացվի։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 136.41-42 հատվածները` փնտրելով Տիրոջից հետագա հավաստիացում և ցուցումներ։

Օգտվելով նրանից, ինչ դուք սովորեցիք 42-րդ հատվածի Տիրոջ ցուցումից, շարունակեք հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ջանասեր լինենք , ապա Տիրոջ դատաստանները չեն գա մեզ վրա, մեր հավատքն ուժեղ կլինի, և մեր թշնամիները չեն հաղթի մեզ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել ձեզ։

Սրբերը հնազանդվեցին Տիրոջ պատվիրաններին։ Ռահվիրաների առաջին խումբը Վինթեր Քվորթերսից մեկնեց 1847թվականի ապրիլի 5-ին։ Նրանք ավելի քան 1000 մղոն ճանապարհ անցան և Սոլթ Լեյքի հովիտ ժամանեցին 1847թվականի հուլիսի վերջին։ 1847թվականի հուլիսի 24-ին Նախագահ Բրիգամ Յանգը հայացք գցեց հովտին և հաստատում ստացավ, որ Սրբերը գտել էին իրենց նոր տունը։ Այդ ժամանակ Նախագահը նստած էր Վիլֆորդ Վուդրուֆի սայլի մեջ, քանի որ տենդով հիվանդ էր։

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը հետևյալն է պատմել այն մասին, թե ինչպես էր Նախագահ Յանգը դիտում Սոլթ Լեյքի Հովիտը․ «Երբ … հովտի ողջ տեսքը հասանելի էր մեզ, ես իմ փոխադրամիջոցի բաց մասը շրջեցի դեպի արևմուտք, և Նախագահ Յանգը կանգնեց իր անկողնուց և բնակավայրը զննեց։ Նայելով մեր առջև բացված տեսարանին, մի քանի րոպե նա տարվեց տեսիլքով։ Ավելի վաղ` իր տեսիլքի մեջ նա տեսել էր հովիտը, և այդ ժամանակ նա տեսավ Սիոնի և Իսրայելի փառքը։ … Երբ տեսիլքն անցավ, նա ասաց․ «Բավական է։ Սա է ճիշտ վայրը։ Քշել»։ Այսպիսով, ես քշեցի դեպի այն ճամբարը, որն արդեն ստեղծվել էր մեզանից առաջ եկած մարդկանց կողմից» (Teaching of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 146

Նախագահ Բրիգամ Յանգի և Սրբերի համար ինչո՞ւ էր կարևոր հաստատում ստանալ, որ Սոլթ Լեյքի Հովիտը բնակության համար ճիշտ վայրն էր։ Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր հավաստիանալ, որ դուք անում եք այն, ինչ Տերն է ցանկանում, որ անեք։

Ձգտեք պահել բոլոր պատվիրանները և ձեր կյանքում ականջալուր լինել Տիրոջ հավաստիացումներին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտերի 136.19-42 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ։