Սեմինարիա
Մաս 11․ Օր 2. Վարդապետություն և Ուխտեր 45.16–75


Մաս 11. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 45․16–75

Նախաբան

Պատմության ընթացքում բազմաթիվ մարդիկ տարբեր կարծիքներ են ունեցել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստի մասին: Դա իրողություն էր նաև 1831թ. մարտին, երբ ստացվեց Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի հայտնությունը: Այս հայտնության մեջ Տերը մանրամասներ է նշում որոշ իրադարձությունների ու նշանների վերաբերյալ, որ կապված են Նրա Երկրորդ Գալստի հետ, ներառյալ Նոր Երուսաղեմի (Սիոնի) կառուցումը: Տերը նաև պատվիրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին սկսել աշխատել Նոր Կտակարանի թարգմանության վրա՝ Սրբերին պատրաստելով գալիք բաների համար:

Վարդապետություն և Ուխտեր 45․16–46

Տերը բազմաթիվ նշաններ ու իրադարձություններ է հայտնում, որոնք պիտի նախորդեն Նրա Երկրորդ Գալստին

Ինչպե՞ս եք իմանում փոթորիկի մոտեցումը: Ինչո՞ւ է օգտակար իմանալ այդ նշանները:

Նրանք, ովքեր իմանում են մոտեցող իրադարձության մասին, կարող են պատրաստվել: Ի՞նչ նշանների եք տեղյակ, որոնք ձեզ զգուշացնում են, որ հետևյալ իրադարձությունները տեղի են ունենում կամ մոտենում են:

  • Վերջին օրեր

  • Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Ինչպես ցույց է տրված Վարդապետություն և Ուխտեր 45.16 հատվածում, Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության ժամանակ, ինչպես որ մարդիկ Ջոզեֆ Սմիթի և մեր օրերում, հետաքրքրված են եղել ավելին իմանալու Փրկչի Երկրորդ Գալստին նախորդող իրադարձությունների մասին: Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում Տերը նկարագրել է նշաններ, որ զգուշացնի մեզ այդ գալիք իրադարձության մասին: Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի հատվածներից շատերը Տերը հայտնի էր դարձրել Իր աշակերտներին, ովքեր ապրում էին Նրա հետ Իր մահկանացու ծառայության ժամանակ (տես Մատթեոս 24):

  1. journal iconՈրպեսզի բացահայտեք նշանները, որոնք ըստ Փրկչի խոսքերի պիտի նախորդեն Իր Երկրորդ Գալստին, գրեք հետեւյալ հղումները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. յուրաքանչյուր հղումը գրեք առանձին տողով եւ բացատ թողեք, որ գրեք նշանները.ՎևՈւ 45.18–21, ՎևՈւ 45.22–27, ՎևՈւ 45.28–31, 33, ՎևՈւ 45.40–43: Այնուհետեւ կարդացեք յուրաքանչյուր հղման հատվածը, փնտրելով նշաններ, որ նախորդում են Երկրորդ Գալստին եւ գրեք նշանները հղման դիմաց: Եթե գերադասում եք նկարել, ապա գրելու փոխարեն նկարեք նշանները:

Երկրորդ Գալստյան այդ նշաններից մի քանիսն արդեն իրականացել են: Օրինակ` Երուսաղեմի տաճարը ավերվեց Հռոմեացիների կողմից մ.թ. 70 թվականին (տես ՎևՈՒ 45․18–21Վարդապետություն և Ուխտեր 45.25 հատվածի «հեթանոսների ժամանակը» արտահայտությունը վերաբերում է այն ժամանակին, երբ ավետարանն առաջնահերթ կներկայացվի հեթանոսներին կամ հրեական ծագում չունեցողներին, որն այն ժամանակն է, որում այսօր ապրում ենք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.34 հատվածը, պարզելով, թե ինչ էին զգում աշակերտները, երբ Իր մահկանացու ծառայության ժամանակ Փրկիչն ասաց նրանց այդ բաները: Ձեր կարծիքով ինչո՞ւ մարդիկ այսօր հնարավոր է նման զգացումներ ունենան Փրկչի Երկրորդ Գալստի նշանների վերաբերյալ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.38 հատվածը, պարզելով, թե ինչ կիմանանք մենք, երբ տեսնենք նշանների իրականացումը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.32, 39: Այդ հատվածներն ուսումնասիրելիս գտեք, թե այսօր ինչ պիտի անեն Հիսուս Քրիստոսի հետևորդները, որպեսզի պատրաստ լինեն Նրա Երկրորդ Գալստին: Կարդացեք 39 հատվածի տողատակի ա ծանոթագրությունը, որպեսզի ավելի շատ իմանաք «երկյուղել» բառի մասին:

Ձեր սերտածի համաձայն՝ ո՞րն է Տիրոջ խոստումը նրանց, ովքեր կանգնած են սուրբ տեղերում ու աստվածավախ են: Ավարտեք այս սկզբունքի սահմանումը. Եթե կանգնենք սուրբ տեղերում ու հետևենք նշաններին, ապա :

«Սուրբ տեղերի» մասին մտածելիս, հաճախ մեր միտքն են գալիս Եկեղեցու շենքերը, ինչպիսիք ենք տաճարներն ու ժողովարանները: Հետևյալ հայտարարության մեջ փնտրեք սուրբ տեղերում կանգնելու այլ ձևեր.

««Սուրբ տեղեր» արտահայտությունն ակնարկում է ոչ այդքան ապրելու վայրը, որքան մարդու ապրելակերպը: Եթե մենք արժանի ենք ապրում Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը, ապա կանգնած ենք սուրբ տեղում:

Սուրբ տեղն այն վայրն է, որտեղ մարդ վայելում է Աստծո Հոգու ընկերակցությունը» (Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 196):

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող ենք այսօր ապրել աշխարհում և դեռևս կանգնած մնանք սուրբ տեղերում:

    2. Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հետևորդը պահպանել երկյուղածությունը կամ պատկառանքը Նրա հանդեպ ամենօրյա կյանքում: Նկարագրեք մի մարդու, ում գիտեք, որ այդպես է վարվում:

Վարդապետություն և Ուխտեր 45․47–59

Փրկիչը հայտնում է նշաններ ու զարմանալիքներ, որոնք կուղեկցեն Իր հայտնությանը հրեաներին:

Երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա, Նա մի քանի հայտնություններ կանի կոնկրետ խմբերի: Այնուհետև նա կհայտնվի մեծ զորությամբ, վեհափառությամբ ու փառքով, այնպես որ ողջ աշխարհը Նրան կտեսնի: Իր հայտնություններից մեկի ժամանակ Նա կկանգնի Երուսաղեմի Ձիթենյաց սարի վրա հրեաների վրա հարձակվելու ժամանակ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.48 հատվածը, պարզելով, թե ինչ տեղի կունենա այդ սարի և երկրի հետ, երբ Տերը կանգնի նրա վրա:

Լրացրեք հետևյալ աղյուսակը, կարդալով հատվածները և ձեր խոսքերով պատասխանելով հարցերին.

ՎևՈւ 45.49–50. Ի՞նչ կպատահի երկրի ազգերի հետ Երկրորդ Գալստի ժամանակ:

ՎևՈւ 45.51–53. Ինչո՞ւ պիտի հրեաները լաց լինեն, երբ Տերը վերադառնա:

Եթե ծանոթ չեք տաս կույսերի առակին, կարդացեք Մատթեոս 25.1–13 հատվածները: Ի՞նչ ձևով էին տաս կույսերից հինգը իմաստուն: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.56–57 հատվածները, պարզելով, թե ինչպես կարող եք իմաստուն լինել Երկրորդ Գալստին նախապատրաստվելիս: Կարող եք ընդգծել ձեր գտած բառերը:

five wise virgins

Գրեք «Եթե–ապա» մի սկզբունք, բացատրելով, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի իմաստուն լինենք ու նախապատրաստվենք Երկրորդ Գալստին.

Elder Dallin H. Oaks

Երեց Դալլին Հ Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, խոսել է այդ առակի մասին ու թե ինչ են ներկայացնում տաս կույսերը. «Այս առակի թվաբանությունը վախենալի է: Ակնհայտ է` տաս կույսերը Եկեղեցու անդամներին է ներկայացնում, քանի որ բոլորը հրավիրված էին հարսանիքի, և բոլորը գիտեին, թե ինչ էր պահանջվում ներս թողնվելու համար, երբ որ փեսացուն գար: Սակայն միայն կեսն էին պատրաստ, երբ նա եկավ» (“Preparation for the Second Coming,” Ensign կամ Liahona, May 2004, 8)։

Նախագահ Սպենսեր Վ Քիմբալը տասը կույսերի առակն օգտագործել է, որպեսզի ուսուցանի, թե ինչպես կարող ենք պատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին.

President Spencer W. Kimball

«Հավատացած եմ, որ Տասը կույսերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ժողովրդին, ոչ թե աշխարհի շարքային մարդկանց: Բոլոր կույսերը՝ թե՛ իմաստունները, թե՛ հիմարները, ընդունել էին հարսանիքի ընթրիքի հրավերը. նրանք տեղյակ էին ծրագրի մասին և զգուշացվել էին գալիք կարևոր օրվա վերաբերյալ:

Կեսգիշերի՛ն: Ճիշտ ամենամութ՝ ամենաքիչ ակնկալվող ժամին, փեսան եկավ: Երբ աշխարհը նեղությունով լի է և օգնության կարիք կա, սակայն թվում է, որ ժամանակն անցել է և հույսն ապարդյուն է, այդ ժամանակ Քրիստոսը կվերադառնա: Կյանքի կեսգիշերներն այն ժամանակներն են, երբ երկինքը գալիս է երջանկություն առաջարկելու մարդու հոգնածությանը: Սակայն երբ ձայնն աղաղակում է, այևս ժամանակ չկա նախապատրաստվելու:

Հիմարները մյուսներին խնդրեցին կիսվել իրենց ձեթով, սակայն հոգևոր նախապատրաստությունը մեկ ակնթարթում հնարավոր չէ կիսվել: Իմաստունները պետք է գնային, հակառակ դեպքում փեսային դիմավորող չէր լինի: Նրանք ունեին իրենց ողջ ձեթի կարիքը. նրանք չէին կարող փրկել հիմարներին: Յուրաքանչյուրը պատասխանատու էր իր համար:

Դա եսասիրություն չէր, ոչ էլ անբարյացակամություն: Յուղի այն տեսակը, որն անհրաժեշտ է ճանապարհին լույս տալու և խավարը լուսավորելու համար, հնարավոր չէ կիսել: Ինչպե՞ս կարող է մարդ կիսել տասանորդի սկզբունքին հետևելու հնազանդությունը, արդար ապրելակերպից եկող խաղաղ միտքը, գիտելիքների կուտակումը: Ինչպե՞ս կարելի է կիսվել հավատքով կամ վկայությամբ: Ինչպե՞ս կարելի է կիսվել կեցվածքով, մաքրաբարոյությամբ կամ էլ միսիայի փորձառությամբ: Ինչպե՞ս կարելի է կիսվել տաճարային արտոնություններով: Յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ նմանատիպ ձեթ ձեռք բերի:

Հիմար կույսերը դեմ չէին ձեթ գնելու: Նրանք գիտեին, որ պետք է ձեթ ունենային: Նրանք պարզապես հետաձգում էին՝ չիմանալով, թե երբ պիտի փեսան գա:

Առակում ձեթը հնարավոր է շուկայում գնել: Մեր կյանքում պատրաստվածության յուղը կարելի է կաթիլ առ կաթիլ կուտակել` առաքինի ապրելով: Հաղորդության ժողովներին հաճախելը յուղ է ավելացնում մեր լամպերին, կաթիլ առ կաթիլ, տարիների ընթացքում: Ծոմապահությունը, ընտանեկան աղոթքը, տնային ուսուցումը, մարմնական ախորժակի վերահսկումը, ավետարանը քարոզելը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, – նվիրվածության և հնազանդության յուրաքանչյուր գործ մի կաթիլ է ավելացնում մեր պաշարի վրա: Բարության գործերը, նվիրատվությունների և տասանորդների վճարումը, մաքուր մտքերն ու գործերը, ուխտի մեջ ամուսնությունը հավերժության համար, – այդ բոլորը ևս կարևոր հավելում են յուղի վրա, որով մենք կարող ենք կեսգիշերին լցավորել մեր մարող լամպերը» (Faith Precedes the Miracle [1972], 253–56):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս եք դուք նախապատրաստվում Հիսուս Քրիստոսին երկրորդ գալուստին՝ ընդունելով ճշմարտությունը և առաջնորդվելով Սուրբ Հոգով:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը` Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, վկայել է անհանգիստ ժամանակներում Հոգու ուղեկցությունն ունենալու կարևորության մասին.

President Boyd K. Packer

Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում՝ շատ անհանգիստ ժամանակներում: Մենք հույս ունենք, մենք աղոթում ենք ավելի լավ օրերի համար: Սակայն դա չի լինի: Մարգարեություններն են ասում մեզ դա: Որպես ժողովուրդ, որպես ընտանիք, կամ, որպես անհատներ մենք զերծ չենք մնալու գալիք փորձություններից»:

«Մենք չպետք է ապրենք ապագայի հանդեպ վախով: Մենք ամեն պատճառ ունենք ուրախանալու և շատ քիչ պատճառ` վախենալու: Եթե հետևենք Սուրբ Հոգու հուշումներին, մենք ապահով կլինենք, ինչ էլ որ ապագան մատուցի: Մեզ ցույց կտրվի, թե ինչ անել» (“The Cloven Tongues of Fire,” Ensign, May 2000, 8):

Վարդապետություն և Ուխտեր 45․60–61

Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին կարգադրում է սկսել Նոր Կտակարանի թարգմանությունը

Կարդացեք կամ վկայակոչեք Հավատո Հանգանակի ութերորդ կետը: Ի՞նչ է ենթադրում Աստվածաշնչի վերաբերյալ «որքան որ այն ճիշտ է թարգմանված» արտահայտությունը: Երբ որոնում էր, թե որ եկեղեցուն միանա, Ջոզեֆ Սմիթը դիմեց Աստվածաշնչի օգնությանը: Նա սիրում էր Աստվածաշունչը և մեծ մխիթարություն էր ստանում նրա խոսքերից: Սակայն, ուսումնասիրելու ընթացքում, նա նկատում էր սխալներ ու հակասություններ և զգում էր, որ ինչ-որ մտքեր կամ բացակայում էին կամ անավարտ էին և նա բացատրեց. «Ակնհայտ էր, որ մարդու փրկությանը վերաբերող շատ կարևոր կետեր Աստվածաշնչից հանվել կամ կորսվել էին, նախքան նրա ժողովածուն կազմելը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները.Ջոզեֆ Սմիթ [2007], 217; տես նաև Bible Dictionary, «Bible»):

Նա նաև ասել է. «Ես հավատում եմ Աստվածաշնչին, ինչպես այն կարդացվել է բնագիրը գրողների գրչով գրված ժամանակ: Անիրազեկ թարգմանիչները, անփույթ արտագրողները կամ խաբուսիկ և ապականված քահանաները շատ սխալներ են թույլ տվել» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ,207 [2007], 207, տես նաև 1 Նեփի 13.25–29):

1830 թվականի աշնանը Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին պատվիրեց թարգմանել Աստվածաշունչը: Այդ «թարգմանությունը» մի լեզվից մյուսը չէր, ոչ էլ Ջոզեֆին ուներ աստվածաշնչի բնագիր ձեռագրերը՝ իր աշխատանքի համար: Փոխարենը, նա կարդում և ուսումնասիրում էր Աստվածաշնչի Հակոբոս թագավորի տարբերակի հատվածները և Հոգու կողմից ոգեշնչվելով, ուղղումներ ու լրացումներ էր անում: Ոգեշնչված այդ ուղղումներով Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (ՋՍԹ) օրհնել է աշխարհը, պարզաբանելով Աստվածաշնչի վարդապետական բովանդակությունը, հատկապես այն, ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի առաքելությանը և Աստծո բնույթին:

Երբ Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի հայտնությունը տրվեց՝ 1831թ. մարտի 7-ին, Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Հին Կտակարանի իր ոգեշնչված ստուգումների վրա: Այս հայտնությունը ստանալու հաջորդ օրը Ջոզեֆը սկսեց թարգմանել Նոր Կտակարանը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.60–61 հատվածները, որ հայտնաբերեք պատճառը:

Վարդապետություն և Ուխտեր 45․62–64

Սրբերին նախազգուշացվում է հավաքվել արևմտյան շրջաններում

Վաղ ժամանակի Սրբերին Տերը կարգադրեց «արևելյան հողերից» տեղափոխվել արևմուտք (ՎևՈւ 45.64): Նայեք հետևյալ քարտեզին, որպեսզի պատկերացնեք տարածքը:

map of northeastern US

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.62–64 հատվածները, պարզելով, թե ինչ պատճառով է Տերը Իր Սրբերին պատվիրում հավաքվել՝ գնալով դեպի «արևմտյան շրջաններ» (ՎևՈւ 45.64):

Ըստ Տիրոջ խոսքերի՝ ի՞նչն էր «անգամ դռան շեմին» (ՎևՈւ 45.63):

Խորհեք, թե ինպիսին կլինի «դռան շեմին» արտահայտության պատկերը:

1831 թվականին Միացյալ Նահանգների արևմտյան սահմանն անցնում էր Միսսուրիի արևմտյան սահմանով: Ավելի ուշ Տերը Սրբերին առաջնորդեց նույնիսկ ավելի արևմուտք՝ այժմ որպես Յուտա հայտնի տարածքը: Հետևելով Տիրոջ խորհրդին՝ նրանք հեռու տարվեցին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի (1861–1865թթ.) անհանգիստ ժամանակներից:

Վարդապետություն և Ուխտեր 45․65–75

Տերը նկարագրում է Նոր Երուսաղեմը (Սիոնը)

Եթե դուք ապրեիք որտեղ ցանկանայիք, որտե՞ղ կնախընտրեիք ապրել: Ինչո՞ւ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.65–67 հատվածները, պարզելով Սրբերի ժառանգության հողի անունը և պատճառները, թե ինչու այն ցանկալի վայր կլիներ նրանց համար, որ ապրեն:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք մի քանի պատճառ, թե ինչու դուք կցանկանայիք բնակվել Նոր Երուսաղեմում:

Այդ հատվածները ուսուցանում են, որ Նոր Երուսաղեմը կլինի խաղաղության և ապահովության վայր և Տիրոջ փառքը պիտի լինի այնտեղ: Վարդապետություն և Ուխտեր 45.67 հատվածում նկատեք, թե ի լրումն Տիրոջ փառքի, ուրիշ ինչ կլինի այնտեղ: Ըստ Տիրոջ խոսքերի՝ «Տիրոջ ահը» այնտեղ լինելու արդյունքում ի՞նչ տեղի կունենա:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.68–71 հատվածները, պարզելով, թե ովքեր են հավաքվելու Նոր Երուսաղեմում (Սիոնում):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք այս հայտարարությունը. Այսօր սովորած բաների շնորհիվ ես կնախապատրաստվեմ գալիք բաներին անելով հետևյալը …

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 45.16–75 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.