Սեմինարիա
Մաս 18. Օր 1 Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.1-42


Մաս 18. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 84․1-42

Նախաբան

1832 թվականի սեպտեմբերին Միացյալ Նահանգների արևելքում ավետարանը քարոզելուց հետո միսիոներները վերադարձան Կիրթլենդ, Օհայո: Իրենց ուրախ վերամիավորման ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 84-ում: Նա ստացավ հայտնությունը երկու օրերի ընթացքում. սեպտեմբերի 22-ին և 23-ին: (Կա մի պատմական վկայություն, որ հատվածներ1-41-ը ստացվել են սեպտեմբերի 22-ին, իսկ հատվածներ 42-120-ը` սեպտեմբերի 23-ին:) Վարդապետություն և Ուխտեր 84 բաժնի ձեր ուսումնասիրությունը բաժանված է երկու դասի: Այս առաջին դասը կենտրոնանում է քահանայության վերաբերյալ Տիրոջ հրահանգներին և, թե ինչպես քահանայությունը կարող է պատրաստվել մեզ ստանալու այն ամենը, ինչ Տերն ունի:

Վարդապետություն և Ուխտեր 84․1-30

Տերը հայտարարում է, որ տաճար պիտի կառուցվի և բացատրում է քահանայության նպատակները:

Մտածեք ձեր այցելած տաճարի մասին և ո՞ր տաճարը կցանկանայիք այցելել: Ինչպե՞ս կբացատրեիք այլ հավատքի ձեր ընկերոջը տաճարի և համայնքի մեկ այլ շինության միջև եղած տարբերությունները :

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.2-5-ը, և նշեք բառերը կամ արտահայտությունները, որ Տերը գործածում էր` օգնելու Սրբերին հասկանալ տաճար կառուցելու կարևորությունը:

Նկար
Սանտո Դոմինգո Դոմինիկյան Հանրապետության Տաճար

Այս հատվածները կրկնում են այն մարգարեությունը, որ Նոր Երուսաղեմ քաղաքը և մի տաճար կկառուցվի Ջաքսոն Շրջանում, Միսսուրի: Սակայն ավելի ուշ,1841 թվականին, Տերը հանձնարարեց Սրբերին, որ այդ ժամանակ նրանցից չէր պահանջվում կառուցել քաղաքը կամ տաճարը` Միսսուրիում Եկեղեցու թշնամիների դաժան հալածանքների պատճառով: (տես ՎևՈւ 124.49): «Այս սերունդ» արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 84.5-ում վերաբերում է Նոր Երուսաղեմի և տաճարի կառուցման վերաբերյալ մարգարեությանը, որը, դեռ տեղի կունենա և կիրականանա ինչ-որ մի ժամանակ ապագայում (տես Մովսես 7.62):

Վարդապետություն և Ուխտեր 84-ը հնարավորություն է տալիս իմանալ այն կարևոր օրհնությունների մասին, որ կարող եք ստանալ տաճարում: Նախքան այս բաժնի ուսումնասիրությունը սկսելը, օգտակար կլինի կրկնել որոշ հիմնական տերմիններ, որոնք կապված են հայտնության մեջ Տիրոջ ուսուցանած սկզբունքների հետ: Հետևյալ աղյուսակում ուշադիր կարդացեք ձախ կողմում տրված վարդապետական սահմանումները: Յուրաքանչուրը համամատեք ձախակողմյան համապատասխան տերմինի հետ:

Տերմին

Սահմանում

  1. Ուխտ

  2. Փրկարար արարողություն

  3. Մելքիսեդեկյան Քահանայություն

  4. Ահարոնյան Քահանայություն

  1. Ավելի բարձր կամ ավելի մեծ քահանայություն, որը սպասավորում է հոգևոր հարցերում

  2. Նախապատրաստական քահանայություն, որը կրում է հրեշտակների սպասավորման, ապաշխարության ավետարանի և մկրտության բանալիները

  3. Սուրբ համաձայնգիր Աստծո և մարդկանց միջև

  4. Սուրբ ակտ որն էական դեր ունի վեհացման համար և ուղեկցվում է ուխտերով

(Տես համընկնող վարժության պատասխաններն այս դասի վերջում:)

Կարդացեք քահանայական արարողությունների և օրհնությունների հետևյալ ցուցակը և սյունակում դրեք ստուգանշան փրկարար արարողություն համարվողների կողքին.

Մկրտություն

Հաստատում

Երեխաների անվանակոչում և օրհնում

Մելքիսեդեկյան Քահանայության շնորհում (տղամարդկանց համար)

Հիվանդների սպասավորում

Տաճարային օժտում

Ամուսնության կնքում

Ցուցակում նշված բոլոր կետերը, բացառությամբ երեխաների անվանակոչումից և օրհնումից և հիվանդների սպասավորումից, փրկարար արարողություններ են: Քահանայական արարողությունները, ինչպես երեխաների անվանակոչումը և օրհնումը և հիվանդների սպասավորումը. օրհնում են նրանց կյանքը, ովքեր ստանում են դրանք, բայց դրանք էական չեն փրկության համար:

Վարդապետություն և Ուխտեր 84.6-19-ից, մենք իմանում ենք, որ Մովսեսը Մելքիսեդեկյան Քահանայություն կամ «ավելի մեծ քահանայություն» կրող էր (ՎևՈւ 84:19): Նա իր քահանայության իշխանությունը ստացավ Աստծուց: Որպես արժանավոր քահանայության կրող, Մովսեսի ցանկությունն էր օգնել ուրիշ մարդկանց` ավելի մոտ կանգնել Աստծուն` քահանայության փրկարար արարողությունների միջոցով:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.19–22, փնտրելով օրհնությունները, որ մենք կարող ենք ստանալ Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով:

Ուշադրություն դարձրեք հատված 20-ին, որ Մելքիսեդեկյան Քահանայություն արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը: Բացի մկրտությունից, նախորդ աղյուսակի յուրաքանչյուր արարողություն պետք է սպասավորվի Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ: Ինչպե՞ս եք դուք զգում աստվածայնության զորության դրսևորումը այս արարողություններում:

Մելքիսեդեկյան Քահանայության փրկարար արարողություններից երկուսը` տաճարային օժտումը և ամուսնության կնքումը, կարող են ստացվել միայն տաճարում: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 84.22-ի, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ստանանք Մելքիսեդեկյան Քահանայության փրկարար արարողությունները:

Հատված 22-ը կարող է վերաբերել է այս կյանքում Աստծուն տեսնելուն, բայց վերջին հաշվով այն վերաբերում է Երկնային Հոր ներկայության մեջ ապրելու մեր հնարավորությանը` հավերժության մեջ: գուցե կամենաք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում հատվածներ 21–22-իկողքին. Որպեսզի նմանվենք Աստծուն և ապրենք Նրա ներկայության մեջ, մենք պետք է ստանանք Մելքիսեդեկյան Քահանայության փրկարար արարողությունները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր սովորած սկզբունքները Վարդապետություն և Ուխտեր 84-ից ինչպես են մինչև այժմ օգնել ձեզ ` հասկանալ քահանայության և տաճարների կարևորությունը:

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը կարդալիս մտածեք, թե ինչո՞ւ է մեզ համար կարևոր ստանալ ավետարանի բոլոր փրկարար արարողությունները` ներառյալ բացառապես նրանք, որոնք միայն տաճարում են մատչելի. «Տաճարի թեման ընկած է ամեն միջոցառման, ամեն դասի, Եկեղեցու ամեն մի առաջադիմական քայլի հիմքում: Ավետարանը քարոզելու, Սրբերին կատարելագործելու և մահացածներին փրկագնելու բոլոր մեր ջանքերը տանում են դեպի սուրբ տաճար: Տաճարային արարողությունները բացարձակապես վճռորոշ են: Մենք չենք կարող վերադառնալ Աստծո փառքին` առանց դրանց» (“Prepare for the Blessings of the Temple,” Ensign, Oct. 2010, 41):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.23, որ հայտնաբերեք, թե ինչ էր ուզում անել Մովսեսը: Հիշեք, որ սրբագործել բառը նշանակում է մաքրել և սրբացնել: Հաջորդը կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.24-25-ը, և որոշեք, թե ինչպես Իսրայելի զավակները պատասխանեցին իրենց ովորեցնելու Մովսեսի ջանքերին: Որո՞նք էին նրանց արարքների հետևանքները։

Ինչպես դուք հայտնաբերեցիք, Իսրայելի զավակները կորցրեցին Մելքիսեդեկյան Քահանայության փրկարար արարողությունները ստանալու հնարավորությունները: Սակայն, Տեր չէր դադարում փորձել օգնելու նրանց առաջադիմել: Նա թույլ տվեց փոքրագույն քահանայությանը կամ Ահարոնյան Քահանայությանը` շարունակելու նրանց հետ: Կարդացեք Վարդապետություն ևՈւխտեր 84.26-28, և պարզեք, թե ինչպես Տերը շարունակեց օրհնել Իսրայելի զավակներին: Ուսումնասիրելիս դուք հավանաբար կցանկանաք նշել օրհնությունները, որ կարող ենք ստանալ Ահարոնյան Քահանայության միջոցով:

Օգտակար կլինի հասկանալ, որհատված 28-ում «նա մկրտվել էր դեռևս իր մանկության մեջ» արտահայտությունը վերաբերում է Հովհաննեսի մկրտությանը ութ տարեկանում: «Ութ օրականում, Աստծո հրեշտակի կողմից կարգվել էր» արտահայտությունը նշանակում է, որ Հովհաննեսը կարգված էր «ուղիղ տանելու Տիրոջ ճանապարհը [և] պատրաստելու [ժողովրդին] Տիրոջ գալստի համար: Դա չի վերաբերում այն ժամանակին, երբ Հովհաննեսը ստացավ Ահարոնյան Քահանայությունը: Հովհաննեսի Ահարոնյան Քահանայության կարգումը եղավ նրա մկրտությունից հետո: (Sես Bruce R. McConkie, The Mortal Messiah: From Bethlehem to Calvary,4 vols. [1979–81], 1:384–85։)

Ահարոնյան Քահանայությունը պատրաստում է մեզ ստանալ Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններն ու օրհնությունները: Օրինակ, մկրտությունից հետո, որը Ահարոնյան Քահանայության արարողություն է, մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը` Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ: Երբ մենք հաղորդություն ենք ճաշակում, որն Ահարոնյան Քահանայության արարողություն է, մենք թարմացնում ենք մեր ուխտերը, որոնք օգնում են սրբագործել մեզ և ստանալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը, օգնել մեզ պատրաստվել արարողություններ ստանալու և ուխտեր կապելու տաճարում: Երիտասարդ տղամարդու ծառայությունը ` որպես Ահարոնյան Քահանայության կրող, պատրաստում է նրան ստանալ Մելքիսեդեկյան Քահանայություն:

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ կարող եք անել այժմ, որպեսզի պատրաստվեք ավետարանի բոլոր փրկարար արարողությունները ստանալուն:

Վարդապետություն և Ուխտեր 84․31-42

Տերը սովորեցնում է քահանայության երդումն ու ուխտը

Նկար
Մովսեսը Ահարոնին կանչում է ծառայության

Քահանայության երդումը և ուխտը ուսումնասիրելիս, նկատի ունեցեք, որ «երդումը խոստումներին նվիրված և հավատարիմ լինելու ուխտադրված հաստատումն է: Ուխտը հանդիսավոր խոստում է երկու կողմերի միջև: Ահարոնյան Քահանայությունը ստացվում է միայն ուխտի միջոցով: Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները քահանայություն ստանում են լուռ երդման ինչպես նաև ուխտի միջոցով: Երբ քահանայություն կրողները հավատարիմ են և մեծարում են իրենց կոչումները` ինչպես Աստված է ուղղորդում , Նա օրհնում է նրանց: Նրանք, ովքեր հավատարիմ են մինչև վերջ և անում են այն ամենը, ինչ Նա է խնդրում նրանցից, կստանան այն ամենը, ինչ Հայրն ունի (ՎևՈւ 84.33–39)» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Քահանայության Երդումն ու Ուխտը», scriptures.lds.org): «Ուխտը» տղամարդու համաձայնությունն է Աստծո հետ, իսկ «երդումը» Աստծո կարևոր խոստումները նրանց, ովքեր պահում են ուխտը:

Վարդապետություն և Ուխտեր 84․31-32 ուսուցանում է, որ քահանայություն կրողները վերջին օրերում («Մովսեսի և Ահարոնի որդիները») կաշխատեն Տիրոջ տանը (տաճարում) և լցված կլինեն Տիրոջ փառքով: Վարդապետություն և Ուխտեր 84.33-44 ներառում է քահանայության երդումն ու ուխտը: Դրանից մենք սովորում ենք այս սկզբունքը. Եթե նրանք, ովքեր քահանայություն են ստանում, կմեծարեն իրենց կոչումները, Աստված կսրբագործի նրանց և կտա նրանց այն ամենը, ինչ Ինքն ունի:

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում գրեք. Տերը խոստանում է … Հետո ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 84:33–44, և գտեք առնվազն հինգ խոստում, որ Տերն է տալիս նրանց, ովքեր մտնում են քահանայության երդման և ուխտի մեջ: (Այս համընկնող վարժության պատասխանները Դուք կարող եք ստուգել ձեր պատասխանները նրանց հետ, որոնք գտնվում են այս դասի վերջում:)

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է հետևյալը քահանայություն կրողների մասին, ովքեր մեծարում են իրենց կոչումները.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Մենք մեծարում ենք մեր քահանայությունը և մեծացնում ենք կոչումը, երբ ծառայում ենք ջանասիրությամբ և խանդավառությամբ` կատարելով այն պարտականությունները, որոնց համար մենք կանչված ենք համապատասխան իշխանությամբ:

… Մենք մեծարում ենք մեր կոչումը և մեծացնում ենք մեր քահանայության ներուժը, երբ մենք ձեռք ենք մեկնում նրանց, ովքեր փորձանքի մեջ են և ուժ ենք տալիս նրանց, ովքեր տատանվում են:

Մենք մեծարում ենք մեր կոչումները, երբ մենք քայլում ենք ազնվությամբ և արժանապատվությամբ» (“Magnify Your Calling,” Ensign, May 1989, 48–49):

Եկեղեցու բոլոր անդամները, ովքեր ստանում են կոչումներ և ձեռնադրվում, օրհնություններ են ստանում Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով, որպեսզի մեծարեն իրենց եկեղեցական կոչումները: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը պարզորեն բացատրել է, թե ինչպես մենք կարող ենք մեծարել մեր կոչումները. «Ինչպե՞ս ենք մենք մեծարում մեր կոչումները»: Պարզապես կատարելով ծառայությունը, որը կապված է դրա հետ» (“Priesthood Power,” Ensign, Nov. 1999, 51):

Նկար
Ահարոնյան Քահանայություն քվորումի ժողով
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին, այն մասին, թե ի՞նչ է նշանակում մեծարել կոչումը.

    1. Ինչպե՞ս է քահանայություն կրողը մեծարում իր կոչումը քայհանայությունում:

    2. Ինչպե՞ս եք դուք օրհնվել այն բանի շնորհիվ, որ ինչ-որ մեկը մեծարել է իր կոչումը:

Բոլոր քահանայություն կրողների պարտականությունն է պատրաստվել և պատրաստել ուրիշներին` ստանալ ավետարանի փրկարար արարողությունները և ապրել համապատասխան ուխտերով այնպես, որ նրանք կարողանան ստանալ հավերժական կյանք Երկնային Հոր հետ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի 84.1-42 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել