Մաս 25. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 115-16
Նախաբան
1838 թվականի ապրիլի 26-ին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 115բաժնում։ Դրա մեջ Տերը հայտնեց Եկեղեցու անունը, պատվիրելով Սրբերին՝ «Վեր կացեք և շողացեք» (ՎևՈւ 115․5) և Իր կամքը հայտնեց Ֆար Վեստում տաճարի կառուցման վերաբերյալ։ 1838թ. մայիսի 19-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն է ստացել, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 116 բաժնում, որում Միսսուրիի Սփրինգ Հիլ վայրը նշանակվել է որպես Ադամ-օնդի-Ահման:
Վարդապետություն և Ուխտեր 115․1-6
Տերը պատվիրում է Իր եկեղեցու անդամներին «վեր կենալ և շողալ»
Ի՞նչ ընկերությունների կամ կազմակերպությունների անուններ են ձեզ ծանոթ: Ինչի՞ հետ են կապված այդ կազմակերպությունների անունները: Ո՞վ է ղեկավարում այդ կազմակերպությունները: Ինչո՞վ են զբաղվում այդ կազմակերպությունները:
Մտածեք եկեղեցու անվան և լոգոյի մասին: Վարդապետություն և Ուխտեր 115 բաժինն ուսումնասիրելիս տեսեք, թե ում հետ է կապված եկեղեցու անունը, ով է ղեկավարում եկեղեցին և ինչ է եկեղեցին իրենից ներկայացնում:
Վարդապետություն և Ուխտեր 115.1-3 հատվածներն ասում են մեզ, որ այս հայտնությունը տրվել է մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով եկեղեցու բոլոր անդամներին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 115.4 հատվածը, գտնելով անունը, որը Տերը նախանշել է Իր եկեղեցու համար:
Ուշադիր նայեք եկեղեցու անվան յուրաքանչյուր բառին և մտածեք, թե ինչու է յուրաքանչյուր բառը կարևոր:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Բալլարդի հետևյալ բացատրությունը.
«Ես շատ եմ մտածել, թե ինչու է Փրկիչն Իր վերականգնված եկեղեցուն վեց բառանոց անուն տվել: Այն կարող է երկար թվալ, բայց եթե մենք դիտենք նկարագրական տեսանկյունից այն, թե ինչ է եկեղեցին, ապա հանկարծ այն դառնում է հրաշալիորեն հակիրճ, անկեղծ ու շիտակ: Ինչպե՞ս կարող էր որևէ նկարագրություն լինել ավելի դիպուկ ու պարզ, և միևնույն ժամանակ արտահայտված այս մի քանի բառերով:
Ամեն մի բառը պարզաբանող և էական է: Դրանով նշվում է վերականգնված Եկեղեցու առանձնահատուկ դիրքը աշխարհի կրոնների շարքում:
«Հիսուս Քրիստոսի Եկեղեցի բառերը հայտարարում են, որ սա Նրա Եկեղեցին է:
Վերջին Օրերի բառերը բացատրում են, որ դա նույն Եկեղեցին է, որը Հիսուս Քրիստոսը հաստատել էր Իր մահկանացու ծառայության ժամանակ, սակայն վերականգնված այս վերջին օրերում։
Սրբերի նշանակում է, որ եկեղեցու անդամները հետևում են Նրան և ձգտում են անել Նրա կամքը, պահել Նրա պատվիրանները և պատրաստվել կրկին ապրել Նրա և մեր Երկնային Հոր հետ հետագայում: Սրբեր … բառը պարզապես վերաբերում է նրանց, ովքեր ձգտում են դարձնել իրենց կյանքը սուրբ՝ ուխտելով հետևել Քրիստոսին» («Անվան կարևորությունը» Ensign կամ Լիահոնա նոյ. 2011, 80)։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Որո՞նք են մի քանի կարևոր ճշմարտությունները, որ կապված են եկեղեցու անվան հետ:
-
Ո՞վ է եկեղեցու գլուխը: Ո՞ւմ է Նա հրահանգում և ոգեշնչում ղեկավարել եկեղեցին երկրի վրա:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 115.5 հատվածը, տեսնելով, թե ինչ է Տերն ակնկալում նրանցից, ովքեր պատկանում են Իր եկեղեցուն:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «վեր կացեք և շողացեք» (ՎևՈւ 115.5) որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ:
Ի՞նչ օրհնություն են ստանալու, երբ եկեղեցու անդամները հետևեն Տիրոջ խորհրդին և վեր կենան ու շողան: Այս հարցին պատասխանելու համար օգտվեք 5 հատվածից որպես օգնություն` ավարտելու համար հետևյալ նախադասությունը. Եթե մենք վեր կենանք և շողանք, մեր լույսը կլինի Կարող եք գրքում նշել 5 հատվածի այս սկզբունքը:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ մեր լույսը կամ օրինակը «չափանիշ լինի բոլոր ազգերի համար» (ՎևՈւ 115.5): (Այս հարցին պատասխանելիս օգտակար կլինի իմանալ, որ չափանիշ-ը դրոշ է կամ օրինակ, որը ծառայում է որպես հավաքման կետ կամ ոգեշնչող խորհրդանիշ):
-
Ինչպե՞ս կարող է վեր կենալու և շողալու Փրկչի պատվիրանին հետևելը գրավել մյուս մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:
-
Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից, պատմել է հետևյալ պատմությունը եկեղեցու մի անդամի մասին, ով հետևել է այս սկզբունքին.
«Մի քանի տարի առաջ Կոնստանցիա անունով մի ուսանողուհի, ով սովորում էր բուժքրոջ մասնագիտությունը, հանձնարարություն ստացավ օգնել դժբախտ պատահարի ժամանակ ոտքը վնասած մի կնոջ։ Կինը հրաժարվեց բժշկական օգնությունից, քանի որ նախկինում նա վատ փորձառություն էր ունեցել հիվանդանոցում ինչ-որ մեկի հետ։ Նա վախենում էր բժիշկներից և սկսեց վարել ճգնավորի կյանք։ Առաջին անգամ, երբ Կոնստանցիան գնաց նրա մոտ, վիրավոր կինը դուրս հրավիրեց նրան։ Երկրորդ փորձի ժամանակ նա ներս թողեց Կոնստանցիային։ Այդ պահին կնոջ ոտքը պատված էր թարախակալված վերքերով, իսկ հյուսվածքներիմի մասը սկսել էր փտել։ Սակայն նա դեռևս չէր ցանկանում դիմել բժշկի օգնությանը։
Կոնստանցիան սկսեց աղոթել նրա համար և մեկ-երկու օր անց պատասխանը եկավ։ Հաջորդ անգամ հիվանդ կնոջն այցելելիս նա իր հետ վերցրեց ջրածնի պերօքսիդ։ Քանի որ դրա կիրառումն անցավ էր, տարեց կինը թույլ տվեց նրան մշակել իր ոտքը։ Ապա նրանք զրուցեցին հիվանդանոցում առկա ավելի լուրջ բուժման մասին։ Կոնստանցիան հավաստիացրեց նրան, որ բուժաշխատողները հիվանդանոցում նրա ապաքինումը որքան հնարավոր է` հաճելի կդարձնեն։ Մեկ-երկու օր անց այդ կինը քաջություն ունեցավ դիմել հիվանդանոցի օգնությանը։ Երբ Կոնստանցիան այցելեց նրան, այդ կինը ժպտաց և ասաց․ «Դու համոզեցիր ինձ»։ Այնուհետև, անսպասելիորեն, նա հարցրեց Կոնստանցիային․ «Ո՞ր Եկեղեցուն ես դու պատկանում»։ Կոնստացիան ասաց նրան, որ ինքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր: Կինն ասաց․ «Ես գիտեի դա։ Առաջին իսկ պահից, երբ տեսա քեզ, ես գիտեի, որ դու ուղարկված ես ինձ։ Քո դեմքին մի լույս կար, որը ես նկատել էի քո հավատքին պատկանող այլ մարդկանց մոտ։ Ես ստիպված էի վստահել քեզ։
Երեք ամիս անց այդ բորբոքված վերքերն ամբողջովին բուժվեցին։ Ծխի անդամները, որտեղ ապրում էր այդ տարեց կինը, վերանորոգեցին նրա տունը և մշակեցին պարտեզը: Միսիոներները հանդիպեցին նրա հետ և շուտով նա մկրտվեց: [Sես Constance Polve, “A Battle Won,” New Era, Apr. 1980, 44–45։] Այդ ամենը տեղի ունեցավ նրա շնորհիվ, որ նա տեսավ այդ լույսը երիտասարդ բուժքույր ուսանողի դեմքին» (“The Light in Their Eyes,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 22)։
Ի՞նչ էր արել Կոնստանսը վեր կենալու և շողալու համար: Ինչպե՞ս նրա դեմքի լույսը չափանիշ դարձավ այդ կնոջ համար: Ինչպե՞ս օրհնվեց կինը այդ լույսի շնորհիվ, որը տեսավ:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ո՞ւմ եք դուք ճանաչում, ով վեր կենալու և շողալու լավ օրինակ է հանդիսանում:
-
Ինչպե՞ս է նրա օրինակը օրհնություն եղել ձեր համար:
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթը լավ օրինակ է եղել վեր կենալու և շողալու: Այս հայտնությունը ստանալուց կարճ ժամանակ անց Ջոզեֆը սկսեց գրել իր պատմությունը, որն այժմ գրված է Թանկագին Մարգարիտում:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչո՞վ է Ջոզեֆ Սմիթի պատմությունը, ներառյալ Առաջին Տեսիլքի վկայությունը, չափանիշ հանդիսանում ազգերի համար:
-
Ինչո՞վ է դա չափանիշ` ձեր համար:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 115.6 հատվածը, տեսնելով, թե ինչ օրհնություններ են խոստացված նրանց, ովքեր հավաքվում են եկեղեցու հետ Սիոնի ցցերում:
Ճշմարտություններից մեկը, որ սովորում ենք այս հատվածից հետևյալն է. Մենք հավաքվում ենք Սիոնի ցցերում ամրության և ապաստանի համար: Ձեր կարծիքով` ի՞նչ առումներով է միասին հավաքվելը սրբերին տալիս պաշտպանություն, ապահովություն և ապաստան:
Վարդապետություն և Ուխտեր 115․7-19
Տերը պատվիրում է սրբերին հիմնել Ֆար Վեստ քաղաքը և տաճար կառուցել
Եղանակներից մեկը, որ մենք կարող ենք ձեռք բերել Տիրոջ պաշտպանությունը և ապահովությունը, Նրան ծառայելն է և երկրպագելը տաճարում: Երբ 1836թ. սրբերը տեղափոխվեցին Ֆար Վեստ, Միսսուրի, եկեղեցու ղեկավարները ծրագրեցին կառուցել տաճար` Օհայոյի Կիրթլենդի տաճարի նման: Թեև հողը փորելու նախնական աշխատանքներն արվել էին, հետագա շինարարությունը դադարեցվել էր մինչև Ջոզեֆ Սմիթը կստանար լրացուցիչ հրահանգավորում Տիրոջից: Տերը հայտնել էր տաճարի վերաբերյալ Իր կամքը հայտնության մի մասում, որը գրված էՎարդապետություն և Ուխտեր 115 բաժնում:
Վարդապետություն և Ուխտեր 115.7-16 հատվածներում, Տերը հայտնել է, որ տաճարը պետք է կառուցվի Ֆար Վեստում համաձայն այն օրինակին, որը նա կտա Առաջին Նախագահությանը: Տերը նաև խորհուրդ է տվել եկեղեցու ղեկավարներին պարտքեր չանել տաճարը կառուցելու համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 115.17-19 հատվածները, տեսնելով, թե Տերն ինչ էր ցանկանում, որ Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ սրբերն անեին Ֆար Վեստում և մերձակա շրջաններում:
Սկզբունքներից մեկը, որ սովորում ենք 19 հատվածից այն է, որ եկեղեցու նախագահը կրում է բանալիները` ղեկավարելու Տիրոջ աշխատանքը երկրի վրա:
Վարդապետություն և Ուխտեր 116
Տերը նախանշում է Ադամ-օնդի-Ահմանի տեղը
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևել է Տիրոջ խորհրդին, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 115.18 հատվածում և հետազոտել է Ֆար Վեստի մերձակա տարածքները: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 116 բաժնի նախաբանը` գտնելով տեղանքի անունը, որը մարգարեն հետազոտել է:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 116.1 հատվածը, տեսնելով, թե ինչ է Տերը հայտնել Սփրինգ Հիլի մասին: Կարող եք բացել Ադամ-օնդի-Ահմանի քարտեզը և նկարը` ձեր սուրբ գրությունների վերջում (տես Եկեղեցու պատմության քարտեզ 5, «ԱՄՆ-ի Միսսուրի, Իլինոյս և Այովա տարածքները» և Եկեղեցու պատմության լուսանկարներ 10` Ադամ-օնդի-Ահման):
Այս հայտնությունը բացահայտում է վայրը, որի մասին հնում մարգարեացել էր Դանիել մարգարեն (տես Դանիել Է.9–10, 13–14): Այդ մարգարեությունը նկարագրում է վերջին օրերի իրադարձություն, երբ Փրկիչը և Ադամը կայցելեն երկիր և կնախագահեն ժողովը, որը տեղի կունենա մինչև Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը աշխարհ (տես ՎևՈւ 27.5–14):
Խորհեք կամ երգեք «Ադամ-օնդի-Ահման» օրհներգը (Hymns, no. 49, in the English hymnbook):
Այս երկիրը մի ժամանակ պարտեզ էր
Իրեն բնորոշ բոլոր փառքերով
Մարդն ապրում էր սուրբ կյանքով
Դեմ առ դեմ Հիսուսին երկրպագելով
Ադամ-օնդի-Ահմանում:
Մենք կարդում ենք, որ Ենովքը քայլում էր Աստծո հետ,
Աշխարհիկից վեր զորությամբ,
Մինչդեռ Սիոնը տարածվել էր անսահման,
Սրբերը և հրեշտակները երգում էին բարձրաձայն,
Ադամ-օնդի-Ահմանում:
Այդ երկիրը լավն էր և շատ օրհնված,
Իսրայելի Քանանից էլ առավել,
Նրա համբավը հայտնի էր արևելքից արևմուտք,
Նրա խաղաղությունը մեծ` մաքուր էր
Ադամ-օնդի-Ահմանը:
Փառք այդ օրերին գալիք`
Փրկչի երկրորդ գալուստի
Երբ ողջ երկրում կա փառահեղ ծաղկունք,
Սրբերին տալիս է մի սուրբ տուն
Ադամ-օնդի-Ահմանը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 115-16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.