Սեմինարիա
Մաս 13․ Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 58


Մաս 13. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 58

Նախաբան

1831թ. օգոստոսի 1-ին, երկու շաբաթ անց այն բանից, երբ Տերը նշանակեց Ինդիփենդենսը, Միսսուրի, Սիոնի կենտրոնական վայր, մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 58 բաժնում: Այդ հայտնությունը տրվեց ի պատասխան նրանց, ովքեր մտահոգ էին, ցանկանալով իմանալ Տիրոջ կամքն իրենց վերաբերյալ` այս նոր երկրում: Այս հայտնությամբ Տերը խորհուրդ տվեց սրբերին հավատարիմ լինել փորձություններում և բացատրեց, թե ինչու է ուղարկել նրանց Սիոն: Տերը նաև քաջալերեց սրբերին իրենց կամքի ազատությունը գործածել` արդարություն գործելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 58․1-13

Տերը խորհուրդ տվեց սրբերին հավատարիմ լինել նեղության մեջ:

Ի՞նչ դժվարություններ կան, որոնց հետ դուք ներկայումս բախվում եք ձեր կյանքում:

Կարդալով հետևյալ պարբերությունը ուշադրություն դարձրեք, թե ինչ դժվարությունների էին բախվում սրբերը 1831թ. Միսսուրիում:

1831թ. հունվարի 1-ին, միսիոներները գտան Դելավերի հնդկացիների մի խումբ, ովքեր ապրում է հնդկացիների տարածքում` Միսսուրիի արևմտյան սահմանից վերև: Դելավերի հնդկացիները հետաքրքրված էին ավետարանով, որը պարունակվում էր Մորմոնի Գրքում: Սակայն, քանի որ միսիոներները ձեռք չէին բերել հնդկացիների տարածք մուտք գործելու և ավետարանը քարոզելու թույլտվություն, ինչպես նաև տեղի հնդկացիական գործակալների և ղեկավարների ընդդիմության պատճառով, եկեղեցու միսիոներները ստիպված էին լքել այդ տարածքը: Դրանից հետո միսիոներները փորձեցին ուսուցանել Ինդիփենդենսի, Միսսուրի, և հարակից տարածքների սպիտակամորթ բնակիչներին, բայց ավելի քիչ, քան 10 նորադարձներ միացան Եկեղեցուն մինչև 1831թ. հուլիսը: Երբ 1831թ. հուլիսին եկեղեցու երեցները Օհայոյից սկսեցին գալ Միսսուրի, ոմանք հիասթափվեցին նրանով, ինչ տեսան: Ոմանք ակնկալում էին տեսնել հավատացյալների արագ աճող համայնք և կարգավորումներ, որոնք պատրաստ կլինեին եկեղեցու գաղթաղ անդամներին տեղավորելուն: Մի քանիսը մտահոգություն հայտնեցին, քանի որ Ինդիփենդենսի հողը մշակված չէր և խնամքի մեծ ջանքեր կպահանջեր: Որոշ եղբայրների քաջալերվեց մնալ Միսսուրիում և գնել հողեր` Սիոնը պատրաստելու այն սրբերի համար, որոնք հետագայում պիտի գային:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.1-2 հատվածները, տեսնելով, թե ինչ ասաց Տերը երեցներին, որ կօգներ նրանց ավելի լավ տրամադրվել դժվարությունների հանդեպ:

Օգտագործելով այն, ինչ սովորեցինք 2 հատվածից, լրացրեք հետևյալ սկզբունքները.

Մենք կօրհնվենք, եթե

Մեր հավերժական պարգևն ավելի մեծ կլինի, եթե

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.3-5 հատվածները, տեսնելով, թե ինչն ենք մենք հաճախ անտեսում կամ լավ չենք հասկանում, երբ փորձություններով ենք անցնում:

Տերը խորհուրդ տվեց երեցներին հավատք ունենալ առ Նա, տեսնել փորձությունների մյուս կողմը, և կենտրոնանալ ապագայի փառավոր բաների վրա, որոնք կունենան, եթե հավատարիմ լինեն: Միսսուրիի սրբերին ուղղված Տիրոջ ուղերձը կարող է օգնել մեզ դիմանալ փորձություններին, մեզ կենտրոնացած պահելով խոստացված օրհնությունների շուրջ, որոնք նրանց համար են, ովքեր նեղությունները հավատարմորեն են հաղթահարում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

    1. Ինչպե՞ս կարող է վստահությունը, որ Տերը կօրհնի ձեզ, օգնել ձեզ համբերել նեղությունը հավատարմորեն:

    2. Ե՞րբ եք զգացել, որ օրհնվել եք հավատարիմ լինելով նեղության մեջ:

Վարդապետություն և Ուխտեր 58.6-13 հատվածներում, Տերը մի քանի եղանակներ է հայտնել է, թե ինչպես սրբերը կօրհնվեն իրենց հնազանդության համար` օգնելով հիմնադրել Սիոնը: Պարտավորվեք հավատարիմ մնալ ձեր դժվարություններում, այնպես որ ստանաք պարգևները, որոնք Տերը պատրաստել է ձեզ համար` այժմ և ապագայում:

Վարդապետություն և Ուխտեր 58․14-23

Տերը նկարագրում է եպիսկոպոսի պարտականությունները և պատվիրում սրբերին պահել երկրի օրենքները:

Տերը հրահանգեց եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին և Սիդնի Գիլբերտին մնալ Միսսուրիում, կառավարելու եկեղեցու սեփականությունը և գնելու հող Ինդիփենդենսում և դրա շրջակայքում (տես ՎևՈւ 57.7-8): Եպիսկոպոս Պատրիջը վիճաբանեց մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ ընտրված հողի որակի շուրջ: Նա մտածում էր, որ, փոխարենը, հողի տարբեր կտորներ պետք է գնվեն: Այս անհամաձայնությունը ծանր զգացումներ առաջացրեց:

Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 58.3 հատվածը, ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.14-15 հատվածները, տեսնելով, թե ինչ ասաց Տերը եպիսկոպոս Պատրիջին:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս Վարդապետություն և Ուխտեր 58.3 հատվածում ուսուցանված սկզբունքներն օգնեցին եպիսկոպոս Պատրիջին ապաշխարել մարգարեի հետ վիճելու համար, թե հողի որ կտորները պետք է գնվեն:

    2. Ընթացիկ խնդիրներ կամ իրավիճակներ ասացեք, որոնց դեպքում ոմանք կարող են «թերահավատությամբ և սրտի կուրությամբ» վերաբերվել եկեղեցու իրենց ղեկավարներին (ՎևՈւ 58.15): Ի՞նչ կարող եք անել, որպեսզի խուսափեք նման սխալ անելուց:

Եպիսկոպոս Պատրիջը խոնարհաբար ընդունեց Տիրոջ նկատողությունը և նրա մեղքերը ներվեցին նրան:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.16-23 հատվածները, տեսնելով, թե ինչ ուղղորդեց Տերն անել եպիսկոպոս Պատրիջին իր կոչումն իրականացնելու համար: Համաձայն 21-23 հատվածների, ի՞նչ պատվիրեց Տերը, որ սրբերն անեն: Ի՞նչ են սովորեցնում այս հատվածները նրանց մասին, ովքեր փորձում են օգտագործել Աստծո օրենքները` երկրի օրենքներին չենթարկվելն արդարացնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 58․24-33

Տերը խորհուրդ է տալիս սրբերին գործածել իրենց կամքի ազատությունը` բարիք գործելու համար

Պատկերացրեք, թե փողոցով քայլելիս տեսնում եք մի տարեց մարդու, որ վայր է ընկնում: Հետևյալ աղյուսակում շրջանակի մեջ վերցրեք այն, թե ինչ պետք է անեք:

Սպասել, թե Հոգին երբ կհուշի ձեզ օգնել:

Սպասել, նայելով, թե մեկ ուրիշը պատրաստվո՞ւմ է օգնել:

Սպասել, թե մեկը ասի ձեզ, թե ինչ անեք:

Գնալ, օգնել ընկած մարդուն:

Ինչո՞ւ ընտրեցիք այդ պատասխանը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.24-28 հատվածները, գտնելով սկզբունքներ, որոնք Տերն ուսուցանել է սրբերին, երբ նրանք դժվարությունների հանդիպեցին Սիոն քաղաքը կառուցելիս: Կարող եք գրքում նշել այն սկզբունքները, որոնք կգտնեք: Այս հատվածներում ուսուցանվող սկզբունքներից մեկն այն է, որ մենք պետք է ջերմեռանդ ներգրավված լինենք բարի գործերի մեջ և արդարություն գործեն: («Քանզի ով հարկադրվում է բոլոր բաների մեջ» արտահայտությունը [ՎևՈւ 58.26] վերաբերում է նրան, ով չի գործում, մինչև որ նրանից չպահանջվի դա անել: Վարդապետություն և Ուխտեր 58.27 հատվածը սուրբ գրությունների սերտման հատված է: Դուք կարող եք նշել ալն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք գտնել այն հետագայում):

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ «վարձքի» մասին է խոսքն այս հատվածներում: Ինչպես կարող է հոժարակամ շատ բարի գործեր անելը ազդել նրա վրա, թե մենք կունենանք հավերժական կյանք, թե` ոչ:

    2. Ինչպե՞ս դուք կարող եք ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործերի մեջ տանը: Դպրոցո՞ւմ: Ձեր ծխում կամ ճյուղում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.29-33 հատվածները, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր չեն օգտագործում իրենց կամքի ազատությունը բարին անելու համար կամ ովքեր կասկածում են Տիրոջ պատվիրանների մեջ: Գրքում նշեք այն, ինչ գտաք:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված` Վարդապետություն և Ուխտեր 58.27:

  1. journal iconՈրպեսզի հեշտությամբ անգիր սովորեք Վարդապետություն և Ուխտեր 58.27 հատվածը, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք 27 հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը: Օգտվեք ձեր գրած տառերից, որոնք կօգնեն ձեզ արտասանել հատվածը: Անհրաժեշտության դեպքում նայեք սուրբ գրության մեջ: Կրկնեք այս միջոցառումը, մինչև որ կարողանաք արտասանել հատվածը օգտվելով առաջին տառերից կամ, անգիր ասել: Կարող եք արտասանել և բացատրել Վարդապետություն և Ուխտեր 58.27 հատվածը ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ:

Վարդապետություն և Ուխտեր 58․34-65

Տերը հրահանգներ է տալիս Սիոնի վերաբերյալ և ուսուցանում է ապաշխարության սկզբունքները

Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ Տերը ներել է ձեր մեղքերը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.42-43 հատվածները և նշեք գրքում, թե Տերն ինչ է ուսուցանել ներման մասին: (Վարդապետություն և Ուխտեր 58.42–43 հատվածները` սուրբ գրությունների սերտման հատվածներ են: Դուք կարող եք նշել ալն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք գտնել հետագայում):

Ավարտեք հետևյալ սկզբունքը Վարդապետություն և Ուխտեր 58.42-ից. Եթե մենք , Տերը կների մեզ և այլևս չի հիշի մեր մեղքերը:

«այլևս չի հիշի» արտահայտությունը չի նշանակում, որ Աստված մոռանում է մեր մեղքերը: Աստված ամենագետ է, ամեն ինչ իմանալով` Նա ոչինչ չի մոռանում: Սակայն մեղքերը, որոնց համար ապաշխարում ենք, ներվում են, և չեն հիշվի այլևս, երբեք չեն նշվի կրկին:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվում, երբ մարդը հավատում է, որ Տերը կների իր մեղքերը և այլևս չի հիշի դրանք:

Վարդապետություն և Ուխտեր 58.43 ուսուցանում է, թե ինչպես կարող ենք իմանալ, որ ապաշխարել ենք մեր մեղքերից: Կարդացեք այս հատվածը, ապա լրացրեք հետևյալ սկզբունքը. Ապաշխարելու համար մենք պետք է և մեր մեղքերը:

Թողնել մեղքը նշանակում է ամբողջովին շրջվել դրանից և դադարել դա անել: Կարդալով Առաջին Նախագահության Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը, մտածեք այն պահերի մասին, երբ ապաշխարել եք և զգացել Տիրոջ ներումը. «Երբ մենք իսկապես ապաշխարենք, Քրիստոսը կհեռացնի մեզանից մեր մեղքերի բեռը: Մենք ինքներս կարող ենք իմանալ, որ ներվել ենք և մաքուր դառել: Սուրբ Հոգին կհաստատի դա մեզ. Նա Մաքրագործողն է: Չկա ներման ավելի մեծ վկայություն» («Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 101):

ծնկի իջած աղոթող երիտասարդ տղամարդը

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածներ. Վարդապետություն և Ուխտեր 58.42-43:

  1. journal iconԳրեք Վարդապետություն և Ուխտեր 58.42-43 հատվածները քարտի վրա կամ թղթի վրա և արտասանեք այն ամեն անգամ, երբ ծնկի եք գալիս` անձնական աղոթքով: Դա անելը կօգնի ձեզ հիշել այս կարևոր հատվածները, և կհիշեցնի ձեզ աղոթել օգնության համար, ձեր մեղքերը խոստովանելու և դրանք թողնելու ձեր ջանքերում:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 58 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.