Մաս 8. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 35
Նախաբան
Եկեղեցու կազմավորման վեց ամիսների ընթացքում չորս միսիոներներ, ներառյալ Փարլի Փ. Պրատը, ճանապարհորդեցին դեպի արևմուտք՝ քարոզելու տեղաբնակ ամերիկանցիներին: Իրենց ճանապարհին դեպի Միսսուրիի սահմանները, նրանք կանգ առան Օհայոյում, Կիրթլենդի մոտակա տարածքում, որտեղ Փարլին ապրել էր որոշ ժամանակ: Նրանք կիսվեցին իրենց ուղերձով Երեց Պրատի ընկերոջ հետ՝ մի նշանավոր քարոզիչի, որի անունը Սիդնի Ռիգդոն էր: Կարճ ժամանակի ընթացքում, ավելի քան 100 մարդ մկրտվեցին, ներառյալ Սիդնի Ռիգդոնը և իր համայնքի շատ անդամներ՝ ավելի քան կրկնապատկելով Եկեղեցու ընդհանուր անդամությունը: Սիդնին և նրա կինը՝ Ֆեոբեն, գիտեին, որ Եկեղեցուն միանալը մեծ զոհաբերություն կլիներ իրենց համար: Նա գիտեր, որ իր ապրուստը որպես քարոզիչ և իր հեղինակությունը համայնքում կտուժվեր, բայց նա վճռական էր հետևելու ճշմարտությանը:
Երեցները իրենց ճանապարհորդությունը շարունակելու համար, Կիրթլենդից մեկնելուց հետո, Սիդնի Ռիգդոնը և նրա ընկերը՝ Էդվարդ Պարտրիջը, գնացին Նյու Յորք՝ հանդիպելու Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Նրանց ժամանումից անմիջապես հետո, Մարգարեն ստացավ հայտնություն, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 35ում: Դրանում Տերը Սիդնի Ռիգդոնին տվեց առանձնահատուկ պարտականություններ նորովի վերականգված Եկեղեցում:
Վարդապետություն և Ուխտեր 35․1–12 ։
Տերն ասաց Սիդնի Ռիգդոնին, որ նա նախապատրաստել էր նրան՝ ավելի մեծ գործի համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցի պատասխանը. Ի՞նչ փորձառություն եք դուք ունեցել, որը ձեզ օգնել է իմանալ, որ Աստված տեղյակ է ձեր մասին:
Հայտնությունը, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 35ում, ցույց է տալիս, որ Տերը գիտեր Սիդնի Ռիգդոնին և խոսեց Սիդնիի հետ Մարգարե Ջոզեֆ Սմիթին աջակցելիս նրա դերի վերաբերյալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 35.1–3, փնտրելով ապացույց, որ Տերը տեղյակ էր Սիդնի Ռիգդոնի մասին: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք:
Նորից կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 35.3ը՝ փոխարինելով Սիդնիի անունը ձեր անվամբ: Ի՞նչ է Տիրոջ խոսքերն ուսուցանում մեր մասին Նրա լավատեղյակության մասին:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը վկայել է մեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ Աստծո լավատեղյակության մասին. «Ես վկայում եմ ձեզ, որ Աստված ճանաչել է ձեզ անձնապես … երկար, երկար ժամանակի ընթացքում (տես ՎևՈւ 93.23): Նա սիրել է ձեզ երկար, երկար ժամանակի ընթացքում: … Նա գիտի ձեր անունները և բոլոր ձեր տառապանքներն ու ուրախությունները» (“Remember How Merciful the Lord Hath Been,” Ensign, May 2004, 46)։
Մեկ սկզբունք, որը կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 35.3 հատվածից այն է, որՏերը գիտի մեզ և մեզանից յուրաքանչյուրի համար աշխատանք ունի, որ անենք: Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ հատուկ աշխատանք ունի Տերը ձեզ համար, որ անեք այս կյանքում:
Նախքան Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցու մասին իմանալը, Սիդնի Ռիգդոնը լավ աշխատանք էր կատարում մեկ այլ եկեղեցում որպես քարոզիչ: Տիրոջ վերականգված Եկեղեցուն միանալուց հետո, նա կարողացավ անել «ավելի մեծ աշխատանք» (ՎևՈՒ 35.3) Տիրոջ արքայության համար: Այլ հավատքի մարդիկ կարող են անել շատ լավ բաներ: Մեր պարտականությունն է նրանց հետ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությամբ, որպեսզի նրանք անեն «ավելի մեծ աշխատանք»: Նմանապես, մենք կարող ենք վստահություն ունենալ, որ Տերը տեղյակ է մեր մասին և երբ մենք ձգտում ենք հետևել Նրան, Նա կօգնի մեզ իրականացնել աշխատանքը, որը մենք կոչված ենք անել:
Որպես Հիսուս Քիստոսի նախակարապետ՝ Հովհաննես Մկրտիչը նախապատրաստեց շատ մարդկանց սրտերը Նրա գալստյան համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 35.4–6 հատվածները և գտեք, թե ինչով էր Սիդնի Ռիգդոնը նման Հովհաննես Մկրտչին: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք:
Չնայած Սիդնի Ռիգդոնը նման էր Հովհաննես Մկրտչին որոշ բաներով, նա տարբեր էր Հովհաննես Մկրտչից, որովհետև, երբ Սիդնին մկրտել էր մարդկանց իր նախորդ համայնքում, նա չէր ունեցել իշխանություն Աստծուց այդ անելու համար(տես ՎևՈւ 35.5–6):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 35.7–11 հատվածները և փնտրեք, թե ինչ կարող է պատահել նրանց կյանքում, ովքեր հավատում են և հավատք գործադրում առ Աստված վերջին օրերին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ կարող ենք սովորելՎարդապետություն և Ուխտեր 35.7–11 հատվածներում այն մասին, թե Տերն ինչ խոստացավ ցույց տալ նրանց, ովքեր հավատքով կհետևեն Իրեն: (Հեթանոսներ բառը 7րդ հատվածում վերաբերում է նրանց, ովքեր առանց ավետարանի լրիվության են: Բաբելոն բառը 11րդ հատվածում վերաբերում է աշխարհին:)
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ են հրաշքներն այդքան սերտորեն կապված առ Հիսուս Քրիստոս հավատքի հետ: (Ի նկատի ունեցեք, որ հրաշքները կարող են լինել այնպես նուրբ, ինչպես սրտի փոփոխությունը կամ մեղքի ներումը և դրանք գալիս են Աստծո կամքով:)
-
Վարդապետություն և Ուխտեր 35․13–19։
Տերը խոստանում է օգնել խոնարհներին կատարելու Իր գործը:
Պատկերացրեք, որ դուք սպորտային թիմ եք հավաքում (մտածեք մի սպորտաձևի մասին, որը ձեզ ծանոթ է): Այս տրամադրված տարածքում նկարագրեք ուժերն ու հմտությունները, որ դուք կկամենայիք, որ ձեր խաղացողներն ունենային:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 35.13ը, պարզելով, թե Տերն ում է ընտրում Իր աշխատանքը կատարելու համար: Ուշադրություն դարձրեք նրանց այն հատկանիշների վրա, ում Տերն ընտրում է Իրեն օգնելու համար, որոնք անսովոր են աշխարհիկ չափանիշներով: «Աշխարհի թույլ բաները» վերաբերում է Տիրոջ ծառաներին: Կալսել կամ ծեծել բառը այս հատվածում վերաբերում է կալսելուն, որը ցորենը իր ցողունից կամ պատյանից առանձնացնելու գործընթացն է: Այս հատվածում դա վերաբերում է մարդկանց առանձնացմանն ու հավաքմանը, ովքեր պատրաստ են ստանալ ավետարանը նրանցից, ովքեր պատրաստ չեն: Ուղիներից մեկը, որով սա արվում է մարդկանց հետ միսիոներների շփումն է և նրանց նախապատրաստումը սրբազան ուխտեր կապելու և պահելու համար:
Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 35.13 հատվածի վրա, մենք սովորում ենք, որ Աստված կանչում է նրանց, ովքեր թույլ են՝ իրականացնելու Իր գործը Իր Հոգու զորության միջոցով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ակնարկում Իր ծառաներին, որպես «թույլ», «անուսում» և «արհամարhված»:
ԿարդացեքՎարդապետություն և Ուխտեր 35.14–15 հատվածները, փնտրելով Տիրոջ խոստումը նրանց, ովքեր աջակցում են Իր աշխատանքին: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք: Դուք կարող եք նաև անձնավորել այս հատվածները՝ կրկին դրանք կարդալով և տեղադրելով ձեր անունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող է իմանալը, որ Աստված օգտագործում է աշխարհի թույլ բաները՝ իրականացնելու Իր աշխատանքը Իր Հոգու զորությամբ, օգնել երիտասարդ որևէ անձնավորության, որը հուզմունք է ապրում միսիա ծառայելու առթիվ:
-
Ինչպե՞ս կարող է այս գիտելիքն օգնել որևէ երիտասարդ կնոջ, ում խնդրվել է ուսուցանել Եկեղեցու դասընթաց և նա իրեն անհամապատասխան է զգում:
-
Ինչպե՞ս կարող է այս գիտելիքն օգնել մեզ բոլորիս, երբ մենք հուշում ենք զգում ինչ-որ մեկի հետ ավետարանով կիսվելու վերաբերյալ:
-
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խրախուսել է նրանց, ովքեր կարող է թուլություն կամ անհամապատասխան զգան՝ աջակցելու Տիրոջ աշխատանքին. «Ձեզանից ոմանք, հնարավոր է, ամաչկոտ են էությամբ կամ իրենց համարում են անհամապատասխան՝ կոչումն ընդունելու համար: Հիշեք, որ այս աշխատանքը միայն ձերը և իմը չէ: Դա Տիրոջ աշխատանքն է, երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք: Հիշեք, որը Տերը կամրացնի մեջքը կրելու համար այն բեռը, որը դրվում է դրա վրա» («Սովորել, կատարել, լինել», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 62):
Մարգարե Ջոզեֆ Սմիթը կարող է որևէ մեկի կողմից թույլ համարվել կրթությամբ և որոշ այլ ունակություններով: Սիդնի Ռիգդոնը համեմատաբար լավ կրթված էր և տաղանդավոր մի քանի բաներում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 35.17–19 հատվածները, փնտրելով Սիդնի Ռիգդոնին Տիրոջ խորհուրդը Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ Վարդապետություն և Ուխտերի 35.7–19 հատվածներում տրված խորհուրդը կարևոր կլիներ Սիդնի Ռիգդոնի նման կրթված ծառայողի ըմբռնման համար:
-
Ինչպես դա օգտակար կլինի մեզ համար հիշել այս խորհուրդը Եկեղեցու ներկա առաջնորդների հետ կապված:
-
Վարդապետություն և Ուխտեր 35․20–27։
Սիդնի Ռիգդոնին պատվիրվում է գրել Ջոզեֆ Սմիթի համար, քարոզել ավետարանը և պահել իր ուխտերը
Արդյոք դուք ունե՞ք հատուկ կոչումներ կամ պարտականություններ Եկեղեցում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 35.20–24 հատվածները՝ փնտրելով պարտականությունները, որոնք Սիդնի Ռիգդոնը կանչվել էր անելու:
Տերը կանչեց Սիդնիին կատարել գրագրի դերը, քանի որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը շարունակում էր Աստվածաշնչի իր թարգմանությունը: Այս թարգմանությունը մեկ լեզվից մեկ այլ լեզու չէր: Մարգարեն կատարեց Աստվածաշնչի ոգեշնչված ուղղումներ և վերանայումներ 16 տարի շարունակ: Մենք կոչում ենք այս վերանայումները Ջոզեֆ Սմիթի թարգմանություն: Այդ ուղղումներից շատերը կարելի է գտնել տողատակի ծանոթագրություններում և Աստվածաշնչի ՎՕՍ հրատարակության հավելվածում: Մովսեսի Գիրքը և Ջոզեֆ Սմիթ–Մատթեոսը Թանկագին Մարգարիտում, նույնպես Ջոզեֆ Սմիթի թարգմանության մասն են կազմում:
Ուշադրություն դարձրեք Վարդապետություն և Ուխտեր 35.23 հատվածում, որ Տերն ասաց Սիդնի Ռիգդոնին, որ բացի Ջոզեֆ Սմիթի համար գրելուց, նա պետք է նաև քարոզի ավետարանը, օգտագործելով սուրբ գրությունների իր գիտելիքը, աջակցելու Մարգարեի խոսքերին:
Վարդապետություն և Ուխտեր 35.24 հատվածում ինչ օրհնություններ է Տերը խոստանում Սիդնի Ռիգդոնին, եթե նա պահի իր ուխտերը: Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ երբ մենք պահում ենք պատվիրանները և հարգում մեր ուխտերը, Տերը կօգնի մեզ իրականացնել Իր աշխատանքը:
-
Ետ նայեք այն երեք սկզբունքներին, որոնք ներկայացված են այս դասում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Այս դասում ներկայացված երեք սկզբունքերն ինչպե՞ս են կապված միմյանց հետ:
-
Ե՞րբ եք դուք զգացել կամ ականատես եղել ձեզ կամ ձեզ ծանոթ մեկ ուրիշին տրված Տիրոջ օգնությանը, երբ դուք կատարել եք Տիրոջ աշխատանքը:
-
Եզրափակելով՝ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 35.26–27 հատվածները: Նրանից, ինչ սովորեցիք ձեր ուսումնասիրության ընթացքում Վարդապետություն և Ուխտեր 35 բաժնից այսօր, ինչո՞ւ եք կարծում Սիդնի Ռիգդոնը պատճառ ուներ բարձրացնելու իր սիրտը և ուրախ լինելու: Ի՞նչ պատճառ ունեք դուք՝ բարձրացնելու ձեր սիրտը և ուրախ լինելու:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 35-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.