Մաս 27. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 127; 128:1–11
Նախաբան
Վարդապետություն և Ուխտեր 127 բաժինն ընդգրկում է մարգարե Ջոզեֆ Սմիթի նամակը, թվագրված 1842թ. սեպտեմբերի 1-ով, որում սրբերին հրահանգվում է պահել մահացածների համար կատարվող մկրտությունների գրանցումները: Մոտ մեկ շաբաթ անց Ջոզեֆը մեկ այլ նամակ գրեց մահացածների համար մկրտությունների վերաբերյալ։Վարդապետություն և Ուխտեր 128 բաժինը պարունակում է այդ նամակը, որում ուսուցանվում է, թե ինչու ենք մենք պահում փրկող արարողությունների գրանցումները:
Վարդապետություն և Ուխտեր 127․1-4
Ջոզեֆ Սմիթը հալածանքի և նեղության մեջ փառք է տալիս
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 127.1 հատվածը տեսնելով, թե ինչ նեղություն էր կրում մարգարե Ջոզեֆ Սմիթը Նավուում, Իլինոյս, 1842 թվականին:
1842թ. մայիսին Լիլբուրն Վ. Բոգսին, Միսսուրիի նախկին նահանգապետին, ով արձակել էր սրբերի դեմ ուղղված բնաջնջման հրամանը, վիրավորել էր մի անհայտ մարդասպան: Միսսուրիի իշխանությունները մեղադրել էին մարգարե Ջոզեֆ Սմիթին Բոգսի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ և փորձել էին հետ բերել մարգարեին Միսսուրի` դատաքննության: Ջոզեֆ Սմիթը տարիներ առաջ էր լքել Միսսուրին և այդ ժամանակ ապրում էր Նավուի տարածքում, Իլինոյս: Իմանալով, որ եթե վերադառնա Միսսուրի, իրեն կսպանեն, մարգարեն խուսափեց Միսսուրիի պաշտոնյաներից որոշ ժամանակ, որպեսզի ապօրինաբար չձերբակալվի: 1843թ. հունվարին որոշակի դարձավ, որ Ջոզեֆ Սմիթին ձերբակալելու և նրան Միսսուրիին հանձնելու վարույթն անօրինական է:
Վարդապետություն և Ուխտեր 127 բաժնում պարունակվում է նամակը, որը մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է եկեղեցուն 1842թ. սեպտեմբերի 1-ին, երբ անընդհատ շրջում էր, որպեսզի խուսափեր Միսսուրիի պաշտոնյաների կողմից ապօրինաբար ձերբակալվելուց: Այս նամակը կարդացվել է Նավուի սրբերին մի քանի օր անց:
ԿարդացեքՎարդապետություն և Ուխտեր 127.2 հատվածը տեսնելով, թե ինչպես է Ջոզեֆը մոտենում դժվարություններին: Կարդալիս օգտակար կլինի իմանալ, որ սովորական նշանակում է մի բան, որին վարժվում ես:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպիսի՞ն էր Ջոզեֆ Սմիթի վերաբերմունքը դժվարությունների հանդեպ։
-
Ինչպե՞ս կարող է այդ օրինակը օգնել մեզ:
-
Սրբերին ուղղված մարգարեի նամակից մենք սովորում ենք, որ Երկնային Հորն ապավինելը կարող է օգնել մեզ դիմանալ դժվարություններին: Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 127.2 հատվածը և գրքում նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր ծանոթներից մեկի մասին (կամ ում մասին դուք լսել եք), ով դիմացել է դժվարությանը, որովհետև ապավինել է Երկնային Հորը: Ինչպե՞ս է Երկնային Հորն ապավինելը օգնել այդ մարդուն դիմանալ դժվարություններին:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հավաստիացրել է սրբերին, որ նրանք կարող են ուրախանալ, քանի որ «Իսրայելի Աստվածն է իրենց Աստվածը» (ՎևՈւ 127.3): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 127.4 հատվածը տեսնելով, թե Տերն ինչ է խոստացել նրանց, ովքեր կդիմանան հալածանքներին:
Խորհեք, թե ինչ հավատք ունեին սրբերը, որոնք շարունակում էին կառուցել Նավուի տաճարը, նույնիսկ հետապնդումների վտանգի դեպքում: Ինչպե՞ս կարող է նրանց օրինակը ազդել ձեր վրա, երբ դուք դժվարություններ եք ունենում:
Վարդապետություն և Ուխտեր 127․5-12
Մարգարե Ջոզեֆ Սմիթը խորհուրդ է տալիս սրբերին պահել մահացածների համար կատարվող մկրտությունների գրանցումները
Հիշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 127 բաժնում տեղ գտած Ջոզեֆ Սմիթի գրած նամակից տարի ու կես առաջ Տերն ասել էր սրբերին, որ մահացածների համար կատարվող մկրտության այդ արարողությունը պատկանում է տաճարին (տես ՎևՈւ 124.30): Այնուամենայնիվ, Տերը թույլ էր տվել սրբերին մկրտություններ կատարել մահացածների համար մոտակա գետում և վտակներում մինչև մկրտության ավազանը պատրաստ լիներ տաճարում: Երբ մկրտության ավազանը պատրաստ եղավ, մահացածների համար կատարվող մկրտության արարողությունը ընդունելի դարձավ միայն տաճարում: Նավուի տաճարում սրբերը սկսեցին մկրտություններ կատարել մահացածների համար 1841թ. նոյեմբերից:
Կարողացե՞լ եք արդոք գնալ տաճար և մկրտություններ կատարել մահացածների համար: Եթե այո, ապա նկատե՞լ եք, որ մի մարդ էր նստած մկրտության ավազանի մոտ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 127.5-9 հատվածները տեսնելով, թե ով պետք է ներկա լինի, երբ մկրտություններ են կատարվում մահացածների համար:
Համաձայն 7 հատվածի` ինչու է կարևոր, որ մի արձանագրող ականատես լինի մկրտություններին:
Բացի այն, որ արձանագրող է պետք, մենք նաև կարող ենք սովորել 7 հատվածից, որ տաճարի արարողությունները, որոնք մենք կատարում ենք երկրի վրա, կապված կլինեն նաև երկնքում: Կարող եք գրքում նշել բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս վարդապետությունը: Կապված լինել երկնքում նշանակում է, որ այդ արարողությունները վավեր են Երկնային Հոր համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը վերաբերել ձեզ, երբ մասնակցում եք մահացածների համար կատարվող արարողություններին:
Վարդապետություն և Ուխտեր 127.10-12 հատվածներից մենք իմանում ենք, որ Ջոզեֆ Սմիթը ցանկանում էր ավելին ուսուցանել սրբերին մահացածների մկրտությունների մասին, սակայն քանի որ նա փախուստի մեջ էր, դա նրան չհաջողվեց: Նա խոստացավ լրացուցիչ նամակներ գրել սրբերին մահացածների համար կատարվող մկրտությունների և այլ կարևոր թեմաների մասին:
Վարդապետություն և Ուխտեր 128․1-11
Ջոզեֆ Սմիթը բացատրում է, թե ինչու ենք մենք պահում փրկող արարողությունների գրանցումները
Վարդապետություն և Ուխտեր 127 բաժնում տեղ գտած նամակը գրելուց մեկ շաբաթ հետո, մարգարե Ջոզեֆ Սմիթը սրբերին ևս մեկ նամակ է գրել մահացածների համար կատարվող մկրտությունների վերաբերյալ: Այդ նամակի բովանդակությունը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 128 բաժնում:
Վարդապետություն և Ուխտեր 128.1-5 հատվածներում Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ տեղական արձանագրողներ պետք է նշանակվեն ականատես լինելու և գրանցելու մահացածների համար կատարվող մկրտության արարողությունները: Նա նաև ուսուցանել է, որ մի գլխավոր արձանագրող պետք է նշանակվի, որը կհավաքի տեղական գրանցումները եկեղեցու ընդհանուր հաշվեմատյանում:
Դուք երբևէ տեսե՞լ եք անձնագիր: Ի՞նչ տեսակ արտոնությունների իրավունք ունի անձնագրի տերը: Ինչո՞ւ մի ուրիշ մարդու անձնագիրը չի ծառայի ձեզ մեկ այլ երկիր մտնելու համար: Ի՞նչ կպատահի, եթե դուք փորձեք մտնել օտար երկիր, սակայն ձեր անձնագրի տեղեկությունը բավարար չլինի:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.6-7 հատվածները տեսնելով, թե ինչ գրանցումներ պիտի օգտագործվեն, որոշելու համար, թե արդյոք մենք արժանի ենք ընդունվելու Աստծո ներկայություն: Ուշադրություն դարձրեք, որ Հովհաննես Առաքյալը և մարգարե Ջոզեֆ Սմիթը հիշատակել են մեկից ավելի գրանցման մասին: Նրանք ասել են «գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք … որն է կյանքի գիրքը» (ՎևՈւ 128.6; տես նաև Հայտնություն Ի.12): Առաջին գրքերը, որոնց մասին խոսել է Հովհաննեսը, երկրի վրա պահվող գրանցումներն են, իսկ կյանքի գիրքը` երկնքում պահվող գրանցումն է: Այս գրքերը պարունակում են մեր գործերի արձանագրությունը:
Ինչպես մարդուն հարկավոր է, որ իր անձնագրում որոշակի տեղեկություն գրանցված լինի, որպեսզի նա ընդունվի մեկ այլ երկրում, այնպես էլ մեզ հարկավոր է, որ որոշակի տեղեկություն գրանցված լինի այդ գրքերում, որպեսզի ընդունվենք Աստծո ներկայություն:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.
«Անկախ քաղաքացիությունից կամ ռասայից, անկախ նրանից` կին եք, թե տղամարդ, ինչ մասնագիտություն ունեք կամ կրթություն, անկախ սերնդից, որի ժամանակ ապրում եք, կյանքը բոլորիս համար ճամփորդություն է դեպի տուն, հետ` դեպի Աստծո ներկայությունը, Նրա սելեստիալ թագավորությունում:
Արարողություններն ու ուխտերը դառնում են մեր լիազորագրերը Նրա ներկայություն ընդունվելու համար: Դրանք արժանիորեն ստանալը կյանքի նպատակ է, դրանք պահելը՝ մահկանացու կյանքի մարտահրավեր» (“Covenants,” Ensign, May 1987, 24):
Վարդապետություն և Ուխտեր 128.8 հատվածում ընդգծեք «ինչ որ կապեք երկրի վրա, պիտի կապվի երկնքում» արտահայտությունը: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.8-ը նորից ուշադրություն դարձնելով «թարգմանությանն այլ տեսանկյունից», որ Ջոզեֆ Սմիթը տվել է այս արտահայտությանը: Կարող եք գրքում նշել այս արտահայտությունը նույնպես:
Կարդալով 8 հատվածը օգտակար կլինի իմանալ, որ սեփական անձով նշանակում է անձամբ և վերաբերում է այն մարդկանց, ովքեր իրենք իրենց համար են մկրտվում: «Իրենց գործակալների միջոցով» արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր չեն կարողացել ստանալ մկրտության փրկող արարողությունը մահկանացու կյանքում և գործակալների կարիքն ունեն` ուրիշ մարդկանց, որոնք կմկտրվեն նրանց փոխարեն:
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 128.8 հատվածի` ի՞նչ երկու բաներ պիտի կատարվեն, որպեսզի արարողությունները կապվեն երկրի վրա և երկնքում: Այս հարցին պատասխանելու համար լրացրեք հետևյալ վարդապետության բացթողումները. Երբ արարողություն է կատարվում քահանայության և պատշաճ պահվում է, արարողությունը կապվում է երկրի վրա և երկնքում:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում` արարողությունը կապվում է երկնքում:
-
Ինչպե՞ս եք զգում, երբ մտածում եք ձեր մասնակցության մասին մկրտության և հաստատման տաճարային արարողություններին, որոնք օրհնություններ են բերում հոգևոր աշխարհի մարդկանց:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.9 հատվածը տեսնելով, թե Ջոզեֆ Սմիթն ինչ է ասել այս սկզբունքի վերաբերյալ:
9 հատվածից մենք իմանում ենք, որ քահանայության յուրաքանչյուր ժամանակաշրջանում Տերը լիազորել է Իր ծառաներից առնվազն մեկին պահելու և օգտագործելու քահանայության կնքող բանալիները:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.10-11 հատվածները տեսնելով, թե ինչ է Փրկիչը տվել Պետրոսին:
Ինչպես Փրկիչը Պետրոսին էր տվել քահանայության կնքող բանալիները, այնպես էլ Նա նորից տվել է բանալիները մեր օրերում:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչո՞ւ է կարևոր, որ արարողությունները, ինչպիսիք են մահացածների համար կատարվող մկրտությունները, կատարվեն պատշաճ իշխանությամբ:
-
Ի՞նչ դուք կանեք շնորհիվ նրա, ինչ սովորեցիք այսօր:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 127, 128.1–11 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.