Սեմինարիա
Մաս 10․ Օր 3. Վարդապետություն և Ուխտեր 42.30–93


Մաս 10. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 42․30–93

Նախաբան

Ինչպես կարդում ենք 2-րդ օրվա դասի նախաբանում, Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնի հայտնությունը «ի կատարումն նախկինում տրված Տիրոջ խոստումի, որ «օրենքը» կտրվի Օհայոյում» (ՎևՈւ 42 բաժնի նախաբան): Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնին վերաբերող այս երկրորդ դասին, որոնք ներառում են 30–93 բաժինները, դուք կսովորեք, որ Տերը ներկայացրեց նյութական, տնտեսական և հոգևոր օրենքները, որոնք Եկեղեցու անդամներին թելադրում են օգնել աղքատին, ֆինանսավորել Եկեղեցու տարբեր նախաձեռնություններ և օգնել Օհայո եկած մյուս Սրբերին:

Վարդապետություն և Ուխտեր 42․30–42

Տերը սահմանում է նվիրաբերման օրենքը

Վարդապետություն և Ուխտեր 42.30–42 հատվածներն ընդգրկում են Տիրոջ նվիրաբերման օրենքը: Որպեսզի օգնենք ձեզ սովորել և հասկանալ այդ օրենքը, դուք հանձնարարություն կունենաք դաս նախապատրաստել և ուսուցանել ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկին այս հատվածներում տրված նվիրաբերման օրենքի մասին: Դուք հնարավորություն կունենաք գրի առնել ձեր փորձառությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավելի ուշ՝ այս դասի ընթացքում:

Որպես այս դասի նախապատրաստության օգնություն՝ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.30–42 հատվածները և կատարեք հետևյալը.

  • Խմելու վեց բաժակների վրա գծեր անցկացրեք երիզով կամ նշամատիտով: (Հնարավորություն դեպքում օգտագործեք մաքուր խմելու բաժակներ): Յուրաքանչյուր բաժակի գիծը նշեք տարբեր բարձրության վրա: Այնուհետև թաքցրեք կամ ծածկեք բաժակները, որպեսզի ուսուցանվող անձը չտեսնի դրանք:

  • Մի կուժի մեջ բավականաչափ ջուր ունեցեք, որ հնարավոր լինի բոլոր բաժակները լցնել իրենց վրա նշված գծի չափով: (Եթե հնարավոր է, ջրին կարող եք գույն տալ):

Կուժը ցույց տվեք ձեր ուսանողին և ասեք նրան, որ ջուրը խորհրդանշում է համայնքում եղած ողջ հարստությունն ու աղբյուրները: Բացատրեք, որ 1831թ. փետրվարին Օհայոյի Կիրթլենդի բոլոր անդամները կարիք ունեին օգնել հոգալու աղքատների կարիքները, աջակցելու նորաբնակներին, ովքեր մեծ զոհաբերություն էին արել, որպեսզի հավաքվեն Օհայոյում, ինչպեսև օգնել ֆինանսավորելու Եկեղեցու գործերը:

Ձեր ուսանողին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.30 հատվածը և փնտրել, թե Տերն ինչ է հայտնել աղքատների վերաբերյալ: Խնդրեք նրան ընդգծել նվիրաբերել բառը:

Elder D. Todd Christofferson

Կարդացեք նվիրաբերել բառի հետևյալ սահմանումը՝ ըստ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի. «Նվիրաբերել նշանակում է մի սուրբ բան ի սպաս դնել կամ նվիրագործել՝ նվիրել սուրբ նպատակի համար» («Մտորումներ նվիրաբերված կյանքի մասին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 16):

Կարող եք հրավիրել ձեր ուսանողին գրել այդ սահմանումն իրենց սուրբ գրությունների լուսանցքում՝ 30-րդ հատվածի դիմաց:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 42 բաժինը ներառում է նվիրաբերման օրենք կոչվող օրենքի սկզբունքները: Ձեր ուսանողին օգնելու համար, որպեսզի հասկանա այդ հիմնարար սկզբունքները, դուք կարող եք բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահության անդամ՝ Նախագահ Ջ Ռուբեն Քլարկ կրտսերի հետևյալ բացատրությունը.

Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ կրտսեր

[Նվիրաբերման օրենքի] հիմնական սկզբունքն այն է, որ մեր ունեցվածքը Տիրոջ ստացծվածքն է. հետևաբար, Տերը կարող է մեզանից խնդրել մեր ունեցվածքը մասամբ կամ ամբողջությամբ, քանի որ այն պատկանում է նրան» (in Conference Report, Oct. 1942, 55):

Ձեր ուսանողին խնդրեք ամփոփ գրել այն, ինչ ուսուցանվում է Վարդապետություն և Ուխտեր 42.30 հատվածում աղքատների ու կարիքավորների հանդեպ մեր պատասխանատվության մասին: (Ձեր ուսանողի պատասխանը կարող է նման լինել հետևյալ սկզբունքին. Մենք պետք է հոգանք աղքատների և կարիքավորների մասին: Խրախուսեք նրան ընդգծել այդ հատվածի բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը:

Բացեք դատարկ բաժակները, որոնց վրա գծեր կան և սկսեք դրանք լցնել կուժի ջրով: Մի բաժակը լցրեք ձեր քաշած գծի չափով, երեք բաժակ լցրեք ձեր գծած գծից բարձր, իսկ երկու բաժակը՝ ձեր նշած գծից ցածր: Բացատրեք, որ բաժակների գծերը խորհրդանշում են տարբեր ընտանիքների կարիքներն ու արդար ցանկությունները: Օրինակ` մեկ երեխայով ընտանիքի կարիքները կարող է տարբերվել հինգ երեխայով ընտանիքի կարիքներից: Բացատրեք, որ ջուրը խորհրդանշում է յուրաքանչյուր ընտանիքի հարստությունն ու պաշարները: Գծից ցածր լցված ջրով բաժակը ներկայացնում է ընտանիքներին, որոնք բավականաչափ գումար կամ ինչք չունեն իրենց կարիքները հոգալու համար:

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.31 հատվածը և հրավիրեք ձեր ուսանողներին հետևել իրենց սուրբ գրություններին: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Այս Սրբերի համար ո՞րն էր առաջին քայլը նվիրաբերման օրենքով ապրելու համար: (Իրենց ունեցվածքը՝ իրենց գումարը, գույքը և սեփականությունը, նվիրել եպիսկոպոսին:)

  • Երբ նվիրում ենք աղքատներին, ո՞ւմ ենք մենք նվիրում: (Տիրոջը:)

Եկեղեցու անդամների կողմից իրենց ունեցվածքը Եկեղեցուն նվիրելը պատկերելու համար բաժակի ջրի պարունակությունը կրկին լցրեք կուժի մեջ:

Հրավիրեք ձեր ուսանողներին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.32 հատվածը՝ պարզելով նվիրաբերման օրենքով ապրելու երկրորդ քայլը: Այնուհետև հարցրեք.

  • Ո՞րն էր երկրորդ քայլը նվիրաբերման օրենքով ապրելու համար: (Յուրաքանչյուր ընտանիք եպիսկոպոսից ստանում էր պաշարների այն քանակը, որի կարիքն ուներ:)

Բացատրեք, որ իրենց ունեցվածքը Եկեղեցուն նվիրաբերելուց հետո ընտանիքներին կրկին ունեցվածք էր տրվում՝ իրենց կարիքների չափով: Այդ բաժինը դառնում էր ընտանիքի սեփականությունը: Ընտանիքները դառնում էին իրենց ունեցվածքի տնտեսը և կարող էին իրենց կամքով տնօրինել այն, սակայն նրանք Տիրոջ առաջ պատասխանատվություն էին կրում դրա օգտագործման համար:

Կուժի ջրով լցրեք բոլոր բաժակները մինչև իրենց գիծը: Բացատրեք, որ նվիրաբերման օրենքով յուրաքանչյուր ընտանիք ստանում էր ընտանիքի կարիքների ու արդար ցանկությունների չափով: Այդ որոշումը կայացվում էր եպիսկոպոսի ու ընտանիքի գլխի խորհրդակցությունից հետո: Ընտանիքը գիտակցում էր, որ իր ունեցվածքը Տիրոջ պարգևն է և որպես տնտես՝ նրանք պատասխանատու են իրենց ստացվածքի համար, որպեսզի այն օգտագործեն Տիրոջ թագավորությունը կառուցելու համար:

Ցույց տվեք կուժում մնացած ջուրը: Հրավիրեք ձեր ուսանողին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.33–35 հատվածները և պարզել, թե Տերն ինչ է հայտնել աղքատների վերաբերյալ: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է Տերը պատվիրել սրբերին անել ավելացած ունեցվածքի կամ «մնացորդի» հետ: (Նրանք պետք է այն օգտագործեին աղքատներին օգնելու, Եկեղեցու շինությունները ֆինանսավորելու և կարիքավորներին օգնելու նպատակով):

  • 34 հատվածի ձեր սովորածից ելնելով, ինչ եք կարծում, ի՞նչ է ներկայացնում կուժը: (Շտեմարանը:)

Հրավիրեք ձեր ուսանողին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.38 հատվածը և փնտրել ճշմարտություններ, որոնք կմեծացնեն նվիրաբերման օրենքով ապրելու անհատների ցանկությունը: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ սկզբունք է Տերն ուսուցանել մարդկանց բարիք անելու վերաբերյալ: (Պատասախանը պետք է նման լինի հետևյալ սկզբունքին. Բարիք գործելով մարդկանց, բարիք ենք գործում Տիրոջը: Կարող եք առաջարկել ձեր ուսանողին ընդգծել այդ ճշմարտությունն իր սուրբ գրություններում:)

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը Սրբերին օգնած լինել, որ պատրաստակամորեն նվիրաբերեն իրենց ունեցվածքը: Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը հիշելը օգնել ձեր կյանքում:

  • Հիշեք մի դեպք, երբ ինչ-որ մարդու ինչ-որ բան անելիս զգացել եք, որ ծառայում եք Տիրոջը:

Բացատրեք, որ չնայած մեզ պատվիրված չէ ապրել նվիրաբերման օրենքով այն ձևով, ինչպես վաղ Սրբերին, օրենքն այսօր դեռ ուժի մեջ է: Բարձրաձայն կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ հայտարարությունը և խնդրեք ձեր ուսանողին լսել, թե այսօր մեզ համար ինչ է նշանակում ապրել նվիրաբերման օրենքով. «Նվիրաբերումն ինքնին անձի ժամանակը, տաղանդները և միջոցները նվիրելն է, որպեսզի հոգանք կարիքավորների մասին՝ հոգևորով, թե նյութականով, կառուցելով Տիրոջ թագավորությունը» (“Welfare Services: The Gospel in Action,” Ensign, Nov. 1977, 78):

Կարող եք քաջալերել ձեր ուսանողին գրել այդ սահմանումն իր սուրբ գրությունների լուսանցքում՝ 30-րդ հատվածի դիմաց: Նախագահ Քիմբալի հայտարարությունը կարդալուց հետո հարցրեք.

  • Որքա՞ն ժամանակ, տաղանդներ և միջոցներ ունեք դուք, որոնք կարող եք օգտագործել՝ օգնելով կարիքավորներին:

Կիսվեք մի փորձառությամբ այն ժամանակի վերաբերյալ, երբ դուք օրհնվել եք մեկի կողմից, ով ժամանակ, տաղանդներ և միջոցներ է զոհաբերել՝ ձեզ օգնելու համար: Կիսվեք ուրիշներին բարիք գործելու կարևորության ձեր վկայությամբ: Երբ վերջացնեք, հավաստիացեք, որ ձեր ուսանողին շնորհակալություն եք հայտնում այս դասին մասնակցելու համար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր ուսուցանած անձի անունը, այս հանձնարարությունն ավարտելու ամսաթվով: Նկարագրեք, թե ձեր ուսուցման մեջ ինչը լավ ստացվեց, իսկ ինչը դժվար եղավ: Բացի այդ, նկարագրեք, թե ինչպես եք օրհնված զգացել, երբ ապրել եք այն սկզբունքով, որ Բարիք գործելով մարդկանց, բարիք ենք գործում Տիրոջը:

Վարդապետություն և Ուխտեր 42․43–55

Տերը խորհուրդ է տալիս մահվան և բժշկվելու վերաբերյալ

Վարդապետություն և Ուխտեր 42.43–55 հատվածներում Տերն ուսուցանել է մահվան և բժշկվելու վերաբերյալ: Նա բացատրել է, որ մահը քաղցր է Տիրոջը հավատարիմ ապրածների համար և դառը՝ նրանց համար, ովքեր Տիրոջ հետ չեն: Նա նաև ուսուցանել է, որ հիվանդները պետք է «սնվեն մեղմությամբ» (ՎևՈւ 42.43) և ստանան քահանայության օրհնություններ: Ոմանք կբժշկվեն Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի շնորհիվ (տես ՎևՈւ 42.48):

Վարդապետություն և Ուխտեր 42․56–69

Տերը խոստանում է լրացուցիչ սուրբ գրություններ ու հայտնություններ հայտնել Ջոզեֆ Սմիթին

Վարդապետություն և Ուխտեր 42.52–69 հատվածներում Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեց, որ եթե շարունակի խնդրել, Տերը կշարունակի նրան հայտնություն տալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.61 հատվածը և հայտնություն ստանալու մի սկզբունք հայտնաբերեք: Այսօր մեր ղեկավարներն առաջնորդում և ուղղորդում են Եկեղեցին շարունակական հայտնության սկզբունքով:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք 61 հատվածից սովորած եթե-ապա սկզբունքի մի հայտարարություն:

Վարդապետություն և Ուխտեր 42․70–87

Քահանայության ղեկավարները հրահանգներ են ստանում լուրջ մեղքեր գործող անդամների վերաբերյալ

Վարդապետություն և Ուխտեր 42.70–87 հատվածները ներառում են Եկեղեցու կարգապահական գործողություններն ուղորդող հիմնական սկզբունքներ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.78 հատվածները և ընդգծեք Եկեղեցու յուրաքանչյուր անդամին ուղղված Տիրոջ պատվիրանը:

Վարդապետություն և Ուխտեր 42․88–93

Տերը Սրբերին հրահանգում է ինչպես լուծել անդամների միջև անարգանքները

Մտածեք մի իրավիճակի մասին, երբ մի մարդ անարգված է զգացել մեկ ուրիշի խոսքերից կամ գործերից: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.88–89 հատվածները, փնտրելով Տիրոջ հրահանգներն այն մասին, թե ինչ պետք է անենք մենք, եթե ինչ-որ մեկն անարգել է մեզ:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Երբ ինչ-որ մեկն անարգում է մեզ, ո՞րն է առաջին քայլը, որ պետք է անենք:

    2. Ձեր կարծիքով ինչո՞վ կարող է այդ մոտեցումը օգտակար լինել:

Վարդապետություն և Ուխտեր 42.90–91 հատվածներում սովորում ենք, որ որոշ մեղքեր կամ սխալ արարքներ, որոնք հրապարակավ հայտնի են, պահանջում են հրապարակավ խոստովանություն կամ խրատ: Վարդապետություն և Ուխտեր 42.92–93 հատվածներում սովորում ենք հետևյալ սկզբունքը. Առանձնաբար հասցված անարգանքը պետք է առանձնաբար լուծվի:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե առանձնաբար հասցված անարգանքն առանձնաբար լուծելն ինչու է լավագույն ձև համարվում:

Ձեզ անարգած անձի հետ խնդիր լուծելը քաջություն է պահանջում: Աղոթեք, որպեսզի օգնություն ստանաք Երկնային Հոր կողմից, երբ փորձում եք հավուր պատշաճ լուծել ուրիշների հանդեպ ձեր վատ զգացումները:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 42.30–93 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.