Սեմինարիա
Մաս 22․ Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 101․43-101,102


Մաս 22. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 101․43–101102

Նախաբան

1833թ․ դեկտեմբերի 16 և 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Միսսուրիի Սրբերի վերաբերյալ, ովքեր լքել էին իրենց տները հալածանքներից խուսափելու պատճառով։ Այդ Սրբերից շատերը ստիպված են եղել ետևում թողնել իրենց ողջ ունեցվածքը։ Մարգարեի ստացած այդ հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 101-ում, կանցկացվի երեք դասի ընթացքում։ Այս երրորդ դասն իր մեջ ներառում է ազնվականի և ձիթենիների մասին Տիրոջ առակը, և ուսուցանում է Սիոնի փրկագնման վերաբերյալ Նրա կամքը։ Այն նաև պարունակում է Տիրոջ խորհուրդն այն մասին, որ Սրբերը պետք է շարունակեն հավաքվել և պահանջեն արդարադատություն իրենց դեմ կատարված հանցագործությունների դիմաց։

Վարդապետություն և Ուխտեր 101․43-62

Տերը պատմում է ազնվականի և ձիթենիների առակը

Առակը «պարզ պատմություն է, որն օգտագործվում է հոգևոր ճշմարտություն կամ սկզբունք ուսուցանելու համար։ Առակը հիմնված է հասարակ մի առարկա կամ մի իրադարձություն ճշմարտության հետ համեմատելու վրա» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Առակ», scriptures.lds.org)։ Դուք, հավանաբար, հիշում եք առակներ, որոնք Փրկիչն ուսուցանել է Իր մահկանացու ծառայության ընթացքում՝ բարի Սամարացու, անառակ որդու, տասը կույսերի առակները և այլ առակներ։

Այսօրվա դասի ընթացքում դուք կուսումնասիրեք ազնվականի և ձիթենիների մասին առակը, մի առակ, որը Փրկիչը տվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։

Elder Dallin H. Oaks

Առակն ուսումնասիրելիս, մտածեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օքսի հետևյալ խոսքերի մասին․ «[Փրկչի] առակները տարբեր նշանակություններ կամ կիրառություններ ունեն, կախված լսողի հոգևոր հասունությունից։ Դրանք ուղերձ են պարունակում ինչպես երեխաների, այնպես էլ ավետարանի գիտնականների համար» (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8)։ Այս առակի մեջ փնտրեք տարբեր նշանակություններ և կիրառություններ (տես նաև Աստվածաշնչի բառարանը, «Առակներ»

Տերն ազնվականի և ձիթենիների մասին առակը տվել է, որպեսզի օգնի Իր ժողովրդին հասկանալ Իր «կամքը Սիոնի փրկագնման վերաբերյալ» (ՎևՈւ 101․43)։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․44-45, փնտրելով թե ինչ պատվիրեց առակի ազնվականը իր ծառաներին, որ անեն։

ձիթենիներ

Ինչո՞ւ էր ազնվականը ցանկանում, որ պահապաններ նշանակվեին իր այգում։ Ինչո՞ւ էր ազնվականը պահապան ուզում իր աշտարակի վրա։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.46-50, և բացահայտեք, թե ինչ ճշտությամբ էին ազնվականի ծառաները հետևում իր հրահանգներին։ (Երբ կարդաք 50-րդ հատվածը, օգտակար կլինի իմանալ, որ «մեկը մյուսի հետ տարաձայնության մեջ էին» արտահայտությունը նշանակում է, որ ծառաները վիճում էին իրար հետ, կամ տարաձայնությունների մեջ էին իրար հետ։)

Ինչո՞ւ ծառաները ձախողեցին աշտարակի կառուցումը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․51, փնտրելով թե ինչ պատահեց, երբ ծառաները չկառուցեցին աշտարակը։

Կարդացեք իր ծառաներին ուղղված ազնվականի խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 101․52–54։ Ըստ 54 հատվածի, ինչո՞ւ էր ազնվականը վշտացած, որ իր ծառաները չկառուցեցին աշտարակը։

Ինչպե՞ս են այդ առակում նկարագրված դեպքերն առնչվում նրան, թե ինչ պատահեց Միսսուրիի Սրբերի հետ։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս էր առակում նշված աշտարակն առնչվում տաճարի հետ, որը Սրբերը ձախողեցին կառուցել Միսսուրիի Ջեկսոն գավառում։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Այս առակում, որո՞նք են այն մի քանի սկզբունքները, որոնք կիրառելի են ձեր կյանքում։ (Այդ հարցին պատասխանելիս մտածեք հետևյալ վարդապետությունների ու սկզբունքների մասին․ Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, մենք զորացվում ենք, որպեսզի դիմակայենք հոգևոր և ֆիզիկական թշնամիներին։ Մարգարեները ծառայում են, որպես աշտարակի պահապաններ, զգուշացնելով մեզ գալիք վտանգների մասին։ Տաճարային աշխատանքի շնորհիվ մենք պատրաստվում ենք դիմակայել հակառակորդին։)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․55, որտեղ առակի ազնվականը հրահանգներ է տալիս իր ծառաներից մեկին։ Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103․21: Ո՞ւմ է ներկայացնում առակի ծառան։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.56-62, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատվիրեց ազնվականը ծառային, որ աներ, քանի որ թշնամին ոչնչացրել էր այգու մի մասը։ Ջոզեֆ Սմիթը հետևեց այդ առակի հրահանգներին։ Նա կազմավորեց մի խումբ, որը կոչվում էր Սիոնի ճամբար, որպեսզի փրկագներ Սիոնի հողը։ Նրանք Միսսուրի ժամանեցին վեց ամիս անց այն բանից, երբ այս առակը տրվեց։ Դուք կսովորեք Սիոնի ճամբարի մասին, երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 103 և 105։

Վարդապետություն և Ուխտեր 101․63-75

Տերը հորդորում է Սրբերին, որպեսզի շարունակեն հավաքվելու գործը

Թեև Միսսուրիի, Ջեկսոն գավառի Սրբերը արտաքսվել էին իրենց տներից, Տերը պատվիրեց նրանց շարունակել Իր թագավորության կառուցումը։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.63-64, ուշադրություն դարձնելով, թե ինչ խոստացավ Տերը, որ նա կշարունակի անել։

ցորենի բերքահավաք

Այս հայտնության մեջ Տերն անդրադառնում է ցորենի և որոմների առակին, որտեղ Նա նկարագրում է Իր ժողովրդի հավաքումը (տես նաև Մատթեոս 13․24–30, 36–43)։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.65-66, և գտեք առակի հետևյալ տարրերը՝ շտեմարանները, ցորենը և որոմները։

Հնագույն ժամանակներում շտեմարանները մի վայր էր, որտեղ ցորենը հավաքվում էր և ապահով պահվում։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է այս առակում կիրառվող շտեմարաններ բառի մի խորհրդանշական մեկնաբանություն։ Նա ասել է․ «Շտեմարանները սուրբ տաճարներն են» (“Honorably Hold a Name and Standing,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 97)։ Որոմները մոլախոտեր են, որոնք նման են ցորենին, երբ նրանք փոքր են։

Որպեսզի հասկանալի լինի այս առակը, հետևյալ մեկնաբանությունները գրեք ձեր սուրբ գրություններում․ շտեմարաններ = սուրբ տաճարներ, ցորեն = արդարները, որոմներ = ամբարիշտները։

Այս առակում, ինչն է հավաքվում շտեմարանների մեջ։ Ինչպե՞ս ենք մենք հավաքվում տաճարներում։

Լրացրեք դատարկ տեղերը, արտահայտելու համար այն սկզբունքը, որն այս առակն ուսուցանում է․ Երբ մենք հավաքվում ենք , մենք պաշտպանություն ենք ստանում և նախապատրաստվում .

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս են տաճարային արարողությունները և ուխտերը պաշտպանում ձեզ և նախապատրաստում ձեզ հավերժական կյանքին։

Վարդապետություն և Ուխտեր 101․67–75, մենք կարդում ենք, որ չնայած Սրբերը ստիպողաբար դուրս էին հանվել Միսսուրիի Ջեկսոն գավառից, Տերը պատվիրում է նրանց շարունակել հողեր գնել այդտեղ։

Վարդապետություն և Ուխտեր 101․76-101

Տերը պատվիրում է Սրբերին, որպեսզի շարունակեն ուղիներ փնտրել Միսսուրիի իրենց տները վերադառնալու համար։

Սրբերին հողեր գնելու հրահանգներ տալուց բացի, Տերը պատվիրեց նրանց «վնասների դիմաց փոխհատուցում խնդրել» իրենց հալածողների գործողությունների պատճառով (տես ՎևՈւ 101․76)։ Այլ կերպ ասած, Նա պատվիրեց նրանց արդարադատություն փնտրել կառավարության իրավական համակարգի միջոցով։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.76-80, և բացահայտեք օրենքների այն համակարգը, որը թույլ կտար Սրբերին օգնություն փնտրել կառավարության ղեկավարներից։

Ըստ այդ հատվածների, ինչո՞ւ էր Տերը ցանկանում, որ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը պահպանվեր։

  1. journal iconՎարդապետություն և Ուխտեր 101․78-ի մեջ, ուշադրություն դարձրեք «բարոյական կամքի ազատության» և «պատասխան տա իր իսկ մեղքերի համար» արտահայտություններին։ Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞ւ է պատասխան տալու մեր ունակությունը, պատասխանատվությունը մեր արարքների հանդեպ, հանդիսանում կամքի ազատության կարևոր մասը։

    2. Ինչպե՞ս կպատասխանեք մեկին, ով ասում է. «Ես ազատ եմ անելու այն, ինչ ես ցանկանում եմ»:

Շարունակեք հետևյալ վարդապետությունը․ Աստված տվել է մեզ բարոյական կամքի ազատություն, ընտրելու իշխանություն, բայց մենք պետք է մեր ընտրությունների համար։

Տերն օգտագործել է երրորդ առակը, որպեսզի հորդորի Սրբերին օգնություն փնտրել իրենց կառավարության ղեկավարներից։ Այն գրված է Վարդապետություն և Ուխտեր 101․81–84-ում։ (Այդ առակի մեկ այլ տարբերակ գտնվում է Ղուկաս 18․1–8-ում։) Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 101.81-84, մտածեք, թե ինչպես է այս առակը վերաբերում Միսսուրիի Սրբերին։ Ինչպես որ առակը ներկայացված է այս հայտնության մեջ, այրին ներկայացնում է Եկեղեցու անդամներին։ Դատավորը կարող է ներկայացնել այն կառավարության ղեկավարներին, ում Սրբերը կարող էին դիմել օգնության համար։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.85-88 հատվածները, տեսնելու համար, թե ինչպես է Փրկիչն այդ առակը նմանեցնում այն Սրբերին, ովքեր դուրս էին հանվել իրենց տներից։

Սրբերը հետևեցին Տիրոջ հորդորին։ Նրանք խնդրեցին Դանիել Դանկլինին, Միսսուրիի նահանգապետին, որպեսզի ռազմական պաշտպանություն ապահովեր նրանց համար, երբ նրանք վերադառնան իրենց տները։ Նա մերժեց, ասելով, որ օրենքն իրեն չի թույլատրում այդպիսի բան անել։ Նրանք նաև խնդրեցին Էնդրյու Ջեկսոնին, Միացյալ Նահանգների նախագահին, վերականգնելու իրենց տներն ու ունեցվածքը և ապահովելու իրենց պաշտպանություն, սակայն նա չօգնեց նրանց։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների կառավարությունը մտածում էր, որ նահանգային կառավարությունները պետք է լուծեին այդպիսի խնդիրները։ Սրբերը նաև դիմեցին Միսսուրի նահանգի օրենսդիր ժողովին, բայց այդ քաղաքական գործիչները նույնպես հրաժարվեցին օգնել։

Աչքի անցկացրեք Վարդապետություն և Ուխտեր 101.89-91, ուշադրություն դարձնելով, թե ըստ Տիրոջ խոսքերի, ինչպես կառավարության ղեկավարները կկանչվեն պատասխանատվության, եթե հրաժարվեն օգնել Սրբերին։ Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․92-95, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը, որ Սրբերն անեն իրենց կառավարության ղեկավարների համար։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ է Վարդապետություն և Ուխտեր 101․92 հատվածն ուսուցանում ձեզ Տիրոջ մասին։

Երբ դուք ուսումնասիրեք այդ հատվածները և գրեք 92-րդ հատված-ի վերաբերյալ, ժամանակ հատկացրեք՝ Տիրոջ սիրո և ողորմածության մասին մտածելու համար։ Ուշադրություն դարձրեք, որ նա չի ցանկանում պատժել մարդկանց։ Նա ցանկանում է, որ բոլոր մարդիկ ապաշխարեն, որպեսզի Նա ողորմած լինի նրանց հանդեպ։

Վարդապետություն և Ուխտեր 101․96-101-ում մենք կարդում ենք Տիրոջ խորհուրդը Սրբերին այն մասին, որ վերադարձնեն Ջեկսոն գավառի իրենց հողերը, չնայած այն բանին, որ նրանց թույլ չէին տալիս ապրել այնտեղ։ Այդ հատվածները պարունակում են նաև խոստում Տիրոջից, որ եթե Սրբերն արժանիորեն ապրեն, մի օր նրանք հնարավորություն կունենան բնակվել այնտեղ։

Վարդապետություն և Ուխտեր 102

Տերը բարդագույն խնդիրների լուծման վարույթի վերաբերյալ ցուցումներ է տալիս բարձրագույն խորհրդին

Վարդապետություն և Ուխտեր 102 պարունակում է Տիրոջ հրահանգներն այն մասին, թե ինչպես ցցերի նախագահները, աջակցվելով իրենց խորհրդականների և բարձրագույն խորհրդի անդամների կողմից, պետք է կարգապահական խորհուրդներ վարեն այն մարդկանց համար, ովքեր լուրջ մեղքեր են գործել։ «Կարգապահական խորհուրդների նպատակը [1] օրինազանցների հոգիների փրկությունն է, [2] անմեղների պաշտպանությունը, և [3] անարատության և Եկեղեցու բարի անվան պահպանումը» (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 37–38)։ Տերը հայտնել է Իր կամքը կարգապահական խորհուրդների վրա նախագահողներին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 101․43–101102 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ)։

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.