Սեմինարիա
Մաս 10․ Օր 1. Վարդապետություն և Ուխտեր 41


Մաս 10. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 41

Նախաբան

1830թ. դեկտեմբերին Տերը Նյու Յորքի Սրբերին պատվիրեց տեղափոխվել Օհայո, որտեղ նրանք կստանային Տիրոջ օրենքը (տես ՎևՈւ 37.3, 38.32): Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 41 բաժնի հայտնությունը 1831թ. փետրվարի 4-ին՝ Օհայո ժամանելու օրը: Այս հայտնության մեջ Տերը լրացուցիչ հրահանգներ տվեց, որոնք կօգնեին Սրբերին նախապատրաստվել ստանալու Նրա օրենքը: Ի լրումն, Նա կանչեց Էդվարդ Պատրիջին՝ լինելու Եկեղեցու առաջին եպիսկոպոսը:

Վարդապետություն և Ուխտեր 41․1–8։

Տերը նկարագրում է՝ ինչպես Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալ:

Ի՞նչ գործեր են ձեզ ուրախություն ու բերկրանք պարգևում: Ի՞նչն է Տիրոջը բերկրանք պարգևում: Մտածեք, թե ինչ է նշանակում մի բան անելիս բերկրանք կամ ուրախություն զգալ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 41.1 հատվածը, պարզելով, թե ինչից է Տերը բերկրանք ստանում: Նկատեք, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի ստանանք «բոլոր օրհնություններից մեծագույնը», որ Նա ցանկանում է մեզ պարգևել:

1-ի հատվածի Տիրոջ խոսքերի հիման վրա լրացրեք հետևյալ սկզբունքը. Տերը բերկրանք է զգում երբ մենք :

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Նկարագրեք մի դեպք, երբ զգացել եք, որ Տերը բերկրանքով օրհնել է ձեզ, որովհետև դուք լսել եք նրան:

    2. Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար գիտելիքը, որ Տիրոջ համար ուրախություն է օրհնել ձեզ իրեն լսելու համար:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հնազանդվեց Օհայոյում հավաքվելու Տիրոջ խորհրդին: Իրենց ամուսնության չորս տարիների ընթացքում Ջոզեֆն ու Էմման արդեն յոթ անգամ տեղափոխվել էին, և Էմման հենց նոր ապաքինվել էր մեկ ամիս տևացող հիվանդությունից և վեց ամսական հղի էր, երբ 1831-ի հունվարի վերջին նրանք հեռացան Նյու Յորքից, ճամփորդելով սահնակով 300 մղոն, դեպի Կիրթլենդ՝ Օհայո:

Երբ Ջոզեֆն ու էմման ժամանեցին Կիրթլենդ, նրանք կանգ առան Գիլբերտ և Ուիթնի վաճառատան առջև: «[Ջոզեֆը] ցատկեց աստիճաններով ու ներս մտավ վաճառատուն, որտեղ կրտսեր գործընկերն էր կանգնած: «Նյուել Ք. Վիթնի՜: Այն մարդը դու՜ ես», բացականչեց նա, ջերմորեն պարզելով ձեռքն, ինչպես վաղեմի ու հարազատ մի ծանոթի: «Դուք առավելություն ունեք ինձ վրա», պատասխանեց [Նյուել Ք. Վիթնին], մեխանիկորեն սեղմելով իրեն պարզված ձեռքը, «ես չեմ կարող ձեզ անունով դիմել, ինչպես դուք ինձ»: «Ես Ջոզեֆն եմ, մարգարեն», ասաց օտարականը ժպտալով: – Դուք խնդրել էիք, որ ես գամ, ի՞նչ եք սպասում ինձանից»»: (in History of the Church, 1:146):

Ջոզեֆը բացատրեց, որ տեսիլքում տեսել էր Նյուելին աղոթելիս, որ նա գա Կիրթլենդ: Ուիթնիները Ջոզեֆ և Էմմա Սմիթներին բարությամբ ընդունեցին, և Ջոզեֆն ու Էմման մի քանի շաբաթ ապրեցին նրանց հետ (տես History of the Church, 1:145–146):

Նյու Յորքի Սրբերի մեծ մասը տեղափոխվեց Օհայո՝ այնտեղ հավաքվելու, Տիրոջ պատվիրանին հաջորդող հինգ ամիսների ընթացքում: Եկեղեցու այդ անդամներից ոմանք դա արեցին մեծ զոհաբերության գնով: Նրանք ցածր գնով վաճառեցին իրենց ուենցվածքը կամ պարզապես թողեցին իրենց չվաճառված տներն ու ունեցվածքը, որպեսզի հետևեն Մարգարեին: Կարդացեք հետևյալ պատմությունը և գտեք մի օրինակ, թե ինչպես է Տերն օրհնել այդ Սրբերին Օհայո տեղափոխվելու Իր պատվիրանին լսելու համար.

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթի մայրը՝ Լյուսի Մակ Սմիթը, առաջնորդում էր Եկեղեցու անդամների 80 հոգանոց մի խումբ Ֆայեթից՝ Նյու Յորք, դեպի Օհայո: Երբ նրանք նավով ճամփորդում էին Կայուգա և Սենեկա ջրանցքով դեպի Բուֆալո՝ Նյու Յորք, Լյուսին Սրբերին հիշեցրեց, որ իրենք ճամփորդում էին Տիրոջ պատվիրանով, ինչպես որ Հայր Լեքին, երբ նա հեռանում էր Երուսաղեմից. և, հավատարիմ լինելու դեպքում, նրանք իրավունք ունեին ակնկալելու Աստծո օրհնությունները» (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 196):

Երբ նրանք ժամանեցին Բուֆալո՝ Նյու Յորք, նրանք հանդիպեցին Քոլսվիլի Եկեղեցու անդամներին, որոնք նույնպես Օհայոյի իրենց ճանապարհին էին, և որոնք արդեն մեկ շաբաթ Բուֆալոյում էին ու չէին կարողանում շարունակել: Ջրանցքի այդ հատվածն արգելափակվել էր «մինչեւ քսան ֆուտ բարձրության» սառույցով, և նրանց ասվել էր, որ պետք է «մնան նավահանգստում առնվազն ևս երկու շաբաթ»: Լյուսիի խմբի շատ Սրբեր հուսալքվեցին: Նրանք սոված էին և երեխաներից ոմանք հիվանդացել էին: Նրանք տախտակամածով անցան դեպի մեկ ուրիշ նավ, իրերը տեղավորեցին այդ նավում և Լյուսի Սմիթը ժամանակավոր կացարան գտավ կանանց և իրենց հիվանդ երեխաների համար մինչև հաջորդ առավոտ: (Տես History of Joseph Smith by His Mother, 199–202:)

Երբ վերադարձան նավ, Լյուսին վկայություն բերեց խմբին. «Եղբայրներ և քույրեր, եթե դուք բոլորդ ձեր ցանկությունները հղեք դեպի երկինք, որ սառույցը կոտրվի և մենք ազատ արձակվենք, կենդանի է Տերը, որ դա իրականություն կդառնա: Եվ նա նկարագրել է, թե ինչ եղավ հետո. «Հենց այդ պահին ամպրոպի պայթյունի նման մի աղաղակ լսվեց: Նավապետը բացականչեց. «Բոլորն անցնեն ելման դիրքի»: Սառույցը կիսվեց, հազիվ թողնելով մի անցում նավի համար և այնքան նեղ, որ երբ նավն անցավ, ջրային անիվների սայրերը շրխկոցով ջարդվեցին: Մենք հազիվ էինք անցել այդ անցուղիով, երբ սառույցը կրկին փակվեց և Քոլսվիլի եղբայրները մնացին Բուֆալոյում՝ չկարողանալով գալ մեր հետևից» (History of Joseph Smith by His Mother, 204–205):

  1. Լյուսի Մակ Սմիթի կողմից առաջնորդվող խմբի պատմության ձեր կարդացածի հիման վրա ամփոփ գրեք, թե ինչպես էին այս Սրբերը հավատք դրսևորում Տիրոջ հանդեպ: Գրեք նաև, թե ինչպես է այդ դժվար պահի փորձառությունը ցույց տալիս, որ Տերը տեղյակ է մեր մասին և կօգնի մեզ հաղթահարել դժվարությունները, երբ մենք լսում ենք Նրան:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 41.2–4 հատվածները և գտեք մարդկանց տված Տիրոջ պատվիրաններն ու ցուցումները: Հետևյալ ցանկում գծերով միմյանց միացրեք այն ցուցումները, որոնք Սրբերին չէր պատվիրվել հետևել.

  • Հավաքվեք, որ համաձայնության գաք Աստծո խոսքի վերաբերյալ:

  • Ընդունեք օրենքը հավաքի աղոթքով:

  • Հետևեք, որ պահեք օրենքը:

  • Հավաքվեք Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառում:

Վարդապետություն և Ուխտեր 41.3 հատվածում ընդգծեք նպատակը օրենքի, որը մարդիկ պետք է ստանային «[իրենց] հավատքի աղոթքով»: Տիրոջ ակնարկած այդ օրենքը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնում: Հաջորդ մի քանի դասերի ընթացքում դուք կուսումնասիրեք այդ օրենքը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, թե որն է Աստծո օրենքներն ու պատվիրանները ստանալու օրհնությունը: Ի լրումն, բացատրեք, թե ինչպես են Աստծո օրենքներն օգնում մեզ «բոլոր բաներում ճիշտ լինել [Իր] առաջ» ՎևՈւ 41.3):

Մտածեք, թե հետևյալ երկու հասկացությունններն ինչպես կարող են նման լինել և ինչպես կարող են տարբեր լինել.

Հավատացյալ

Աշակերտ

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածը և լրացրեք հետևյալ սկզբունքը. Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի աշակերտ, երբ :

Կա արդյոք տարբերություն Հիսուս Քրիստոսի օրենքներին հավատալու և դրանք ընդունելու մեջ: Չնայած որ Աստծո օրենքներին հավատալը Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու կարևոր մասն է, Նրա օրենքները ստանալը՝ ընդունելն ու հնազանդվելը, ամրապնդում է Փրկչի հանդեպ մեր հավատքը:

  1. Որպեսզի կարողանանք կիրառել այն սկզբունքը, որ Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը Նրա օրենքները ստանալն ու ապրելն է, ընտրեք և կարդացեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշներից մեկը: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կցանկանայիք անել, որ ավելի լավ ապրեք այդ չափանիշով:

Վարդապետություն և Ուխտեր 41.7 հատվածում Տերը Սրբերին հրահանգել է տուն տրամադրել Ջոզեֆ Սմիթին ու նրա ընտանիքին, որտեղ նա կարող է բնակվել և շարունակել Աստվածաշնչի թարգմանությունը: Սրբերը հետևեցին այդ հրահանգներին և մի փոքրիկ տուն կառուցեցին, որտեղ Ջոզեֆը և Էմման մի քանի ամիս բնակվեցին:

Վարդապետություն և Ուխտեր 41․9–12։

Տերը կանչում է Էդվարդ Պատրիջին, որ լինի Եկեղեցու առաջին եպիսկոպոսը

Պատկերացրեք, թե ձեր ծխում եպիսկոպոսի կարիք կա: Քննեք Վարդապետություն և Ուխտեր 41.9 հատվածը և ընդգծեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Եպիսկոպոսները կանչվում են Աստծո կողմից, հաստատվում են անդամների ձայնով և կարգվում են պատշաճ իշխանությամբ:

«Եկեղեցու ձայնով նշանակվի» արտահայտությունը նշանակում է, որ Եկեղեցու անդամները հաստատում են այն անձնավորությանը, որը կանչվել է Աստծո կողմից: «Իր ողջ ժամանակը նվիրի Եկեղեցու գործերին» արտահայտությունը անմիջապես ուղղված էր Էդվարդ Պատրիջին և այն կիրառելի է նաև Նախագահող Եպիսկոպոսության համար մեր օրերում: Այն չի վերաբերում ծխերի եպիսկոպոսներին, ովքեր շարունակում են իրենց նորմալ աշխատանքը, միևնույն ժամանակ ծառայելով նաև Եկեղեցում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեզ համար ինչու է կարևոր իմանալ, որ ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կանչված է Աստծո կողմից և կարգված է քահանայության պատշաճ իշխանությամբ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 41.11 հատվածը, փնտրելով Տիրոջ կողմից նշված Էդվարդ Պատրիջի որոշ հատկանիշները, որոնք հնարավոր է օգնած լինեն որպես եպիսկոպոս նրա ծառայության ժամանակ: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշում անել, որ նենգություն չունենալը խաբեությունից կամ կեղծավորությունից զուրկ լինելն է: Հետևաբար, Էդվարդը ազնիվ ու շիտակ մարդ էր:

  1. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 41.12 հատվածը, պարզելով, թե ինչ զգուշացում է տալիս Տերը: Ապա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում շգուշանանք, թե ինչպես ենք «վերաբերվում» Տիրոջ խոսքերին։

    2. Ինչպե՞ս կարող է զգուշանալը, թե ինչպես ենք վերաբերվում Տիրոջ խոսքերին, կապված լինել նրա հետ, ինչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու վերաբերյալ:

Նկար
Elder Neal A. Maxwell

Կարդալով Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ արտահայտությունը, մտածեք, թե ինչ կապ ունի այն նրա հետ, ինչ դուք սովորեցիք աշակերտության մասին այս դասի ընթացքում. «Ամեն օր մենք որոշում ենք աշակերտ լինելու մեր աստիճանը: Ամեն օր մենք պատասխանում ենք այս հարցին. «Ո՞վ է Տիրոջ կողմը: Ո՞վ»»: (“My Servant Joseph,” Ensign, May 1992, 39)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 41 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել