Սեմինարիա
Մաս 3․ Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 3, 10


Մաս 3. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 310

Նախաբան

1828թ. ապրիլի կեսերից մինչև հունիսի կեսերը Մարգարե Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր ոսկե թիթեղները, մինչ ապրում էր Հարմոնիում, Պենսիլվանիա: Մարտին Հարրիս անունով մի հարուստ ագարակատեր և գործարար հանդես էր գալիս որպես դպիր, մինչ Ջոզեֆը թարգմանում էր Մորմոնի Գիրքը: Մարտինը 22 տարով մեծ էր Ջոզեֆից և Ջոզեֆին ու Էմմային տվել էր $50 (որը զգալի գումար էր կազմում այդ ժամանակներում), որպեսզի տեղափոխվեին Հարմոնի, որտեղ ապրում էր Էմմայի ընտանիքը, այդպիսով օգնելով աջակցել Ջոզեֆին, մինչ նա թարգմանում էր թիթեղները: 1828թ. փետրվարին Ջոզեֆը Մարտինին թույլ էր տվել վերցնելու թիթեղների գրերի արտատպված օրինակներ, որպեսզի դրանց իսկությունը հաստատեին երկու պրոֆեսորներ Նյու Յորք Սիթիում (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.63–65): Լյուսի Հարրիսին` Մարտինի կնոջը, մեծապես մտահոգում էին թիթեղների թարգմանության համար Մարտինի հետաքրքրությունը և ֆինանսական ներդրումները: Նա և այլոք սկսեցին ճնշել Մարտինին թիթեղների գոյության փաստի հետ կապված: Նրանց մտահոգությունները բավարարելու համար հունիսի կեսերին Մարտինը խնդրեց, որ Ջոզեֆը թույլ տար իրեն վերցնել 116 ձեռագիր էջերը, որ նրանք ավարտել էին, որպեսզի ցույց տար որպես ապացույց:

Վարդապետություն և Ուխտեր 3․1-3

Ջոզեֆ Սմիթը սովորում է, որ Աստծո գործը չի կարող խափանվել

Մտածեք մի իրավիճակի մասին, երբ դուք կարող եք գայթակղվել լսելու ձեր ընկերոջը` Երկնային Հոր խորհրդին կամ պատվիրաններին հետևելու փոխարեն: Օրինակ, դուք կարող եք գայթակղվել թույլ տալու ձեր ընկերոջը արտագրել ձեր տնային աշխատանքը կամ գայթակղվեք ձեր ընկերների հետ դիտելու ոչ պատշաճ ֆիլմ կամ տեսագրություն համացանցում: Ինչո՞ւ է դժվար ընկերներին դիմակայելը, երբ նրանք խնդրում են ձեզ անել մի բան, որը դուք գիտեք, որ սխալ է:

Մինչև 1828թ. հունիսի կեսերը Մարգարե Ջոզեֆ Սմիթը, որպես դպիր ունենալով Մարտին Հարրիսին, ոսկե թիթեղներից թարգմանել էր 116 ձեռագիր էջեր: Մարտինը խնդրեց Ջոզեֆին թույլ տալ իրեն տանել ձեռագիրը և «կարդալ իր ընկերների համար, որ [միգուցե] նա կարողանա ապացուցել նրանց ճշմարտությունը» (Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers [2012], 15): Ջոզեֆը դիմեց Տիրոջը Մարտինի խնդրանքով, սակայն նրան ասվեց, որ թույլ չտար, որ ձեռագիրը իր տիրապետության տակից դուրս գար: Մարտինը համոզեց Ջոզեֆին կրկին խնդրել, որի արդյունքում ստացավ Տիրոջ երկրորդ մերժումը: Մարտինը կրկին համոզեց Ջոզեֆին խնդրել ևս մեկ անգամ և, ի պատասխան այս երրորդ խնդրանքի, Տերը թույլ տվեց Մարտինին վերցնել ձեռագիրը, եթե նա համաձայնվեր ցույց տալ ձեռագիրը միայն իր կնոջը և ընտանիքի մի քանի ընտրված անդամների: Այնուամենայնիվ, Մարտինը չպահեց իր խոստումը, և ձեռագիրը կորավ: Քանի որ Ջոզեֆը չընդունեց Տիրոջ առաջին խորհուրդը, այլ հանձնեց «այն, ինչը սրբազան է, ամբարիշտ մարդու ձեռքը» (ՎևՈՒ 3.12), Մորոնին Մարգարեից վերցրեց թիթեղները և Ուրիմն ու Թումիմը: Այնուամենայնիվ, Ջոզեֆին ասվեց, որ նա կարող էր կրկին ստանալ դրանք, եթե նա լիներ «խոնարհ և ապաշխարեր» (Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 134):

Մարտին Հարրիս

Հաշվի առնելով այն ամենը, ինչ դուք գիտեք Մարտին Հարրիսի և այն ամենի մասին, ինչ նա արել էր Ջոզեֆ Սմիթի համար, ձեր կարծիով, ինչո՞ւ Ջոզեֆը համառորեն խնդրեց Աստծուն, որ Մարտինը վերցներ ձեռագիրը, չնայած, որ Աստված արդեն իսկ առաջին երկու անգամները պարզ պատասխանել էր նրա խնդրանքին:

116 էջերը կորցնելուց հետո Մարգարեն հոգու մեծ տառապանք ապրեց: 1828թ. հուլիսին Մորոնին ժամանակավորապես Ջոզեֆին վերադարձրեց Ուրիմն ու Թումիմը` Վարդապետություն և Ուխտեր 3-ում գտնվող հայտնությունը ստանալու նպատակով: Կարդացեք Վարդապետություն ևՈւխտեր 3.1–3, և նշեք ճշմարտությունը, որը Աստված հայտնեց մարգարե Ջոզեֆ Սմիթին այդ հատվածներում:

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Աստծո գործը չի կարող խափանվել: Դա կարող է օգնել ձեզ հասկանալ, որ Վարդապետություն և Ուխտեր 3.1-ում օգտագործված խափանվել բառը նշանակում է խանգարել, որ իրականացվի:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե այդ պահին ինչպես կարող էր այս ճշմարտությունը մխիթարող լինել Ջոզեֆ Սմիթի համար: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր Տիրոջ ծառայության մեջ ներգրավված մարդկանց համար նաև հասկանալը, որ Աստծո նպատակները չեն կարող խափանվել:

Վարդապետություն և Ուխտեր 3․4-15

Տերը հանդիմանում է Ջոզեֆ Սմիթին և հորդորում է նրան ապաշխարել

Չնայած, որ Տերը մխիթարեց Ջոզեֆին, Նա նաև ցանկանում էր, որ Իր երիտասարդ մարգարեն հասկանար սխալները, որոնք նա կատարել էր և այդ սխալների հետևանքները: Կարդացեք Վարդապետություն ևՈւխտեր 3.4-6, և գտեք բառեր և արտահայտություններ, որոնք լսելը միգուցե դժվար լիներ Ջոզեֆ Սմիթի համար:

Այժմ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 3.12-15, և փնտրեք, թե ինչու էին Ջոզեֆի արարքներն այդքան լուրջ Տիրոջ աչքում: Օգտակար կարող է լինել հասկանալը, թե ինչ ի նկատի ուներ Տերը, երբ դիմում էր Մարտին Հարրիսին որպես «ամբարիշտ մարդ» (ՎևՈՒ 3.12): Մարտինն այնպիսի մարդ չէր, ով զվարճանում էր մեղք գործելով և չէր ապաշխարում կամ անբարոյական էր: Այլ նա մի մարդ էր, ով մեղք գործեց իր մեջ եղած թուլությանը, ինչպես նաև հպարտությանը տեղ տալու արդյունքում: Վարդապետություն և Ուխտեր 3.13-ում ուշադրություն դարձրեք Տիրոջ բերած պատճառների վրա, երբ բացատրում էր, թե ինչպես էր Մարտինը հանդիսանում ամբարիշտ:

Տերը հիշեցրեց Ջոզեֆին, թե ինչ պետք է նա աներ, երբ ճնշվում էր Մարտին Հարրիսի կողմից: Կարդացեք Վարդապետություն ևՈւխտեր 3.7, և լրացրեք հետևյալ ճշմարտությունը, հենվելով Ջոզեֆ Սմիթին տրված Տիրոջ խորհրդի վրա. Մենք պետք է Աստծուց ավելի շատ վախենանք, քան Դուք կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ հատված 7 -ում, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ բացատրությունը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը.

Elder D. Todd Christofferson

«Սուրբ գրություններում կան շատ հատվածներ, որտեղ մարդկությանը խորհուրդ է տրվում վախենալ Աստծուց: Մեր օրերում մենք հիմնականում վախ բառը մեկնաբանում ենք որպես «հարգանք» կամ «ակնածանք» կամ «սեր». այսինքն, Աստծո վախը նշանակում է Աստծո սերը կամ հարգանքը Նրա և Նրա օրենքի հանդեպ: Հաճախ դա կարող է ճիշտ կարդացվել, սակայն ես կարծում եմ, որ երբեմն վախը իրականում չի նշանակում վախ, քանի որ մարգարեները վախի մասին խոսում են որպես Աստծուն վիրավորելու մասին, երբ չենք պահում Նրա պատվիրանները:

Մենք պետք է այնքան սիրենք և հարգենք Նրան, որ վախենանք անել որևէ սխալ բան Նրա աչքում, ինչպիսին էլ լինեն ուրիշների կարծիքները կամ ճնշումը» (“A Sense of the Sacred” [Church Educational System fireside for young adults, Nov. 7, 2004], 6–7).

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես է վախենալը, որը նշանակում է սիրել և հարգել և վախենալ վիրավորել Աստծուն, ինչպես բացատրել է Երեց Քրիստոֆերսոնը, կարող է օգնել մեզ կայացնել ճիշտ որոշումներ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ճնշում ենք զգում ուրիշների կողնից:

Ջոզեֆ Սմիթին ասվեց, թե ինչ կաներ Աստված, եթե Ջոզեֆը լսեր Մարտին Հարրիսի խնդրանքին տրված Նրա առաջին պատասխանը: Նշեք այդ հավաստիացումը Վարդապետություն և Ուխտեր 3.8-ում:

  1. journal iconՀիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 3.8-ում ձեր սովորածի վրա, լրացրեք այս «եթե-ապա» սկզբունքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Եթե մենք հավատարիմ ենք Տիրոջ պատվիրաններին, ապա

Խորհեք մի այնպիսի ժամանակի կամ ժամանակների մասին, երբ դուք ընտրել եք հետևել Տիրոջ պատվիրաններին, այլ ոչ թե այլ մարդկանց հորդորներին կամ ազդեցությանը: Ի՞նչ ուղիներով եք դուք տեսել այս խոստման իրագործվելը ձեր կյանքում:

  1. journal iconԱյս դասի սկզբում ձեզ խնդրել էինք մտածել իրավիճակների մասին, երբ դուք կարող էիք գայթակղվել լսելու ձեր ընկերոջը` Երկնային Հորը հնազանդվելու փոխարեն: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե Վարդապետություն և Ուխտեր 3.8 սովորած ճշմարտությունն ինչպես կարող է օգնել ձեզ, երբ ձեզ գայթակղում կամ ճնշում են անելու մի բան, որը դուք գիտեք, որ ճիշտ չէ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 3.9-11, և փնտրեք խոստումը, որը Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին, անկախ նրա գործած լուրջ մեղքերից: Մտածեք այն մասին, թե ինչպես է այս խոստումը վերաբերվում մեզ, երբ մենք մեղք ենք գործում կամ սխալներ ենք թույլ տալիս:

Վարդապետություն և Ուխտեր 3.16-20

Տերը բացատրում է Մորմոնի Գրքի հետ կապված Իր նպատակները

Վարդապետություն և Ուխտեր 3.16.20-ում բացատրվում են Մորմոնի Գրքի հետ կապված Տիրոջ նպատակները: Կարդացեք այս հատվածները և գտեք, թե ինչու էր Ջոզեֆ Սմիթի կատարած աշխատանքն այդքան կարևոր Տիրոջ և Նրա ժողովրդի համար:

Վարդապետություն և Ուխտեր 10․1-4

Տերը վերականգնում է Ջոզեֆի թարգմանելու պարգևը

Մորմոնի Գրքի թիթեղները և Ուրիմն ու Թումիմը վերստանալուց որոշ ժամանակ անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը Տիրոջից հրահանգներ ստացավ այն մասին, թե ինչ պետք է աներ թիթեղների այն հատվածի առնչությամբ, որոնք համապատասխանում էին ձեռագիր այն էջերին, որոնք կորել էին: Տերը պատվիրեց Ջոզեֆին կրկին չթարգմանել այդ հատվածը, և Նա հայտնի դարձրեց Աստծո գործը խափանելու Սատանայի դավադրության ծրագիրը: Ապա Նա Ջոզեֆին պատվիրեց թարգմանել Նեփիի փոքր թիթեղները, որոնք պետք է օգտագործվեին 116 էջերի նյութերը վերականգնելու համար, որոնք կորել էին և բացատրեց Մորմոնի Գրքի նպատակը և դրա դերը Իր Եկեղեցին հաստատելիս:

Տերը Վարդապետություն և Ուխտեր 10.1-2 հիշեցնում է Ջոզեֆին, թե ինչու էր նրանից վերցվել թարգմանելու զորությունը և ինչ պատահեց նրա սխալի արդյունքում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10.3-4, և փնտրեք խորհուրդը, որը Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին, երբ նա սկսեց կրկին թարգմանել:

Ինչպե՞ս կարող էր ձեռագրերի կորստի հետ կապված Ջոզեֆի զղջումն ազդել ավելի ջանասիրաբար աշխատելու նրա թարգմանությանն ուղղված ջանքերի վրա: Տերը գիտեր, որ Ջոզեֆ Սմիթը կյանքում ուներ այլ առաջնահերթություններ, ինչպես օրինակ իր կնոջ համար հոգ տանելը և ապրուստ վաստակելը, և խորհուրդ տվեց նրան, որ չաշխատեր կամ չթարգմաներ ավելին, քան նա ուժ ուներ: Ինչպե՞ս կարող եք առաջնորդվել այն խորհրդով, որ չպետք է ավելի արագ վազեք, քան ուժ ունեք:

Վարդապետություն և Ուխտեր 10․5-37

Սատանան փորձում է կործանել Ջոզեֆ Սմիթին և Աստծո աշխատանքը

Ինչպե՞ս կարող է թակարդը կամ ծուղակը, ինչպիսին պատկերված է նկարում, ներկայացնել մեզ ուղղված Սատանայի մտադրությունները:

մկան թակարդ պանրով

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10.5, և փնտրեք, թե ինչ պատվիրեց Տերը, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն անի, որպեսզի խույս տա Սատանայի ծուղակներից: (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 10.5 սուրբ գրության սերտման հատված է:)

Լրացրեք հետևյալ սկզբունքը, հենվելով այն ամենի վրա, ինչ Վարդապետություն ևՈւխտեր 10.5 սովորեցնում է օրհնությունների մասին, որոնք կարող են գալ աղոթքից. Երբ մենք միշտ աղոթում ենք, Դուք կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 10.5 -ում, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:

Տերը նախազգուշացնում է Ջոզեֆին ծուղակի մասին, որը Սատանան պատրաստել էր Մարգարեին և Աստծո աշխատանքը կործանելու համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10.6, 10-19, և գտեք ամբարիշտ անձանց ծրագիրը, ովքեր այդ ժամանակ ունեին ձեռագիրը, որը Մարտին Հարրիսը տարել էր տուն:

Վարդապետություն և Ուխտեր 10.20-29-ում Տերը խոսում է Սատանայի ազդեցության մասին այն մարդկանց վրա, ովքեր գողացել էին 116 ձեռագիր էջերը: Նա նաև հայտնում է Սատանայի նպատակները: Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Սատանան ցանկանում է կործանել Տիրոջ աշխատանքը և մեր հոգիները:

  1. journal iconԻնչպե՞ս կարող է Սատանայի մտադրություններին և մեթոդներին ծանոթ լինելն օգնել ձեզ խուսափել և փախչել նրա ծուղակներից: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ծրագիր, թե ինչ կարող եք դուք անել, որ խուսափեք կամ փախչեք նրա ծուղակներից, ինչպես օրինակ խուսափեք դիտել անբարո պատկերներ, եթե դրանք հանկարծակի հայտնվում են ձեր առջև կամ այնպիսի վայրեր գնալը, որից դուք գիտեք, որ պետք է խույս տաք:

Վարդապետություն և Ուխտեր 10.30-37 մենք սովորում ենք, որ Աստծո աշխատանքին և Ջոզեֆ Սմիթի հեղինակությանը վնասելուայդ ամբարիշտ մարդկանց ծրագրի պատճառով Տերը պատվիրեց Մարգարեին կրկին չթարգմանել թիթեղների այն մասը, որոնք գտնվում էին կորած էջերում:

Վարդապետություն և Ուխտեր 10.38-45

Տերը պատվիրում է Ջոզեֆ Սմիթին թարգմանել Նեփիի թիթեղները

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10.38-42, և փնտրեք, թե ինչ պատվիրեց Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին թարգմանել թիթեղների այն հատվածի փոխարեն, որոնք թարգմանվել էին կորած ձեռագրերում:

Կորած փաստաթուղթը պարունակում էր Լեքիի գրքի թարգմանությունը, որը գտնվում էր Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատման մեջ (ընդգրկելով Ք. ա. 600թ. մինչև Ք.ա. 130թ.): Նեփին ոգեշնչվել էր գրելու Նեփիի փոքր թիթեղները և Մորմոնը ոգեշնչվել էր ներառելու Նեփիի այդ նույն թիթեղները իր հիշատակարանի մեջ «իմաստուն նպատակի համար», որը նրանք այդ պահին ամբողջությամբ չէին հասկանում (տես 1 Նեփի 9.5, Մորմոնի Խոսքերը 1.3-7): Նեփիի փոքր թիթեղներն ընդգրկում էին մոտավորապես նույն ժամանակահատվածը (Ք.ա. 600թ. մինչև Ք.ա. 130թ.), ինչ որ Լեքիի գիրքը:

Ինչպե՞ս է ձեզ օգնում իմանալը, որ Աստված ուղի էր պատրաստել 116 կորած ձեռագիր էջերը փոխարինելու համար հազարավոր տարիներ դրանց կորչելուց առաջ, ավելի լիարժեքորեն վստահել Նրան:

Վարդապետություն և Ուխտեր 10.46-70

Տերը բացատրում է Մորմոնի Գրքի նպատակը և դրա դերը Իր Եկեղեցին հաստատելում

Վարդապետություն և Ուխտեր 10.46-70 մենք սովորում ենք, որ Տերը պատասխանեց Իր նեփիացի աշակերտների հավատքով լի աղոթքներին, պահպանելով և առաջ բերելով Մորմոնի Գիրքը մեր օրերում: Տերն ուսուցանեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ Մորմոնի Գիրքը «ի լույս [է բերում Իր] վարդապետության ճշմարիտ կետերը» (ՎևՈՒ 10.62): Հիմնվելով վարդապետության այդ կետերի վրա Փրկիչը հիմնեց Իր Եկեղեցին վերջին օրերում:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն. Վարդապետություն և Ուխտեր 10.5

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10.5, և ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այնպիսի մի ժամանակի մասին, երբ աղոթքն օգնել է ձեզ հաղթել Սատանային:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն ևՈւխտեր 3, 10 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.