Սեմինարիա
Մաս 26. Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 121.1–10; 122


Մաս 26. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 121.1–10122

Նախաբան

Վարդապետություն և Ուխտեր 121-123-ը պարունակում է ընտրված հատվածներ Եկեղեցուն հասցեագրված մարգարե Ջոզեֆ Սմիթի նամակից, թվագրված 1839թ. մարտի 20-ով: Ջոզեֆ Սմիթը թելադրել է նամակն այն ժամանակ, երբ նա և նրա մի քանի ընկերները բանտարկված էին Լիբերթի բանտում: Նամակում Ջոզեֆը ներառել է իր աղոթքներից մի քանիսը, որոնք ուղղված են սրբերին, ովքեր տառապում էին իրենց թշնամիների գործողություններից: Նա նաև ներառել է այդ աղոթքների համար իր ստացած պատասխանները: (Տես History of the Church, 3:289–305։) Դուք կուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 121-123 բաժինները այս շաբաթվա չորս օր տևող դասերի ընթացքում:

Վարդապետություն և Ուխտեր 121․1-6

Ջոզեֆ Սմիթն աղոթում է տանջվող սրբերի համար

Պատկերացրեք, թե ձեր ընկերուհիներից մեկը դժվար կացության մեջ է: Նա ասում է ձեզ, որ չի հասկանում, թե ինչու է այդքան տանջանքների միջով անցնում, և որ զգում է, որ Աստված լքել է իրեն: Ի՞նչ կասեիք ձեր ընկերուհուն:

Ի՞նչ կանեք, եթե դուք լինեիք այն մեկը, ով տանջանքների միջով է անցնում:

Երբ ուսումնասիրում եք մարգարե Ջոզեֆ Սմիթի աղոթքները Լիբերթի բանտում և Տիրոջ խորհուրդը նրան, փնտրեք վարդապետություններ ու սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ հավատարմորեն դիմանալ այդ փորձություններին և տառապանքներին:

Joseph Smith writing

1838թ. հոկտեմբերի 31-ին Ջորջ Հինքլ անունով եկեղեցու անդամը, որը նաև գնդապետ էր Միսսուրիի պետական ոստիկանությունում, դավաճանեց Ջոզեֆ Սմիթին: Հինքլը ասել էր Ջոզեֆին, որ մարդիկ, ովքեր հարձակվել էին սրբերի վրա Ֆար Վեստում, Միսսուրի, ցանկանում են հանդիպել խաղաղ զրույց ունենալու համար, որպեսզի հարթեն տարաձայնությունները: Երբ Ջոզեֆը և եկեղեցու մյուս ղեկավարները ժամանեցին զրուցելու, ոստիկանները բռնի ուժով ձերբակալեցին նրանց, որպես ռազմագերիներ: Հաջորդ ամսվա ընթացքում Ջոզեֆ Սմիթին և նրա համախոհներին կոպիտ էին վերաբերվում և վիրավորում էին, թշնամիները պահում էին նրանց տարածաշրջանի տարբեր բանտերում և բազմաթիվ դատավորների առաջ էին կանգնեցնում:

Այդ ժամանակ, երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը, Երեց Փարլի Պ. Պրատը, և եկեղեցու մյուս ղեկավարներն անարդարացիորեն պահվում էին Միսսուրիի Ռիչմոնդի բանտում, նրանք լսում էին, թե ինչպես են այդ բանտի բանտապահները հայհոյանքներ գործածելով նկարագրում վերջին օրերի սրբերի դեմ կատարվող կողոպուտի, բռնաբարության և սպանության դաժան գործերը: Իր փորձառությունը նկարագրելով երեց Պրատը գրել է.

Parley P. Pratt

«Հոգնեցուցիչ այդ գիշերներից մեկի ընթացքում մենք պառկել էինք իբրև թե քնած, մինչև որ կեսգիշերն անցավ և մեր ականջներն ու սրտերը ցավում էին, մինչ մենք ժամերով լսում էինք մեր պահակների անպարկեշտ կատակները, տհաճ հայհոյանքները, սարսափելի անարգանքը և լկտի բառապաշարը»:

Ես լսեցի այնքան ժամանակ, մինչև որ այնքան զզվեցի, ցնցվեցի, սարսափեցի և այնքան լցվեցի վրդովված արդարադատության ոգով, որ հազիվ էի զսպում ոտքի կանգնելուց և պահակներին սաստելուց։ Սակայն, ես ոչինչ չասացի Ջոզեֆին, չնայած որ պառկած էի նրա կողքին և գիտեի, որ նա արթուն էր։ Հանկարծ, նա ոտքի կանգնեց և որոտի կամ մռնչացող առյուծի ձայնով արտասանեց հետևյալ խոսքերն այնքան մոտ, որքանով ես կարող էի հիշել․

«ԼՌՈւԹՅՈՒՆ, դուք, դժոխային փոսի ընկերներ: Հիսուս Քրիստոսի անունով ես սաստում եմ ձեզ և հրամայում, որ հանդարտվեք։ Ես այլևս ոչ մի րոպե չեմ հանդուրժի նման խոսակցություն։ Դադարե՛ք այդ խոսակցությունը, այլապես կա՛մ դուք, կա՛մ ես ԱՅՍ ՎԱՅՐԿՅԱՆԻՆ կմահանանք»։

Նա դադարեց խոսելը: Նա ուղիղ կանգնած էր, սաստիկ վեհությամբ: Շղթայված և առանց զենքի, հանգիստ, անվրդով ու արժանապատիվ ինչպես հրեշտակ, նա նայեց վախեցած պահակներին, որոնց ծնկներն իրար էին բախվել, և ովքեր սեղմվելով անկյունում, խմբվելով նրա ոտքերի մոտ` ներում էին խնդրում նրանից և լուռ մնացին մինչ նրանց փոխարինեցին մյուսները:

Ես տեսել եմ արդարադատության ծառայողներին, հագած դատարանային պատմուճաններ … Անգլիայի դատարաններում, որտեղ կյանքը մի շնչից է կախված: Ես ականատես եմ եղել, երբ Կոնգրեսը հանդիսավոր նիստին օրենքներ է տվել ազգերին: Ես փորձեցի պատկերացնել թագավորներ, թագավորական պալատներ, գահեր ու պսակներ և կայսրներին, որ հավաքվել են որոշելու թագավորությունների ճակատագրերը, սակայն արժանապատվություն և մեծություն տեսել եմ միայն մեկ անգամ, երբ այն կանգնած էր` շղթայված, կեսգիշերին, Միսսուրիի խուլ գյուղերից մեկի բանտախցում» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 210–11).

Joseph Smith in jail

«Արժանապատվությունը և մեծությունը … կանգնած էր շղթայված»:

Այն ժամանակ, երբ սպասում էին դատավարությանը, հիմնված կեղծ մեղադրանքների վրա, և առանց պատշաճ գործընթացի, Ջոզեֆ Սմիթին և եկեղեցու մյուս ղեկավարներին տեղափոխեցին Լիբերթի բանտ, Միսսուրի, նոյեմբերի 30-ին: (Sես History of the Church, 3:188–89, 215։)

Liberty Jail

Լիբերթի բանտ, Միսսուրի

Հաջորդ չորս ամիսների ընթացքում մարգարեն, նրա եղբայրը` Հայրումը, Ալեքսանդր ՄակՌաեն, Լայման Ուայթը և Կալեբ Բոլդուինը պահվում էին Լիբերթի բանտի ստորին խցիկում սաստիկ ցուրտ ձմռան ժամանակ: Սիդնի Ռիգդոնը նույնպես նրանց հետ էր որոշ ժամանակ, սակայն փետրվարի սկզբին նրան ազատ արձակեցին: Բանտախցի հատակը մոտավորապես 4.3 մետրը 4.3 մետրի վրա էր: Առաստաղի բարձրությունը մոտ 1.8-2 մետր էր: Երկու փոքր, ճաղապատ պատուհաններից շատ քիչ լույս էր թափանցում և այդ պատուհանների մյուս կողմից մարդիկ ծաղրում և վիրավորում էին բանտարկյալներին: Բանտարկյալները քնում էին հատակին, կեղտոտ ծղոտի վրա , և որոշ ժամանակ Ջոզեֆը չուներ ծածկոց: Սնունդը երբեմն թունավորված էր լինում, երբեմն էլ` այնքան զզվելի, որ նրանք դա կարող էին ուտել միայն ծայրահեղ սովից դրդված: Այցելուներին հազվադեպ էին թույլատրում մտնել նրանց մոտ, և նրանք խորապես ցավում էին, լսելով սրբերի տառապանքների մասին, ովքեր վտարվել էին Միսսուրիից ձմռան կեսին:

Նամակը, որի հատվածներն ընդգրկված են Վարդապետություն և Ուխտեր 121-123 բաժիններում ներառում է Ջոզեֆ Սմիթի աղոթքներն առ Տերը: Եթե դուք լինեիք մարգարեի իրավիճակում, ինչի՞ համար կաղոթեիք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.1–6 հատվածները, և ուշադրություն դարձրեք, թե ինչի համար էր աղոթում մարգարեն, ներառյալ նրա տված հարցերը: Դուք կարող եք նշել գրքում այն արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար: (Երբ կարդաք 1 և 4 հատվածները օգտակար կլինի իմանալ, որ տաղավարը մի շենք կամ այլ կառույց է, որ ծածկ է ապահովում):

Վարդապետություն և Ուխտեր 121.7–10122

Տերը մխիթարում է Ջոզեֆ Սմիթին

Տիրոջ պատասխանը Ջոզեֆ Սմիթի աղոթքին գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 121.7-46 և 122.1-9 հատվածներում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.7–9 հատվածները, գտնելով այն ճշմարտությունները, որոնք կօգնեին Ջոզեֆին և նրա ընկերներին Լիբերթի բանտում եղած ժամանակ:

Joseph Smith
  1. journal iconԵրբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 121.7–9 հատվածները, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը.

    1. Գրեք այս հատվածներում ձեր գտած առնվազն երկու ճշմարտություններ: Բացատրեք, թե այս սկզբունքները կամ վարդապետությունները ինչպես կարող էին օգնել Ջոզեֆին ու նրա ընկերներին:

    2. Պատասխանեք հետևյալ հարցերին. ձեր կարծիքով ո՞րն է տարբերությունը` փորձությանը դիմանալու և փորձությանը լավ դիմանալու միջև: Տերն ասել էր, որ Ջոզեֆ Սմիթի ձախորդություններն ու չարչարանքները կտևեն «միայն մի փոքր պահ» (ՎևՈւ 121.7): Ձեր կարծիքով, ի՞նչ է դա նշանակում: Ինչպե՞ս կարող է այս հեռանկարը օգնել մեզ լավ դիմանալ փորձություններին:

    3. Երկու-երեք նախադասություն գրեք ձեզ ծանոթ մեկի մասին, ով օրինակ է եղել փորձությանը լավ դիմացողի:

  2. journal iconԱնդրադարձեք այս դասի սկզբում նկարագրված իրավիճակին. մի ընկերուհու մասին, ով չարչարվում է և մտածում, որ Աստված լքել է իրեն: Մխիթարող մի նամակ գրեք այդ ընկերուհուն, օգտագործելով այն ճշմարտությունները, որոնք իմացաք Վարդապետություն և Ուխտեր 121.7-9 հատվածներից: Բացատրեք, թե ինչպես կարող են օգնել նրան այս ճշմարտությունները: Նամակում կարող եք մասամբ, կամ ամբողջությամբ մեջբերել 9 հատվածը:

Խորհեք, թե ինչ ուժ եք ստանում այն գիտելիքից, որ երբ դիմում ենք Տիրոջը ձախորդության և տառապանքի ժամանակ, մենք կարող ենք ստանալ Նրա խաղաղությունը, և երբ լավ ենք դիմանում փորձություններին մահկանացիության ժամանակ, Աստված կօրհնի մեզ այժմ և հավերժություններում:

Վարդապետություն և Ուխտեր 122 բաժնում մենք կարդում ենք լրացուցիչ խորհրդի և մխիթարության մասին, որ Տերը տվել է Ջոզեֆ Սմիթին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 122.1-4 հատվածները, տեսնելով, թե ինչ օրհնություններ է Տերը խոստացել Ջոզեֆին: Ձեր կարծիքով ինչպե՞ս են այս խոստումներն օգնել մարգարեին այդ դժվար ժամանակներում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 122.5-7 հատվածները, տեսնելով, թե ինչ սկզբունք է Տերն ուսուցանել Ջոզեֆ Սմիթին` թե ինչու ենք մենք ունենում չարչարանքներ: Կարող եք գրքում նշել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար:

Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից չարչարանքների նպատակի մասին։ Ավարտեք հետևյալ նախադասությունը. Չարչարանքները կարող են մեզ տալ և կլինեն մեր :

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը բացատրել է, թե ինչպես կարող են չարչարանքները փորձառություն տալ մեզ և լինել մեր օգտի համար:

Elder Joseph B. Wirthlin

«Դուք կարող եք մենություն զգալ, երբ ձախորդությունը սողոսկի ձեր կյանք: Դուք տարուբերելով ձեր գլուխը մտածում եք. «Ինչո՞ւ հենց ես» :

Սակայն վշտի անիվը պտտվելիս ի վերջո ցույց է տալիս մեզանից յուրաքանչյուրին: Մեկ թե ավելի անգամներ, ամեն ոք պիտի տառապի: Ոչ ոք բացառություն չէ»։

Հուսահատության, տառապանքի և վշտի պահերին համբերել սովորելը մեր վարժվելու մի մասն է: Այդ փորձառությունները, որոնք հաճախ դժվար է կրել, իրականում այնպիսի փորձություններ են, որոնք ընդլայնում են մեր հասկացողությունը, զարգացնում մեր բնավորությունը և ավելացնում մյուսների հանդեպ մեր կարեկցանքը» («Ինչ էլ որ լինում է, սիրիր այն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 27)։

Elder Orson F. Whitney

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին նույնպես ուսուցանել է, որ չարչարանքները կարող են մեր օգտի համար լինել. «Ոչ մի ցավ, որը մենք տանում ենք, ոչ մի փորձություն, որին մենք դիմանում ենք, իզուր չէ: Այն ծառայում է մեր կրթվածությանը, նպաստում է այնպիսի հատկանիշների զարգացմանը, ինչպիսիք են՝ համբերությունը, հավատքը, տոկունությունը և համեստությունը: Մեր տառապած, մեր համբերած ամբողջ բաժինը, հատկապես երբ դիմանում ենք համբերությամբ, կերտում է մեր բնավորությունը, մաքրում է մեր սրտերը, մեծացնում է մեր հոգիները, և դարձնում է մեզ ավելի մեղմ ու գթասիրտ, ավելի արժանի` կոչվելու Աստծո զավակներ, … և վշտի ու տառապանքի, ծանր աշխատանքի ու նեղության միջոցով է, որ մենք ձեռք ենք բերում այն կրթությունը, որը եկել ենք այստեղ ստանալու» (in Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 98)։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը Լիբերթի բանտում տանջվելուց հետո ունեցել է ևս շատ տանջանքներ: Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Ջոզեֆը չէր կարող կատարելագործվել, եթե նույնիսկ ապրեր հազարավոր տարիներ, եթե նա չունենար ոչ մի հալածանք: Եթե նա ապրեր հազարավոր տարիներ և առաջնորդեր այս ժողովրդին, և քարոզեր Ավետարանը առանց հետապնդումների, նա չէր կատարելագործվի այնպես, ինչպիսին նա եղավ [երեսունութ] տարեկանում» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Բրիգամ Յանգ [1997], 264

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի դժվար փորձառության մասին, որը ձեր օգտի համար է եղել:

Երբևէ լսե՞լ եք, որ մարդիկ ասում են, թե ոչ ոք չի հասկանում, թե ինչու են նրանք փորձություններ ունենում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 122.8 հատվածը և տեսեք, թե ինչ կասեր Տերն ի պատասխան այս կարծիքին. Որպեսզի ավելի խորը հասկանաք «իջել է այդ ամենից ցած» արտահայտությունը, կարդացեք 2 Նեփի 9.20-21, Ալմա 7.11 և Վարդապետություն և Ուխտեր 88.5-6 հատվածները: Կարող եք գրել այս վարդապետությունը Վարդապետություն և Ուխտեր 122.8 հատվածի կողքին. Փրկիչը կրեց բոլոր մարդկանց ցավերն ու չարչարանքները:

Christ praying in Gethsemane
  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով ինչպե՞ս այս վարդապետությունը կարող էր օգնել մարգարե Ջոզեֆ Սմիթին և նրա ընկերներին Լիբերթի բանտում:

    2. Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը օգնել ձեզ, երբ ունենում եք փորձություններ:

Երեց Վիրթլինն ուսուցանել է.

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Քանի որ Հիսուս Քրիստոսը մեծապես տառապեց, Նա հասկանում է մեր տառապանքը։ Նա հասկանում է մեր վիշտը։ Մենք կրում ենք դժվարություններ, որպեսզի մենք ևս ունենանք ավելի շատ կարեկցանք և հասկացողություն մյուսների հանդեպ։

Հիշեք Փրկչի վեհ խոսքերը, ասված մարգարե Ջոզեֆ Սմիթին, երբ նա ընկերների հետ տանջվում էր Լիբերթի բանտի ճնշող խավարում:

«Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին»: (ՎևՈւ 121.7–8.)

Այդ հավերժական հեռանկարով Ջոզեֆը մխիթարություն ստացավ այս խոսքերից, և մենք նույնպես կարող ենք» (“Come What May, and Love It,” 27)։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 122.9 հատվածը և մտածեք, թե ինչպես է այս հատվածը վերաբերում մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքին ու ծառայությանը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 122.9 հատվածում գրված Տիրոջ խոսքերը ուժ տալ ձեզ դժվար փորձառությունների ժամանակ:

Շուտով, երբ այս նամակը գրվել էր, Տերը բացեց ճանապարհը Ջոզեֆ Սմիթի և նրա ընկերների համար` միավորվելու սրբերի հետ Իլինոյսում: Աստված Իր ծառա Ջոզեֆ Սմիթի հետ էր նրա ողջ կյանքի ընթացքում: Ավելի ուշ, իր նահատակվելուց տարի ու կես առաջ, Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Աստվածն Ամենակարող իմ վահանն է, և ինչ կարող է մարդը անել, եթե Աստված իմ ընկերն է»: (in History of the Church, 5:259) Եթե մենք հավատարիմ մնանք մեր չարչարանքներում, Աստված կլինի նաև մեզ հետ` ամրացնելով և աջակցելով մեզ ընդմիշտ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 121.1–10; 122.1–9 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.