Մաս 25. Օր 1
Եկեղեցին տեղափոխվում է հյուսիսային Միսսուրի
Նախաբան
1837 և 1838 թվականների ընթացքում մարգարե Ջոզեֆ Սմիթը և եկեղեցու մյուս ղեկավարները արժանավայել կերպով առաջնորդում էին եկեղեցին դժվարին ժամանակաշրջանում: Տնտեսական աղետալի դրության, ագահության, բծախնդրության և հալածանքի հետևանքով, Օհայոյի Կիրթլենդի սրբերի մոտավորապես 10 կամ 15 տոկոսը ուրացան հավատքին, այդ թվում, եկեղեցու որոշ ականավոր ղեկավարներ: Օհայոյի հավատարիմ սրբերը սկսեցին տեղափոխվել` միանալով նրանց, ովքեր հյուսիսային Միսսուրիում էին: Միսսուրիի Ֆար Վեստը դարձել էր եկեղեցու գլխավոր գրասենյակը, մինչև սրբերը ստիպված էին լքել քաղաքը` 1839թ. սկզբին: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ և սովորել պատմական իրադարձությունները և կարող է գաղափարներ տալ ձեզ հայտնությունների հետ կապված, որոնք ստացվել էին այս ժամանակահատվածում:
Դժվարոությունները և ուրացությունը Կիրթլենդում, Օհայո
Խորհեք հետևյալ հարցի շուրջ. արդյո՞ք դժվարություններն ու փորձությունները օգնում են ամրապնդել ձեր հավատքը, թե` ձեր հավատքը թուլանում է այդ ժամանակ:
1837 և 1838 թվականներին փորձությունների ժամանակաշրջանը ստիպեց սրբերին բախվել այս հարցին: Թեև որոշ փորձությունները դրսից հետապնդումների հետևանքներն էին, բայց շատերն էլ` եկեղեցու ներսում հակառակության պատճառով էին: Ուսումնասիրելով այս դասը խորհեք, թե փորձությունների հանդեպ մեր վերաբերմունքն ինչպես կարող է ամրացնել կամ թուլացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը:
Կարդալով հետևյալ պատմական տեղեկությունը, մտածեք, թե ինչ սկզբունքներ կարող եք սովորել նկարագրված իրադարձություններից.
1837թ. Օհայոյի Կիրթլենդի սրբերը ունեցել են որոշ ֆինանսական խնդիրներ: Որպեսզի օգնեն սրբերին ֆինանսապես ավելի ինքնաապահով լինել, մարգարե Ջոզեֆ Սմիթը և եկեղեցու մյուս ղեկավարները հիմնել են Կիրթլենդ Սեյֆթի Սըսայըթի ընկերությունը, որը համարժեք էր բանկի: Այդ ժամանակ համատարած տնտեսական ճգնաժամի պատճառով երկրի բանկերից շատերը փակվեցին: 1837թվականի աշնանը Կիրթլենդի Ապահովության Միությունը նույնպես սնանկացավ։ Բանկի երկու հարյուր ներդրողներ կորցրեցին գրեթե ամեն ինչ, իսկ Ջոզեֆ Սմիթը ունեցավ ամենամեծ կորուստները: Թեև Կիրթլենդ Սեյֆթի Սըսայըթին չէր ֆինանսավորվում եկեղեցու կողմից, որոշ սրբեր համարեցին, որ այն եկեղեցու բանկն է կամ մարգարեի բանկը և մեղադրեցին Ջոզեֆին իրենց ֆինանսական խնդիրների համար: Ոմանք նույնիսկ անվանեցին նրան ձախողված մարգարե: Սակայն չնայած բանկի ձախողմանը, շատերն, ովքեր փող էին կորցրել, հավատարիմ էին և մնացել էին մարգարեի կողքին: (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 171–73)։
Ուրացության և բծախնդրության ոգին էր տիրում շատ սրբերի մեջ: Բրիգամ Յանգը նկարագրել է մի դեպք, երբ եկեղեցու որոշ անդամներ, այդ թվում, եկեղեցու ղեկավարները, հավաքվել են` հրաժարվելու Ջոզեֆ Սմիթից և նշանակելու նոր մարգարե. «Մորմոնի Գրքի տասներկու վկաներից մի քանիսը և եկեղեցու իշխանավորներից ոմանք խորհուրդ էին անցկացրել տաճարի վերին սենյակում: Նրանց առջև դրված խնդիրն այն էր, որ պարզեն, թե ինչպես Մարգարե Ջոզեֆին տապալեն և Դեյվիդ Ուիթմերին նշանակեն Եկեղեցու Նախագահ։ … Ես կանգնեցի և հստակ ու վճռական ձևով ասացի նրանց, որ Ջոզեֆը մարգարե էր, և ես գիտեի դա, և որ նրանք կարող են հայհոյել ու զրպարտել նրան, որքան ցանկանում են, բայց նրանք չեն կարող ոչնչացնել Աստծո Մարգարեի նշանակումը, նրանք կարող էին ոչնչացնել միայն իրենց իշխանությունը, կտրել այն թելը, որը կապում է նրանց Մարգարեին ու Աստծուն և խորտակել իրենց դժոխքում» (Manuscript History of Brigham Young 1801–1844, ed. Elden Jay Watson [1968], 15–16)։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ ճշմարտություններ մենք կարող ենք սովորել այս պատմական իրադարձություններից:
-
Ի՞նչ կանեիք մարգարեին հավատարիմ մնալու համար բծախնդրությամբ հագեցած այդ ժամանակաշրջանում: Պատահե՞լ է արդյոք, որ փորձությունը հավատքով հաղթահարելիս, զորացել է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
-
Ինչպե՞ս է մարգարեին հետևելը հոգևոր պաշտպանություն եղել ձեզ համար:
-
1838թ. հունիսին, մոտավորապես 200-300 հավատուրացներ լքեցին եկեղեցին, այդ թվում չորս Առաքյալներ, Մորմոնի Գրքի երեք վկաներ, և Առաջին Նախագահության անդամներից մեկը (տես Church History in the Fulness of Times, 177)։ Այնուամենայնիվ, Սրբերից շատերն այս փորձաշրջանին արձագանքեցին հավատքով, ինչպես Բրիգամ Յանգն արեց։ Նրանք ամրապնդվեցին Աստծո կողմից և հավատարիմ մնացին իրենց վկայություններին։ Ուրացության այս ժամանակահատվածում Եկեղեցուց հեռացած Սրբերից շատերը վերադարձան և խնդրեցին, որ կրկին անգամ միանան Տիրոջ Եկեղեցուն։ Նրանց թվում էին Օլիվեր Քաուդերին, Մարտին Հարրիսը, Լյուք Ջոնսոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը։
Կիրթլենդում այս իրարանցման ժամանակ ուրացողներից մի քանիսը փորձել էին սպանել Ջոզեֆ Սմիթին: Լյուք Ջոնսոնը, ով ուրացել էր եկեղեցուն, բավական ազնվություն էր գտել իր մեջ` զգուշացնել մարգարեին դավադրության մասին: Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը 1838թ. հունվարին հեռացան Կիրթլենդից: Մի քանի օր նրանց հետապնդում էին, սակայն Տերը պաշտպանում էր նրանց: 1838թ. մարտին նրանք իրենց ընտանիքներով հասան Ֆար Վեստ, Միսսուրի:
Հյուսիսային Միսսուրի
Այս դասի սկզբում տրված քարտեզի վրա գտեք Միսսուրի նահանգը: Երբ 1833թ. սրբերին արտաքսեցին Միսսուրիի Ջեկսոն գավառից, հարևան գավառի քաղաքացիներն ընդունեցին նրանց և տվեցին ժամանակավոր օգնություն, ակնկալելով, որ սրբերը միայն մի կարճ ժամանակով կմնան այնտեղ: Սակայն, երբ սրբերն ապրեցին այնտեղ գրեթե երեք տարի, այդ քաղաքացիները սկսեցին ճնշում գործադրել նրանց վրա, որ հեռանան գավառից:
Կարդալով հետևյալ պատմական տեղեկությունը մտածեք, թե ինչ սկզբունքներ կարող եք սովորել նկարագրված իրադարձություններից.
1837 թվականին Ջոն Ուիթմերը և Վիլյամ Վ. Ֆելփսը, Միսսուրի ցցի նախագահության երկու խորհրդականները, օգտագործել են եկեղեցու ֆոնդերը` ձեռք բերելու հող մի վայրում, որը կոչվում էր Ֆար Վեստ, հյուսիսային Միսսուրիում: Սակայն, առաջարկելով հողամասերը եկող սրբերին, նրանք վաճառեցին դրանք մի փոքր շահույթով, որը պահեցին իրենց: Այդուհանդերձ, Միսսուրիի բարձրագույն խորհուրդը ներեց նրանց և նշանակեցին ուրիշներին` բաժանել հողը: Սակայն Ջոնը և Վիլյամը շարունակեցին հողերի վաճառքիցբաժին ունենալու փորձը: 1838թ. բարձրագույն խորհուրդը հեռացրեց նրանց եկեղեցուց: (Sես Church History in the Fulness of Times, 183–85։)
Ջոզեֆ Սմիթը բավարարել էր խորհրդի գործողությունը և Վիլյամը վիրավորված էր: 1838թ. նոյեմբերին նա գրավոր ցուցմունք ստորագրեց մարգարեի դեմ: Այս գրավոր ցուցմունքի պատճառով ձմռանը Ջոզեֆին և մյուսներին ձերբակալեցին և գցեցին Լիբերթի բանտը:
Բանտում, մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա հետ եղածները շատ են տանջվել, ոչ միայն ազատազրկման դաժան պայմաններից, այլև սրբերի գրություններից, որ իրենց արտաքսում են իրենց տներից և խոշտանգում: Միսսուրիի ավազակախմբերը, չզսպվելով նահանգապետի կողմից, ավերել են գույքը և սպանել 17 մարդ մի գործարանում, որը պատկանում էր Ջեյկոբ Հաուն անունով մի մարդու:
Վիլյամ Վ. Ֆելփսը հոգեպես տանջվել է իր գործողությունների համար և մի նամակ է գրել Ջոզեֆին` խնդրելով, որ ների իրեն: Մարգարեն պատասխանել է.
«Ճիշտ է, մենք շատ ենք տանջվել Ձեր գործողությունների պատճառով. [դառը բաժակը] արդեն լի էր այնքան, որ մահկանացուները խմեին, իսկապես լցված էր` պատրաստ դուրս թափվելու, երբ դուք մեր դեմ դուրս եկաք:
Այնուամենայնիվ, բաժակն արդեն խմվել է, մեր Երկնային Հոր կամքը կատարվել է, և մենք դեռևս կենդանի ենք, որի համար մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը։
Հավատալով, որ քո խոստովանությունն իրական է, իսկ քո ապաշխարությունն` անկեղծ, ես կրկին անգամ երջանիկ կլինեմ մեկնել եղբայրության աջ ձեռքը և ուրախանալ անառակ որդու վերադարձով։
Արի, սիրելի եղբայր, քանի որ պատերազմը անցյալում է, / Եվ ընկերները նախկին ընկեր են դարձել կրկին» (History of the Church, 4:163–64):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչո՞ւ է դժվար ներել ընկերոջը, որը դավաճանել է ձեզ և ում պատճառով դուք տանջվել եք:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի օրինակից: (Այս սկզբունքը կարող է հիշեցնել ձեզ սուրբ գրությունների սերտման հատվածները` Վարդապետություն և Ուխտեր 64.9–11: Դուք կարող եք վերանայել այդ հատվածները, տեսնելով, թե ինչպես է այն առնչվում Ջոզեֆ Սմիթի և Վ. Վ. Ֆելփսի հարաբերություններին):
-
Ի՞նչ այլ դասեր կարող ենք սովորել այս պատմությունից:
-
-
Ընտրեք այս երկու պատմական տեղեկություններից ձեր հայտնաբերած սկզբունքներից մեկը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե երբ եք այդ սկզբունքի դրսևորումը տեսել ձեր կյանքում կամ ձեր ծանոթներից մեկի կյանքում:
Հյուսիսային Միսսուրիից սրբերի արտաքսմանը նպաստող դեպքերը
Երբևէ տեսե՞լ եք, որ եկեղեցու որևէ անդամ այնպիսի ընտրություն կատարի, ինչի հետևանքով մեկ այլ անձի մոտ բացասական տպավորություն ստեղծվի եկեղեցու մասին: Կարող եք նաև մտածել, թե ձեր գործողություններն ինչպես են ազդել եկեղեցու մասին ուրիշների մոտ տպավորություն ձևավորելու վրա:
Ինչո՞ւ է կարևոր, որ մենք մտածենք, թե ինչպես են մեր գործողությունները կամ խոսքերը արտացոլվում եկեղեցու վրա:
1838թ. եկեղեցու որոշ անդամների գործողություններն ու խոսքերը խորացրեցին Միսսուրիի որոշ բնակիչների բացասական զգացումները վերջին օրերի սրբերի հանդեպ: Կարդալով այս պատմական տեղեկությունը պարզեք, թե ինչ են ասել կամ արել որոշ սրբեր, ինչը վիրավորել է եկեղեցին ու նրա անդամներին: Ընդգծեք այն ամենը, ինչ գտաք:
1837 և 1838 թվականներին որոշ դժգոհ և եկեղեցուց հեռացված անդամներ, որոնք ապրում էին սրբերի հետ Միսսուրիի Ֆար Վեստում սկսեցին դատական հայցեր ներկայացնել եկեղեցու դեմ և անհանգստացնել եկեղեցին: Որոշ սրբեր անզուսպ էին դարձել այս այլախոսների հանդեպ: 1838 թվականի հունիսին Սիդնի Ռիգդոնը ատելությամբ խոսեց, որը հայտնի դարձավ «Աղի քարոզ» անվամբ։ Նա մեջբերեց Մատթեոս Ե․13 հատվածը և ասաց, որ եթե աղը կորցնում է իր համը, այն անպիտան է դառնում և պետք է դուրս թափվի, նկատի ունենալով, որ նրանք, ովքեր հեռացել էին Եկեղեցուց պետք է դուրս նետվեին Սրբերի միջից։ Բացի այդ, եկեղեցու 84 անդամներ փաստաթուղթ ստորագրեցին` պահանջելով, որ ուրացողները հեռանան գավառից: Երկու շաբաթ անց, հուլիսի 4-ին, Սիդնին ելույթ ունեցավ և խոստացավ, որ սրբերը կպաշտպանեն իրենց, նույնիսկ, եթե դա վերածվի «բնաջնջման պատերազմի»: Թեև այդ երկու ելույթներն էլ կարծես հակասում էին Տիրոջ հրահանգած «խաղաղության կոչին» (ՎևՈւ 105.38), երկու ելույթներն էլ հրատարակվեցին և մեծ աղմուկ բարձրացրեցին ոչ վերջին օրերի սրբերի շարքերում: (Sես Church History in the Fulness of Times, 191–92։)
1838թ. օգոստոսի 6-ին, մի խումբ սրբեր Գալլատինում, Միսսուրի, քվեարկության մասնակցելու ժամանակ հարձակման էին ենթարկվել Միսսուրիի մի խումբ բնակիչների կողմից: Սրբերը ներքաշվել էին կռվի մեջ և երկու կողմից էլ կային վիրավորներ: Այս միջադեպը լրացուցիչ հակառակություն առաջացրեց և խորացրեց փոխադարձ անհանդուրժողականությունը վերջին օրերի սրբերի և Միսսուրիում ապրող նրանց հարևանների միջև: (Sես Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008], 298–301։)
Այդ ընթացքում Սամփսոն Էյվարդ անունով մի նորադարձ գաղտնի երդմամբ առաջնորդեց նրանց, ովքեր ցանկանում էին միանալ իրեն ձևավորելով ավազակային բանդա, որը կկոչվի Դանայթս: Էյվարդը հրահանգեց նրանց կողոպտել և թալանել Միսսուրիի բնակիչներին, ասելով, որ դա կօգնի կառուցել Աստծո արքայությունը:
Ավարդը համոզեց իր հետևորդներին, որ իր ցուցումները գալիս էին Առաջին Նախագահությունից։ Ավելի ուշ ճշմարտությունը բացահայտվեց և Ավարդը հեռացվեց Եկեղեցուց։ Էյվարդի գործողությունները լուրջ վնաս հասցրեցին եկեղեցու հեղինակությանը և նպաստեցին մարգարեի բանտարկությանը Լիբերթի բանտում:
1838թ. հոկտեմբերին ճակատամարտ եղավ եկեղեցու անդամների և Միսսուրիի ոստիկանազորքի միջև: Ճակատամարտի մասին չափազանցված զեկույցները հասան նահանգապետ Բոգգսին, ով, ապա, բնաջնջման հրաման արձակեց. «Մորմոններին պետք է վերաբերվել ինչպես թշնամիների և պետք է բնաջնջել կամ դուրս քշել նահանգից, եթե անհրաժեշտ է հանրության բարօրության համար» (in History of the Church, 3:175). Շուտով Ֆար Վեստ քաղաքը շրջապատվեց ոստիկաններով, ովքեր գերազանցում էին սրբերի ուժերը` հինգը մեկի հարաբերությամբ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը և եկեղեցու մյուս ղեկավարները բանտարկված էին Լիբերթի բանտում, որտեղ նրանք մնացին ամողջ ձմեռ: Մնացած սրբերը ստիպված էին հեռանալ նահանգից: (Sես Church History in the Fulness of Times, 199–200, 204, 208։)
Այս ժամանակահատվածից մենք կարող ենք առանձնացնել մի սկզբունք` այն է, որ մեր գործողությունները և խոսքերը կարող են ազդել նրա վրա, թե ինչպես են մյուսները նայում Հիսուս Քրիստոսի եկեղեցուն:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք, որ եկեղեցու վաղ անդամներից ոմանց գործողությունները նպաստել են եկեղեցու մասին Միսսուրիի բնակիչների բացասական կարծիքներին:
Թեև մեր սխալ ընտրությունները կարող են ազդել, որ մյուսները բացասական դիտեն եկեղեցին, մենք նաև կարող ենք մեր խոսքերով և գործողություններով օգնել մյուսներին` դրական կարծիք կազմել եկեղեցու մասին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե երբ եք տեսել, որ մեկի խոսքերը կամ գործողությունները ազդել են, որ մեկ ուրիշը դրական կարծիք ունենա եկեղեցու մասին:
Հաջորդ շաբաթվա ընթացքում փնտրեք եղանակներ` դրական ներկայացնելու Հիսուս Քրիստոսի եկեղեցին: Երբ այդպես անեք, Տերը կօրհնի ձեզ:
Եկեղեցու պատմության այս շրջանից մեր սովորած սկզբունքներից մեկն այն է, որ երբ մենք հավատքով ենք արձագանքում փորձություններին, այլ ոչ թե կասկածանքով, մեր վկայությունները զորացվում են:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ ի՞նչը ես այլ կերպ կանեի` այսօրվա սովորած վարդապետությունների և սկզբունքների շնորհիվ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի «Եկեղեցին տեղափոխվում է հյուսիսային Միսսուրի» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.