Սեմինարիա
Մաս 23․ Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 137


Մաս 23. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 137

Նախաբան

1836թ․ հունվարի 21-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեթե ավարտին հասցված Կիրթլենդի Տաճարի վերնահարկում հանդիպում ունեցավ Առաջին Նախագահության իր խորհրդականների և իր հոր՝ Ջոզեֆ Սմիթ ավագի հետ։ Այդ առիթով, Նախագահը սելեստիալ արքայության տեսիլք էր տեսել և լսել էր Տիրոջն ասելիս, թե ինչպես Նա կդատի այն մարդկանց, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու։ Ուորեն Պերիշը, ով այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթի դպիրն էր, այդ տեսիլքը գրել էր Մարգարեի օրագրում։ Տեսիլքի արձանագրությունը հետագայում ընդգրկվեց Վարդապետություն և Ուխտերի 137 բաժնի մեջ։

Վարդապետություն և Ուխտեր 137․1-6

Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայության տեսիլք է տեսնում

Մտածեք ձեր կյանքի ամենակարևոր մարդկանց մասին։ Ինչո՞ւ են հատկապես նրանք կարևոր ձեզ համար։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու ձեզ համար կարևոր կլինի իմանալ, որ մարդիկ, որոնց դուք սիրում եք, հնարավորություն կունենան ապրել սելեստիալ արքայությունում իրենց մահից հետո։

Վարդապետություն և Ուխտեր 137 բաժինը սելեստիալ արքայության մասին Ջոզեֆ Սմիթի տեսած տեսիլքի նկարագրությունն է։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137.1-4, փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են սելեստիալ արքայությունը։ Փորձեք պատկերացնել, թե ինչպես կլիներ սելեստիալ արքայությունում։

Ջոզեֆ Սմիթն ուրախացավ տեսնելով իր ընտանիքի անդամներին սելեստիալ արքայությունում։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137․3, 5–6, և բացահայտեք, թե ում տեսավ Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայությունում։

Ջոզեֆի ծնողները դեռևս ողջ էին այդ ժամանակ, և նրա հայրը այդ տեսիլքի պահին, նույնիսկ, գտնվում էր նրա հետ նույն սենյակում։ Դա ցույց է տալիս, որ այդ տեսիլքը միայն նրանց համար չէր, ովքեր արդեն գտնվում էին սելեստիալ արքայությունում, այլ նաև նրանց, ովքեր ի վերջո կլինեին այնտեղ։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ըստ Վարդապետություն և Ուխտեր 137․6, ինչո՞ւ Ջոզեֆը զարմացավ, երբ տեսավ իր եղբայր Ալվինին սելեստիալ արքայությունում։

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ այլ զգացմունքներ Ջոզեֆը կարող էր ունեցած լինել, երբ նա տեսավ Ալվինին սելեստիալ արքայությունում։

Ալվին Սմիթի տապանաքարը

Մարգարեի եղբայր Ալվին Սմիթը մահացավ 1823թ․ նոյեմբերի 19-ին, նախքան Եկեղեցու կազմավորվելը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը սիրում ու հիանում էր իր մեծ եղբայր Ալվինով։ Ալվինը Ջոզեֆին նույնպես սիրում էր, և նա աջակցում էր Ջոզեֆին՝ Մորոնի հրեշտակից ոսկե թիթեղները ձեռք բերելու նրա պատրաստությունների մեջ։ 1823թ․ նոյեմբերին, երբ Ալվինը 25 տարեկան էր, իսկ Ջոզեֆը՝ 17 տարեկան, Ալվինը հանկարծ լուրջ հիվանդացավ։ Երբ նրա իրավիճակը բարդացավ և ակնհայտ դարձավ, որ նա շուտով կմահանար, նա պատվիրեց Ջոզեֆին․«Ես ուզում եմ, որ դու լավ տղա լինես և անես այն ամենը, ինչ քեզանից է կախված՝ հիշատակարանները ձեռք բերելու համար։ Հավատարիմ եղիր հրահանգներ ստանալիս և պահիր յուրաքանչյուր պատվիրան, որ տրվել է քեզ» (մեջբերված է Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 401

Ալվինի մահը մեծ վիշտ դարձավ Սմիթների ընտանիքի համար։ «Ընտանիքը խնդրեց Երիցական եկեղեցու մի ծառայողի Պալմիրայում, Նյու Յորք, պաշտոնավարելու Ալվինի հուղարկավորությունը։ Քանի որ Ալվինն այդ սպասավորի ծխական համայնքի անդամ չէր, իր քարոզում նա պնդեց, որ Ալվինը չեր կարող փրկվել։ Վիլյամ Սմիթը՝ Ջոզեֆի փոքր եղբայրը, հիշում է․ «[Ծառայողը] … ազդարարեց շատ խստորեն, որ [Ալվինը] գնացել է դժոխք, քանի որ Ալվինը եկեղեցու անդամ չէր, բայց նա լավ տղա էր և հորս դա դուր չեկավ» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ 401, 403

Վարդապետություն և Ուխտեր 137․7-10

Տերը հայտնում է, թե ինչպես Նա կդատի մարդկանց, ովքեր մահանում են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու։

Մինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթը զարմանում էր, թե ինչպես էր հնարավոր, որ Ալվինը կարողացավ մտնել սելեստիալ արքայություն առանց մկրտվելու, Տերը տվեց դրա պատասխանը։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137․7–8, և բացահայտեք այն վարդապետությունը, որը Տերն ուսուցանեց, որպեսզի օգնի Ջոզեֆին հասկանալ, թե ինչու Ալվինը հնարավորություն կունենա մտնելու սելեստիալ արքայություն։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն վարդապետությունը, որը դուք բացահայտեցիք Վարդապետություն և Ուխտեր 137․7–8-ում, և պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունը մխիթարել նրանց, որոնց սիրելիները մահացել են առանց ավետարանի մասին գիտության։

Տերը Վարդապետություն և Ուխտեր 137․7–8 հատվածների ճշմարտությունը հայտնեց մահացածների համար մկրտության սկզբունքը հայտնելուց առաջ։ Դուք մահացածների համար մկրտության հայտնությունները կուսումնասիրեք գալիք դասերի ընթացքում։

Որպես մահացածներին վերաբերող այս հայտնության մի մաս, Տերն ուսուցանեց, թե ինչպես Նա կդատի բոլոր մարդկանց։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137․9, և շարունակեք հետևյալ նախադասությունը․ Տերը մեզ կդատի ըստ մեր և ։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք ձեր իսկ բառերով, թե ձեր կարծիքով, ինչու են մեր ցանկություններն ու գործերը կարևոր։

Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է Տերը դատելու ըստ մեր գործերի և ցանկությունների, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը․

Երեց Դալլին Հ. Օուքս

«Արդյո՞ք մենք վստահ ենք, որ անմեղ ենք համաձայն Աստծո օրենքների, եթե մենք պարզապես խուսափում ենք չար արարքներից։ Ի՞նչ անել, եթե մենք չար մտքեր ու ցանկություններ ենք տածում։

Արդյո՞ք ատելության զգացմունքները աննկատ կմնան դատաստանի օրը։ Ի՞սկ նախանձը։ Ի՞սկ ագահությունը։

Մեր պատասխանները նման հարցերին ցույց են տալիս, թե ինչը մենք կարող ենք վատ լուր կոչել, այն՝ որ մենք կարող ենք մեղք գործել, առանց բացահայտ արարքների, պարզապես՝ մեր զգացմունքներով և սրտի ցանկություններով։

Կա նաև բարի լուրը։ Համաձայն Աստծո օրենքի, մենք կարող ենք պարգևատրվել արդարակեցության համար, նույնիսկ այն դեպքերում, երբ մենք չենք կարողանում կատարել այնպիսի արարքներ, որոնք սովորաբար կապված են այդ օրհնությունների հետ։

Երբ ինչ-որ մեկն ուզում էր որևէ բան աներ իմ աներոջ համար, սակայն իրավիճակից ելնելով չէր անում դա, նա կասեր․ «Շնորհակալություն։ Ես բարի կամքը գործի տեղ կընդունեմ»։ Նմանապես, ես հավատում եմ, որ մեր Երկնային Հայրը մեր սրտերի արդար ցանկությունները կընդունի այն արարքների փոխարեն, որոնք իսկապես անհնարին կլինեին» (“The Desires of Our Hearts” [Brigham Young University devotional, Oct. 8, 1985], 4; speeches.byu.edu

  1. journal iconՀետևյալ չորս օրինակները կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 137․7–8-ում բացահայտած վարդապետությունը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, յուրաքանչյուր օրինակի համար պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս է այդ օրինակը ցույց տալիս, որ մեր ցանկությունները նույնքան կարևոր են, որքան մեր գործերը։

    1. Եկեղեցու մի անդամ արդար ցանկություն ունի ամուսնանալ տաճարում։ Կյանքի ողջ ընթացքում Եկեղեցում հավատարմորեն ծառայելուց հետո այդ անդամը մահանում է, առանց հնարավորություն ունենալու տաճարում ամուսնու հետ կնքվելու։

    2. Մի երիտասարդ տղամարդ արիորեն պահում է իր մկրտության ուխտերը և կատարում իր Ահարոնյան Քահանայության պարտականությունները։ Դպրոցն ավարտելուց հետո, նա ունի մեծ ցանկություն ծառայելու լիաժամկետ միսիայում, սակայն ի վիճակի չէ անելու դա ֆիզիկական անաշխատունակության պատճառով։

    3. Մի երիտասարդ կին նախանձում է մեկ այլ երիտասարդ կնոջ։ Նա ձևացնում է, թե ընկեր է, բայց գաղտնի կերպով ցանկանում է, որ վատ բաներ պատահեն մյուս երիտասարդ կնոջ հետ։

    4. Մի երիտասարդ տղա հեշտասեր մտքեր է ունենում, և նա չի փնտրում Տիրոջ օգնությունն իր անպարկեշտ մտքերն ու զգացմունքները փոխելու համար։

Մտածեք այն մասին, թե ինչ է նշանակում ձեզ համար, որ դուք կդատվեք ըստ ձեր գործերի և նաև ըստ ձեր սրտի ցանկությունների։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137․10, և նշեք այն ճշմարտությունը, որն ուսուցանում է այն երեխաների մասին, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը։

Ջոզեֆը և Էմման նորածնի հետ

Երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 137․10-ի հայտնությունը, նա և Էմման տարան իրենց չորս երեխաների մահը, այդ թվում մեկ որդեգրած երեխայի։ Ավելի ուշ, նրանց երկու երեխաները նույնպես մահացան։ Մտածեք, թե ինչպես կարող է այդ հատվածում տրված վարդապետությունը մխիթարանք բերել այն ընտանիքներին, ովքեր սգում են երեխայի մահը։

Ինչպե՞ս է այդ վարդապետությունն ավելացնում ձեր հավատքն Աստծո նկատմամբ։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վստահել Աստծո ծրագրին, երբ երեխաները մահանում են նորածին վիճակում։

Ջոզեֆ Սմիթ

Խոսելով փոքր երեխաների մահվան մասին, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Տերը շատերին տանում է, նույնիսկ մանուկ ժամանակ, որ նրանք հեռու մնան մարդկային նախանձից և ներկա աշխարհի վշտից ու չար բաներից. նրանք Երկրի վրա ապրելու համար չափից ավելի մաքուր, չափից շատ սքանչելի էին, հետևաբար, եթե ճիշտ մտածենք, վշտանալու փոխարեն, մենք ուրախանալու պատճառ ունենք, քանի որ նրանք ազատվել են չարից, և շատ չի անցնի ու նրանք կրկին մեզ հետ կլինեն» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ,176

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ուսուցանել է․ «Թե ձեզ մոտ, թե ինձ մոտ կարող է հարց առաջանալ․ «Ինչո՞ւ է Տերը վերցրել իմ զավակներին»։ Ես չեմ կարող ձեզ պատասխանել, քանի որ ես չգիտեմ, դա Տիրոջ ձեռքերում է և դա այդպես է եղել աշխարհի ստեղծումից մինչև մեր օրերը։ Երեխաներն այս աշխարհից հեռանում են նորածին հասակում, և գնում են հոգիների աշխարհ։ Նրանք գալիս են այստեղ և իրականացնում իրենց գալու նպատակը, այն է՝ ձեռք են բերում մսից ու արյունից մարմին։ Նրանք գալիս են, որպեսզի անցնեն փորձաշրջանը և ժառանգեն Երկիրը, նրանք ձեռք են բերում մարմին, կամ մարմնական խորան, և այդ խորանը կպահպանվի նրանց համար, որպեսզի Հարության առավոտը նրանց հոգիներն ու մարմինները միավորվեն, և նման նրան, ինչ մենք այստեղ տեսնում ենք ընտանիքի տարբեր տարիքի երեխաների մոտ, ծծկեր նորածիններից մինչև երիտասարդ տարիքը, նման ընտանեկան կազմակերպություն կլինի նաև սելեստիալ աշխարհում։ Մեր երեխաները մեզ կվերադարձվեն այնպես, ինչպես վերցվել էին մեզանից, եթե միայն մենք, նրանց ծնողները, պահպանենք հավատքը և մեզ արժանի պահենք ստանալու հավերժական կյանքը, իսկ եթե մենք արժանի չլինենք մեր երեխաներն ամեն դեպքում կժառանգեն սելեստիալ փառքը։ Դա իմ տեսակետն է բոլոր նորածինների վերաբերյալ, ովքեր մահանում են» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 84–85

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 137 բաժնից այն մասին, որ Տերը բոլոր մարդկանց հնարավորություն է տալիս ապրելու սելեստիալ արքայությունում։

    2. Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր ձեզ համար։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 137 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.