Սեմինարիա
Մաս 9․ Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 36–37


Մաս 9. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 36–37

Նախաբան

1830թ. դեկտեմբերին Սիդնի Ռիգդոնը էդվարդ Պատրիջի հետ Օհայոյից ճամփորդեցին Նյու Յորք՝ հանդիպելու Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Չնայած Սիդնին նոր էր մկրտվել, Էդվարդը դեռ համոզված չէր վերականգնված ավետարանի ճշմարտացիության մասին: Մարգարեին հանդիպելուց և նրան ճանաչողների հետ զրուցելուց հետո Էդվարդը խնդրեց, որ Մարգարեն մկրտի իրեն: 1830թ. դեկտեմբերին, նախքան Էդվարդ Պատրիջի մկրտությունը, Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 36 բաժնի հայտնությունը: Հայտնության մեջ Տերը կանչեց և պատվիրեց Էդվարդ Պատրիջին քարոզել ավետարանը:

1830թ. վերջին վեց ամիսների ընթացքում Եկեղեցու հանդեպ հետապնդումները սաստկանում էին: 1830-ի դեկտեմբերին Ջոզեֆը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 37 բաժնի հայտնությունը, որում Տերը սրբերին պատվիրեց հեռանալ Նյու Յորք նահանգից և հավաքվել Օհայո նահանգում:

Վարդապետություն և Ուխտեր 36․1–3

Տերը ներում է Էդվարդ Պատրիջի մեղքերը և նրան կանչում է՝ քարոզելու ավետարանը

Մտածեք, թե միսիոներներն իրենց հետ ինչ իրեր են վերցնում, որը նրանց կօգնի իրենց գործը կատարելիս:

ճամպրուկ

Ավետարանն արդյունավետ կերպով քարոզելու համար միսիոներներին պետք է որոշ բաներ, որոնք հնարավոր չէ դնել ճամպրուկի մեջ: Վարդապետություն և Ուխտեր 36 բաժինն ուսումնասիրելիս գտեք, թե միսիայի ծառայության գնալուց առաջ ինչ պետք է անի միսիոները, որպեսզի պատրաստ լինի:

Վարդապետություն և Ուխտեր 36 բաժնում Տերը Էդվարդ Պատրիջին կանչեց ծառայելու միսիայում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 36.1 հատվածը, փնտրելով, թե նախքան ավետարանի քարոզման կանչելը ինչ ասաց Տերը Էդվարդ Պատրիջին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ավետարանը քարոզելու կանչված մարդկանց համար ինչու է կարևոր ապաշխարել և իրենց մեղքերի համար ներում ստանալ: Մտածեք, թե մեղքից մաքրվելը էդվարդ Պատրիջին ինչպե՛ս կօգներ ավետարանը քարոզելու «ինչպես մի փողի ձայնով» (ՎևՈւ 36.1):

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդի հետևյալ հայտարարությունը և նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչու է կարևոր, որ ավետարանը քարոզելու համար կանչված մարդիկ մաքուր լինեն:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Բարու և չարի միջև այս իրական պայքարում դուք չեք կարող ամեն անգամ գայթակղության հանդիպելիս խաղալ հակառակորդի թիմում, ապա ակնկալել, կարծես թե ոչինչ չի պատահել, որ կհավաքագրվեք Փրկչի թիմում, երբ գա միսիայի և տաճարի ժամանակը: Դա, իմ երիտասարդ ընկերներ, դուք չեք կարող անել: Աստծուն հնարավոր չէ ծաղրել:

Իմ իմացած գրեթե բոլոր մարզական մրցույթներում, հատակին կամ դաշտում սահմաններ կան գծած, որոնց շրջանակներում պետք է մնա յուրաքանչյուր մասնակից, որպեսզի մրցի: Նույն ձևով Տերը արժանավորության սահմաններ է գծել նրանց համար, ովքեր կոչված են աշխատելու Նրա հետ այս աշխատանքում: Ոչ մի միսիոներ չի կարող չապաշխարել սեռական մեղքից կամ գռեհիկ խոսելաձևից կամ տռփագրությանն անձնատուր լինելուց, և ապա ակնկալել, որ կարող է ուրիշներին ապաշխարության կանչել այդ նույն բաներից: Դուք չեք կարող անել դա: Հոգին ձեզ հետ չի լինի, իսկ բառերը կմնան ձեր կոկորդում, երբ դուք արտասանեք դրանք: Դուք չեք կարող ճամփորդել ներքև, ինչպես ասել է Լեքին «արգելված ուղիներ»-ով [1 Նեփի 8.28] և ակնկալեք` մյուսներին ուղեկցել դեպի «նեղ ու անձուկ»-ը [2 Նեփի 31.18]` դա հնարավոր չի անել» (“We Are All Enlisted,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2011թ., 45):

Մտածեք, թե ինչ կզգաք մարդկանց հետ ավետարանով կիսվելիս, իմանալով, որ ինքներդ չեք ապրում ձեր ուսուցանած ճշմարտություններով: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչպես կլինի, երբ մարդկանց հետ կիսվում եք ավետարանով, վստահության զգացումով, որը Հիսուս Քրիստոսի Քավությամբ ձեր բոլոր սխալ արարքներից մաքրվելու արդյունքն է:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Երեց Հոլլանդն ասել է, թե ինչ կարող եք անել հիմա, որպեսզի մաքուր լինեք՝ միսիոներական ծառայությունը կատարելու համար. «Ով էլ դուք լինեք և ինչ էլ դուք արած լինեք, դուք կարող եք ներում ձեռք բերել: Դուք՝ ամեն մեկդ … կարող եք ետևում թողնել ցանկացած օրինազանցություն, որը չարչարում է ձեզ: Դա ներման հրաշքն է, դա Տեր Հիսուս Քրիստոսի Քավության հրաշքն է: Սակայն դուք չեք կարող անել դա առանց ավետարանի հանդեպ եռանդուն հանձնառության և չեք կարող անել դա առանց ապաշխարության, որտեղ այն պահանջվի: Ես խնդրում եմ ձեզ … լինել ակտիվ և լինել մաքուր։ Եթե պահանջվում է, ես խնդրում եմ ձեզ դառնալ ակտիվ և դառնալ մաքուր» (“We Are All Enlisted,” 45):

Խորհեք, թե ներկայումս ձեզ ինչ է պետք անել, որպեսզի կա՛մ դառնաք մաքուր, կա՛մ մնաք մաքուր:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 36.2–3 հատվածները, փնտրելով, թե Տերը ինչ խոստացավ պարգևել Էդվարդ Պատրիջին նախքան ավետարանի քարոզման ուղարկվելը:

Նախագահ Հարոլդ Բ. Լի

Նախագահ Հարոլդ Բ Լին բացատրել է հետևյալ արտահայտության իմաստը. «ես կձեռնադրեմ քեզ իմ ծառա Սիդնի Ռիգդոնի ձեռքով» 2-րդ հատվածում. «Այստեղ Տերը նշում է, որ երբ Իր լիազորված ծառաներից մեկն իր ձեռքերը իշխանությամբ դնում է ինչ-որ մեկի գլխին՝ վերջինիս օրհնելու նպատակով, ապա Տերն իր աջը միացնում է ձեռնադրողներին՝ այդ արարողությունը կատարելու համար: Այսպիսով մենք տեսնում ենք, թե ինչպես է Նա իր զորությունը հայտնի դարձնում մարդկանց մեջ՝ Իր այն ծառաների միջոցով, ում վստահել է Իր իշխանության բանալիները» (Be Secure in the Gospel of Jesus Christ, Brigham Young University Speeches of the Year [Feb. 11, 1958], 6):

Օգտակար կլինի իմանալ նաև, որ «կսովորեցնի քեզ արքայության խաղաղարար բաները» արտահայտությունը 2-րդ հատվածում վերաբերում է ավետարանով ապրելիս Սուրբ Հոգու կողմից ստացած մեր ոգեշնչմանն ու առաջնորդությանը:

3-րդ հատվածում նկատեք, թե Տերն ինչ է պատվիրում նրան անել Սուրբ Հոգուց սովորած բաների հետ:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ միսիոներները որպես ուղեկից ունենան Սուրբ Հոգին: Հարցին պատասխանելուց հետո, գուցե գրեք ձեր հետ եղած փորձառության մասին, երբ Սուրբ Հոգին ձեզ ինչ-որ բան է սովորեցրել «արքայության խաղաղարար բաների» մասին (ՎևՈւ 36.2):

Վարդապետություն և Ուխտեր 36․4–8

Տերը պատվիրան է տալիս նրանց, ովքեր կանչված են քարոզելու ավետարանը

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 36:4–5, 7: Նկատեք, որ այդ հատվածներում Տերը դիմում է «[Իր] եկեղեցու երեցներին» (ՎևՈւ 36.7): Կարդացեք և գտեք, թե ինչ պարտականություններ է Տերը տվել քահանայություն կրողներին:

Այդ հատվածների ձեր կարդացածի հիման վրա լրացրեք հետևյալ սկզբունքը այսօրվա բոլոր քահանայություն կրողների համար. Քահանայություն կրողները կանչված են .

միսիոներները կանգնած են տան դռան մոտ
President Thomas S. Monson

Նախագահ Թոմաս Ս Մոնսոնը մեկնաբանել է այդ սկզբունքի վերաբերյալ. «Ես կրկնում եմ այն, ինչ շարունակ ուսուցանել են մարգարեները. յուրաքանչյուր արժանի ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի միսիայում ծառայելուն: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է` պարտավորություն, որ Տերն ակնկալում է մեզանից, ում այսքան շատ է տրված» (“As We Meet Together Again,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2010թ., 5–6):

Եպիսկոպոսները և ճյուղերի նախագահներն աշխատում են երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց հետ, որոշելով նրանց արժանավորությունը և կարողությունը՝ ծառայելու Տիրոջը որպես լիաժամկետ միսիոներներ: Երիտասարդ տղամարդկանցից ոմանք հնարավոր է ազատվեն լիաժամկետ միսիոներական ծառայության պարտավորությունից առողջության կամ անգործունակության այլ պատճառներով: Ինչևէ, նման դեպքերում նրանցից պահանջվում է արժանավոր կյանքով ապրել և պատրաստվել այլ ձևերով Տիրոջը ծառայելու:

Վերընթերցեք Վարդապետություն և Ուխտեր 36.5–7 հատվածները, որպեսզի տեսնեք, թե ինչ պետք է անեն քահանայություն կրողները, նախքան ավետարանը քարոզելու համար կարգվելն ու ուղարկվելը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է երիտասարդ տղան Տիրոջը ցույց տալ, որ ինքն ընդունում է ավետարանը քարոզելու պատվիրանը:

Չնայած որ միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է, երիտասարդ աղջիկները ևս կարող են ծառայել: Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ասել է. «Մի խոսք՝ ուղղված ձեզ երիտասարդ քույրեր, չնայած դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, ինչպես երիտասարդ տղամարդիկ, դուք ևս արժեքավոր ներդրում եք կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը» («Միասին կրկին հանդիպելով», 6):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 36.6 հատվածը, փնտրելով թե ինչ ուղերձ է Տերը պատվիրում, որ Իր միսիոներներն ուսուցանեն: «Մարմնից բծոտվող հանդերձներ» արտահայտությունը վերաբերում է ինչ-որ հիվանդության վարակ կրող հագուստին: Հին Իսրայելում այդպիսի հագուստն այրում էին, որպեսզի վարակը չտարածվի: 6-րդ հատվածում Տերն այդ վարակը համեմատում է մեղքի հետ և մեզ պատվիրում է հեռու մնալ մեղքի ցանկացած տեսակից:

Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտեր 36.6 հատվածում նշված միսիոներների կողմից ապաշխարություն հռչակելու ուղերձը կապված միսիոներների պատրաստվելու մասին Երեց Հոլլանդի այս դասի սկզբի մեջբերման հետ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 36.8 հատվածը, փնտրելով այն, թե ինչ ասաց Տերը Էդվարդ Պատրիջին այս հայտնության վերջում:

Վարդապետություն և Ուխտեր 37

Տերը պատվիրում է, որ Իր Եկեղեցին հավաքվի Օհայոյում

Այն ամիսների ընթացքում, երբ Էդվարդ Պատրիջը ճամփորդում էր, որպեսզի հանդիպի Ջոզեֆ Սմիթին, Սրբերի հանդեպ հետապնդումները սաստկանում էին Նյու Յորք նահանգում: 1830թ. դեկտեմբերի վերջին՝ Սիդնի Ռիգդոնի և Էդվարդ Պատրիջի Նյու Յորք ժամանելուց մի քանի շաբաթ անց, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որտեղ Տերը Սրբերին պատվիրեց գնալ Օհայո:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 37.1–4 հատվածները, փնտրելով այն, թե Տերն ինչ նախապատրաստություն էր սպասում Մարգարեից Օհայո մեկնելուց առաջ: Ըստ 2-րդ հատվածի ինչո՞ւ էր Տերը Ջոզեֆ Սմիթին պատվիրում գնալ և ամրապնդել եկեղեցու անդամներին Քոլսվիլում՝ Նյու Յորք նահանգ:

Աղոթքի վերաբերյալ ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներում:

  1. journal iconՍուրբ գրությունների ձեր օրագրում գրեք Վարդապետություն և Ուխտեր 37.2 հատվածից սովորած մի սկզբունք աղոթքի մասին: Գրեք նաև, թե ինչ եք անելու այդ սկզբունքը կիրառելու համար:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 36–37 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.