Սեմինարիա
Մաս 26. Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 121.34-46


Մաս 26. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 121․34-46

Նախաբան

Վարդապետություն և Ուխտեր 121.34-46-ը մի մաս է մարգարե Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված նամակից, որ գրվել էր Լիբերթի բանտում: Նամակի այս հատվածում մարգարեն ուսուցանում է սկզբունքներ քահանայության զորության և իշխանության մասին: Նա բացատրում է, թե ինչու են շատերը կանչված, բայց քչերն` ընտրված և ինչպես կարող են քահանայություն կրողներն ապավինել երկնքի զորություններին` մարդկանց ծառայելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 121․34-40

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է, որ քահանայության իրավունքները կապված են երկնքի զորությունների հետ:

lamp with cord

Ձեր կարծիքով, ի՞նչ առումով է քահանայությունը գործածելը նման լամպը միացնելուն:

Գրեք քահանայություն կրող` լամպի պատկերի կողքին: Այս դասին լամպի լույսը խորհրդանշում է այն օրհնությունները, որ մարդիկ կարող են ստանալ Աստծուց քահանայություն կրողի ծառայության միջոցով:

Ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 121 բաժինն այսօր, մտածեք, թե ինչպես է քահանայություն կրողի արդարակեցությունը ազդում նրա ունակության վրա` օգնելու մյուս մարդկանց ստանալ քահանայության օրհնությունները: Թեպետ այս հատվածներն ուղղված են քահանայություն կրողներին, այստեղ պարունակվում են սկզբունքներ, որոնք վերաբերում են եկեղեցու բոլոր անդամներին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.34 հատվածը, ուշադրություն դարձնելով այս հատվածում առկա հարցին: Կարող եք գրքում նշել այս հարցը:

President James E. Faust

Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է նշանակում քահանայություն կրողի համար լինել «կանչված» և «ընտրված», կարդացեք Առաջին Նախագահության Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ խոսքերը` հասցեագրված քահանայություն կրողներին. «Մենք կանչված ենք, երբ ձեռքերը դրվում են մեր գլուխների վրա և մեզ քահանայություն է տրվում, բայց մենք ընտրված չենք, մինչև չդրսևորենք Աստծո առաջ մեր առաքինությունը, հավատարմությունը և նվիրվածությունը» (“Called and Chosen,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 55)։

Վարդապետություն և Ուխտեր 121.35-39 հատվածներից մենք իմանում ենք, թե ինչու որոշ քահանայություն կրողներ ընտրված չեն: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.35-36 հատվածները, գտնելով այն դասը, որ յուրաքանչյուր քահանայություն կրող պետք է սովորի: Կարող եք գրքում նշել այն, ինչ գտաք:

Գրեք Երկնքի զորություններ` էլեկտրական վարդակի պատկերի կողքին: Այս համեմատության մեջ էլեկտրականությունը խորհրդանշում է երկնքի զորությունները:

36 հատվածում ուշադրություն դարձրեք «քահանայության իրավունքները» արտահայտությանը: Մարդը ստանում է քահանայությունը գործածելու իրավունք, երբ քահանայության իշխանությունը ձեռնադրմամբ շնորհվում է նրան: Այս իշխանությամբ գործելու իրավունքը կախված է մարդու արժանավորությունից: Պատկերի վրա էլեկտրական լարը անվանեք Քահանայության իշխանություն:

Պատկերացրեք, թե դուք միացնում եք լամպի լարը էլեկտրական հոսանքի աղբյուրին, սակայն լամպը չի վառվում: Երբ զննում եք լամպը` հայտնաբերում եք, որ անջատիչը միացման դիրքում չէ: Անջատիչի կողքին (պատկերում` լարի վրա), գրեք Արդարության սկզբունքներ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը.

    1. Այս համեմատության մեջ` «Արդարության սկզբունքներին» հետևելն ինչո՞վ է նման լամպի անջատիչը միացնելուն:

    2. Վարդապետություն և Ուխտեր 121.36 հատվածից իմացածի հիման վրա ավարտեք հետևյալ նախադասությունը. Քահանայություն կրողները կարող են ապավինել երկնքի զորություններին միայն այն դեպքում, երբ նրանք …

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.37-38 հատվածները, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում քահանայություն կրողի ունակության հետ` ապավինելու երկնքի զորություններին, եթե նա անարդար է ապրում: Կարող եք գրքում նշել այն, ինչ գտաք: (38 հատվածում, «քացի տա խթանին» արտահայտությունը վերաբերում է մի կենդանու, որը դիմադրում է սուր փայտին, որով առաջ են քշում նրան ցանկալի ուղղությամբ: Մեր պարագայում, այս արտահայտությունը վերաբերում է դիմադրելուն Տիրոջ և Նրա ծառաների տված ուղղությանը):

Վերանայեք 35 և 37 հատվածները, գտնելով անարդար վերաբերմունքն ու գործողությունները, որոնք թուլացնում են քահանայություն կրողի կապը երկնքի զորությունների հետ: Կարող եք գրքում նշել այն, ինչ գտաք: Այնուհետև կարդացեք հետևյալ օրինակները: Գտեք այն վերաբերմունքն ու գործողությունները, որոնք նշված են 35 և 37 հատվածներում: Տրամադրված ազատ տարածությունում թվարկեք այդ վերաբերմունքն ու գործողությունները:

  • Որպեսզի չառանձնանա իր հայտնի որոշ հասակակիցներից, քահանայություն կրողը միանում է նրանց` ծաղրելով համադասարանցուն:

  • Ուսուցիչների քվորումի նախագահը սիրում է սպորտը, և նա հրաժարվում է մասնակցել քվորումի միջոցառումների պլանավորումներին, որտեղ չեն ներառվում ֆուտբոլը կամ բասկետբոլը: Երբ քվորումն ունի միջոցառում, կամ ծառայություն է կատարում, նա պահանջում է, որ երիտասարդները անեն այնպես, ինչպես նա է ասում, քանի որ նա է քվորումի նախագահը:

Այս զգուշացման հետ մեկտեղ, որ քահանայություն կրողները «ձգտում [են] քողարկել [իրենց] մեղքերը» (ՎևՈւ 121.37), հիշենք նաև Դավիթ թագավորի պատմությունը Բ Սամուէլ ԺԱ գլխից: Երբ Դավիթը շնության մեղք է կատարում Բերսաբէի հետ և նա հղիանում է, Դավիթը փորձում է քողարկել իր մեղքերը, ի վերջո կազմակերպելով նրա ամուսնու` Ուրիայի մահը: Կարո՞ղ եք մտածել ուրիշ իրավիճակներ, երբ մարդիկ փորձում են քողարկել իրենց մեղքերը:

Ինչո՞ւմ է կայանում վտանգը, երբ ձեր սրտերը դրված են աշխարհիկ բաների վրա և երբ տենչում եք մարդկանց գովասանքները:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ձեր կարծիքով, ինչո՞ւ են Վարդապետություն և Ուխտեր 121.35, 37 հատվածներում թվարկված վերաբերմունքն ու գործողությունները հետ պահում քահանայություն կրողներին երկնքի զորություններին ապավինելուց:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.39-40 հատվածները, տեսնելով, թե ինչու են որոշ մարդիկ սկսում անիրավ իշխանություն գործադրել (վերահսկել մյուսներին):

  1. journal iconՀիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 121.34-40 հատվածներից, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփեք պատճառները, թե ինչու «շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված» (ՎևՈւ 121.40):

Վարդապետություն և Ուխտեր 121․41-46

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է, թե ինչպես պետք է իրենց պահեն քահանայություն կրողները

Ուսուցանելուց հետո, թե որ վերաբերմունքն ու գործողություններն են թուլացնում քահանայություն կրողների և երկնքի զորությունների միջև կապը, մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է այն վերաբերմունքի և գործողությունների մասին, որոնք ամրապնդում են այդ կապը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.41-45 հատվածները, տեսնելով, թե որ վերաբերմունքն ու գործողություններն են օգնում քահանայություն կրողներին ապավինել երկնքի զորություններին: Գտնելիս` կարող եք գրքում նշել այդ վերաբերմունքն ու գործողությունները: Կարդալիս, օգտակար կլինի իմանալ, որ 41 հատվածում` միայն բառը նշանակում է «բացառությամբ», և գործել անկեղծ սիրով ու առանց կեղծավորության կամ նենգության, նշանակում է սիրել ժողովրդին անկեղծ ու պարզ սիրով, և ունենալ արդար դրդապատճառներ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու են կարևոր Վարդապետություն և Ուխտեր 121.41-45 հատվածներում թվարկված հատկանիշները քահանայություն կրողների համար: Նաև պատասխանեք հետևյալ հարցին. ինչո՞ւ է կարևոր ունենալ այս հատկանիշները բոլոր վերջին օրերի սրբերի համար: Ընտրեք այս հատվածներում նշվածներից առաքինության մեկ սկզբունք և նպատակ դրեք ավելի լավ ապրել ըստ այդ սկզբունքի:

43 հատվածում հանդիպող հանդիմանել բառը նշանակում է ասել մեկին, որ նա ինչ-որ բան սխալ է անում, սովորաբար, շատ քաղաքավարի ու բարի ձևով: Ժամանակին նշանակում է «շուտ» կամ «ճիշտ պահին»: Խստությամբ բառը կարող է վերաբերել մեր հստակ արտահայտվելու անհրաժեշտությանը։ Ձեր կարծիքով, քահանայության ղեկավարի համար ինչո՞ւ է կարևոր, որ նա հանդիմանի հստակ, ճիշտ ժամանակին և Սուրբ Հոգով առաջնորդվելով։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ինչ-որ մեկին հանդիմանելուց հետո ավելի մեծ սեր ցուցաբերել: Ե՞րբ եք դուք օգուտ ունեցել այդպիսի ուղղումից:

father and son
  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ քահանայություն կրողները քաղաքավարի ու բարի լինեն մարդկանց հետ շփվելիս:

    2. Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար» (ՎևՈւ 121.45): Որո՞նք են այն բաները, որ կարող եք անել՝ ձեր մտքերն առաքինի պահելու համար:

    3. Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 121.41-45 հատվածների սկզբունքները օգնել մեզ բոլորիս, երբ մենք շփվում ենք մեկս մյուսի հետ:

Այս ճշմարտության սկզբունքներով ապրելը օգնում է մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, և ավելի լավ կարողանալ` օրհնել մյուսների կյանքը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.45-46 հատվածները, տեսնելով, թե ինչ օրհնություններ են տրվում քահանայություն կրողներին, ովքեր ապավինում են երկնքի զորություններին արդարակյաց ապրելակերպի միջոցով: Կարող եք գրքում նշել այն, ինչ գտաք:

Այս հատվածներն ուսումնասիրելիս օգտակար կլինի իմանալ, որ գավազանը մի ձող էր, որը պահում էին թագավորները կամ թագուհիները: Այն իշխանության և զորության խորհրդանիշ է:

Երբ խորհեք հետևյալ հրահանգի շուրջ. «թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար» (ՎևՈւ 121.45), օգտակար կլինի իմանալ, որ երբ այս հայտնությունը տրվել է, զարդարել բառի իմաստներից մեկը «գեղեցկացնելն» էր, որոնք շատ սերտ կապված են իրար հետ: Մեկ այլ իմաստն էր «տեղավորվել շղթաների մեջ», այլ կերպ ասած` «զսպել»: (Տես Noah Webster, An American Dictionary of the English Language, facsimile of the first edition [1828; repr., 1967], “garnish”։) Այս սահմանումներից մենք սովորում ենք, որ պետք է թույլ տանք առաքինությանը ուղեկցել և վերահսկել մեր մտքերը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեզ ծանոթ մի քահանայություն կրողի մասին, ում ապրելակերպը նպաստում է, որ նա ապավինի երկնքի զորություններին: Ինչպե՞ս եք դուք օրհնվել նրա ծառայության շնորհիվ:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածներ` Վարդապետություն և Ուխտեր 121.36, 41–42:

  1. journal iconԺամանակ տրամադրեք Վարդապետություն և Ուխտեր 121.36 հատվածն այնքան կրկնելու, մինչև անգիր կկարողանաք ասել այն: Այնուհետև արտասանեք այն ձեր ընտանիքի որևէ անդամին: Որպեսզի հեշտ կիրառեք 41-42 հատվածների սկզբունքները, կազմեք այս հատվածներում նկարագրված հատկանիշների ցուցակը: Այնպիսի տեղ դրեք այդ ցուցակը, որ կարողանաք հեշտությամբ կարդալ:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 121.34-46 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.