Սեմինարիա
Մաս 28. Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 129; 130.1–11, 22–23


Մաս 28. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 129, 130.1–11, 22–23

Նախաբան

1843թ. փետրվարի 9-ին մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնի են դարձել «երեք գլխավոր բանալիները» (ՎևՈւ 129.9)` սպասավորող հրեշտակներին և հոգիներին տարբերելու համար: Այս հրահանգները գրված են Վարդապետություն և Ուխտեր 129 բաժնում: Վարդապետություն և Ուխտեր 130 բաժինը պարունակում է տարբեր վարդապետությունների վերաբերյալ մարգարեի ուսմունքները` տրված այն ժամանակ, երբ նա հանդիպել էր սրբերին Ռեյմուսում, Իլինոյս, 1843թ. ապրիլի 2-ին:

Վարդապետություն և Ուխտեր 129

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հրահանգներ է տվել սպասավորող հրեշտակների և հոգիների էության վերաբերյալ

Եթե որևէ մեկը հարցնի ձեզ, թե վերջին օրերի սրբերը հավատո՞ւմ են հրեշտակների, ի՞նչ կպատասխանեք:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Սկզբից ի վեր ողջ տնտեսությունների ընթացքում Աստված օգտագործել է հրեշտակներին որպես Իր պատվիրակներ՝ հայտնելու սեր և մտահոգություն Իր զավակների հանդեպ:

Սովորաբար այսպիսի էակները տեսանելի չեն ։ Երբեմն նրանք տեսանելի են։ Սակայն, տեսանելի, թե ոչ տեսանելի, նրանք միշտ մոտիկ են։ Երբեմն նրանց հանձնարարությունները շատ վիթխարի են և կարևորություն ունեն ողջ աշխարհի համար։ Երբեմն ուղերձներն ավելի անձնական են: Ժամանակ առ ժամանակ, հրեշտակային նպատակը զգուշացնելն է: Սակայն ավելի հաճախ` մխիթարելն է, ցույց տալ գթառատ ուշադրություն, առաջնորդություն դժվար պահերին» (“The Ministry of Angels,” Ensign կամ Liahona, Nov. 2008, 29):

Սկսած 1839թ. և շարունակաբար 1843թ. մարգարե Ջոզեֆ Սմիթը հրահանգներ է տվել որոշ մարդկանց, օգնելով նրանց իմանալ, թե ինչպես տարբերել սպասավորող հրեշտակների և հոգիների էությունը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 129.1-3 հատվածները գտնելով կարևոր տարբերություն հրեշտակների և ոգիների միջև: (Օգտակար կլինի իմանալ, որ արդար նշանակում է առաքինի): Ինչո՞վ են հրեշտակները տարբերվում ոգիներից:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 129.4-7 հատվածները ուշադրություն դարձնելով, թե ինչպես են տարբերում հրեշտակներին և արդար ոգիներին:

7 հատվածը լիարժեք հասկանալու համար հիշեք, որ քանի որ ոգիները մսից ու ոսկորից մարմին չունեն, նրանք ձեռք չեն մեկնում մարդկանց: Եթե ոգիները ձևացնեն, թե ունեն հատկություն, որն իրականում չունեն, դա խաբեություն կլինի, և ոգին, որը կփորձի այդպես անել` «արդար մարդ» չի: Հետևաբար, կատարյալ դարձված արդար մարդկանց ոգիները չեն փորձի ձեռք սեղմել, երբ ձեռքը պարզվի դեպի նրանց: Վարդապետություն և Ուխտեր 129.7 հատվածից մենք իմանում ենք, որ Երկնային Հոր կողմից ուղարկված արդար սուրհանդակները մեզ չեն խաբի:

Դևը երբեմն փորձում է ներկայանալ որպես «լույսի հրեշտակ»` մարդկանց խաբելու համար (տես ՎևՈւ 129.8): Բացի այդ, սուրբ գրություններում նաև ասվում է դևի հրեշտակների մասին: Դրանք այն հոգիներն են, ովքեր հետևեցին Լյուցիֆերին և նախաերկրային կյանքում դուրս գցվեցին Աստծո ներկայությունից և նետվեցին ցած դեպի երկիր (Հայտ․ 12․1–9, 2 Նե. 9․9, 16, ՎևՈւ 29․36–37)» (Սուրբ գրքերի ուղեցույց «Հրեշտակներ» scriptures.lds.org

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 129.8-9 հատվածները գտնելով, թե ինչպես կարելի է ճանաչել չար ոգին, որը փորձում է խաբել, հայտնվելով ինչպես լույսի հրեշտակ: (Օգտակար կլինի իմանալ, որ սպասավորություն բառը 9 հատվածում վերաբերում է հրեշտակի կամ հոգու հայտնվելուն կամ այցին):

Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչու են չար ոգիները միշտ գործում Վարդապետություն և Ուխտեր 129 բաժնում պարունակվող հրահանգների համաձայն. «Կարծես … չար ոգիներն ունեն իրենց չափ ու սահմանները, սահմանափակումները և օրենքները, որոնցով կառավարվում և վերահսկվում են, և գիտեն իրենց ապագա ճակատագիրը» (in History of the Church, 4:576).

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 129 բաժնից ձեր սովորածը` հրեշտակների, արդար ոգիների և չար ոգիների տարբերությունների մասին: Բացատրեք, թե բացի այս հատվածներում տրված հրահանգից, էլ ինչ է տվել ձեզ Երկնային Հայրը, ձեզ օգնելու համար ճանաչել սատանայի խաբկանքները:

Վարդապետություն և Ուխտեր 130.1–11, 22–23

Մարգարե Ջոզեֆ Սմիթը պարզաբանում է տարբեր վարդապետություններ

1843թ. ապրիլի 2-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը ցցի համաժողով է անցկացրել սրբերի հետ Ռեյմուսում, Իլինոյս, որը գտնվում է Նավուից մոտ 20 մղոն դեպի հարավ-արևելք: Առավոտյան նիստի ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Հայդը քարոզեց և ուսուցանեց սուրբ գրություններից մի մեկնաբանություն, որը ճիշտ չէր և որը նա սովորել էր մեկ այլ եկեղեցի նախկինում հաճախելու ժամանակ: Ի՞նչ պարտականություն ուներ մարգարեն այս պարագայում։

Եկեղեցու նախագահող ղեկավարները, ինչպիսիք են` մարգարեները, ցցի նախագահները և եպիսկոպոսները, պարտականություն ունեն հետևելու, որ ճիշտ վարդապետություն ուսուցանվի եկեղեցում: Առավոտյան նիստից հետո Ջոզեֆ Սմիթը, Օրսոն Հայդը և ևս մի քանի հոգի նախաճաշում էին Ջոզեֆի քրոջ` Սոֆրոնիայի տանը: Նախաճաշի ժամանակ մարգարեն ասաց Երեց Հայդին, որ ցանկանում է մի քանի ուղղումներ առաջարկել նրա քարոզի հետ կապված: Երեց Հայդն ասաց, որ դրանք շնորհակալությամբ կընդունվեն (in History of the Church, 5:323):

Orson Hyde

Օրսոն Հայդ

Առավոտյան ելույթի ժամանակ Օրսոն Հայդը սխալ էր մեկնաբանել Հովհ. ԺԴ.23 հատվածը: Մի պահ հատկացրեք այս հատվածն ուսումնասիրելուն:

Հղում կատարելով այս հատվածին Օրսոն Հայդը ասաց մարդկանց, որ «դա մեր արտոնությունն է, որ Հայրն ու Որդին բնակվում են մեր սրտերում» (in History of the Church, 5:323): Վարդապետություն և Ուխտեր 130 բաժինը պարունակում է մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից այս գաղափարի ուղղումը: Այն նաև պարունակում է որոշ լրացուցիչ ուսմունքներ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130.1-3 հատվածները, տեսնելով, թե ինչու էր սխալ Օրսոն Հայդի ասածը Հովհ. ԺԴ.23 հատվածի նշանակության վերաբերյալ:

Շատ մարդիկ այսօր էլ կամ չունեն պատկերացում Աստծո մասին, կամ, թերևս, Օրսոն Հայդի պես, ով նախկինում եղել է Քեմփբելիթական եկեղեցու քարոզիչ, թյուր կարծիք ունեն Աստվածության բնույթի մասին` կեղծ ավանդույթների պատճառով: Մենք կարող ենք օգնել ուրիշներին հասկանալ Երկնային Հոր ճշմարիտ էությունը և իրենց կապը Նրա հետ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. զրուցելիս մարդկանց հետ, ովքեր սխալ ավանդույթներ կամ համոզմունքներ ունեն Աստծո մասին, ինչպես կարող եք նրանց հետ բարի և հասկացող կերպով կիսվել նրանով, ինչ դուք գիտեք Աստծո ճշմարիտ բնույթի մասին, թե ինչպիսին է Նա իրականում:

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 130.22-23 հատվածները գտնելով ճշմարտություններ, որոնք մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է Աստվածագլխի մասին: (Վարդապետություն և Ուխտեր 130.22–23 սուրբ գրությունների սերտման հատված է: Կարող եք գրքում նշել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Վարդապետություն և Ուխտեր 130.22–23 հատվածներից սովորածի հիման վրա գրեք Աստվածագլխի մասին երկու կամ երեք վարդապետություն:

    2. Գրեք մեկ-երկու նախադասություն, բացատրելով, թե ինչպես կարող եք օգտագործել 22-23 հատվածներից սովորած ճշմարտությունները, մյուսներին Աստվածագլխի մասին ուսուցանելու համար:

    3. Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առանձին անհատներ են`մսից ու ոսկորից մարմիններով:

Հայր Աստծո, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին շատ ավանդույթներ հիմնված են գաղափարների վրա, որոնք ուսուցանել են մահկանացու տղամարդիկ և կանայք: Այդ գաղափարներից մի քանիսն ի հայտ են եկել կրոնական առաջնորդների միջև տեղի ունեցած բանավեճերի արդյունքում: Աստվածագլխի մասին մեր գիտելիքը գալիս է Աստծո կողմից Իր մարգարեներին տրվող հայտնությունների միջոցով: Հետևյալ պնդումներն ամփոփում են Աստվածագլխի մասին հայտնված ճշմարտությունները: Դրանք կարդալիս, նշեք բառեր և արտահայտություններ, որոնք առանձնահատուկ են ձեզ համար:

First Vision

«Հայր Աստվածը. Ընդհանուր առմամբ Հայրը կամ Էլոհիմը, որին դիմում են Աստված անունով: Նրան անվանում ենք Հայր, որովհետև նա մեր հոգիների Հայրն է։ Հայր Աստվածը տիեզերքի Գերագույն Կառավարիչն է: Նա ամենազոր է…, ամեն ինչ իմացող…, և ամենուր ներկա է Իր Հոգու միջոցով… … Մարդկությունը հատուկ հարաբերությունների մեջ է Աստծո հետ, ինչը առանձնացնում է մարդկանց մյուս բոլոր արարածներից. տղամարդիկ և կանայք Աստծո հոգևոր զավակներն են» (Guide to the Scriptures, “God, Godhead”; scriptures.lds.org):

Աստված Որդին․ Աստված, որը հայտնի է որպես Եհովա՝ Որդին է՝ Հիսուս Քրիստոսը։ … Հիսուսը գործում է Հոր ղեկավարությամբ և կատարելապես ներդաշնակ է նրա հետ։ Բոլոր մարդիկ Նրա եղբայրներն ու քույրերն են, քանի որ Նա ավագն է Էլոհիմի հոգևոր զավակներից» (Guide to the Scriptures, “God, Godhead” scriptures.lds.org): Նա է Քավիչը, և Նա տառապել է ամբողջ մարդկության ցավերի ու մեղքերի համար և հաղթահարել է մահը բոլորի համար:

«Սուրբ Հոգի Աստվածը. Սուրբ Հոգին նույնպես Աստված է և կոչվում է Սուրբ Հոգի, Հոգի կամ Աստծո Հոգի, նմանատիպ այլ անունների հետ մեկտեղ [ինչպես, օրինակ, Մխիթարիչ]: Սուրբ Հոգու օգնությամբ մարդը կարող է իմանալ Հայր Աստծո կամքը և իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստված, «Աստվածագլուխ» scriptures.lds.org)։ Սուրբ Հոգու հիմնական դերը Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է։ Սուրբ Հոգին ուսուցանում և հաստատում է ճշմարտությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություններ, ամփոփելով այն, ինչ սովորեցիք Աստվածագլխի մասին: Բացատրեք, թե որ ճշմարտություններն են առանձնահատուկ ձեզ համար և ինչո՞ւ։ Կարող եք նաև ընդգրկել ձեր վկայությունն Աստվածագլխի մասին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130.2: Երբ կարդաք, կարող եք գրքում նշել այն բառերը, որոնք ուսուցանում են հետևյալ վարդապետական պնդումը. Հարաբերությունները, որոնք մենք կարող ենք ունենալ երկնքում, նույնն են, ինչ մենք վայելում ենք երկրի վրա, սակայն դրանք զուգակցված կլինեն հավերժական փոռքով: (Հարաբերություններ բառը 2 հատվածում վերաբերում է մեր անձնական շփումներին և փոխհարաբերություններին):

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահության Նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է այս հավերժական հարաբերությունների վերաբերյալ իր վկայությամբ. «Քանի որ հավերժական ընտանիքների գիտելիքը վերականգնվել է, մենք ավելի մեծ հույս ունենք ու ավելի սիրալիր ենք մեր բոլոր ընտանեկան հարաբերություններում: Այս կյանքի ամենամեծ ուրախությունը կենտրոնացած է ընտանիքներում, ինչպես և լինելու է գալիք աշխարհներում: Ես այնքան երախտապարտ եմ համոզվածության համար, որ եթե մենք հավատարիմ ենք, ապա նույն հարաբերությունները, որոնք վայելում ենք այժմ այս կյանքում, հավերժ մեզ հետ կլինեն գալիք աշխարհում, հավերժական փառքի մեջ: [Տես ՎևՈւ 130.2։]» (“The True and Living Church,” Ensign կամ Liahona, May 2008, 22)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս է ազդում ուրիշների հետ ձեր փոխհարաբերությունների վրա իմանալը, որ մեր հարաբերությունները երկրի վրա շարունակելի են հավերժական փառքի մեջ`երկնքում:

    2. Մտածեք, թե ինչ կարող եք անել` ամրացնելու համար ձեր հարաբերությունները մյուսների հետ, հատկապես ձեր ընտանիքի անդամների: Այնուհետև մի նպատակ գրեք կատարելու համար:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից Ռեյմուսում, Իլինոյս, ուսուցանած որոշ լրացուցիչ վարդապետություններ են պարունակվում Վարդապետություն և Ուխտեր 130.4–11 հատվածներում: Կարդացեք այս հատվածները, փնտրելով մարգարեի ուսմունքները հրեշտակների և երկրի ապագայի մասին: Համաձայն 10-11 հատվածների` բոլորը, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայությունը, կստանան Ուրիմն ու Թումիմը, որոնք կօգնեն նրանց սովորել և հասկանալ երկնային բաները: Մարգարեն չի մանրամասնել այս ուսմունքը:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածներ՝Վարդապետություն և Ուխտերի 130․22–23 հատվածներ

  1. journal iconԵրեց Ջեֆրի Ռ Հոլլանդն ասել է. «Մենք հայտարարում ենք, որ ակնհայտ է սուրբ գրություններից, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին առանձին անձնավորություններ են, երեք աստվածային էակներ» (“The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Ensign կամ Liahona, Nov. 2007, 41): Որպեսզի տեսնեք, թե ինչպես է Աստվածագլխի վարդապետությունը հստակ ուսուցանվում սուրբ գրություններում, Նոր Կտակարանում գտեք առնվազն երեք հատվածներ, որոնք պարունակում են Երեց Հոլլանդի ուսուցանած վարդապետությունը: Օգտակար կլինի օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութեր, ինչպիսիք են Թեմատիկ Ուղեցույցը, սուրբ գրքերի թեմաների այբբենական ցանկը և սուրբ գրքերի ուղեցույցը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ հատվածների վերաբերյալ ձեր գտած հղումները: Կարող եք նաև գրել դրանք ձեր սուրբ գրություններում` Վարդապետություն և Ուխտեր 130.22-23 հատվածների կողքին:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 129, 130.1–11, 22–23 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.