Մաս 23․ Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 107․39–100; 108
Նախաբան
Այս դասի առաջին մասը քննարկում է Վարդապետություն և Ուխտեր 107․39–100 հատվածները։ Թեև Վարդապետություն և Ուխտեր 107 բաժինը գրվել է 1835թ-ի ապրիլին, սակայն 60–100 հատվածների պարունակությունը հայտնության միջոցով Ջոզեֆ Սմիթ Մարգարեին է տրվել 1831թ․ նոյեմբերի 11-ին։ Այս դասի ժամանակ քննարկված հատվածները պարունակում են Տիրոջ խոսքերը՝ հորից որդուն Մելքիսեդեկյան Քահանայության շնորհման հնագույն սովորության վերաբերյալ։ Դրանք նաև հրահանգներ են նախատեսում քահանայության տարբեր ղեկավարների պարտականությունների վերաբերյալ։ Այս դասը նաև քննարկում է Վարդապետություն և Ուխտեր 108 բաժինը, որտեղ Տերը ցուցումներ ու խոստումներ է տալիս Լայման Շերմանին։
Վարդապետություն և Ուխտեր 107․39-100
Տերը հայտնում է, որ հնում Մելքիսեդեկյան Քահանայությունը փոխանցվել է հորից որդուն։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն հանգամանքները, որոնց դուք ներկայումս բախվում եք կամ շուտով կբախվեք, որի ժամանակ դուք կշահեք, եթե Երկնային Հորից ստանաք առաջնորդություն կամ մխիթարություն։
Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 107․39–100, փնտրեք այն ճշմարտությունները, որոնք կօգնեն ձեզ առաջնորդություն և մխիթարություն ստանալ Երկնային Հորից։
Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունականների որոշ պարտականությունների մասին։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.39, փնտրելով Տասներկու Առաքյալների Քվորումի պարտականություններից մեկը։ «Ավետարանչական սպասավորներ» եզրույթը վերաբերում է նրանց, ովքեր կրում են Մելքիսեդեկյան Քահանայության հայրապետի պաշտոնը (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ավետարանիչ» scriptures.lds.org; Աստվածաշնչի բառարանը, «Ավետարանիչ»)։
Շարունակեք հետևյալը, ելնելով նրանից, թե ինչ սովորեցիք 39-րդ հատվածից: Հայրապետները կանչվում են և կարգվում Տասներկու Առաքյալների ղեկավարության ներքո։
Հայրապետի կոչում ունեցողները Եկեղեցու արժանի անդամներին տալիս են քահանայության հատուկ օրհնություններ, որոնք կոչվում են հայրապետական օրհնություններ։ Հայրապետական օրհնությունը հայտնում է Իսրայելի տան ձեր տոհմը և պարունակում է անձին տրված Տիրոջ խորհուրդը (տես Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], «Հայրապետական օրհնություններ» 111–13)։
Եթե մարդիկ ուսումնասիրեն իրենց հայրապետական օրհնությունները, նրանք կարող են առաջնորդություն և մխիթարություն ստանալ Երկնային Հորից։ Եթե դուք չեք ստացել հայրապետական օրհնություն, կարող եք խոսել ձեր ծնողների և եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ այն մասին, թե երբ կլինի ամենապատեհ ժամը ստանալու այն, և ինչ պետք է դուք անեք այն ստանալու համար։
Հայրապետ բառը նաև վերաբերում է հայրերին։ Վարդապետություն և Ուխտեր 107․41-57 հատվածներն ուսուցանում են, որ Ադամն արդարակյաց հայր և հայրապետ էր։ Աչքի անցկացրեք 41–50 հատվածները, և բացահայտեք այն օրինաչափությունը՝ երկու բան, որն Ադամը բազմիցս անգամ արեց իր ընտանիքի վրա նախագահելիս։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.53: Այդ հատվածում Ադամն օրհնում է իր արժանի հետնորդներին։
-
Ելնելով Վարդապետություն և Ուխտեր 107․41–57-ի ձեր սովորածից, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․
-
Ո՞ր երկու բաներն էր Ադամն անընդհատ կրկնում, մինչ նախագահում էր իր ընտանիքի վրա։
-
Ինչպե՞ս կարող է Ադամի օրինակը բոլոր հայրերի համար օրինաչափություն հանդիսանալ։
-
Մեկ ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 107․53 հատվածներից այն է, որ հայրերը, ովքեր կրում են Մելքիսեդեկյան Քահանայություն, ունեն իշխանություն օրհնելու իրենց զավակներին։ Բացի որդուն քահանայության կարգելուց, հայրը կարող է քահանայության օրհնություն տալ որդուն կամ դստերը՝ հիվանդության պահերին կամ առաջնորդություն և մխիթարություն տալու համար։
Բացի իրենց երեխաներին օրհնելուց, Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են օրհնել ընտանիքի այլ անդամներին և նրանց, ովքեր կխնդրեն այն։ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերը բացատրել է․ «Տները, որտեղ չկան քահանայություն կրողներ, պետք է շրջապատված լինեն քահանայության քվորումների հոգատարությամբ և ծառայությամբ: Այդպիսով Եկեղեցու ոչ մի կացարանում օրհնության պակաս չի լինի» (“The Power of the Priesthood,” Ensign կամ Liahona, May 2010, 9)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, թե ինչպես եք դուք կամ ձեր ծանոթները օգտվել ձեր հոր կամ այլ Մելքիսեդեկյան քահանայություն կրողների կողմից ձեզ տրված քահանայության օրհնություններից։ Եթե դուք հնարավորություն չեք ունեցել ստանալու քահանայության օրհնություն, գրեք, թե ինչպիսի բարիք կբերեր ձեզ այդ օրհնությունը։
Անդրադարձեք այն հանգամանքներին, որոնք դուք գրել էիք այս դասի 1 հանձնարարության համար։ Հիշեք, որ դուք Երկնային Հորից կարող եք առաջնորդություն և մխիթարություն փնտրել՝ հայրապետական օրհնությունների և քահանայության օրհնությունների շնորհիվ, որոնք սպասավորվում են ձեր հոր կամ այլ Մելքիսեդեկյան քահանայություն կրողների կողմից։
Վարդապետություն և Ուխտեր 107․58-98-ում մենք կարդում ենք տարբեր քահանայության կրողների պարտականությունների մասին։ Այդ հատվածներն ուսումնասիրելիս մտածեք այն մասին, թե ինչպես կարող են այդ պարտականությունները կատարողները քահանայության օրհնություններ բերել ուրիշների կյանք։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.99-100, ուշադրություն դարձնելով քահանայություն կրողներին տված Տիրոջ հրահանգներին։
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Քահանայությունը իրականում այնքան պարգև չէ, որքան ծառայելու պարտավորվածություն, արտոնություն` բարձրացնելու, և հնարավորություն` օրհնելու ուրիշների կյանքը» (“Our Sacred Priesthood Trust,” Ensign կամ Liahona, May 2006, 57)։
Վարդապետություն և Ուխտեր 108
Տերը ցուցումներ ու խոստումներ է տալիս Լայման Շերմանին
Մտածեք այն մասին, երբ դուք Հոգու կողմից մղում եք ունեցել անելու մի բան և դուք հետևել եք հուշումներին։ Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ հնազանդվել եք Հոգու հուշումներին։
Լայման Շերմանը Եկեղեցու հավատարիմ անդամ էր, ով ծառայել էր Սիոնի ճամբարում և կանչվել էր ծառայելու, որպես Յոթանասունի Քվորումի յոթ Նախագահներից մեկը։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն իր օրագրում գրանցել է, որ 1835թ․ դեկտեմբերի 26-ին, «Եղբայր Լայման Շերմանը ներս մտավ և խնդրեց իմանալ Աստծո խոսքը իմ միջոցով «քանի որ», ասաց նա, «ինձ ներգործվել է, որ ես պետք է ձեզ հայտնեմ իմ զգացմունքներն ու ցանկությունները, և ինձ խոստացվել է, որ ես պետք է հայտնություն ունենամ , որտեղ պետք է ասվի իմ պարտականությունների մասին» (in History of the Church, 2:345)։
Երբ Լայմանն ասաց, որ նրան «ներգործվել է» խոսել Ջոզեֆ Սմիթի հետ, դա նշանակում էր որ Սուրբ Հոգին հուշել էր նրան։
Ի պատասխան Լայմանի խնդրանքին, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 108-ում։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 108.1, ուշադրություն դարձնելով այն օրհնություններին, որոնք Տերը տվեց Լայման Շերմանին, քանի որ նա հնազանդվեց Մարգարեի հետ խոսելու հուշումներին։
Ելնելով նրանից, թե ինչ Տերը հայտնեց Լայման Շերմանին, շարունակեք հետևյալ սկզբունքը․ Երբ մենք Տիրոջ ձայնին, մենք ստանում ենք Նրա ներումը։
-
Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տիրոջ հուշումներին հնազանդվելը, ներում բերում։
Տիրոջ ձայնը կարելի է լսել՝ սուրբ գրությունների միջոցով, Նրա մարգարեների խոսքերի միջոցով, և Սուրբ Հոգու հուշումների միջոցով։ Աստծուն հնազանդվելն իր մեջ նաև ներառում է՝ լցնել մեր կյանքն արդար իրադարձություններով, որոնք հոգևոր ուժ են տալիս։ Լիակատար հնազանդությունը բերում է ավետարանի ողջ զորությունը ձեր կյանք։ Այդ հնազանդությունը ներառում է գործողություններ, որոնք սկզբում դուք գուցե չեք համարում ապաշխարության մի մաս, ինչպես օրինակ՝ Եկեղեցու ժողովներին հաճախելը, տասանորդ վճարելը, ծառայություն մատուցելը և ուրիշներին ներելը։ Տերը խոստացել է. «Նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի ներվի» (ՎևՈւ 1․32)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 108.2, ուշադրություն դարձնելով Լայման Շերմանին Տիրոջ տված ցուցումին, այն բանից հետո, երբ նրան ասվեց, որ նրա մեղքերը ներված են։
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «թող հոգիդ հանգիստ լինի քո հոգևոր վիճակի վերաբերյալ» (ՎևՈւ 108․2)։
Մենք սովորում ենք Վարդապետություն և Ուխտեր 108․1–2 հատվածներից, որ Տիրոջ ներումը հանգիստ է բերում մեր հոգիներին։
Ապաշխարող մարդիկ երբեմն մտածում են, թե արդյո՞ք նրանք ներվել են իրենց մեղքերից։ Հետևյալ հայտարարության մեջ նշեք այն մարդկանց տրված խորհուրդները, ովքեր դժվարությամբ են թողել, որ իրենց հոգիները հանգիստ լինեն։
Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն ուսուցանել է.
«Ներման այդ հրաշալի առավոտը հնարավոր է միանգամից չգա։ Անձնատուր մի եղեք, եթե սկզբում ձեր մոտ չստացվի։ Հաճախ, ապաշխարության ամենադժվար պահը ինքներս մեզ ներելն է։ Հիասթափությունը այդ փորձաշրջանի մի մասն է: Անձնատուր մի եղեք: Այդ պայծառ առավոտը կգա։
Ապա, «Աստուծոյ խաղաղութիւնը, որ… մտքից վեր է» կրկին անգամ մուտք կգործի ձեր կյանք։ [Փիլիպպեցիս 4․7] Այնուհետև, դուք, Նրա նման, այլևս չեք հիշի ձեր մեղքերը։ Ինչպե՞ս դուք կիմանաք: Դուք կիմանաք: [Տես Մոսիա 4․1–3]»։ (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, Nov. 1995, 20)։
Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Եթե ժամանակը գա, երբ դուք արած լինեք ամեն բան, որը կարող էիք անել ձեր մեղքերից ապաշխարելու համար, ով էլ որ լինեք, որտեղ էլ դուք գտնվեք, և հատուցած ու փոխհատուցած կլինեք ձեր հնարավորությունների սահմաններում … , ապա դուք կցանկանաք ստանալ այն հաստատող պատասխանը, թե արդյո՞ք Տերն ընդունել է ձեզ, թե ոչ։ Ձեր հոգու փնտրտուքներում, եթե դուք փնտրեք ու գտնեք խղճի այդ խաղաղությունը, այդ նշանով դուք կիմանաք, որ Տերն ընդունել է ձեր ապաշխարությունը» (Stand Ye in Holy Places [1974], 185)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 108.3, և ուշադրություն դարձրեք այն հետագա ցուցումին, որ Տերը տվեց Լայման Շերմանին։ (Օգտակար կլինի իմանալ, որ այս հատվածում պահել բառը նշանակում է համապատասխանեցնել կամ հնազանդեցնել։ Իսկ խոստումը նշանակում է ուխտ։)
Ինչպե՞ս է խոստումներն ավելի ուշադիր պահելու ցուցումներն օգնում մեկին, ում մեղքերը ներվել են։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե Վարդապետություն և Ուխտեր 108.1-3 հատվածներում ձեր բացահայտած ճշմարտությունները ինչպես կարող էին խրախուսել ընկերոջը կամ ընտանիքի որևէ անդամի՝ հնազանդվելու Տիրոջ ձայնին և ներում ստանալ։
Երբևէ լսե՞լ եք «հանդիսավոր ժողով» եզրույթը։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ․ Հեյթը բացատրել է․ «Հանդիսավոր ժողովն, ինչպես անունն է հուշում, նշանակում է մի սրբազան, չափավոր և ակնածալից իրադարձություն, երբ Սրբերը հավաքվում են Առաջին Նախագահության առաջնորդության ներքո։ Հանդիսավոր ժողովները տեղի են ունենում երեք նպատակներով` տաճարների նվիրագործում, քահանայության ղեկավարներին հատուկ հրահանգ տալու և Եկեղեցու նոր Նախագահի հաստատում » (“Solemn Assemblies,” Ensign, Nov. 1994, 14):
1832թ․ դեկտեմբերին, Տերը խոստացավ Սրբերին, որ եթե նրանք տաճար կառուցեն և հանդիսավոր ժողով անցկացնեն, Նա մեծ օրհնություններ կշնորհի նրանց (տես ՎևՈւ 88․70–75, 117–19)։ 1835թ-ի դեկտեմբերին, երբ Վարդապետություն և Ուխտեր 108 բաժնի հայտնությունը տրվեց Լայման Շերմանին, Կիրթլենդի Տաճարի նվիրագործմանը մնացել էր միայն երեք ամիս։
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 108.4-6, ուշադրություն դարձրեք, թե ինչ Տերը խոստացավ Լայմանին, որ նա կստանար հանդիսավոր ժողովի ժամանակ։
Ապա, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 108.7-8, և փնտրեք հրահանգները, որոնք Տերը տվեց Լայմանին։ Ինչպե՞ս կարող ես «քո բոլոր հաղորդակցություններով» զորացնել մյուսներին (ՎևՈւ 108․7)։ Օգտակար կլինի իմանալ, որ հորդորները դրանք բարին գործելու խորհրդի կամ խրախուսանքի խոսքեր են։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս են Վարդապետություն և Ուխտեր 108․7-8 հատվածների հրահանգներն օգնել Լայման Շերմանին, մինչ նա քարոզեց ավետարանն ուրիշներին։
-
Ինչպե՞ս կարող եք 7-րդ հատվածի Տիրոջ ցուցումը կիրառել ձեր կյանքում։
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 107․39-100; 108 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ)։
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.