Սեմինարիա
Մաս 11․ Օր 1. Վարդապետություն և Ուխտեր 45.1–15


Մաս 11. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 45․1–15

Նախաբան

Եկեղեցին շարունակում էր աճել Կիրթլենդում՝ Օհայո, և զուգահեռ աճում էր նաև ընդդիմությունը և կեղծ լուրերը Եկեղեցու մասին: Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի հայտնությունը, որը ստացվեց 1831-ի մարտին, ուրախություն բերեց Սրբերին, երբ նրանք գործ ունեին տեղացիների կանխակալ վերաբերմունքին: Վարդապետություն և Ուխտեր 45 բաժինը դուք կուսումնասիրեք երկու դասի ընթացքում: Այս հայտնության առաջին մասում Հիսուս Քրիստոսը վկայում է որպես Աստծո Որդի Իր դերի մասին: Նա խոսում է նաև Ենովքի քաղաքի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 45․1–5

Հիսուս Քրիստոսը վկայում է որպես Աստծո Որդի Իր դերի մասին

Երբ կանգնած եք ինչ-որ մարտահրավերի առաջ կամ դժվար որոշում կայացնելու կարիք ունեք, ում մոտ եք գնում խորհրդի համար: Ի՞նչպիսի հատկանիշներ ունի այդ մարդը, որ ձեզ վստահություն է ներշնչում կիսվել զգացմունքներով և լսել նրա խորհուրդը:

Մենք ավելի հակված ենք լսելու ինչ-որ մեկին, ով կիսում է մեր մտահոգությունները և հաջողություն է ունեցել այն հարցում, որի համար մեզ խորհուրդ է տալիս: Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի հայտնությունը եկավ այն ժամանակ, երբ Վերջին Օրերի Սրբերը և այլոք հակասական հաղորդումներ էին լսում ու կարդում Եկեղեցու մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի նախաբանը և պարզեք, թե ինչ հանգամանքների էին դիմակայում Սրբերը, երբ Տերը տվեց նրանց այս հայտնությունը:

Նկատեք Ականջ դրեք արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 45.1 հատվածում: Կարող եք ընդգծել այն: Ինչ-որ մեկին ականջ դնելը նշանակում է ուշադիր լսել. այն կարող է ենթադրել նաև լսելն ու հնազանդվելը: Եթե մենք իսկապես ականջ դնենք Տիրոջը, մենք կհետևենք Նրա խորհրդին ու պատվիրաններին։ Այս հայտնության սկզբում Տերը հայտարարություններ արեց Իր դերերից մի քանիսի և մեզ օգնելու Իր ջանքերի վերաբերյալ: Կարդալով այս հայտարարությունները՝ մենք կարող ենք պատճառ գտնել հնազանդվելու Նրա խոսքերին: Այսօրվա դասի հատվածներն ուսումնասիրելիս հետևեք ականջ դնել և լսել բառերին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.1 հատվածը, հայտնաբերելով, թե ինչ է ասել Հիսուս Քրիստոսն Իր մասին: Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսին ճանաչելը որպես Արարիչ այս երկրի, ուր մենք ուղարկվել ենք, օգնում մեզ ականջ դնել Նրա ասածներին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.2–3 հատվածները և գտեք Փրկչին ականջ դնելու լրացուցիչ պատճառներ: Նկատեք անհետաձգելիության զգացումը 2-րդ հատվածում: Մենք պետք է լսենք Փրկչին քանի դեռ Նրա ասածն անելու ժամանակ կա:

Վարդապետություն և Ուխտեր 45.3 հատվածը մեզ ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը մեր բարեխոսն է Երկնային Հոր մոտ: Նկատեք է օժանդակ բայը Վարդապետություն և Ուխտեր 45.1 հատվածում: Ձեզ հասկանալի՞ է տարբերությունը, որ «Հիսուս Քրիստոսը կլինի մեր բարեխոսը» և «Հիսուսը Քրիստոսը մեր բարեխոսն է»: Փրկիչը ոչ միայն Վերջին Դատաստանին է մեր դատը պաշտպանում, այլ մեր Բարեխոսն է ամեն օր, երբ մենք աղոթում ենք Երկնային Հորը, ապաշխարում ենք և խնդրում, որ Հոգին մեզ հետ լինի: Խորհեք, թե ինչ ձևով դուք կարիք ունեք, որ Հիսուս Քրիստոսը լինի ձեր Բարեխոսը ձեր ամենօրյա կյանքում:

Օգնելու համար, որ հասկանաք բարեխոս բառը և թե ինչպիսի հարաբերություն ունի նա մեղադրող կողմի հետ, գծով միացրեք մարդկանց համապատասխան դերը աջ կողմում տրված ճիշտ իմաստին:

Մեղադրյալ

Այս անձնավորությունը մեղադրվում է հանցանք գործելու մեջ:

Դատավոր

Այս անձնավորությունը մարդկանց դատապաշտպանն է

Բարեխոս

Այս անձնավորությունը լսում է փաստարկները և որոշում է հետևանքները՝ համաձայն օրենքի:

Պատկերացրեք, որ դուք մեղադրվում եք օրենքը խախտելու համար և բերվել եք դատավարության: Ինչպե՞ս կզգայիք դուք: Ինչո՞ւ դուք երախտապարտ կլինեիք, որ մի դատապաշտպան բարեխոսեր ձեր համար:

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.4–5 հատվածները, պարզելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կատարում Դատապաշտպանի Իր դերը և բարեխոսում մեր փրկության համար: Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսն արժանանացել լինելու մեր Բարեխոսը:

    2. Ի՞նչ էր Փրկիչը խնդրում Երկնային Հորը հաշվի առնել:

Elder D. Todd Christofferson

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է Փրկչի հետաքրքրության մասին՝ ինչպես մեր ներկա իրավիճակով, այնպես էլ մեր Վերջին Դատաստանով. «Ես հատկապես երախտապարտ եմ և ինձ համար մեծ կարևորություն ունի այն, որ ես, ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, կարող եմ աղոթքի միջոցով մոտենալ շնորհի գահին, որ իմ Երկնային Հայրը կլսի իմ խնդրանքը, որ իմ Բարեխոսը, նա, ով չի մեղանչել, ում արյունն է հեղվել, կպաշտպանի իմ դատը: (Տես ՎևՈւ 45.3–5:) Ես շատ եմ ապավինում դեպի Աստվածը մոտենալուն, որը նա տալիս է իր բոլոր երեխաներին, քանի որ նա, իրոք, անաչառ է մարդկանց հանդեպ, և նա, որ խնդրում է, պիտի ստանա» (“I Know in Whom I Have Trusted,” Ensign, May 1993, 83):

Հիսուս Քրիստոսի բարեխոսելու ձևը տարբերվում է նրանից, թե ինչպես է դատապաշտպանը դատարանում ներկայացնում մարդկային օրենքը, քանի որ Նա արդեն վճարել է մեղքի պատժի գինը:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ըստ ձեզ՝ ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը համարվում ձեր Բարեխոսը և ոչ միայն ձեր դատը պաշտպանողը, այլ ձեր մեղքերի պատժի համար վճարողը:

    2. Ի՞նչ եք զգում, որ Փրկիչը ցանկանում է անեք, որպեսզի ավելի շատ մոտենաք Նրան և ընդունեք Նրան որպես ձեր Բարեխոս:

Վարդապետություն և Ուխտեր 45․6–10

Փրկիչը բոլորին հրավիրում է ընդունել Իր հավիտենական ուխտը

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 45.6–10 հատվածները, գտնելով պատճառներ, որ Փրկիչը տվել է մեզ, որպեսզի լսենք Նրան:

Տիրոջ հավիտենական ուխտը, որի մասին խոսվում է 9–10 հատվածներում «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն է: Այն հավիտենական է այն իմաստով, որ Աստծո ուխտն է և մատչելի է եղել ավետարանի յուրաքանչյուր տնտեսության ժամանակ, երբ մարդիկ կամեցել են ստանալ այն» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Նոր և Հավիտենական Ուխտ» scriptures.lds.org):

Վարդապետություն և Ուխտեր 45.9 հատվածում նկատեք, որ Հիսուս Քրիստոսն ուղարկում է իր հավիտանական ուխտը, «որ լույս լինի աշխարհին, և չափանիշ լինի [Իր] ժողովրդի համար և պատգամաբեր լինի [Իր] երեսի առաջ, որ ճանապարհ պատրաստի [Իր] առաջ»:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «եկեք դեպի» հավիտենական ուխտը (ՎևՈւ 45.10):

    2. Ի՞նչ ուղիներ եք տեսել, որ ավետարանը լույս կամ չափանիշ լինի մարդկանց համար:

    3. Ի՞նչ ձևով է հավիտենական ուխտը կամ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը օգնում ճանապարհ պատրաստել Տիրոջ գալստի համար:

Վարդապետություն և Ուխտեր 45․11–15

Փրկիչը խոսում է Ենովքի և նրա ժողովրդի մասին

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.11 հատվածը, պարզելով, թե ինչով է պատրաստ կիսվել Տերը նրանց հետ, ովքեր ականջ են դնում Նրա ձայնին:

City of Zion Translated

Տերն ասում է, որ ոմանք Իրեն կոչում են «Ենովքի Աստված» (ՎևՈւ 45.11): Ենովքը մարգարե էր, ով ապրում էր Նոյի և ջրհեղեղի ժամանակներից առաջ: Ենովքի օրերին երկիրը ծածկված էր ամբարշտությամբ, ճիշտ ինչպես կլինի Փրկչի երկրորդ գալստի ժամանակ, սակայն Ենովքը արդար մարդկանց մի համայնք էր առաջնորդում, ովքեր ապրում էին Սիոն կոչվող քաղաքում: Սիոնի բնակիչներն ի վերջո «առանձնացվեցին երկրից» կամ հափշտակվեցին երկինք իրենց արդարության շնորհիվ (տես ՎևՈւ 45.12, Մովսես 7.69):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.12 հատվածները, պարզելով, թե ինչի համար է պահպանվել Սիոն քաղաքը:

Վարդապետություն և Ուխտեր 45.12–14 հատվածները մեզ ուսուցանում են, որ Տերը Սիոն քաղաքը վերցրել է Իր մոտ, և որ Նա կպահպանի այն «մինչև արդարության օրը կգա»: Այդ ժամանակ Ենովքն իր ժողովրդի հետ կվերադառնա երկիր, որպեսզի հանդիպի Տիրոջ ժողովրդի հետ Նոր Երուսաղեմում, որը նույնպես պիտի կոչվի Սիոն (տես Մովսես 7.62–64): Բոլոր մարգարեները սպասել են այդ օրվան: Երկրի վրա մարդկանց ամբարշտության պատճառով այդ օրը դեռ չի եկել, սակայն սուրբ մարդիկ, ովքեր սպասել են այդ օրվան, մի օր կտեսնեն այն:

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.15: Ապա աչքի անցկացրեք Վարդապետություն և Ուխտեր 45.1–14 հատվածները և խորհեք Փրկչի դերերից կամ հատկանիշներից մեկի մասին, որը ձեզ օգնում է ականջ դնել Իր ձայնին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ձեռնարկում բացատրեք, թե ինչու է այդ դերը կամ հատկանիշը օգնում ձեզ ցանկություն զգալ ականջ դնելու Փրկչի ձայնին:

Մի սկզբունք, որ կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի ներածական հատվածներից, այն է, որ Փրկչի մասին սովորելը և այն, ինչ Նա արել է մեզ համար, կարող է մեծացնել Նրա ձայնը լսելու մեր ցանկությունը: Տերը ներկայացրեց իրեն և Սրբերին հրավիրեց ականջ դնել Իր ձայնին՝ Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի մնացած մասի կարևորությունից ելնելով:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.15–16 հատվածները, պարզելով, թե ինչի մասին է ասել Տերը, որ պիտի խոսի ու մարգարեանա: Ինչպե՞ս կարող եք նախապատրաստվել ականջ դնելու Տիրոջ խոսքերին, երբ հաջորդ դասին ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի մնացած մասը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 45.1–15 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.