Մաս 15. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 67
Նախաբան
1831թ․ նոյեմբերին երեցների մի խումբ հավաքվեց հատուկ համաժողովի Հայրամում, Օհայո։ Համաժողովին քննարկվող թեմաներից մեկն էր մարգարե Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունների հրատարակման հարցը: Այս ժողովի ժամանակ Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին և նշանակեց այն որպես նախաբան հայտնությունների գրքի համար, որը պիտի հրատարակվեր: Այդ հայտնությունն այժմ Վարդապետություն և Ուխտերի առաջին բաժինն է։ Ավելի ուշ համաժողովի ժամանակ Տերը հայտնություն տվեց, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 67 բաժնում: Այս հայտնությամբ Տերը խոսեց եղբայրների հետ, ովքեր հարցեր ունեին մարգարեին տրվող հայտնությունների լեզվի հետ կապված:
Վարդապետություն և Ուխտեր 67․1-3
Փրկիչը գիտի մարդկանց մտքերն ու սրտերը
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են որոշ մարդիկ ստանում վկայություն ավետարանի սկզբունքների վերաբերյալ, իսկ մյուսները` ոչ:
1831թ. նոյեմբերին մի խումբ երեցներ, այդ թվում` մարգարե Ջոզեֆ Սմիթը, հավաքվեցին քննարկելու մարգարեի ստացած հայտնությունների հրապարակման հարցը: Երեցներից մի քանիսը վկայություն ստացան, որ հայտնությունները ճշմարիտ են: Սակայն, մյուսները թերևս հույս ունեին ստանալու այդպիսի վկայություն:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 67.1-2 հատվածները, տեսնելով, թե ինչ է Տերն ասել աղոթքի մասին:
1-2 հատվածներից սովորածի հիման վրա, լրացրեք բաց թողնվածը` հետևյալ սկզբունքում. Տերը լսում է իմ և գիտի իմ :
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ ինչպե՞ս կարող են բարելավվել ձեր աղոթքները, եթե գիտեք այս սկզբունքը: Ապա գրեք ձեր փորձից, թե ինչն է օգնել ձեզ կամ ինչ-որ մեկին, ում դուք ճանաչում եք, հոգևոր հաստատում ձեռք բերել ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 67.3 հատվածը, տեսնելով, թե ինչու երեցներից ոմանք չեին ստացել օրհնությունը, որը Տերն առաջարկել էր նրանց: Կարող եք գրքում նշել այն արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեր համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ ինչպե՞ս կարող է կանխվել օրհնությունների ստացումը, եթե թույլ տաք վախը մտնի ձեր սիրտը: Այնուհետև կազմեք վախերի մի ցուցակ, որոնք հետ են պահում մարդկանց օրհնություններ ստանալուց:
Խորհեք Տիրոջ զորության մասին, որը կօգնի մեզ փոխարինել վախը հավատքով: Ինչպե՞ս է կարող է այս գիտելիքը օգնել ինչ-որ մեկին շարունակել զարգացնել վկայությունը:
Վարդապետություն և Ուխտեր 67․4-9
Տերը հանդիմանում է նրանց, ովքեր քննադատում են Իր հայտնությունները:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու մենք պետք է հետևենք եկեղեցու ղեկավարներին, չնայած որ նրանք կատարյալ չեն:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 67 բաժնի նախաբանը և 5 հատվածը, տեսնելով, թե ինչ տարբեր վերաբերմունք ունեին որոշ երեցներ հայտնությունների հանդեպ: (Հիշե՛ք, որ մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտնությունների առաջին ժողովածուն կոչվում էր Հայտնությունների Գիրք): Ավելի ուշ, անվանումը փորվեց Վարդապետություն և Ուխտերի: Ուշադրություն դարձրեք, որ բաժնի նախաբանում «եղբայրներից շատերը հանդիսավոր վկայություն բերեցին» հայտնությունների ճշմարտացիության մասին: Այնուամենայնիվ, «որոշ բացասական խոսակցություններ էին եղել հայտնություններում գործածված լեզվի վերաբերյալ»: Համաձայն 5 հատվածի որոշ երեցներ մտածում էին, որ նրանք կարող են «արտահայտվել նրա [Ջոզեֆ Սմիթի] լեզվից առավել»: Իրենց սեփական խելքով հպարտացած, նրանք կարծել էին, թե ավելի հմուտ են հայտնություններ գրելու մեջ, քան Տիրոջ օծյալ մարգարեն (տես 2 Նեփի 9.28-29):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 67.4 հատվածը, և նաև կրկին կարդացեք 5 հատվածը: Տեսեք թե ինչպես Տերն արձագանքեց երեցների մտահոգությանը հայտնություններում գործածված լեզվի վերաբերյալ:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր երեցների համար հասկանալ, որ Տերը գիտի, որ Նա աշխատում է անկատար ծառաների միջոցով:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 67.6-9 հատվածները, տեսնելով, թե ինչպես Տերը հանդիմանեց նրանց, ովքեր մտահոգ էին հայտնությունների լեզվով:
Վիլյամ Ի. Մակլելլինը որոշում է ընդունել Տիրոջ մարտահրավերը և գրել հայտնություն, որը նման կլինի մարգարե Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնություններին: Ջոզեֆ Սմիթն իր պատմության մեջ գրել է հետևյալը. «Վիլյամ Ի. Մակլելլինը` ամենաիմաստուն մարդն իր սեփական գնահատմամբ, ավելի շատ ուսում ունենալով, քան դատողություն, ջանաց գրել մի պատվիրան, որը նման կլինի Տիրոջ տվածներից առնվազն մեկին, սակայն, դա նրան չհաջողվեց, դա սարսափելի պատասխանատվություն է` գրել Տիրոջ անունով: Երեցները և բոլոր ներկաները, որ ականատես եղան մի մարդու այդ ունայն փորձին` նմանակել Հիսուս Քրիստոսի լեզուն, թարմացրեցին իրենց հավատքը Ավետարանի լրիվության և պատվիրանների ու հայտնությունների ճշմարտության հանդեպ, որոնք Տերը տվել է եկեղեցուն իմ միջոցով; և երեցները հայտնեցին իրենց պատրաստակամությունը` վկայություն բերել դրանց ճշմարտության մասին ողջ աշխարհին» (in History of the Church, 1:226):
Այս իրադարձությունից հետո ներկա գտնվող բոլոր երեցները համաձայնեցին ստորագրել մի փաստաթուղթ, տալով պաշտոնական վկայություն Պատվիրանների Գրքում պարունակվող հայտնությունների ճշմարտացիության մասին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ջոզեֆ Սմիթը, ունենալով սահմանափակ կրթություն, կարող էր արտաբերել այս հայտնությունները, իսկ Վիլյամ Ի. Մակլելլինը, ով լավ կրթված էր, չէր կարող:
-
Ի՞նչ կարող եք սովորել այս պատմությունից մեր ղեկավարներին դատելու վերաբերյալ, նրանց անկատար լինելու պատճառով:
-
Խորհեք ձեր պարտավորության մասին` հետևել ձեր ղեկավարներին արդարությամբ, անկախ նրանց անկատարություններից, որոնք դուք կամ ուրիշները կտեսնեն նրանց մեջ:
Վարդապետություն և Ուխտեր 67․10-14
Տերը խորհուրդ է տալիս Իր հետևորդներին, թե ինչպես պատրաստվել մնալու Աստծո ներկայությունում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երկու սյունակ ունեցող մի աղյուսակ: Առաջին սյունակը անվանեք Պարգև և երկրորդ սյունակը` Ինչպես ձեռք բերել պարգևը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 67.10-14 հատվածները, տեսնելով, թե ինչ պարգև է Տերը խոստացել այս եղբայրներին և գործողությունները, որ անհրաժեշտ է կատարել այդ պարգևը ձեռք բերելու համար: Գրեք ձեր պատասխանները համապատասխան սյունակում:
Համաձայն այդ հատվածների, ի՞նչ պետք է անեին այս եղբայրները Աստծո ներկայությունում մնալու համար: (մնալ բառը նշանակում է համբերել կամ մնալ որոշակի տեղում): Եթե նրանք հանեն իրենց վրայից նախանձն ու վախը և խոնարհեցնեն իրենց, նրանք կկարողանան մնալ Աստծո ներկայության մեջ:
Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 67.13 հատվածում այս եղբայրներին քաջալերվեց «համբերությամբ շարունակել», մինչև որ կատարյալ կդարձվեն: Կարդացեք Առաջին Նախագահության Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ պատմությունը, որն ուսուցանում է համբերության կարևորությունը կատարյալ դառնալու ընթացքում:
«1960-ականներին Սթենֆորդի համալսարանի մի պրոֆեսոր պարզ փորձ դրեց` փորձելով չորս տարեկան երեխաների կամքի ուժը: Նա դրեց նրանց առաջ մի մեծ մարշմալոու քաղցրավենիք և ասաց, որ նրանք կարող են ուտել այն անմիջապես, կամ, եթե սպասեն 15 րոպե, ապա կարող են երկու մարշմալոու ունենալ:
Այնուհետև նա մենակ թողեց երեխաներին և երկկողմանի հայելու հետևից դիտում էր, թե ինչ է տեղի ունենում: Երեխաներից մի քանիսը կերան քաղցրավենիքը անմիջապես, մյուսները կարողացան սպասել միայն մի քանի րոպե, ապա տրվեցին գայթակղությանը։ Միայն 30 տոկոսը կարողացան սպասել» (“Repentance and Conversion,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 56):
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է այս պրոֆեսորի փորձն ու հայտնագործությունը վերաբերել այսօրվա երիտասարդներին:
Նախագահ Ուխդորֆն այնուհետև խոսել է մարշմալոու քաղցրավենիքի փորձի արդյունքների մասին.
«Ժամանակի ընթացքում պրոֆեսորը հետևում էր երեխաների կյանքին և շուտով սկսեց նկատել հետաքրքիր օրինաչապություն․ այն երեխաները, որոնք չկարողացան սպասել, ավելի ուշ իրենց կյանքում պայքարում էին և ունեին ավելի շատ վարքային խնդիրներ, մինչ նրանք, ովքեր սպասեցին, ավելի դրական էին և նպատակասլաց, ունեին ավելի լավ գնահատականներ և եկամուտներ և ավելի առողջ հարաբերություններ։
Այդ ամենը սկսվեց երեխաների հետ մի պարզ փորձարկմամբ և վերածվեց նշանակալից ուսումնասիրության, որը եզրահանգեց, որ սպասելու ունակությունը, այսինքն` համբերատարությունը այն կարևոր գիծն է, որ կարող է կանխագուշակել կյանքի հետագա հաջողությունը:
Սպասելը դժվար է: Երեխաները գիտեն դա և գիտեն նաև մեծերը: Մենք ապրում ենք մի աշխարհում, որն առաջարկում է արագ սնունդ, ակնթարթային հաղորդագրություններ, ցպահանջ ֆիլմեր և առավել հասարակ կամ առավել խորը հարցերի անհապաղ պատասխաններ: Մենք չենք սիրում սպասել:
Համբերությունը` մեր ցանկությունները ժամանակավորապես սպասեցնելու ընդունակությունը, մի թանկ և հազվագյուտ արժանիք է: Մենք ցանկանում ենք այն, ինչ ցանկանում ենք, և ցանկանում ենք անմիջապես: Հետևաբար, համբերության բուն գաղափարը կարող է տհաճ թվալ և, երբեմն, դառը:
Այնուամենայնիվ, առանց համբերության, մենք չենք կարող գոհացնել Աստծուն, մենք չենք կարող կատարյալ դառնալ: Իսկապես, համբերությունը մաքրող գործընթաց է, որը մաքրագործում է հասկացողությունը, խորացնում է երջանկությունը, կենտրոնացնում է գործողությունը, և հույս է ներշնչում խաղաղության համար» (“Continue in Patience,” 56):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատ ասխանեք հետևյալ հարցին. ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ համբերությունը`Տիրոջ ներկայությանը արժանի լինելուն և այնտեղ մնալուն ուղղված ձեր ջանքերում: Նաև, մի քանի րոպե խորհեք ձեր կյանքի այն ոլորտների մասին, որտեղ ձեզ անհրաժեշտ է ավելի շատ համբերություն ունենալ ինքներդ ձեր կամ ուրիշների հետ: Եթե հարմար եք գտնում, գրեք մի նպատակ, որը ենթադրում է ավելի համբերատար լինել ձեր ջանքերում` մաքուր դառնալ Աստծո առաջ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 67 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.