Մաս 20. Օր 1
Վարդապետություն և Ուխտեր 90-92
Նախաբան
1833 թվականի մարտի 8-ին Տերը հայտնություն տվեց, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 90-ում, որը պարունակում է հրահանգներ` ուղղված Բարձրագույն Քահանայության Նախագահությանը: «Այս հայտնությունը հաջորդ քայլն է Առաջին Նախագահության հաստատման ուղղությամբ» (ՎևՈւ 90 բաժնի նախաբան): Հաջորդ օրը Մարգարե Ջոզեֆ Սմիթը հարցրեց, արդյոք նա պետք է թարգմաներ Պարականոն գրքերը` որպես Աստվածաշնչի իր ոգեշնչված վերանայումների մի մաս: Տերը պատասխանեց նրա հարցմանը հայտնության միջոցով, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 91-ում և ասաց Ջոզեֆ Սմիթին, որ կարիք չկար դրանք թարգմանել: Ընդամենը մի քանի օր անց, 1833 թվականի մարտի 15-ին, Մարգարեն հայտնություն ստացավ (ՎևՈՒ 92), որը հրահանգում էր Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին` Մարգարեի խորհրդականներից մեկին, Միացյալ Միաբանության մեջ նրա պարտականությունների վերաբերյալ,Վ հիմնադրվել էր՝ Եկեղեցու բարօրության և գործարարության հետ կապված գործերը վերահսկելու համար:
Վարդապետություն և Ուխտեր 90․1-18
Տերն ուսուցանեց Բարձրագույն Քահանայության Նախագահությանը իրենց պարտականությունների վերաբերյալ:
Ո՞րն է ամենաթանկ պարգևը, որ որ դուք երբևէ ստացել եք: Ինչո՞ւ էր այն արժեքավոր:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90.1-3, փնտրելով արժեքավոր բաները, որ տրվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Համաձայն այս հատվածների` ի՞նչ էր կրում Մարգարեն:
`«Արքայության բանալիները» արտահայտությունը, վերաբերում է նախագահության իրավունքին կամ լիազորությանը, որ Աստված տալիս է տղամարդուն՝ նախագահելու, կառավարելու և ուղղորդելու Իր արքայությունըերկրի վրա:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90.4-5 և գտեք այն նախազգուշացումը, որ Տերը տվեց Սրբերին: Այս հատվածներում օգտագործված տերմինը` պատգամներ, վերաբերում է Աստծո կողմից Իր մարգարեներին տրված հայտնություններին:
Դուք հավանաբար կցանկանաք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում հատված 5–ի կողքին. Եթե մենք թեթևամտորեն վերաբերվենք հայտնություններին, որ Աստված տալիս է Իր մարգարեների միջոցով, մենք կսայթաքենք և կընկնենք:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում վերաբերվել «որպես թեթև բան» այն հայտնություններին, որ Աստված տալիս է Իր մարգարեների միջոցով, (ՎևՈւ 90.5):
-
Որո՞նք են հայտնության այն մի քանի օրինակները, որ մարդիկ կարող են գայթակղվել և թեթև վերաբերվել:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90.6, փնտրելով, թե Տերը ուրիշ էլ ո՞ւմ ասաց, որ կկրի արքայության բանալիները: Դուք հավանաբար կցանկանաք նշել բառեր կամ արտահայտություններ այն հատվածում, որը ուսուցանում է հետևյալ ճշմարտությունը, թե Առաջին Նախագահությունը կրում է արքայության բանալիները: (Տասներկու Առաքյալների Քվորումի Անդամներին ևս տրվելու էր արքայության բանալիները, երբ այդ քվորումը կազմակերպվեր 1835 թվականին: Այս բանալիների օգտագործումը նրանց կողմից կլինի Եկեղեցու Նախագահի ղեկավարության ներքո:)
1833 թվականի մարտի 18-ին, 10 օր հայտնությունից անց, երբ Վարդապետություն և Ուխտեր 90-ըտրվեց, Ջոզեֆ Սմիթը ձեռնադրեց Սիդնի Ռիգդոնին և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին որպես խորհրդականներ` Բարձրագույն Քահանայության Նախագահությունում, որը հետագայում հայտնի դարձավ որպես Եկեղեցու Առաջին Նախագահություն:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90.7-10-ը, որը պարունակում է հրահանգն` ուղղված Առաջին Նախագահությանը, որպեսզի Մարգարեների Դպրոցի անդամներինպատրաստեն՝ քարոզելու ավետարանը ողջ աշխարհում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90.11-ը, և մտածեք, թե ինչպես է այս հատվածն իրականանում այսօր:
Վարդապետություն և Ուխտեր 90.12-18-ը նկարագրում է Առաջին Նախագահության որոշ պարտականություններ, որը ներառում է Եկեղեցու բոլոր գործերի կարգավորումը: Քանի որ Առաջին Նախագահությունը կրում է թագավորության բանալիները, դուք կօրհնվեք, եթե հետևեք նրանց ուսմունքներին:
Վարդապետություն և Ուխտեր 90․19-37
Տերն ուսուցանում է Սիոնի Սրբերին
Ի՞նչ եք անում դուք, երբ հայտնվում եք դժվարին իրավիճակներում:
Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 90-ում, նա և Եկեղեցու այլ ղեկավարները դժվարին կացության մեջ էին Եկեղեցու ֆինանսական միջոցների պակասի պատճառով: Վարդապետություն և Ուխտեր 90․19-37-ը պարունակում է Տիրոջ հրահանգները` ուղղված Եկեղեցու առաջին ղեկավարներին` այն մասին, թե ինչպես վարվել դժվարին իրավիճակում, որին նրանք բախվել էին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90.24 և պարզեք խորհուրդը, որ կարող էր մխիթարել ցանկացած մեկին, ով հավանաբար գտնվում է դժվարին իրավիճակում:
Ավարտեք հետևյալ սկզբունքը` հիմնվելով Տիրոջ խոստման վրա հատված 24-ում . Եթե մենք ջանասիրաբար միշտ, լինենք , և պահենք մեր , բոլոր բաները միաժամանակ կգործեն մեր բարիքի համար:
Ջանասիրաբար փնտրելը ներառում է ավելին, քան սուրբ գրություններ կարդալը: Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է.«Աշխատասիրություն նշանակում է լինել ջանասեր, որի հակառակը ծույլ, անհոգ կամ անտարբեր լինելն է»: Այլ խոսքերով, նրանք պետք է փնտրեն, որպեսզի իմանան Եկեղեցու վարդապետությունները» (Stand Ye in Holy Places: Selected Sermons and Writings of President Harold B. Lee [1974], 198):
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, թե «բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար» (ՎևՈւ 90.24):
Սա չի նշանակում, որ ոչ մի վատ բան չի պատահի մեզ: Ընդհակառակը, սա նշանակում է, որ Տերը կզորացնի մեզ դժվարին ժամանակներում, եթե մենք հավատարիմ լինենք, և, որ մեր մարտահրավերները մեզ կտան անհրաժեշտ փորձառություններ և օրհնություններ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի փորձառության մասին, որին դուք վկա եք եղել ուրիշ մարդու կյանքում, որն էլ ցույց է տալիս այս սկզբունքի ճշմարտացիությունը:
Եկեղեցու մի անդամ, ով մեծ հավատարմություն էր ցուցաբերել դժվարին ժամանակներում, Վիեննա Հագուեսն էր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90.28-31 և գտեք այն հատուկ հրահանգները, որ Տերը տվեց նրան: Ուսումնասիրեք հետևյալ տեղեկությունները Քույր Հագուեսի մասին` փնտրելով այն եղանակները, որոնցով նա հավատարիմ էր Տիրոջ հրահանգներին: Ուսումնասիրելիս դուք հավանաբար կցանկանաք ընդգծել մի քանի դժվար իրավիճակներ Վիեննայի փորձառությունից (փորձեք գտնել առնվազն երեքը):
Վիեննա Հագուեսը հանդիսանում է վաղ շրջանի Վերջին Օրերի շատ Սրբերի հավատարմության օրինակ: Նա ծնվել է 1787 թվականի հունիսի 10-ին: ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում միսիոներներին հանդիպելուց հետո, նա ուղևորվեց Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաք 1831 թվականին: Նա այնտեղ մնաց մեկ ու կես ամիս և մկրտվեց: Բոստոն վերադառնալուց հետո, Վիեննան օգնեց, որ իր ընտանիքի մի քանի անդամներ միանան Եկեղեցուն: Հետո նա «կարգավորեց իր գործը և վերադարձավ Կիրթլենդ` իր հետաքրքրությունները Եկեղեցու հետ ընդմիշտ միավորելու համար» (“Home Affairs,” Woman’s Exponent, July 1, 1878, 21): 1833 թվականին, Վիեննան իր ողջ սեփականությունը` ներառյալ 1,400$, նվիրաբերեց Եկեղեցուն այն ժամանակ, երբ գումարի ծայրահեղ անհրաժեշտություն կար: Հետո նա ճամփորդեց Միսսուրի` ստանալու Սիոնի իր ժառանգությունը: Սակայն իր ժամանումից շատ չանցած, նա հալածանքների ենթարկվեց Սրբերի հետ միասին: Միսսուրիի իր տնից վտարվելուց հետո, նա խնամում էր Սիոնի Ճամբարի հիվանդներին: Հեբեր Ս. Քիմբալը գրել է.«Ես մեծ բարություն ստացա … Քույր Վիեննա Հագուեսից, ով խնամում էր ինձ և իմ եղբայրներին: Թող Տերը հատուցի [նրան] [իր] բարության համար» (“Extracts from H. C. Kimball’s Journal,” Times and Seasons, Mar. 15, 1845, 839–40):
Միսսուրիում եղած ժամանակ Վիեննա Հագուեսը ամուսնացավ Դանիել Շերերի հետ: 1847թվականին, 60 տարեկան հասակում նա ճամփորդեց արևմուտք` դեպի Յուտա, կտրել- անցնելով հարթավայրը իր սեփական սայլով: Նա բնակություն հաստատեց Սոլթ Լեյք Սիթիում և իր կյանքի մնացած մասն անցկացրեց տքնաջանորեն վաստակելով իր հացը և ջանասիրաբար ուսումնասիրելով սուրբ գրությունները: Քույր Հագուեսը մահացավ 1884 թվականի փետրվարի 7-ին, 96 տարեկան հասակում: Նրա մահախոսականում գրված էր.«Նա հավատարիմ էր իր ուխտերին և Ավետարանի վերականգնումը համարում էր անգին գանձ» (“In Memoriam,” Woman’s Exponent, Mar. 1, 1884, 152; տես նաև Susan Easton Black, “Happiness in Womanhood,” Ensign, Mar. 2002, 12, 14):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ սովորեցիք Վիեննա Հագուեսի օրինակից դժվարության և հավատարմության մասին :
Վարդապետություն և Ուխտեր 91
Փրկիչը հրահանգում է Ջոզեֆ Սմիթին չթարգմանել Պարականոն գրքերը
Ինչպե՞ս կարող ես իմանալ արդյոք համացանցում, թերթերում կամ ամսագրերում քո կարդացած նյութերը ճշմարիտ են: Հայտնությունը, տրված Վարդապետություն և Ուխտեր 91-ում, հրահանգեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, թե ինչպես տարբերել, արդյոք այն, ինչ նա կարդում էր ճշմարի՞տ էր: Կարդացեք բաժնի նախաբանը, փնտրելով, թե ինչ էր անում Ջոզեֆ Սմիթը, երբ նա ստացավ այս հայտնությունը:
Պարականոն գրքերը հրեա ժողովրդի սուրբ գրքերի ժողովածու է: Դրանք ի սկզբանե ներառված չէին հրեական Աստվածաշնչի մեջ, բայց ընդգրկված էին Աստվածաշնչի հունական թարգմանության մեջ դեռևս Քրիստոսի ժամանակ: Գրքերից մի քանիսը կամրջում են Հին և Նոր Կտակարանների միջև ընկած ժամանակահատվածը: Դարեր անց, երբ վաղ Քրիստոնյաները հավաքեցին Աստվածաշնչի գրքերը , նրանք ներառեցին Պարականոն գրքերը, բայց հարցեր կային, թե արդյո՞ք դրանք սուրբ գրությունների մասն էին կազմում: Աստվածաշնչի օրինակը, որը Ջոզեֆ Սմիթն օգտագործում էր՝ իր ոգեշնչված թարգմանությունը կատարելիս, պարունակում էր Պարականոն գրքերը: Սակայն, քանի որ Պարականոն գրքերի օրինականությունը հարցականի տակ էր, Ջոզեֆը հարցրեց Տիրոջը, արդյոք Աստվածաշնչի իր թարգմանությունը պետք է ներառեր այդ գրքերը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 91.1–3-ը, փնտրելով, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչ սովորեց Պարականոն գրքերի մասին: Ընդմիջարկումները հավելումներ են ձեռագրերին, որոնք երբեմն փոխում են իմաստը և աղավաղում են տեքստի բնօրինակը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 91.4-6 և որոշեք, թե ինչպես կարող են նրանք, ովքեր ուսումնասիրում են այն, իմանալ, թե ի՞նչն էր ճշմարիտ Պարականոն գրքերում:
Այս հատվածներից մենք կարող ենք իմանալ հետևյալ ճշմարտությունը.Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ` իմանալ արդյո՞ք մեր կարդացածը ճշմարիտ է:
Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը սովորեցրել է.
«Աշխարհի պատմության մեջ մենք երբեք չենք կարողացել ավելի հեշտությամբ օգտվել տեղեկատվությունից. դրա մի մասը ճշմարիտ է, մի մասը` կեղծ, իսկ մեծ մասը` մասամբ ճիշտ:
Հետևաբար, պատմության մեջ երբևէ այդքան կարևոր չի եղել սովորել, թե ինչպես ստույգ տարբերել ճիշտը սխալից:…
Սուրբ Հոգին հայտնող է: Նա Մխիթարիչն է, ով մեզ ուսուցանում է «ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:
Ճշմարտության վկայությունը, որ գալիս է Սուրբ Հոգուց, մատչելի է բոլորին, ամեն տեղ, ողջ երկրագնդով մեկ: Բոլոր նրանք, ովքեր ձգտում են իմանալ ճշմարտությունը, ովքեր ուսումնասիրում են այն իրենց մտքում, և նրանք, ովքեր «հարցնում են մաքուր սրտով, անկեղծ միտումով , հավատք ունենալով առ Քրիստոս, [կիմանան] ճշմարտությունը … Սուրբ Հոգու զորությամբ»: [Մորոնի 10.4:]» («Ի՞նչ է ճշմարտությունը» [Church Educational System devotional address, Jan. 13, 2013], 3, 6; speeches.byu.edu)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք մի փորձառության մասին, երբ դուք զգացել եք, որ Սուրբ Հոգին հաստատում է, որ ձեր կարդացածը ճշմարիտ էր:
Վարդապետություն և Ուխտեր 92
Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը պետք է ընդունվի Միացյալ Միաբանության մեջ:
Հայտնությունը, որը տրված էՎարդապետություն և Ուխտեր 92-ում,հրահանգեց Եկեղեցու ղեկավարներին, ովքեր Միացյալ Միաբանության մեջ էին (որը նաև կոչվում էր Միացյալ Կարգ), ընդունել Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին Միաբանության մեջ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 92.1-2 և պարզեք, թե ինչպես էր Տերը ցանկանում, որ Եղբայր Վիլյամսը վարվի որպես կազմակերպության անդամ:
-
Խմբի «աշխույժ անդամը» նա է, ով գործունյա է և հավատարիմ: Ընտրեք հետևյալ իրավիճակներից մեկը կամ մի քանիսը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կարող է անել Եկեղեցու «աշխույժ անդամը» այդ իրավիճակներում:
-
Մի երիտասարդի հանձնարարել են լինել տնային ուսուցիչ:
-
Մի երիտասարդ կանչվել է Երիտասարդ Կանանց դասարանի կամ քահանաների քվորումի նախագահ:
-
Մի երիտասարդ ուսանող է Կիրակնօրյա Դպրոցի դասարանում:
-
Մի երիտասարդ հարևան է մի տարեց զույգի:
-
Խորհեք, ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի լինեք Եկեղեցու աշխույժ անդամ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 92.2, փնտրելով օրհնությունները, որ Տերը խոստացավ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, եթե նա լիներ հավատարիմ մինչև վերջ: Հավանաբար դուք կցանկանաք նշել այս հրահանգը ձեր սուրբ գրություններում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 90-92 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.