Մաս 4. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 104
Նախաբան
1834թ-ի գարնանը, Եկեղեցին ունեցավ ֆինանսական դժվարություններ և այդ իրավիճակի մեղմացման համար գումարներ հավաքելու ջանքերը ձախողեցին։ 1832թ-ին, Տերն առաջնորդեց Եկեղեցու ղեկավարներին «կազմակերպելու Եկեղեցու մանր առևտրային և հրատարակչության գործերը՝ ստեղծելով մի «կազմակերպություն», որը կվերահսկեր այդ գործերը՝ ստեղծելով գումարներ Սիոնի հաստատման համար և աղքատների շահերի համար։ Այդ կազմակերպությունը, որը հայտնի էր որպես Միացյալ Ընկերություն, կազմակերպվեց 1832թ․ ապրիլին և լուծարվեց 1834թ-ին (տես 82 բաժին)» (Վարդապետություն և Ուխտեր 78 բաժնի նախաբան)։ 1832թ․ ապրիլի 23-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 104-ում։ Այդ հայտնության մեջ Տերը հայտնեց, որ Միացյալ Ընկերությունը պետք է վերակազմավորվեր և որ դրա ունեցվածքը՝ որպես տնտեսություններ, պետք է բաժանվեր անդամների միջև։ Ջոզեֆ Սմիթի առաջնորդության ներքո, այս հայտնության մեջ «Միացյալ ընկերություն» եզրույթը հետագայում փոխարինվել է «Միացյալ Միաբանության»։ Դասի մեջ օգտագործվում է Միացյալ Միաբանություն եզրույթը, որպեսզի համապատասխանի Վարդապետություն և Ուխտեր 104-ի մեջ կիրառված բառապաշարի հետ։ Տերը նաև հրահանգներ տվեց Եկեղեցու անդամներին, թե ինչպես նրանք պետք է հոգ տանեին աղքատների մասին և ցուցումներ տվեց Եկեղեցու ղեկավարներին իրենց պարտքերի վերաբերյալ։ Միացյալ Միաբանության անդամներն էին՝ Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը, Օլիվեր Քաուդերին, Վիլյամ Վ․ Ֆելփսը, Էդվարդ Պատրիջը, Ջոն Ուիթմերը, Սիդնի Գիլբերտը, Մարտին Հարրիսը, Նյուել Ք Ուիթնին, Ջոն Ջոնսոնը և Ֆրեդերիկ Գ Վիլյամսը։
Վարդապետություն և Ուխտեր 104․1-18
Տերը հրահանգներ է տալիս Միացյալ Միաբանության վերաբերյալ
Պատկերացրեք, որ ձեր ծնողները ձեզ են տվել իրենց ավտոմեքենայի բանալին (կամ մտածեք մեկ այլ բան, որը բանալի է պահանջում, ինչպես օրինակ ձեր տունը)։ Արդյո՞ք դա ձեզ դարձնում է ավտոմեքենայի սեփականատերը։ Կարո՞ղ եք օգտագործել մեքենան այնպես, ինչպես ցանկանում եք։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ: Ինչպե՞ս կարող է այն միտքը, որ դուք պատասխանատվության կկանչվեք այն ամենի համար, ինչ դուք անում եք դրա հետ, ազդել ավտոմեքենայի ձեր օգտագործման վրա։
1832թ․ մարտ և ապրիլ ամիսներին, Տերը Եկեղեցու ղեկավարներին պատվիրեց կազմակերպել Միացյալ Ընկերություն (Միացյալ Միաբանություն), որի անդամները պատասխանատու կլինեն Եկեղեցու մանր առևտրային և հրատարակչության գործերը վերահսկելու համար, որպեսզի հոգ տանեն կարիքավորի մասին և նպաստեն Նրա գործին։ 1834թ․ գարնանը, տարբեր պատճառներից ելնելով Եկեղեցու ղեկավարները որոշեցին լուծարել միաբանությունը։ Այնուամենայնիվ, Տերը ցանկանում էր, որ եղբայրները վերակազմավորեին այն և դրա ունեցվածքը բաժանեին անդամների միջև՝ որպես իրենց տնտեսություններ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.1-4, և բացահայտեք Միացյալ Միաբանության խնդիրների պատճառներից մեկը։
Վարդապետություն և Ուխտեր 104․5–10 պարունակում է հրամանագիր Տիրոջից այն մասին, որ Միացյալ Միաբանության հետ կապված ուխտը դրժելու հետևանքներն իրենց մեջ ներառում են անեծքը և Եկեղեցուց դուրս գցվելը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104.11-13, ուշադրություն դարձնելով, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ պետք է ստանար Միացյալ Միաբանության յուրաքանչյուր անդամը։ (Օգտակար կլինի իմանալ, որ տնտեսն այն մարդն է, ով պատասխանատու է ուրիշի ունեցվածքի համար։)
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104․14, փնտրելով այն, թե ում է պատկանում Միացյալ Միաբանության ունեցվածքը։ Նշեք այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այն վարդապետությունը, որ Տերը ստեղծել է երկիրը և բոլոր բաները նրանում Իրենն են։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.
-
Ձեր ունեցած 10 երկրային ունեցվածքի ցուցակ արեք (օրինակ՝ ապաստան, հագուստ, այգի, սնունդ)։
-
Գրի առեք, թե ինչպես կարող է Վարդապետություն և Ուխտեր 104․14 հատվածում ուսուցանված վարդապետությունն ազդել նրա վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում և օգտագործում ձեր ունեցվածքը։
-
Տերը հիշեցնում է Սրբերին, որ երկրի վրայի բոլոր բաները նրանն են և կարող են հավաստիացնել նրանց, որ նա կարող է ապահովել նրանց նյութական կարիքները։ Նա շարունակում է բացատրել, թե ինչպես կարող է ստանալ այդ միջոցները Իր Սրբերի մասին հոգ տանելու համար։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104.15-16, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը ցանկանում ապահովել Իր Սրբերին։
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինը Տիրոջ ուղով Իր Սրբերին ապահովելու հետևյալ միտքն է առաջադրել․ «Տիրոջ ուղին կայանում է՝ օգնելով ուրիշներին, օգնել իրենց։ Աղքատը պետք է բարձրացվի, քանի որ նրանք կաշխատեն իրենց ստացած նյութական օգնության դիմաց, նրանց կուսուցանվի ճշմարիտ սկզբունքներ, և նրանք ունակ կլինեն բարձրացնել իրենց աղքատությունից մինչև ինքնապահովում։ Հարուստը կխոնարհեցվի, քանի որ նրանք կխոնարհեցնեն իրենց այնքան, որ առատորեն կտան իրենց միջոցներից նրանց, ովքեր կարիքի մեջ են» (“Inspired Church Welfare,” Ensign, May 1999, 77)։ Այսօր, «օգնելով մարդկանց, օգնել իրենց» «Տիրոջ ուղին» իր մեջ ներառում է Եկեղեցու բարօրության ծրագիրը և ծոմի նվիրատվություններ հավաքելը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104.17-18, փնտրելով, թե ինչ է Տերը պատվիրել մեզ անել այն առատության հետ, որը Նա տվել է։
Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Մենք հաշվետու ենք ուրիշներին օգնելու համար Տիրոջ տված միջոցներն օգտագործելու մեջ։
Մտածեք այս դասի ընթացքում, ավելի վաղ ներկայացված ավտոմեքենայի բանալու և այն մասին, թե ինչպես է ավտոմեքենայի օգտագործումն ազդում դրա հանդեպ ձեր պատասխանատվության զգացումի վրա։ Ինչպե՞ս է դա առնչվում այն ճշմարտության հետ, որը դուք սովորել եք Վարդապետություն և Ուխտեր 104․14–18-ում։
Մենք կարող ենք «աղքատի և կարիքավորի» մասին մտածել, ոչ միայն այն մարդկանց մասին, ովքեր ֆինանսական օգնության կարիք ունեն, այլ նաև նրանց, ովքեր՝ հոգևոր, զգացմունքային, մտավոր և սոցիալական օգնության կարիք ունեն։ Նմանապես, մենք կարող ենք մեր հարստության մասին մտածել, որ դա ավելին է, քան պարզապես մեզ պատկանող դրամական կամ նյութական ունեցվածքը։ Մեր հարստության մեջ նաև մտնում են մեր ժամանակը, տաղանդները, գիտելիքը և հմտությունները։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք Տիրոջից ստացած մեր հարստությունից բաժին հանենք:
-
Սուրբ գրություններում ովքե՞ր են այն մարդիկ, որոնք օգնել են կարիքավորներին։ Ինչպե՞ս են նրանք Տիրոջ ձևով օգնել ուրիշներին։
-
Ինչպե՞ս կարող եք դուք Տիրոջ ձևով օգնել ուրիշներին։ (Դա անելու համար որոշակի ծրագիր կազմեք։)
-
Վարդապետություն և Ուխտեր 104․19-77
Տերը հրահանգներ է տալիս Միացյալ Միաբանության, տնտեսությունների և գանձարանի վերաբերյալ
Վարդապետություն և Ուխտեր 104․19-53-ի մեջ Տերը հատուկ հրահանգներ է տալիս Միացյալ Միաբանության տարբեր անդամներին կցված տնտեսությունների վերաբերյալ։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104․23, 25, 31, 33, 35, 38, 42, 46, փնտրելով միաբանության յուրաքանչյուր անդամին տված Տիրոջ խոստումների օրինաչափությունները։ Օգտակար կլինի իմանալ, որ «որքան որ» նշանակում է «այնքանով, որքանով» կամ «այնքանով, որքանով, որ»։
-
Ելնելով նրանից, թե ինչ սովորեցիք այդ հատվածներից, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի սկզբունք, որը բացատրում է, թե ինչ կպատահի, որքան որ մենք խոնարհ և հավատարիմ ենք։ Այնուհետև, պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես է հնազանդությունն ազդում այն օրհնությունների վրա, որոնք դուք ստանում եք։
-
Ե՞րբ եք տեսել, որ ինչ-որ մեկն օրհնվել է Տիրոջ հանդեպ, իրենց պարտականությունների մեջ հավատարիմ լինելու շնորհիվ։
-
Վարդապետություն և Ուխտեր 104․54–77-ում Տերը ցուցումներ է տվել գանձարաններ հաստատելու վերաբերյալ, որտեղ պետք է պահվեն տնտեսություններից ստացված ֆոնդերը, որոնք կօգտագործվեն Եկեղեցու օգտի համար, ինչպես օրինակ՝ սուրբ գրությունների հրատարակման համար։
Վարդապետություն և Ուխտեր 104․78-86
Տերը Եկեղեցու ղեկավարներին հրահանգներ է տալիս Միացյալ Միաբանության պարտքերի վերաբերյալ
Մտածեք այն մասին, երբ ձեզ խնդրել են մի բան անել, որը ձեր կարծիքով անհնարին էր կամ չափազանց դժվար ձեզ համար։
Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու գործընթացի ընթացքում Միացյալ Միաբանությունը մեծ պարտքեր էր կուտակել։ Մի շարք իրադարձություններ խոչընդոտեցին միաբանությանը վճարել պարտքերը։ Օրինակ, Միսսուրիի Ջեկսոն գավառի տպագրասարքի ոչնչացումը Սրբերին ետ պահեց սուրբ գրությունների և այլ ապրանքատեսակների տպագրությունից գումար աշխատելուց, և ամբոխը թույլ չտվեց Սրբերին օգտագործել Ինդեփենդենսի պահուստարանը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104.78, և նշեք Եկեղեցու պարտքերին վերաբերվող Տիրոջ ցուցումները։
Պարտքերի վճարումն անհնարին էր թվում Սրբերի համար, բայց Տերը հրահանգներ տվեց նրանց օգնելու համար։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երկու սյունակ, առաջինը վերագրեք ԵԹԵ, իսկ երկրորդը՝ ԱՊԱ։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104․80–82։ «ԵԹԵ» սյունակի տակ գրեք, թե ինչ է Տերը պատվիրել միաբանության անդամներին, որ անեն, որպեսզի ստանան Իր օգնությունը՝ վճարելու համար իրենց պարտքերը։ «ԱՊԱ» սյունակի տակ գրեք, թե ինչ խոստացավ Տերը, որ Նա կանի, որպեսզի օգնի Սրբերին իրենց պարտքերը վճարելիս։ Ելնելով ձեր կարդացածից և գրածից, գրեք այն սկզբունքը, որը մենք կարող ենք սովորել այդ հատվածներից։
-
Հետևյալ գործողություններից երկուսը կամ ավելին լրացրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Սուրբ գրություններից կամ ձեր շրջապատից գրեք այն մարդու մասին, ով հանդիսանում է 4-րդ հանձնարարության մեջ ձեր գրանցած սկզբունքի օրինակը։ Նկարագրեք, թե ինչպես եք դուք տեսնում այդ սկզբունքն այդ մարդու կյանքում։ Կամ գրեք, թե ինչպես եք դուք տեսել այդ սկզբունքը ձեր կյանքում։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին․ Որո՞նք են այն բաները, որ Տերը պահանջել է Եկեղեցու անդամներից, որոնք կարող են դժվարին թվալ։ Ձեր կարծիքով, ի՞նչ դեր ունեն խոնարհությունը, հավատարմությունը և աղոթքը այն բաների իրականացման գործում, որոնք Տերը պատվիրել է ձեզ։
-
Գրեք, թե ինչպես դուք կարող եք լինել ավելի խոնարհ, հավատարիմ կամ աղոթքով լի, որպեսզի Տերն օգնի ձեզ իրականացնել այն բաները, որոնք Նա պատվիրել է ձեզ։ Դա իրականացնելու համար գրեք մի նպատակ։
-
-
Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 104 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.