Սեմինարիա
Մաս 30. Օր 4, Ձեռնասայլակներով ռահվիրաները, 1856–60


Մաս 30. Օր 4

Ձեռնասայլակներով ռահվիրաները, 1856–60

Նախաբան

Սրբերը, ովքեր 1847թվականին ժամանեցին Սոլթ Լեյքի Հովիտ, սկսեցին աշխատել, որպեսզի զարգացնեն գյուղատնտեսությունը և այլ ռեսուրսներ հետագա ներգաղթողների համար։ 1851 թվականի սեպտեմբերին Նախագահ Բրիգամ Յանգը և Առաջին Նախագահության նրա խորհրդականները Այովայում և ողջ աշխարհում ապրող Սրբերին վերահաստատեցին Սոլթ Լեյքի Հովտում հավաքվելու կոչը։ Վերջին Օրերի Սրբերից շատերը մեծ զոհաբերությունների գնով արձագանքեցին Նախագահ Յանգի կոչին։ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ ուղարկվեցին վերահսկելու գաղթը և 1852 թվականին ավելի շատ Սրբեր ներգաղթեցին Սոլթ Լեյքի Հովիտ, քան ուրիշ տարիներին։ Բացի դրանից, բազմաթիվ Սրբեր ձեռնասայլակների խմբերով ճամփորդեցին Սոլթ Լեյքի Հովիտ 1856 և 1860 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Սրբերը հնազանդվեցին Սոլթ Լեյքի Հովտում հավաքվելու պատվիրանին

Պատկերացրեք, որ ձեզ պատվիրված է ճամփորդել 1300 մղոն (շուրջ 2090 կիլոմետր) ոտքով` միաժամանակ քաշելով ձեռնասայլակը և ձեզ թույլատրված է բերել ընդամենը 17 ֆունտ (շուրջ 7.7 կիլոգրամ) ձեր անձնական ունեցվածքից։ Արդյո՞ք դուք կամավոր կմասնակցեիք այդ ճամփորդությանը։

1856-1860 թվականներին շուրջ 3000 Սրբեր ճամփորդեցին դեպի արևմուտք՝ Միացյալ Նահանգների տափաստաններով դեպի Յուտա՝ ձեռնասայլակներով քաշելով իրենց իրերը։ Ձեռնասայլակների խմբերից շատերը բեռնում էին պարեն, անձնական իրեր և որոշ ուտելիք իրենց ձեռնասայլակների մեջ և Այովա նահանգի Այովա քաղաքից քայլում դեպի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի։ Վերջին երեք խմբերը սկսեցին իրենց ճամփորդությունը Ֆլորենսից` Նեբրասկա։

Հնարավորության դեպքում ձեր տնից հավաքեք որոշ իրեր, որոնք դուք կցանկանայիք վերցնել ձեզ հետ, եթե լինեիք ձեռնասայլակներով ռահվիրաներից մեկը։ Իրերը կշռեք կշեռքի վրա, որպեսզի պատկերացում ունենաք, թե որքան բեռ կարող եք վերցնել 17 ֆունտ (շուրջ 7.7 կիլոգրամ) սահմանափակ կշռով։

handcart pioneers

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք հետևյալ հարցի շուրջ․ Ձեր կարծիքով, Սրբերն ինչո՞ւ էին Յուտա հասնելու համար հոժարակամ զոհաբերում այդքան շատ։

Եկեղեցու անդամներից շատերը, այդ թվում Միացյալ Նահանգներից դուրս ապրողները, ցանկանում էին Սրբերի հետ հավաքվել Յուտայում։ Սակայն շատերը բավականաչափ գումար կամ իրեր չունեին այնտեղ հասնելու համար։ Այդ նպատակով Նախագահ Բրիգամ Յանգը 1849 թվականին ստեղծեց Մշտական Էմիգրացիոն ֆոնդը։ Ֆոնդը վարկ էր տրամադրում գաղթականներին` վճարելու իրենց ճամփորդության և իրերի ծախսերի համար։ Ֆինանսական մի շարք խնդիրների պատճառով ֆոնդը սպառվեց 1855 թվականին և Նախագահ Յանգը մտահոգված էր, որ չէին կարող աջակցել այն սրբերին, ովքեր ցանկանում էին գաղթել 1856 թվականին։ Նա առաջարկեց, որ ֆոնդից աջակցություն ստանալ ցանկացող գաղթականները սայլերի փոխարեն օգտվեն ձեռնասայլակներից։ Ձեռնասայլակներն անհամեմատ էժան էին և թույլ կտային ավելի շատ Սրբերի գաղթել։

map, United States

Թեև ճամփորդությունը դժվար էր, 1856-1860 թվականներին 10 ձեռնասայլակների խմբերից 8-ը հաջողությամբ ավարտեցին ճամփորդությունը, որի ժամանակ մահացության թիվը` համեմատած սովորական սայլակների խմբերի հետ, կազմում էր 3 տոկոս։ Սակայն 1856 թվականին չորրորդ և հինգերորդ ձեռնասայլակների խմբերը տարվա այդ եղանակին ուշ սկսեցին իրենց ճամփորդությունը և հանդիպեցին դաժան փորձությունների։ Դա Վիլլի ձեռնասայլակների խումբն էր, որն առաջնորդում էր Ջեյմս Գ․ Վիլլին և Մարտին ձեռնասայլակների խումբն էր, որն առաջնորդում էր Էդվարդ Մարտինը։ Շուրջ 1000 մղոն (մոտավորապես 1600 կիլոմետր) Այովայից դեպի արևմուտք ճամփորդելուց հետո խմբերի մոտ ուտելիքի և պարագաների պաշարը հասել էր նվազագույնի։ Երկու խմբերն էլ բախվեցին ձմեռային դաժան փոթորիկների, որը դանդաղեցրեց նրանց առաջընթացը։ Այդ Սրբերը տուժեցին ծայրահեղ ցրտի և ձմռան պայմաններից։

1856 թվականի հոկտեմբերի 19-ին Մարտին ձեռնասայլակների խմբի անդամները ստիպված էին ձմեռային փոթորիկի ժամանակ անցնել լայն գետը։ Խմբի անդամներից շատերը, այդ թվում Ահարոն Ջեկսոնը, թույլ և հիվանդ էին, իսկ գետի անցումը նրանցից մեծ ջանքեր պահանջեց։ Էլիզաբեթ Ջեկսոնը նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ իր ամուսնու հետ մի քանի օր անց․

«Ժամը իննին մոտ ես անկողին մտա։ … Իմ կարծիքով քնեցի մինչև կեսգիշեր։ Ես շատ էի մրսում։ Եղանակը դաժան էր։ Ես ականջ դրեցի, որպեսզի լսեի, թե արդյոք ամուսինս շնչում էր՝ նա հանգիստ պառկած էր։ Ես չէի լսում նրա շնչառությունը։ Ես անհանգստացա։ Ձեռքերս դրեցի նրա մարմնին և ի սարսափ ինձ, բացահայտեցի, որ իմ ամենավատ մտավախությունները հաստատվել էին։ Ամուսինս մահացած էր։ … Ես օգնության կանչեցի վրանի մյուս բնակիչներին։ Նրանք չկարողացան օգնել ինձ։ … Երբ լույսը բացվեց, խմբի տղամարդկանցից մի քանիսը մարմինը պատրաստեցին հուղարկավորության։ … Նրանք դին փաթաթեցին ծածկոցի մեջ և տեղադրեցին այն տասներեք այլ մահացածների կույտի հետ, իսկ հետո ծածկեցին ձյունով։ Հողը սառած էր և այնքան պինդ , որ նրանք չկարողացան գերեզման փորել» (Leaves from the Life of Elizabeth Horrocks Jackson Kingsford [1908], 6–7; տես նաև history.lds.org

handcart pioneers
  1. journal iconԵթե դուք այդ դժվար ժամանակ կարողանայիք նամակ գրել Էլիզաբեթ Ջեկսոնին, ի՞նչ խոսքերով դուք կհորդորեիք նրան չհանձնվել։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի կարճ նամակ գրեք Էլիզաբեթին։

Նրա պատմության մյուս կեսի մեջ փնտրեք Էլիզաբեթի հավատքի առկայությունը․

«Նրան թողեցին այնտեղ, որպեսզի հանգչի խաղաղությամբ, մինչև որ Տիրոջ շեփորը հնչի, և Քրիստոսով մահացածներն արթնանան և առաջ գան առաջին հարության առավոտյան։ Ապա, մենք կրկին կմիավորենք մեր սրտերն ու կյանքը, և հավերժությունը մեզ կտրամադրի հավերժական կյանքը։

«Ես չեմ փորձի նկարագրել իմ ապրումները, երբ ինձ զգում էի լքված այրի` երեք երեխաների հետ այդպիսի ծայրահեղ հանգամանքներում: Ես չեմ կարող դա անել։ Սակայն ես հավատում եմ, որ գրանցող հրեշտակը վերևի արխիվներում մակագրել է, և որ հանուն Ավետարանի իմ տառապանքները կսրբագործեն ինձ ի բարին» (Leaves, 7; տես նաև history.lds.org

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ելնելով Էլիզաբեթի պատմությունից, ո՞րն է հանուն ավետարանի մեր տառապանքների և զոհաբերությունների նպատակներից մեկը։

    2. «Սրբագործեն ինձ ի բարին» արտահայտությունը նշանակում է, որ Էլիզաբեթի տառապանքը սրբազան կամ սուրբ կդարձվի իր օգտի համար։ Չնայած դուք չեք տառապի Էլիզաբեթ Ջեկսոնի նման, դուք ինչպե՞ս կարող եք տառապել հանուն ավետարանի։ Դուք ինչպե՞ս կօրհնվեք այդ փորձառությունների արդյունքում։

Ահարոն Ջեկսոնի մահից մի քանի օր անց, Մարտինի խումբը առաջ շարժվեց շուրջ 10 մղոն (շուրջ 16 կիլոմետր)։ Բազմաթիվ մարդիկ մահացան այդ ժամանակ։ Այդ ճամփորդության ընթացքում` մի երեկո, ոչ ոք բավականաչափ ուժ չուներ վրաններ դնելու համար։ Էլիզաբեթ Ջեկսոնը նստեց քարի վրա` մի երեխային գիրկն առած, իսկ մյուս երկուսը նստած էին կողքերին: Նա այդ դիրքում նստած մնաց մինչև լուսաբաց։ Էլիզաբեթը հուսահատվեց։ Ապա, հոկտեմբերի 27-ի երեկոյան նա մի փորձառություն ունեցավ, որը նրան փրկության հույս տվեց․

«Հեշտությամբ կարող է հասկացվել, որ այդպիսի անբարենպաստ պայմաններում ես հուսահատության մատնվեցի։ Ես վեց կամ յոթ հազար մղոն հեռու էի գտնվում իմ հայրենի հողից` մի վայրի, քարքարոտ, լեռնային երկրում. աղքատիկ պայմաններում. գետինը պատված էր ձյունով, ջրերը ծածկված էին սառույցով և երեք հայրազուրկ երեխաների հետ ես գրեթե ոչինչ չունեի, որ պաշտպանեի նրանց անողորմ փոթորիկներից։ Երբ հոկտեմբերի 27-ի երեկոյան անկողին մտա, ես մի զարմանալի հայտնություն ստացա։ Երազումս, իմ ամուսինը կանգնեց կողքիս և ասաց,«Ուրախացիր Էլիզաբեթ, փրկությունը մոտ է» (Leaves, 8; տես նաև history.lds.org

Էլիզաբեթի երազը կատարվեց։ Հաջորդ օրը Սոլթ Լեյք Սիթիի փրկարարները հասան Մարտինի ձեռնասայլակների խմբին։

1856 թվականի հոկտեմբերի 4-ին, շաբաթներ առաջ` նախքան փոթորիկները կհարվածեին ձեռնասայլակների խմբերին, ճամփորդները Նախագահ Բրիգամ Յանգին պատմեցին, որ ռահվիրաների խմբերը դեռևս գտնվում էին տափաստաններում և հարյուրավոր մղոններ հեռու։ Հաջորդ օրը, կիրակնօրյա ծառայության ժամանակ, Բրիգամ Յանգը խոսեց այդ ձեռնասայլակներով ռահվիրաներին փրկելու մասին․

President Brigham Young

«Եղբայրներից և քույրերից շատերը ձեռնասայլակներով գտնվում են տափաստաններում և հավանաբար, շատերն այժմ գտնվում են 700 մղոն [շուրջ 1100 կիլոմետր] հեռու այստեղից և նրանց պետք է բերել այստեղ, մենք պետք է օգնություն ուղարկենք նրանց։

Իմ կրոնը, ինձ հետ գտնվող Սուրբ Հոգու թելադրանքը՝ մարդկանց փրկելն է։ … Այն փրկությունը, որը ես փնտրում եմ՝ մեր եղբայրներին փրկելն է, որոնք կմահանան, կամ մեծապես կտառապեն, եթե մենք օգնություն չուղարկենք նրանց։

Ես կկանչեմ այսօր Եպիսկոպոսներին, ես չեմ սպասի մինչև վաղը, կամ էլ հաջորդ օրը, որպեսզի 60 առողջ ջորիների խմբեր և 12 կամ 15 սայլեր … [ինչպես նաև] 12 տոննա ալյուր և բացի խմբերն առաջնորդողներից ևս 40 ուժեղ սայլապանների ուղարկեմ օգնության։

Ես ասում եմ ձեզ, որ ձեր ողջ հավատքը, կրոնը և կրոնի մասնագիտությունը ձեր հոգիներից և ոչ մեկը չեն փրկի մեր Աստծո սելեստիալ արքայության մեջ, քանի դեռ դուք չկիրառեք այդ նույն սկզբունքները, որոնք այժմ ես ուսուցանում եմ ձեզ։ Գնացեք և բերեք այժմ տափաստաններում գտնվող այդ մարդկանց» (“Remarks,” Deseret News, Oct. 15, 1856, 252)։

Ո՞րն է այն մեկ սկզբունքը, որը Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանեց Սրբերին։

Բազմաթիվ տղամարդիկ և կանայք արձագանքեցին տառապող Սրբերին փրկելու մարգարեի հրավերին։ Նախագահ Յանգի ելույթին հաջորդող երկու օրվա ընթացքում, տղամարդիկ գնացին փնտրելու գաղթողներին՝ վարելով պարենով լի սայլերը։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող էին այդ փրկարար ջանքերը զոհաբերություն լինել Սոլթ Լեյքի Հովտի Սրբերի համար։

    2. Որո՞նք են այն զոհաբերությունները, որոնց միջոցով մենք կարող ենք օգնել ֆիզիկական կարիք ունեցողներին։

    3. Որո՞նք են այն զոհաբերությունները, որոնց միջոցով մենք կարող ենք օգնել հոգևոր կարիք ունեցողներին։

1856 թվականի հոկտեմբերի 21-ին առաջին փրկարար սայլերը հասան Վիլլիի ձեռնասայլակների խմբին։ Այդ սայլերից մի քանիսը մնացին այնտեղ, բայց շատերը գնացին օգնելու Մարտինի խմբին։ Հոկտեմբերի 23-ին Վիլլիի խումբը շուրջ 15 մղոն (24 կիլոմետր) ճամփորդեց ձնաբքի միջով։ Առաջին 3 մղոնը (5 կիլոմետր) ներառում էր 600 ոտնաչափ (180 մետր) բլուրի բարձրանալը, որը կոչվում էր Ռոքի Ռիդջ։

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստը նկարագրել է Վիլլիի խմբի երիտասարդ ռահվիրա երեխաների հերոսությունը։

Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Վիլլիի խմբի տասներեք անդամներ, ովքեր զոհվել են ցրտից, հոգնածությունից և քաղցից, այժմ թաղված են Ռոք Քրիկ Հալոի ընդհանուր գերեզմանատանը։ … Ռոք Քրիկ Հալոյում թաղվածներից երկուսը պատանեկան տարիքի հերոսական երեխաներ էին․ Բոդիլը [Մորտենսեն, տասնմեկ տարեկան], ով Դանիայից էր և տասնմեկ տարեկան Ջեյմս Կիրկվուդը, ով Շոտլանդիայից էր։

Ռոքի Ռիդջն անցնելու ժամանակ մի օր Բոդիլին հանձնարարված էր հոգ տանել մի քանի փոքր երեխաների մասին։ Երբ նրանք ժամանեցին ճամբար, նա հավանաբար գնացել էր կրակի համար փայտ հավաքելու։ Նրան գտան ցրտահարված, կռացած իր ձեռնասայլակի անվի վրա`՝ սեղմելով եղեսպակի թուփը։

Թույլ տվեք ձեզ պատմել Ջեյմս Կիրկվուդի մասին: Ջեյմսը Գլազգոյից էր, Շոտլանդիա։ Արևմտյան ուղևորության ժամանակ նա ուղեկցում էր իր այրի մորը և երեք եղբայրներին, որոնցից մեկը՝ Թոմասը, տասնինը տարեկան էր ու հաշմանդամ և ստիպված էր ճամփորդել ձեռնասայլակի մեջ։ Ջեյմսի հիմնական պարտականությունը գաղթի ժամանակ իր չորս տարեկան եղբոր՝ Ջոզեֆի մասին հոգ տանելն էր, քանի դեռ իր մայրն ու ավագ եղբայր Ռոբերտը հրում էին սայլը։ Ձյուն էր տեղում, երբ նրանք բարձրանում էին Ռոքի Ռիդջը և սառը ցրտաշունչ քամի էր փչում։ Ողջ խմբից պահանջվեց [քսան] ժամ տասնհինգ մղոն ճամփորդելու համար։ Երբ փոքրիկ Ջոզեֆը հոգնեց քայլելուց , ավագ եղբայր Ջեյմսին այլ բան չէր մնում, քան գրկած տանել նրան։ Քայլելով հիմնական խմբի հետևից, Ջեյմսը և Ջոզեֆը դանդաղ քայլելով մոտենում էին ճամբարին։ Երբ ի վերջո նրանք հասան ճամբարի կենտրոն, Ջեյմսը «այդքան հավատարմորեն կատարելով իր առջև դրված առաջադրանքը, ընկավ և մահացավ ցրտից ու գերհոգնածությունից» (“A Priceless Heritage,” Ensign, Nov. 1992, 84–85)։

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը բացատրել է, թե մենք ինչպես կարող ենք մեր օրերում կիրառել կարիքի մեջ գտնվողներին օգնելու սկզբունքը։ Նրա խոսքերը կարդալիս, փնտրեք, թե այսօր ուրիշ ինչ կերպ մենք կարող ենք օգնել ուրիշներին։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Բարձրագույն Իշխանավոր եղած իմ ողջ տարիների ընթացքում ես կարևորել եմ մեր եղբայրներին և քույրերին բազմաթիվ իրավիճակներից «փրկելու» անհրաժեշտությունը, որոնք կարող են զրկել նրանց այն բոլոր օրհնություններից, որոնք ավետարանը կարող է տալ։ Եկեղեցու Նախագահ դառնալուց ի վեր ես զգացել եմ, որ մենք պետք է ավելի մեծ շտապողականությամբ ներգրավվենք փրկարար ջանքերի մեջ։ Քանի որ Եկեղեցու հավատարիմ անդամներն օգնել են սիրով և հասկացողությամբ, շատերը վերադարձել են լիարժեք անդամության և իրենց կյանքում վայելում են ավելացող օրհնությունները։ Այդ առիթով դեռ շատ բան կա անելու և ես հորդորում եմ շարունակել փրկության հասնել ուրիշներին։ Տերն ասել է․ «Եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր» (Ղուկաս ԻԲ․32) (“Reach Out to Rescue”; LDS.org

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե երբ եք տեսել, որ ինչ-որ մեկն օգնել է ֆիզիկական և հոգևոր կարիք ունեցողներին։ Ինչպե՞ս է այդ մարդն օգնել։ Ինչպե՞ս է այդ ծառայությունն օրհնել և օգնողին և այն մարդկանց, ում օգնություն են ցուցաբերել։

Մի պահ մտածեք ձեր շուրջը գտնվող այն մարդկանց մասին, ովքեր հոգևոր և ֆիզիկական օգնության կարիք ունեն։ Դուք ինչպե՞ս կարող եք աջակցել նրանց։

Հետևյալ պատմությունը կարող է օգնել ձեզ բացահայտել այն օրհնությունները, որոնք այդ Սրբերը ստացան, քանի որ իրենց տառապանքներին հավատքով դիմակայեցին․

pioneers and angels in snow

1856 թվականին Ֆրենսիս և Բետսի Վեբստերները բավականաչափ գումար ունեին սայլով Յուտա ճամփորդելու համար, սակայն նրանք իրենց գումարները նվիրաբերեցին Մշտական Էմիգրացիոն ֆոնդին։ Նրանց նվիրատվությունը հնարավորություն տվեց ինը մարդկանց ձեռնասայլակով ճանապարհորդել։ Եղբայր և Քույր Վեբստերները, ովքեր երեխայի էին սպասում, Սոլթ Լեյք Սիթի ճամփորդեցին Մարտին ձեռնասայլակների խմբի հետ և տառապեցին խմբի մյուս մարդկանց հետ։

Տարիներ անց, երբ Եղբայր Վեբստերը նստած էր Կիրակնօրյա դպրոցի դասին, լսեց, թե ինչպես էին Եկեղեցու որոշ անդամներ ձեռնասայլակների ողբերգության համար քննադատում Եկեղեցու ղեկավարներին։ Չկարողանալով զսպել իրեն, նա ոտքի կանգնեց և վկայեց այն մասին, թե ինչպիսի օրհնություն էր իր համար ճամփորդել Մարտին ձեռնասայլակների խմբի հետ․

«Ես խնդրում եմ ձեզ դադարեցնել քննադատությունն այն թեմայի շուրջ, որի մասին դուք ոչինչ չգիտեք։ Սառը պատմական փաստերը ոչինչ չեն նշանակում, քանի որ նրանք պատշաճ չեն բացատրում քննարկվող հարցերը։ Սխա՞լ է եղել ձեռնասայլակների խմբերը ուշ աշնանն ուղարկելը։ Այո: Բայց ես եղել եմ այդ խմբում և կինս նույնպես այդտեղ էր։ … Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ենք մենք տառապել, իսկ շատերը մահացել են ցրտից ու քաղցից։ Բայց արդյո՞ք դուք լսել եք, որ այդ խմբի փրկվածներից որևէ մեկը քննադատության որևէ խոսք ասի։ … Մեզանից յուրաքանչյուրը բացարձակ գիտելիք ձեռք բերեց, որ Աստված ապրում է, քանի որ մենք ճանաչեցինք նրան մեր ծայրահեղ իրավիճակներում [ծայրահեղ կարիքների մեջ]։

Ես հրում էի իմ ձեռնասայլակը, երբ հիվանդության ու սննդի պակասության պատճառով թույլ ու տկար էի և դժվարությամբ էի կարողանում մի ոտքս մյուսից առաջ դնել։ Ես առաջ էի նայում և տեսնում ավազե մի բլուր կամ լանջ և ինքս ինձ ասում, որ կարող եմ միայն հասնել այդտեղ և ապա հանձնվել, քանի որ չեմ կարող հրել բեռը դրանից հետո։ Ես գնում էի դեպի այդ ավազը և երբ հասնում էի դրան, ձեռնասայլակն էր սկսում ինձ հրել այդ պահից ի վեր։ Ես շատ անգամներ եմ հետ նայել, որպեսզի տեսնեմ, թե ով է հրում իմ ձեռնասայլակը, սակայն ես ոչ ոքի չէի տեսնում։ Ես գիտեի այդ ժամանակ, որ Աստծո հրեշտակներն այդտեղ էին։

Արդյո՞ք ես զղջում էի, որ ընտրել էի ճամփորդել ձեռնասայլակով։ Ոչ: Ոչ այն ժամանակ, ոչ էլ այդ օրից ի վեր իմ կյանքում։ Աստծուն իմանալու գինը, որը մենք վճարեցինք, արտոնություն էր մեզ համար և ես երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեցա Սիոն գալ Մարտին ձեռնասայլակների խմբի հետ միասին» (in William R. Palmer, “Pioneers of Southern Utah,” The Instructor, May 1944, 217–18)։

Ֆրենսիս Վեբստերի վկայությունից մենք կարող ենք սովորել մեկ սկզբունք, որ եթե մենք տառապանքին հավատարմորեն ենք դիմանում, մենք կարող ենք ճանաչել Աստծուն։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ տեսակի վերաբերմունք կամ պահվածք եք տեսել այն մարդկանց մոտ, ովքեր տառապանքին հավատարմորեն են դիմացել։

    2. Ի՞նչ կերպ եք ճանաչել Աստծուն ձեր հանդիպած փորձությունների շնորհիվ։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Ձեռնասայլակներով ռահվիրաները, 1856-60 թվականներ» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.