Մաս 12. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 53–56
Նախաբան
1831 թվականի հունիսին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 53–55 բաժիններում գրված հայտնությունները: Հայտնությունները պարունակում էին Տիրոջ հրահանգները որոշ Եկեղեցու անդամների համար, ովքեր ապրում էին Օհայոյում, սակայն շուտով տեղափոխվելու էին Միսսուրի: Այս հայտնություններում Տերը խոսել է Սիդնի Գիլբերտի, Նյուել Նայթի և Վիլյամ Վ Ֆելփսի հետ, տալով նրանց հրահանգներ, որոնք վերաբերում էին իրենց Եկեղեցական կոչմանն ու իրենց տաղանդներին:
Վարդապետություն և Ուխտեր 53
Տերը կանչում է Սիդնի Գիլբերտին որպես երեց ճափորդել Միսսուրի Ջոզեֆ Սմիթի հետ:
Երբ Սիդնի Գիլբերտը հայտնաբերեց, որ իր անունն այն միսիոներների թվում չէր, ովքեր կանչվել էին ճամփորդելու Միսսուրի (տես ՎևՈւ 52.22–32), նա գնաց Մարգարե Ջոզեֆ Սմիթի մոտ ու հարցրեց, թե ինչ է ուզում Տերը, որ նա անի: Ջոզեֆը հարցրեց Տիրոջը և ստացավ հայտնությունը, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 53-ում: Այս հայտնության մեջ Տերը եղբայր Գիլբերտին հրահանգեց կարգվել երեց և ծառայել որպես եպիսկոպոս Պատրիջի գործակալ: Եղբայր Գիլբերտի դերը՝ որպես եպիսկոպոսի գործակալ, առավել ամբողջական նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 57.6–10, 15 հատվածներում: Բացի այդ, Տերը Սիդնի Գիլբերտին պատվիրեց Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի հետ գնալ Միսսուրի:
Մտածեք հետևյալ երիտասարդ աղջկա փորձառության մասին, որը նույնպես մտածում էր, թե Տերն ինչ է ցանկանում, որ նա անի.
«Չինաստանում էր, որ Ալեյշա Քրեմերը ստացավ իր աղոթքների պատասխանները: Պատասխանը հասարակ էր, բայց և կատարելու համար դժվար: Նա պետք է թողներ իր կյաքի երազանքները, վերադառնար տուն և ապրեր միջին քոլեջի ուսանողի նման: Պատասխանը նրան անակնկալի բերեց, սակայն նա ցանկանում էր անել այն, ինչ Տերն էր ուզում իրենից:
«Ալեյշան ֆուտբոլային աստղի բարձրության էր հասել: Նա բարձրացել էր իր նպատակներով և դարձել էր Միացյալ Նահանգների ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի անդամ, որը նրան հնարավորություն էր տվել մասնակցելու 2004 թվականի Օլիմպիական խաղերին:
Նա հասել էր իր նպատակին: Սակայն դա իրեն չէր երջանկացնում:
«Ես ունեի ամեն բան», ասում է Ալեյշան: «Ես լավ ընտանիք ունեի: Ես ընկերներ ունեի: Ես հաճախում էի ԲՅՀ։ Ես իսկապես լավ խաղում էի ազգային թիմում: Բայց մի՞թե ես աշխատելու էի Աշխարհի Գավաքի թիմ դառնալու համար և դեռ դատարկություն էի զգալու»:
Ապա, Չինաստանում, ցուցադրական խաղերի ժամանակ, Այեյշան մի գիշեր լացից արթնացավ: Նա մի հրաշալի ջերմ ու հանգստացնող զգացում ունեցավ: «Ես հիշում եմ, որ ձեռքս դրեցի սրտիս վրա, և ապա ունեցա հետևյալ միտքը. «Դու պետք է դադարես խաղալ ազգային թիմում: Լավ չէ, որ դու խախտում ես Հանգստության օրը: Լավ կլինի, որ դու մեկ այլ ուղի ընտրես: Քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»»: Նա նկարագրում է, որ շարունակում էր զգալ Հոգու ձայնը և այդ զգացումը կրկնվում էր մի քանի երեկո շարունակ:
Չնայած նա ողջ կյանքում Եկեղեցու անդամ էր եղել, Ալեյշայի հետաքրքրությունն ավետարանի նկատմամբ աճել էր: Նա կարդում էր իր սուրբ գրությունները գրեթե 30 րոպե ամեն օր և նա նկատել էր, որ իր աղոթքները փոխվում էին: Նա հարցնում էր Տիրոջը, թե ինչ է ցանկանում, որ ինքն անի: Եվ Չինաստանում նա ստացավ պատասխանը:
«Ես նախկինում նման զգացումներ չէի ունեցել՝ նման հանգստություն ու ջերմություն: Երանի թե ամեն հարց ունենալուց նման փորձառություն ունենայի: Ամեն ինչ շատ պարզ էր: Ամեն ինչ շատ տրամաբանական էր»:
Ալեյշան գործեց ստացած ոգեշնչման համաձայն: Նա ասաց. «Երբ ոգեշնչում ես ստանում, պետք է անմիջապես հետևես: Եթե ես ասած լինեի. «Այո, ճշիտ է: Բայց ես շատ եմ ուզում խաղալ Աշխարհի առաջնությունում, այնպես որ հետո դրանից հետո կթողնեմ հավաքականը», այդ ժամանակ հնարավոր է ամեն ինչ ճիշտ չդասավորվեր»:
Ազգային հավաքականում չխաղալը Ալեյշային ժամանակ տվեց նոր բաներ փորձել»: Այդ ժամանակ էր, որ նա սկսեց ժամադրվել մի երիտասարդ աղջկա հետ, ով նրան կիթառ նվագել էր սովորեցնում, և հետագայում նրանք ամուսնացան տաճարում:
«Համոզված եմ, որ ես պատրաստ էի այդ փոփոխությանը նրա շնորհիվ, ինչ տեղի ունեցավ Չինաստանում: Ես հրաժարվեցի մի բանից և մեկ այլ ավելի լավ բան ձեռք բերեցի», ասել է Ալեյշան:
Նա դեռևս ջանասիրաբար աշխատելու ցանկություն ունի, բայց այժմ դա սեփական ընտանիքի համար աշխատելն էր:
Ալեյշան լսում էր իր լավագույն մարզչին՝ իր Երկնային Հորը, նրան, ով կարող էր օգնել ուղղորդել իրեն և առաջնորդություն ու ոգեշնչում պարգևել: Ինչպես Ալեյշան ասաց. «Տերը յուրաքանչյուրիս անձամբ ճանաչում է: Այնքան լավ է, որ ես գիտեմ դա և վկայություն ունեմ այդ մասին» (Janet Thomas, “The Playmaker,” New Era, Nov. 2003, 21, 23)։
Խորհեք Տիրոջ կողմից առաջնորդություն ստանալու ուղիների մասին:
Վարդապետություն և Ուխտեր 54
Տերը Նյուել Նայթին հրահանգում է Քոլսվիլի Սրբերին առաջնորդել Միսսուրի
1831 թվականի ապրիլին Նյուել Նայթը մի խումբ Սրբերի առաջնորդել էր Քոլսվիլից՝ Նյու Յորք, միանալու Օհայոյի Սրբերին: Մայիսին Մարգարե Ջոզեֆ Սմիթը եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին հրահանգեց այդ Սրբերին տեղակայել մի հողատարածքի վրա Թոմսոն բնակավայրում՝ Օհայո, որը Լեման Քոպլին նախկինում ուխտել (կամ խոստացել) էր նվիրել այդ նպատակի համար: Նրանք ցանք էին արել, սկսել էին աշխատել սեփականությունը բարելավելու ուղղությամբ: Սակայն չնայած հողատարածքը բարեկարգելու ուղղությամբ միասին աշխատելուն, նրանք սկսեցին եսասիրություն ու ժլատություն դրսևորել: Իրավիճակը վատթարացավ, երբ Լեման Քոպլին իր միսիայից հետ եկավ Շեյքերների մոտ (տես ՎևՈւ 49) և սկսեց կասկածի տակ դնել իր հավատքը: Նա ուրացավ վերականգնված ավետարանի մասին իր աճող վկայությունը և Սրբերին կարգադրեց հեռանալ իր հողատարածքից: Բացի այդ նա 60 դոլար գումար ուզեց նրանցից: Լեմանի այդ ուխտը խախտելու հետևանքով այդ Սրբերն այժմ տեղ չունեին բնակվելու: Նյուել Նայթը և ուրիշներ Մարգարեին հարցրեցին, թե ինչ պիտի անեն:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 54.1–3 հատվածները և նշեք, թե ինչ էր ցանկանում Տերը, որ Սրբերն անեն՝ իրենց վիճակը բարելավելու համար: Ապա խորհեք հետևյալ հարցի վերաբերյալ. Ձեր կարծիքով ապաշխարությունն ու խոնարհությունն ինչպե՞ս կօգնեին այդ Սրբերին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 54.6 հատվածը և նշեք մի օրհնություն, որը տրվել էր նրանց, ովքեր պահել էին իրենց սեփականությունը նվիրաբերելու ուխտը:
Վարդապետություն և Ուխտեր 54.1–6 հատվածների Տիրոջ ուսմունքների հիման վրա լրացնել հետևյալ սկզբունքը. Եթե պահում ենք մեր ուխտերը և հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, մենք կստանանք :
Մեր ստացած յուրաքանչյուր օրհնություն Տիրոջ ողորմության դրսևորում է: Տիրոջ ողորմության օրինակներից մեկն այն է, որ Նա ներում է մեր մեղքերը: Երբ պահում ենք մկրտության ժամանակ կապած ուխտերն ու հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, մենք ողորմածություն ենք ձեռք բերում ոչ միայն այս կյանքում, այլ նաև Վերջին դատաստանի ժամանակ:
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է մի քանի եղանակ, որ Տերը ողորմություն է ցուցաբերում մեր հանդեպ, երբ մենք պահում ենք մեր ուխտերը.
«Տիրոջ գորովագութ ողորմությունները շատ անձնական և առանձնահատուկ օրհնություններ, ուժ, պաշտպանություն, հավաստիացումներ, առաջնորդություն, սիրալիրություն, մխիթարություն, աջակցություն և հոգևոր պարգևներ են, որոնք մենք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսից, Նրա շնորհիվ և Նրա միջոցով: …
Տիրոջ գորովագութ ողորմությունները չեն հայտնվում պատահական կամ զուգադիպությամբ: Հավատարմությունը, հնազանդությունը և խոնարհությունը հրավիրում են գորովագութ ողորմությունները մեր կյանք, և հաճախ Տիրոջ ժամանակին է մեզ հնարավորություն տրվում ճանաչել և արժեվորել այս կարևոր օրհնությունները» (“The Tender Mercies of the Lord,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 99–100):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր օրհնություններից մի քանիսը, որոնք զգում եք, որ Տերը շնորհել է ուխտերի ձեր հավատարմության և Իր պատվիրաններին ձեր հնազանդության շնորհիվ:
Վարդապետություն և Ուխտեր 54.7–10 հատվածներում մենք կարդում ենք, որ երբ Սրբերը կորցրեցին Լեման Քոպլիի հողատարածքի իրենց տները, Տերը նրանց պատվիրեց ճամփորդել Միսսուրի: Նրանք պետք է ինչ-որ մեկին նշանակեն, ճանապարհի և ապրելու իրենց ծախսերը կատարելու համար, մինչև որ Տերը տեղ պատրաստի նրանց համար, որ բնակվեն: Տերը նաև նրանց խորհուրդ տվեց չարչարանքների մեջ համբերատար լինել:
Վարդապետություն և Ուխտեր 55
Տերը Վիլյամ Վ. Ֆելփսին կանչում է օգնելու Եկեղեցու նյութերի տպագրության հարցում:
Մտածեք ձեր տաղանդների կամ հմտությունների մասին: Ապա մտածեք ձեր ընկերների տաղանդների ու հմտությունների մասին: Քանի որ մեր կարողությունները տարբեր են, մենք կարող ենք օգնել Տիրոջ աշխատանքում տարբեր ձևերով:Աստված կարող է օգտագործել մեր տաղանդները, հմտություններն ու կարողությունները, որպեսզի օրհնի Իր զավակներին: Վիլյամ Վ. Ֆելփսը այդ սկզբունքի օրինակն է: Նախքան Կիրթլենդ՝ Օհայո, գալը նա երկու շաբաթ առաջ գնել էր Մորմոնի Գիրքը վերջինս վաճառքի հանելուց երկու շաբաթ անց: Այն նրա դարձի գալու սկիզբն էր:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 55 բաժնի նախաբանը, պարզելով Վիլյամ Վ. Ֆելփսի հմտություններից կամ կարողություններից մեկը: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 55.4 հատվածը՝ պարզելով նրա տաղանդներից մյուսը: Տերը եղբայր Ֆելփսին կոչ է անում օգտագործել իր տաղանդն ու հմտությունները՝ օգնելով գրել և տպագրել Եկեղեցու նյութերը Միսսուրիում (տե՛ս ՎևՈւ 55.4): Եղբայր Ֆելփսի ջանքերն այնտեղ շատ ձևերով օրհնեցին Եկեղեցին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս եք տեսել Տիրոջը մարդկանց տաղանդը օգտագործելիս, որպեսզի օրհնեն ուրիշներին:
-
Ինչպե՞ս կարող են ձեր տաղանդներն ու ունակություններն առաջ տանել Տիրոջ աշխատանքը:
-
Վարդապետություն և Ուխտեր 56․1–13
Տերը չեղյալ է համարում Էզրա Թայրի միսիոներական կանչը և նրան զգուշացնում է, որ ապաշխարի
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ինչ-որ մեկի մասին, ով իր համար թանկ բան է զոհաբերել, որպեսզի հնազանդվի ինչ-որ պատվիրանի: (Օրինակները կարող են ներառել մեկի զոհաբերությունը Եկեղեցուն միանալու, միսիայի գնալու կամ Եկեղեցու որոշակի չափանիշներին հնազանդվելու համար):
Էզրա Թայրը նշանակվել էր ապրելու ու աշխատելու Ջոզեֆ Սմիթ ավագի հետ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի ագարակում, որը Կիրթլենդում էր՝ Օհայո: Ի լրումն ագարակում աշխատելու՝ Էզրան նաև օգնեց վճարել հողատարածքի պարտքի մի մասը: Երբ նա կանչվեց ծառայելու միսիայում Թոմաս Բ. Մարշի հետ, (տես ՎևՈւ 52.22), նա տիրապետման փաստաթուղթ պահանջեց Եկեղեցու հողակտորի իր մասնաբաժնի համար, որի իրավունքը նա կարծում էր, որ ուներ: Իր գույքի և դրամական միջոցների մասին մտահոգությունների պատճառով Էզրա Թայրը պատրաստ չէր միսիայի գնալու, երբ Թոմասը պատրաստ էր, այնպես որ Թոմասը գնաց Մարգարե Ջոզեֆ Սմիթի մոտ և հարցրեց, թե ինչ պետք է անել:
Վարդապետություն և Ուխտեր 56 բաժնում արձանագրված հայտնության մեջ Տերը չեղյալ համարեց Էզրա Թայրի միսիոներական կոչումը և եղբայր Մարշի համար նոր գործընկեր նշանակեց: Ապա Տերը զգուշացրեց հպարտությունից և Սրբերին ուսուցանեց, որ Նա ավելի շատ բան ունի նրանց համար՝ թե՛ հողաբաժնի, թե՛ գումարի տեսքով:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 56.3–5 հատվածները, պարզելով, թե ինչ էր տեղի ունեցել, որ Էզրա Թայրը պատրաստ չէր Թոմաս Բ. Մարշի հետ գնալ Միսսուրի: Կարդալիս օգտակար կլինի իմանալ, որ չեղյալ համարել նշանակում է ուժը կորցրած ճանաչել): Ի՞նչ կորցրեց Էզրան՝ պատրաստ չլինելով գնալ եղբայր Մարշի հետ:
Վարդապետություն և Ուխտեր 56.4 հատվածն ուսուցանում է, որ Տերը կարող է պատվիրել կամ չեղյալ համարել պատվիրանը՝ ինչպես Իրեն բարի է երևում: Դուք կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ, ովքեր ուսուցանում են այդ սկզբունքը:
Հետևյալը մի քանի օրինակներ են սուրբ գրություններից և Եկեղեցու պատմությունից, երբ Տերը տալիս է կամ ետ է վերցնում պատվիրանը.
-
Այն բանից հետո, երբ Տերը ավելի բարձր օրենք էր առաջարկել Մովսեսին ու իր ժողովրդին, Իսրայելի որդիներն ապստամբեցին ու սկսեցին երկրպագել ոսկե հորթին: Այնուհետև Տերը տվեց նրանց ավելի ցածր օրենք: (Տես Joseph Smith Translation, Exodus 32:14; 33:20; 34:1–2 [in the Bible appendix]).
-
Երկրի վրա Իր ծառայության ժամանակ Փրկիչը պատվիրեց Առաքյալներին քարոզել միայն հրեաներին (տես Մատթեոս 10.5): Փրկչի մահից կարճ ժամանակ անց Պետրոսը ստացավ հայտնություն, որ ժամանակն էր ավետարանը քարոզել բոլոր ազգերին (տես Մատթեոս 28.19):
-
Արդի տնտեսության ժամանակ Տերը Սրբերից մի քանիսին պատվիրեց բազմակնություն կիրառել: Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու ուրիշ շատ ղեկավարներ այդ պատվիրանը դժվար համարեցին, սակայն հնազանդվեցին: Այս հայտնությունից տարիներ անց՝ 1890թ. հոկտեմբերի 6-ին, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը գրավոր հայտարարություն հրատարակեց՝ Հռչակագիրը, որն ընդունվեց Եկեղեցու կողմից որպես հեղինակավոր և պարտավորեցնող: Այն վերջ դրեց բազմակնություն կիրառմանը Եկեղեցում (տես Պաշտոնական Հայտարարություն 1):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 56.8–11 հատվածները, պարզելով, թե ինչ պատվիրեց Տերը Էզրա Թայրին անել իր միսիայի կանչը չեղյալ համարելուց հետո: Բարեբախտաբար, Էզրան ընտրեց ապաշխարել և յոթ ամիս անց կրկին կանչվեց միսիա ծառայելու Թոմաս Բ Մարշի հետ (տես ՎևՈւ 75.31):
Վարդապետություն և Ուխտեր 56․14–20
Տերը Սրբերին զգուշացնում է ագահությունից և հպարտ սրտեր ունենալուց զերծ մնալ
Երբեմն մարդիկ կարծում են, որ հպարտությունը բնորոշ է միայն հարուստների սրտին: Սակայն միշտ չէ, որ դա այդպես է, ինչպես դուք կսովորեք հետևյալ հատվածներում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 56.16–17 հատվածները, պարզելով, թե ինչպես կարող է չապաշխարող սիրտը բնորոշել նաև աղքատներին: Կարող եք ընդգծել ձեր գտած բառերը: Խորհեք, թե ինչու հպարտությունը և ժլատությունը կարող են հասարակ հատկանիշ լինել և՛ հարուստի, և՛ աղքատի համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 56.18 հատվածը, փնտրելով Տիրոջ նկարագրությունն այն սրտերի ու հոգիների, որոնք պիտի օրհնվեն: Օգտվեք տողատակի ծանոթագրություններից, որպեսզի ավելի լավ ըմբռնեք Տիրոջ օգտագործած որոշ խոսքերը:
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է. «Երբ փնտրում ես դարձի գալու օրհնությունները, դու կարող ես Տիրոջը նվիրաբերել քո կոտրված կամ ապաշխարող սիրտը և քո փշրված կամ հնազանդ հոգին: Իրականում դա ձեր անձի պարգևն է՝ թե ինչ եք դուք և թե ինչ կարող եք դառնալ» (“When Thou Art Converted,” Ensign, May 2004, 12):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 56.19–20 հատվածները, փնտրելով այն, թե ինչ օրհնութուններ է Տերը խոստացել խոնարհ սիրտ ունեցողներին: Հնարավոր է ձեզ օգտակար լինի իմանալ, որ Տիրոջ «հատուցումը» նշանակում է, որ Նա կվճարի յուրաքանչյուր բարի և յուրաքանչյուր չար գործի համար, որ արվել է:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս են Վարդապետություն և Ուխտեր 56.18–20 հատվածներում նկարագրված օրհնությունները համեմատելի Էզրա Թայրի ու վաղ ժամանակի այլ Սրբերի հնարավոր մտահոգությունների հետ:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի ունենաք այնպիսի սիրտ, որը կստանա այդ հատվածներում թվարկված օրհնությունները:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 53–56 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.