Սեմինարիա
Մաս 3. Օր 4, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-67, Վարդապետություն և Ուխտեր 6-7


Մաս 3. Օր 4

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-67, Վարդապետություն և Ուխտեր 6-7

Նախաբան

1829թ. գարնանը Մարգարե Ջոզեֆ Սմիթը Մորմոն Գրքի թարգմանության վերաբերյալ հրատապության զգացողություն ունեցավ: Նա թարգմանելու համար խիստ սահմանափակ ժամանակ ուներ, քանի որ աշխատում էր իր ընտանիքի կարիքները հոգալու համար: Էմման և Ջոզեֆի եղբայր Սամուելն օգնում էին որպես դպիրներ, սակայն նրանք չէին կարող անել դա ողջ օրվա ընթացքում: Ավելի քան մեկ ու կես տարի թիթեղները վստահված էին Ջոզեֆին և, կորցնելով 116 ձեռագիր էջերը, նա ընդամենը մի քանի էջ թարգմանություն ուներ դրանցից: Ջոզեֆն աղոթեց, որ Տերն ուղարկեր ինչ-որ մեկին, ով կկարողանար աջակցել նրան թարգմանության գործում: Ի պատասխան Ջոզեֆի աղոթքին, Տերն ուղարկեց Օլիվեր Քաուդերիին ծառայելու որպես դպիր:

Վարդապետություն և Ուխտեր 6-7 հայտնությունները տրվեցին Օլիվեր Քաուդերիի ժամանումից կարճ ժամանակ անց: Վարդապետություն և Ուխտեր 6 պարունակում է Օլիվերին ուղղված խորհուրդ, որը վերաբերվում է Տիրոջ աշխատանքում նրա դերին: Վարդապետություն և Ուխտեր 7 պարունակում է Հովհաննես Սիրեցյալի որոշ գրառումների թարգմանված տարբերակը, որը սովորեցնում է, որ Տերը շնորհեց Հովհաննեսին իր ցանկությունը` ապրելու և հոգիներ բերելու առ Հիսուս Քրիստոսը մինչև Երկրորդ Գալուստը:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-67, Վարդապետություն և Ուխտեր 6.1-9

Օլիվեր Քաուդերին դառնում է Ջոզեֆ Սմիթի դպիրը

Աստծո կողմից տրված hայտնությունը երբեմն համեմատվում է լույսի հետ: Եթե Աստծո կողմից տրված հայտնությունը կամ աղոթքի պատասխանը նման է լույսի, համեմատեք հետևյալ նկարագրությունները և խորհեք, թե որն է ամենալավը ներկայացնում, թե ինչ եք զգացել, երբ դուք հայտնություն եք ստացել կամ պատասխաններ ձեր աղոթքներին.

  • Անմիջապես տարածվող լույս, որը գալիս է, երբ դուք միացնում եք լամպը

  • Աստիճանաբար տարածվող լույս, որը գալիս է արևածագի հետ

լուսավոր լամպ, ամպամած արշալույս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն օգտագործել է այս այլաբանությունը, որպեսզի սովորեցնի անձնական հայտնության մասին.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մութ սենյակում լույսը վառելը նման է Աստծուց անմիջապես և ամբողջական ստացվող ուղերձի: Մեզանից շատերն են ունեցել այս օրինակի փորձառությունը, մինչ մեզ պատասխան է տրվել անկեղծ աղոթքներին կամ տրվել է անհրաժեշտ ուղղորդում կամ պաշտպանություն` համաձայն Աստծո կամքի և ժամանակի: Նման անհապաղ և մեծ դրսևորումներ առկա են սուրբ գրություններում, արձանագրված են Եկեղեցու պատմության մեջ և տեղ են գտնում մեր իսկ կյանքում: Իսկապես, այս մեծ հրաշքները տեղի են ունենում: Սակայն հայտնության այս ձևը ավելի հազվադեպ հանդիպող երևույթ է, քան հաճախակի հանդիպող:

«Ծագող արևի լույսի ճառագայթների աստիճանաբար ի հայտ գալը նման է Աստծուց «տող առ տող, ցուցում առ ցուցում» ուղերձ ստանալուն (2 Նեփի 28․30)։ Ավելի հաճախ հայտնությունը գալիս է ժամանակ առ ժամանակ փոքր ավելացումներով և տրվում է համաձայն մեր ցանկության, արժանավորության և պատրաստվածության։ Այսպիսի հաղորդակցությունները Երկնային Հորից աստիճանաբար և մեղմորեն «իջնում են [մեր հոգիների] վրա, ինչպես ցողը երկնքից» (ՎևՈւ 121․45)։ Հայտնության այս ձևը ավելի հաճախ է հանդիպում» («Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 88)։

  1. journal iconԽորհեք այնպիսի ժամանակների մասին, երբ Տերը պատասխանել է ձեր աղոթքներին անմիջապես և ժամանակների մասին, երբ Նա պատասխանել է աստիճանաբար: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր փորձառություններից մեկի մասին:

Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 6, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, երբ Աստված ձեզ հայտնություն կտա:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-67, և փնտրեք, թե ինչպես էր Օլիվեր Քաուդերին իմացել Մարգարե Ջոզեֆ Սմիթի և այն աշխատանքի մասին, որ նա կատարում էր: Օլիվերը ճամփորդել էր ավելի քան 140 մղոն Պալմիրայից, Նյու Յորք, դեպի Հարմոնի, Պենսիլվանիա, Ջոզեֆին հանդիպելու համար (տես Եկեղեցու պատմության քարտեզ 1, «Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքը»):

Երբ Օլիվերը սկսեց գործել որպես Ջոզեֆի դպիր, կարճ ժամանակ անց Ջոզեֆը ստացավ հայտնություն, որում Տերն Իր խոսքն ուղղում էր Օլիվերին: Այս հայտնությունը վերաբերվում է Օլիվերի ցանկություններին և ըստ երեևույթին պատասխանում էր հարցերին, որոնց մասին նա աղոթում էր, սակայն Ջոզեֆին չէր հայտնել դրանց մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.5-6, 8, և գտեք ապացույցներ, որ Տերը գիտեր Օլիվերի ցանկությունները:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ են մեզ ասում Վարդապետություն և Ուխտեր 6.5–6, 8 և 140 մղոն ճամփորդելու Օլիվեր Քաուդերիի ջանքերը նրա մասին:

Նշում. Վարդապետություն և Ուխտեր 6.1-9 խոսքերը կրկնվում են Վարդապետություն և Ուխտեր 11, հայտնությունն ուղղված է Հայրում Սմիթին և ավելի ուշ կքննարկվի այդ դասի ժամանակ:

Վարդապետություն և Ուխտեր 6.10-24

Տերը հավաստիացնում է Օլիվեր Քաուդերիին աշխատանքի ճշմարտացիության մասին

Խորհեք, թե արդյոք դուք երբևէ ստացել եք պատասխան Աստծուց և հետո ավելի ուշ պատասխնի հետ կապված մտահոգություն կամ շփոթություն զգացել:

Վարդապետություն և Ուխտեր 6.10-13 մենք տեսնում ենք, որ Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին, որ Օլիվերն ուներ հայտնության պարգևը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.14-17, 20, և նշեք, թե Տերն ինչ սովորեցրեց Օլիվերին հայտնություն ստանալու և հասկանալու մասին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք երկու կամ երեք ճշմարտություններ, որոնք դուք գտել եք Վարդապետություն և Ուխտեր 6.14-17, 20, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես ստանալ կամ հասկանալ հայտնությունը:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրածը համեմատեք այս հատվածներում պարունակվող հետևյալ ճշմարտություններից ոմանց հետ.

Եթե մենք հարցնենք Երկնային Հորից, Նա մեզ հրահանգներ կտա (տես ՎևՈՒ 6.14): «Հրահանգը» կարող է վերաբերվել մտքերին կամ հասկացողություններին, որոնք գալիս են մեր մտքում, ինչպես նաև փորձառություններին, որոնք կարող են առաջնորդել մեզ, նախապատրաստել մեզ կամ օգնել մեզ փնտրելու պատշաճ որոշումը:

Տերը կլուսավորի մեր մտքերը Սուրբ Հոգու միջոցով: «Լուսավորել եմ քո միտքը» արտահայտությունը (ՎևՈՒ 6.15) նշանակում է, որ Սուրբ Հոգու միջոցով Տերը մեզ մտքեր և հասկացողություն կտա: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ արտահայտությունները:

Աստված գիտի մեր մտքերը և սրտի մտադրությունները (տես ՎևՈՒ 6.16):

Երբ մենք հայտնություն ենք ստանում, մենք պետք է գանձենք այն մեր սրտերում: Տիրոջ խոսքերը «գանձելը» (ՎևՈՒ 6.20) նշանակում է գնահատել Տիրոջ խոսքերը. ուսումնասիրել, խորհել և գործել համաձայն այն բաների, որոնք Տերը հայտնում է և վստահել հայտնությանը, որը մենք ստանում ենք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.21-24, և գտեք մեկ այլ ուղի, որով Տերը հաղորդակցվում է մեզ հետ:

Լրացրեք բաց թողած հատվածը ձեր գտածով. Տերը խոսում է մեր մտքին որպես ճշմարտության վկայություն: Դուք կարող եք նշել արտահայտությունը, որն ուսուցանում է այս ճշմարտությունը Վարդապետություն և Ուխտեր 6.23-ում:

Խորհեք հետևյալ հարցի շուրջ. Ինչպե՞ս մենք կարող ենք երբեմն անտեսել կամ շրջանցել մեր աղոթքներին տված Տիրոջ պատասխանները:

Երեց Բեդնարը շարունակեց արևածագի այլաբանությունը, որպեսզի օգնի պարզաբանել, թե ինչպես է հաճախ տեղի ունենում Տիրոջ հետ հաղորդակցությունը:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Երբեմն արևը ծագում է ամպամած կամ մառախլապատ առավոտյան: Ամպերով ծածկված լինելու պատճառով դժվար է լինում լույսը տեսնելը և ճշտգրիտ պահը նկատելը, երբ արևը բարձրանում է հորիզոնում, հնարավոր չի լինում:

Նման ձևով շատ անգամներ մենք հայտնություն ենք ստանում` առանց հստակ իմացության, թե ինչպես կամ երբ ենք մենք ստանում հայտնությունը» («Հայտնության Հոգին», 89):

Միայն Վարդապետություն և Ուխտեր 6 հայտնությունը ստանալուց հետո էր, որ Օլիվեր Քաուդերին պատմեց Մարգարեին «այն գիշերվա» մասին, որին Տերն անդրադառնում է հատված 22-ում: Ջոզեֆ Սմիթը գրել է. «Այս հայտնությունը ստանալուց հետո Օլիվեր Քաուդերին ասաց ինձ, որ իմ հոր տանը հաստատվելուց հետո և այն բանից հետո, երբ ընտանիքը պատմել էր նրան, որ ես ունեի թիթեղները, այդ գիշեր նա անկողին մտնելուց հետո կանչել էր առ Տերը, որպեսզի իմանար, թե արդյոք այս բաները ճիշտ էին, և Տերը հայտնել էր նրան, որ դրանք ճիշտ էին, սակայն նա ամբողջովին գաղտնի էր պահել այս դեպքերը, և ոչ ոքի չէր հայտնել այդ մասին. ուստի, երբ այս հայտնությունը տրվեց, նա գիտեր, որ գործը ճշմարիտ է, քանի որ ոչ մի կենդանի էակ չգիտեր այն բաները, որոնք վկայակոչվել էին հայտնության մեջ, բացի Աստծուց և իրենից» ( History of the Church, 1:35):

  1. journal iconՄտածեք ձեր կյանքի այն պահերի մասին, երբ դուք զգացել եք, որ ձեր միտքը լուսավորվել է կամ խաղաղություն եք զգացել մի բանի վերաբերյալ, որի մասին աղոթում էիք: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի փորձառության մասին. ապա խորհեք այս հիշողություններից մի քանիսը ձեր անձնական օրագրում գրելու մասին:

Խորհեք, թե այս փորձառությունները հիշելը և վստահելը անձնական հայտնությանը, որը դուք նախկինում եք ստացաել, ինչպես կարող են օգնել ձեզ ապագայում, երբ դուք կարիք կունենաք հայտնության կամ առաջնորդության:

Վարդապետություն և Ուխտեր 6.25-37

Տերը խորհուրդ է տալիս Ջոզեֆին և Օլիվերին թարգմանել և չկասկածել կամ չվախենալ

Վարդապետություն և Ուխտեր 6.25-31 մենք սովորում ենք, որ Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին, որ եթե նա ցանկանար, նա կարող էր ունենալ թարգմանելու պարգևը: Տերը նաև կանչեց նրան կանգնելու Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ և «ի լույս բեելու այս ծառայությունը», որպես Վերականգնման երկրորդ վկա: Եթե դուք լինեիք Օլիվերի փոխարեն, ի՞նչ զգացումներ կարող էիք ունենալ, երբ դուք լսեիք այն պատասխանատվության մասին, որը Տերը դնում էր ձեր վրա:

Մտածեք իրավիճակի մասին, երբ դուք միգուցե կասկած կամ վախ եք զգացել մի բանի մասին, ինչը Տերը ցանկացել է, որ դուք անեք, ինչպես օրինակ, երբ դուք Եկեղեցու ժողովի ժամանակ նստել եք բեմում և սպասել եք ելույթ ունենալուն, ոգեշնչված եք զգացել կիսելու ավետարանը ձեր ընկերներից մեկի հետ կամ իմանալը, որ դուք պետք է ներոդություն խնդրեիք ընտանիքի անդամներից մեկից մի բանի համար, որը դուք արել կամ ասել էիք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.32-37, և փնտրեք խորհուրդը, որը Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին կասկածների և վախերի վերաբերյալ, որոնք նրանք ունեին, երբ անում էին աշխատանքը, որը նրանք կանչվել էին անելու:

Այս խորհրդից մենք կարող ենք սովորել մի սկզբունք, որ Եթե նայենք Հիսուս Քրիստոսին, կարող ենք հաղթահարել կասկածն ու վախը: (Վարդապետություն և Ուխտեր 6.36 սուրբ գրության սերտման հատված է:)

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն.Վարդապետություն և Ուխտեր 6.36

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրի առեք մի կարճ (մեկ էջից պակաս) ելույթ, հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 6.36-ի վրա: Դուք կարող եք նկարագրել գործնական եղանակներ, հետևելու այս սերտման սուրբ գրություններում եղած խորհրդին: Դուք կարող եք օգտագործել այնպիսի աղբյուրներ, ինչպիսին են Թեմատիկ Ուղեցույցը կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը, Հավատքին Հավատարիմ, գրքույկը կամ նույնիսկ ընտանիքի անդամներին, որպեսզի օգնեն ձեզ գրելու ձեր ելույթը: Ներառեք անձնական օրինակ, երբ Փրկիչն օգնել է ձեզ հաղթահարելու կասկածը կամ վախը: Հարցրեք ձեր ծնողներին, թե կարող եք արդյոք կիսվել ձեր պատրաստած ելույթով տնային ընտանեկան երեկոյի ժամանակ:

Վարդապետություն և Ուխտեր 7

Հովհաննես Սիրեցյալին խոստացվում է, որ նա կապրի և հոգիներ կբերի առ Քրիստոսը մինչև Երկրորդ Գալուստը

1829թ. ապրիլին, մինչդեռ Օլիվեր Քաուդերին օգնում էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին թարգմանելու Մորմոնի Գիրքը, նա և Ջոզեֆը «տարբեր կարծիքներ ունեին … Հովհաննես Առաքյալի մասին, որ նշված է Նոր Կտակարանում [տես Հովհաննես 21.20-23, որտեղ Տերն անդրադառնում է Հովհաննեսի խնդրանքին` մնալու երկրի վրա մինչև Երկրորդ Գալուստը], թե արդյոք նա մահացել էր, թե շարունակում էր ապրել» (Joseph Smith, in History of the Church, 1:35–36):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 7.1-3, որպեսզի բացահայտեք Ջոզեֆի և Օլիվերի հարցի պատասխանը: Եթե դուք դժվարանում եք գտնել պատասխանը, կարդացեք բաժնի նախատեքստը հատվածներ 1-3-ի համար:

Այս հատվածներում նկարագրվածից ավելին չի հայտնվել Հովհաննեսի ծառայության, գտնվելու վայրի կամ հաջողությունների մասին որպես համբարձված արարած, ուստի, պատշաճ չէ շահարկել դրանց մասին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-67 և Վարդապետություն և Ուխտեր 6-7 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.