Մաս 29. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 133․36-74
Նախաբան
Սա երկրորդ դասն է, որը քննարկում է Վարդապետություն և Ուխտեր 133բաժնի հայտնությունը։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն այս հայտնությունը ստացավ 1831թվականի նոյեմբերի 3-ին։ Հայտնությունը պատասխանում է այն հարցերին, որոնք միսիոներներն ունեին ավետարանի քարոզման և Իսրայելի հավաքման վերաբերյալ։ Այն նկարագրում է նաև Տիրոջ Երկրորդ Գալուստը և բացատրում է, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի պատրաստվենք դրա համար։
Վարդապետություն և Ուխտեր 133․36-40
Տերը հայտարարում է, որ վերականգնված ավետարանը պետք է քարոզվի ողջ աշխարհով մեկ
-
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին խորհելիս սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք ձեր զգացմունքներից մի քանիսը։ Արդյո՞ք ձեզ հույս ու երջանկություն է տալիս այն միտքը, որ Փրկիչի Երկրորդ Գալուստի ժամանակ կտեսնեք նրան։ Ինչպե՞ս կարող է մեր նախապատրաստությունը Երկրորդ Գալուստին օգնել մեզ հաղթահարել վախը։
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը կլինի քաղցր և հրաշալի փորձառություն ոմանց համար և ահավոր փորձառություն մյուսների համար՝ կախված նրանց պատրաստվածությունից և անձնական արժանավորությունից։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133․36–39 հատվածները, փնտրելով ապացույց, որ Տերը ցանկանում է, որ բոլոր մարդիկ նախապատրաստվեն Իր Երկրորդ Գալուստին։
Մեր դերը կայանում է նրանում, որ երկիրը նախապատրաստենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Ելնելով Վարդապետություն և Ուխտեր 133․37–38հատվածների ձեր սովորածից, շարունակեք հետևյալ ճշմարտությունը․ Որպես Աստծո ծառաներ, մենք կարող ենք օգնել ուրիշներին` նախապատրաստվելու Երկրորդ Գալստյանը :
Ըստ 38-րդ հատվածի, մենք պետք է հռչակենք ավետարանը «բարձր ձայնով»։ Ձեր կարծիքով, ի՞նչ է դա նշանակում։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133․40 հատվածը և փնտրեք մեկ ուրիշ բան, որը Աստծո ծառաները կանեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ։ Ի՞նչ է ասում այս հատվածն այն մասին, թե ինչպես են արդարները վերաբերվում Փրկիչի գալուստին ։
40-րդ հատվածում, ո՞ր բառերն են ցույց տալիս արդարների ցանկությունը` տեսնելու Տիրոջն Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։ Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ բառերը:
Վարդապետություն և Ուխտեր 133․41-56
Հիսուս Քրիստոսը նկարագրում է Իր Երկրորդ Գալուստը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133․41-45 հատվածները և փնտրեք այն օրհնությունները, որոնք կթափվեն նրանց վրա, ովքեր աղոթում ու սպասում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Կարող եք նշել ձեր գտածը։
Հատված 45-ից մենք սովորում ենք, որ Տերը մեծ օրհնություններ է նախապատրաստել նրանց համար, ովքեր սպասում են Իրեն։ Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում գրել այդ սկզբունքը։
Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը և ընդգծեք, թե, ինչ մենք պետք է անենք, որպեսզի հավատարմորեն սպասենք Տիրոջը․
«Մենք երբևէ չպետք է որևէ տարիքում կամ հանգամանքում վախին կամ վախի հորը (իրեն` սատանային) թույլ տանք, որ մեզ շեղի մեր հավատքից կամ հավատքով ապրելուց։ Միշտ էլ կասկածներ են եղել ապագայի հանդեպ։ Ամեն ժամանակաշրջանում յուրաքանչյուր երիտասարդ մարդ կամ երիտասարդ զույգ միշտ էլ ստիպված են հավատքով քայլել դեպի անորոշություն`սկսած Ադամի և Եվայի երկչոտ քայլերով Եդեմի պարտեզը լքելուց։ Բայց այդ ամենը բնական է։ Դա է ծրագիրը։ Ամեն ինչ լավ կլինի։ Միայն մնացեք հավատարիմ։ Աստված վերահսկում է ամեն բան։ Նա գիտի ձեր անունը և Նա գիտի ձեր կարիքները։
Աստված ձեզանից ակնկալում է, որ դուք բավականաչափ հավատք, վճռականություն և վստահություն ցուցաբերեք Նրա հանդեպ, որպեսզի շարունակեք առաջ շարժվել, շարունակեք ապրել և շարունակեք ուրախանալ։ Փաստորեն, Նա ակնկալում է, որ դուք ոչ թե պարզապես նայեք դեպի ապագան (որը բավականին մռայլ և անողոք է թվում)։ Նա ակնկալում է, որ դուք ընդունեք և ձևավորեք ապագան, սիրեք այն, ուրախանաք նրանով և հրճվեք ձեր հնարավորություններով։
Աստված անհամբերությամբ սպասում է ձեր աղոթքներին պատասխանելու և ձեր երազանքներն իրականացնելու հնարավորությանն այնպես, ինչպես Նա միշտ սպասել է։ Սակայն Նա չի կարող, եթե դուք չաղոթեք և Նա չի կարող, եթե դուք չերազեք։ Մի խոսքով, Նա չի կարող, եթե դուք չհավատաք» (“Terror, Triumph, and a Wedding Feast” [Brigham Young University fireside address, Sept. 12, 2004], 3; speeches.byu.edu)։
Խորհեք հետևյալ հարցի շուրջ․ «Արդյո՞ք բոլոր մարդիկ կիմանան, թե ով է Հիսուսը Քրիստոսը, երբ կգա Նրա Երկրորդ Գալուստը»։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133․46–47 հատվածները՝ փնտրելով այդ հարցի պատասխանը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133.48-49 հատվածները,` փնտրելով այն նկարագրությունը, թե ինչպիսին կլինի Հիսուս Քրիստոսն Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։
Որպեսզի հասկանանք, թե ինչ են խորհրդանշում Փրկիչի կարմիր հանդերձները, օգտակար կլինի իմանալ «հնձան» բառի իմաստը 48-րդ հատվածում։ Հնձանը, որը կոչվում է գինու մամլիչ, մի մեծ ավազան է, որը լի է խաղողով։ Մարդիկ տրորում էին խաղողը և քամում դրա հյութը, որը հավաքվում էր տարաների մեջ։ Երբ մարդիկ տրորում էին խաղողը, հյութը սովորաբար մուգ կարմիր գույնով ներկում էր նրանց շորերը։
Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտերը 133.48-51 հատվածները: Այս հատվածներից մենք իմանում ենք Նրա Երկրորդ Գալուստի ժամանակ Աստծո արդարադատության և վրեժխնդրության մասին։
Գինու մամլիչի մեջ խաղողը խորհրդանշում է այն ամբարիշտներին, ովքեր կկործանվեն Փրկիչի Երկրորդ Գալուստի ժամանակ։ Նրա կարմիր հանդերձները կարելի դիտարկել որպես նրա արդարադատության խորհրդանիշ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133․52–53 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ի՞նչ կհիշեն և կնշեն արդարները «իմ փրկագնվածների տարում» (ՎևՈւ 133․52)։ Կարող եք նշել ձեր գտածը։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այն մասին, թե երբ եք դուք զգացել Տիրոջ սիրալիր բարությունը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133.54-56 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ կպատահի այն արդարակյաց Սրբերի հետ, ովքեր մահացել են Երկրորդ Գալուստից առաջ։
Վարդապետություն և Ուխտեր 133․57-74
Ավետարանն ուղարկվել է, որպեսզի երկիրը նախապատրաստի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133.57-62 հատվածները, փնտրելով այն ճշմարտությունները, թե ինչու էր անհրաժեշտ, որ ավետարանը ստեղծվեր Տիրոջ Երկրորդ Գալուստից առաջ։
Երբ սովորեք ավետարանը և ապրեք ըստ դրա ուսմունքների, դուք պատրաստված կլինեք Երկրորդ Գալուստին։ Վարդապետություն և Ուխտեր 133․62 հատվածներում նշվում է մեկ այլ օրհնություն, որը դուք կարող եք ստանալ։ Այս հատվածի օգնությամբ շարունակեք հետևյալ նախադասությունը․ Նրանք, ովքեր և սրբագործում իրենց, կստանան ։
Կարող եք նկատել 62-րդ հատվածի և ավելի վաղ հատված 45-ում ձեր բացահայտած սկզբունքի միջև կապը, որ Տերը մեծ օրհնություններ է նախապատրաստել նրանց համար, ովքեր սպասում են Իրեն։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչ առնչություն ունի 62-րդ հատվածի սկզբունքը հատված 45-ում ձեր բացահայտած սկզբունքի հետ։
Վարդապետություն և Ուխտեր 133․63-74հատվածներում մենք կարդում ենք հետևանքների մասին նրանց համար, , ովքեր չեն ապաշխարի և չեն պատրաստվի Երկրորդ Գալուստին։ Այդ հետևանքներից են Տիրոջից անջատված լինելը և «խավարին հանձնվելը» (ՎևՈւ 133․72)։
-
Վերընթերցեք Վարդապետություն և Ուխտեր 133․66–67, 70–71 հատվածները, որոնք պարունակում են Տիրոջ խոսքերն այն մարդկանց համար, ովքեր չեն ընդունում Նրան։ Ապա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփեք մարդկանց այն որոշումները, որոնք նկարագրված են այս հատվածներում։
Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել ընդունելու Տիրոջը, բայց չեն ընդունել Նրան, Երկրորդ Գալուստը կլինի տխրության մի ժամանակ։ Սակայն, եթե մենք ընդունենք Տիրոջ հրավերը և ընդունենք Նրան, հնազանդվենք Նրա ձայնին և հավատանք ու ընդունենք Նրա ծառաներին, ապա Երկրորդ Գալուստը կլինի փառահեղ օր մեզ համար։
-
Պատկերացրեք, որ Փրկիչն այսօր վերադարձել է Երկիր։ Արդյո՞ք դուք Նրան սպասողների հետ կուրախանաք Նրա ներկայությամբ։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի բան, որ դուք կանեք, որպեսզի Փրկիչի Երկրորդ Գալուստը ուրախ օր լինի ձեր համար։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 133․36–74 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.