Սեմինարիա
Մաս 27. Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 128.12–25


Մաս 27. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 128․12-25

Նախաբան

Այս դասն ընդգրկում է 1842թ. սեպտեմբերի սկզբին սրբերին ուղղված մարգարե Ջոզեֆ Սմիթի նամակի մնացած մասը: Նամակի այս հատվածում մարգարեն ուսուցանել է ողջերի և մահացածների փրկության մասին: Նա նաև քաջալերել է սրբերին նվիրվել մահացածների համար կատարվող աշխատանքին և կիսվել է իր ուրախությամբ ավետարանի վերականգնման կապակցությամբ:

Վարդապետություն և Ուխտեր 128․12-18

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է ապրողների և մահացածների փրկության մասին

Նկար
temple baptismal font

Պատկերացրեք, թե ձեր ընկերոջ հետ, ով եկեղեցու անդամ չէ, այցելում եք տաճար` բաց դռների օրը: Մկրտարանի կողքով անցնելիս ձեր ընկերը հարցնում է. «Ինչո՞ւ եք մկրտվում մահացած մարդկանց համար»: Նա նաև հարցնում է «Արդյո՞ք մահացածների մկրտության մասին ասվել է Աստվածաշնչում»:

Ուսումնասիրելով այսօրվա դասը դուք կհայտնաբերեք սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ պատասխանել այս հարցերին:

Նախորդ դասից կարող եք վերհիշել, որ 1842թ. սեպտեմբերին մարգարե Ջոզեֆ Սմիթը թաքնվում էր մարդկանցից, ովքեր ջանում էին ապօրինաբար ձերբակալել իրեն: Թաքնվելու շրջանում նա նամակ էր գրել սրբերին: Այդ նամակում նա ուսուցանել էր նրանց` մահացածների համար կատարվող մկրտությունների մասին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.12–13 հատվածները տեսնելով, թե ինչ է ուսուցանել Ջոզեֆ Սմիթը մկրտության խորհրդանիշի մասին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի տող` բացատրելով, թե ինչպես կօգտագործեք 12-13 հատվածների ուսմունքները օգնելու ինչ-որ մեկին հասկանալ, թե ինչու է մկրտությունը կատարվում ընկղմամբ:

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 128.14 հատվածը, ուշադրություն դարձրեք, որ Ջոզեֆ Սմիթն ընդգծել է Տիրոջ առաջ ընդունելի գրանցում կատարելու կարևորությունը մահացածների փրկության աշխատանքի վերաբերյալ:

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 128.15 հատվածը գտնելով պատճառները, թե ինչու ենք մենք կատարում մկրտություններ մահացածների համար:

15 հատվածում «առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ» արտահայտությունը նշանակում է, որ մեր նախնիները, ովքեր մահացել են առանց ավետարանի, չեն կարող առաջընթաց ունենալ դեպի կատարելություն, մինչև ավետարանի փրկող արարողությունները չկատարվեն նրանց համար:

Կարդացեք հետևյալ տեղեկությունը նշելով այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող եք օգնել ձեր նախնիներին, ովքեր մահացել են առանց ավետարանը ստանալու.

«Ձեր մահացած նախնիներն ապրում են մի վայրում, որը կոչվում է հոգևոր աշխարհ: Այնտեղ նրանք հնարավորություն ունեն լսելու և ընդունելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Սակայն նրանք չեն կարող ավետարանի արարողություններն իրենք կատարել և չեն կարող զարգանալ, մինչև ուրիշներն այդ արարողությունները չկատարեն իրենց փոխարեն։

Ձեր արտոնությունն ու պատասխանատվությունն է տալ ձեր նախնիներին այս պարգևը` բացահայտելով նրանց և ապահովելով, որ տաճարում կատարվեն արարողությունները նրանց համար: Այնուհետև նրանք կարող են ընտրել` ընդունել կատարված աշխատանքը, թե` ոչ» (Member’s Guide to Temple and Family History Work [2009], 2):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ ձեր կարծիքով, ի՞նչ կզգան ձեր նախնիները ձեր հանդեպ, երբ դուք մկրտվեք նրանց համար: Եթե դուք հնարավորություն ունեցել եք մասնակցելու մահացածների համար մկրտություններին, գրեք նաև ձեր ունեցած զգացումները այդ փորձառության ժամանակ:

Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 128.15 հատվածը գտնելով ևս մեկ պատճառ, թե ինչու ենք մենք կատարում մկրտություններ մահացածների համար: Սովորածի հիման վրա լրացրեք հետևյալ վարդապետությունը. Մեր մահացած նախնիների փրկությունը մեր փրկության համար:

Շարունակելով ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 128 բաժինը խորհեք, թե ինչու մեր նախնիների համար կատարվող ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքները էական են մեր փրկության համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.16-17 հատվածները գտնելով Նոր Կտակարանի Առաքյալի և Հին Կտակարանի մարգարեի ուսմունքները: Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ Աստվածաշունչը պարունակում է ուսմունքներ մահացածների համար կատարվող աշխատանքի վերաբերյալ:

Երբևէ մոտիկից զննե՞լ եք մետաղական շղթան: Որպեսզի շղթան ամուր լինի, յուրաքանչյուր օղակը մյուս օղակի միջով անցկացնելուց ու փակելուց հետո զոդում են:

Նկար
chain links

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.18 հատվածը տեսնելով, թե ինչ կապ ունեն շղթայի օղակները մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքների հետ` մահացածների համար մկրտությունների վերաբերյալ: (Հիշեք, որ տնտեսությունը մի ժամանակաշրջան է, երբ Տերը բացահայտում է Իր վարդապետությունները, արարողությունները, և քահանայությունը [տես Bible Dictionary, “Dispensations”]: Այս հատվածում զավակներ բառը վերաբերում է մեզ, իսկ հայրեր բառը` մեր նախնիներին:)

Հետևյալ վարդապետությունը կարող եք գրել ձեր սուրբ գրություններում, 18 հատվածի կողքին. Մահացածների համար մկրտությունները մեզ հավերժորեն կապում են մեր նախնիների հետ:

Բացի մկրտությունից, մյուս փրկող արարողությունները` հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը (տղամարդկանց համար), տաճարի օժտումը և կնքման արարողությունը նույնպես էական են ապահովելով կապող օղակը մեր և մեր նախնիների միջև:

Որպեսզի ավելի լավ ընկալեք Վարդապետություն և Ուխտեր 128 բաժնի ճշմարտությունը ուսումնասիրեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Եկեղեցու որոշ անդամներ մտորում են, թե ինչ են նշանակում մարգարեի խոսքերը, որ առանց մեր մահացածների մենք չենք կարող կատարյալ դառնալ: Արդյոք չի՞ կարող մի մարդ, ով պահում է Տիրոջ պատվիրանները, հավատարիմ և ճշմարիտ է, այնքանով, որքանով ինքը մտահոգված է` ստանալ կատարելություն: Այո, պայմանով, որ նրա արժանի մահացածները նույնպես ունենան նույն արտոնությունները, քանի որ պետք է լինի ընտանեկան կազմակերպություն, ընտանեկան միավոր, և յուրաքանչյուր սերունդ պետք է կապված լինի շղթային, որը գնում է սկզբից, որպեսզի ընտանեկան կազմակերպությունը կատարելություն ստանա: Ի վերջո, դա կլինի մի մեծ ընտանիք՝ Ադամի գլխավորությամբ, որտեղ Միքայել հրեշտակապետը կնախագահի իր սերունդների վրա» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:175):

Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 128.18 հատվածի` ինչո՞ւ է կարևոր լինել մարդկանց շղթայի մի հատվածը, ովքեր կապված կամ կնքված են միմյանց հետ:

Հետևյալը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչին է վերաբերում անեծքը, որի մասին ասված է 18 հատվածում.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Եթե հայրերի և զավակների միջև չկա կապող օղակ, որը մահացածների համար տարվող աշխատանքն է, ապա մենք բոլորս մերժված կլինենք, Աստծո ամբողջ աշխատանքը չի հաջողվի և բացարձակապես ապարդյուն կլինի» (Doctrines of Salvation, 2:122):

Նկար
Elder L. Tom Perry

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է. «Հավերժական ընտանիքը մեր Փրկչի ավետարանի կենտրոնում է: Իմաստ չէր ունենա Նրա վերադարձը երկիր` իշխելու և թագավարելու Իր արքայությունը, եթե ստեղծված չլիներ հավերժական ընտանիքի միավորը մեր Երկնային Հոր զավակների համար: Երբ մենք հասկանում ենք ընտանիքի հավերժական դերը, ամուր ընտանեկան կապեր փափագելն ու դրանք զարգացնելն ավելի մեծ կարևորություն են ստանում» (“Youth of the Noble Birthright,” Ensign, Nov. 1998, 74):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Վարդապետություն և Ուխտեր 128 բաժնից ելնելով` ինչո՞ւ են ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքները կարևոր մեր փրկության համար:

Վարդապետություն և Ուխտեր 128․19-25

Ջոզեֆ Սմիթն ուրախությամբ է լցված ավետարանի վերականգնման համար և քաջալերում է սրբերին նվիրյալ կերպով կատարել աշխատանքը մահացածների համար

Պատահե՞լ է արդյոք, որ ուրախացել եք լավ լուրեր լսելով: Երբ լսել եք, արդյոք ցանկացե՞լ եք կիսվել մյուսների հետ: Ինչո՞ւ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128:19: Ավետիք բառն այս հատվածում լուրերը ներկայացնող մեկ այլ բառ է: Տեսեք, թե Ջոզեֆ Սմիթի ասելով ինչ ավետիքներ ենք մենք ստացել:

Ի՞նչ առումներով է Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրախության ձայն հանդիսանում ողջերի և մահացածների համար:

Վարդապետություն և Ուխտեր 128.20–21 հատվածներում մենք կարդում ենք որոշ փորձառությունների մասին, որ Ջոզեֆ Սմիթն ունեցել է երկնային սուրհանդակների հետ, երբ ավետարանը վերականգնվել է իր միջոցով:

Այս հատվածներից սովորած ճշմարտությունն այն է, որ նախորդ տնտեսությունների բանալիները, զորությունները և իշխանությունները վերականգնվել են ժամանակների լրության տնտեսությունում: Գրեք այս ճշմարտությունը ձեր սուրբ գրության մեջ կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Նկար
Նախագահ Ջոն Թեյլոր

Նախագահ Ջոն Թեյլորն ասել է. «Եթե դուք հարցնեիք Ջոզեֆին, թե ինչպիսի արտաքին ուներ Ադամը, նա կպատասխաներ միանգամից, նա կասեր ձեզ նրա հասակը, տեսքը և ամեն ինչ կպատմեր նրա մասին: Դուք կարող էիք հարցնել նրան, թե ինչպիսին էին Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը` և նա կարող էր ասել ձեզ: Ինչո՞ւ: Որովհետև նա տեսել էր նրանց» (in Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 103):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս է ազդում ձեր հավատքի և վերականգնման մասին ձեր վկայության վրա իմանալը, որ ավետարանը վերականգնվել է երկրի վրա երկնային սուրհանդակների միջոցով:

Վարդապետություն և Ուխտեր 128.22-23 հատվածները պարունակում են մարգարե Ջոզեֆ Սմիթի ուրախության արտահայտությունը վերականգնված քահանայության բանալիների կապակցությամբ և նաև` որ սրբերը կարող էին օգնել փրկագնել մահացածներին: Երբ ուսումնասիրեք այս հատվածները կարող եք գրքում նշել այն արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.24 հատվածը ուշադրություն դարձնելով, որ մարգարեն հրահանգեց սրբերին ընծա մատուցել Տիրոջը: Ի՞նչ կարող եք դուք անել, որ մասնակից լինեք այդ «գրքին»:

Խորհեք հետևյալ ճշմարտության մասին. Երբ մենք անում ենք ընտանեկան պատմության աշխատանքը և ստանում տաճարային արարողությունները մեր նախնիների համար, մենք արդարությամբ ընծա ենք մատուցում Տիրոջը: Երբ մտածեք այս ճշմարտության մասին կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը, որտեղ նա նկարագրում է ձեր դերը մահացածների փրկության աշխատանքում.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ձեզանից շատերը կարող են մտածել, թե ընտանեկան պատմության աշխատանքը պետք է կատարեն հիմնականում տարեց մարդիկ: Բայց ես գիտեմ, որ տարիքային սահմանափակում չի նկարագրված ոչ սուրբ գրություններում, ոչ էլ եկեղեցու ղեկավարների կողմից հայտարարված ուղեցույցերում, որոնք կսահմանափակեին այս կարևոր ծառայությունը` թույլ տալով միայն մեծահասակներին: Դուք Աստծո որդիներն ու դուստրերն եք, ուխտի զավակները և թագավորությունը կառուցողները: Կարիք չկա, որ դուք սպասեք որոշակի տարիքի, որպեսզի կատարեք ձեր պարտականությունը մարդկության փրկության աշխատանքին աջակցելու համար:

Զուգադիպություն չէ, որ … միջոցները առաջ են եկել այն ժամանակ, երբ երիտասարդները քաջածանոթ են տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների լայն տեսականուն: Այսօր շատ երիտասարդների ակնհայտ ունակություններն ու ընդունակությունները լավ նախապատրաստություն են փրկության աշխատանքին նպաստելու համար:

Ես հրավիրում եմ Եկեղեցու երիտասարդներին սովորել այդ մասին և զգալ Եղիայի Հոգին: Ես խրախուսում եմ ձեզ սովորել, փնտրել ձեր նախնիներին և պատրաստվել` լինելու փոխանորդ և կատարելու մկրտություններ Տիրոջ տանը ձեր մահացած ազգակիցների համար (տես ՎևՈւ 124.28–36): … Եվ ես հորդորում եմ ձեզ օգնել այլ մարդկանց իմանալ իրենց ընտանիքի պատմությունները» («Զավակների սրտերը կդառնան» Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2011, 26)։

Նկար
young people walking toward temple
  1. Որպեսզի կիրառեք այն, ինչ սովորեցիք այսօր, կազմեք մի ծրագիր` օգնելու ձեր որոշ նախնիներին ստանալ տաճարային արարողությունները: Ծրագիրը կազմելիս կարող եք աշխատել ինչպես ձեր ծնողների, այնպես էլ ծխի կամ ճյուղի ընտանեկան պատմության խորհրդատուի հետ: Գրեք ձեր ծրագիրը սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում հետևյալ կերպ.

    1. Իմ ծրագիրը` գտնելու նախնիների անունները, ովքեր տաճարային արարողությունների կարիքն ունեն:

    2. Իմ ծրագիրը` իրականացնել տաճարային աշխատանքը իմ նախնիների համար. (Եթե հնարավոր է, ծրագրեք գնալ տաճար` կատարելու մկրտություններն ու հաստատումները ձեր հայտնաբերած նախնիների համար:)

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 128.12-25 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել