Մաս 5. Օր 1
Վարդապետություն և Ուխտեր 17
Նախաբան
Մորմոնի Գիրքը թարգմանելու ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթն իմացավ, որ երեք ականատեսների կթույլատրվի տեսնել թիթեղները «Աստծո զորությամբ» (տես 2 Նեփի 27.12–14, Եթեր 5.2–4): Երբ Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերն իմացան այդ, նրանք երկուսով էլ ոգեշնչված ցանկություն զգացին լինել վկաներ: Նախկին հայտնություններից մեկում (ՎևՈւ 5) Տերն ասել էր Մարտին Հարրիսին, որ եթե նա բավականչափ խոնարհ լիներ և հնազանդ, նրան կթույլատրվեր տեսնել թիթեղները: Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը խնդրեցին հարցնել Տիրոջը, թե արդյոք նրանց կթույլատրվի ունենալ այդ հնարավորությունը: Հայտնությունը, որը դուք կուսումնասիրեք այսօր՝ Վարդապետություն և Ուխտեր 17 բաժինը, հաստատեց, որ այդ երեք մարդկանց կթույլատրվի տեսնել թիթեղները և նրա հետ առնչվող մյուս իրերը, եթե նրանք բավականաչափ հավատք գործադրեն:
Վարդապետություն և Ուխտեր 17
Տերն ասում է Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Ուիթմերին և Մարտին Հարրիսին, որ եթե նրանք բավականաչափ հավատք ունենան, նրանց թույլ կտրվի տեսնել թիթեղները և մյուս սրբազան իրերը:
Մորմոնի Գրքի երկու տեղում պարունակվում է մարգարեություն ականատեսների մասին, ովքեր կտեսնեն և կվկայեն գրքի կամ հիշատակարանը պարունակող թիթեղների մասին: Կարդացեք 2 Նեփի 27.12–14 և Եթեր 5.2–4 հատվածները, և մտածեք այն մասին, թե ինչ է նշանակում ոսկյա թիթեղների ականատես լինելը: Ըստ սուրբ գրության այդ հատվածներից ձեր սովորածի՝ ինչպես էր այդ ականատեսներին ցույց տրվելու հիշատակարանը:
Հայտնության միջոցով Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Ուիթմերին և Մարտին Հարրիսին կթույլատրվի տեսնել թիթեղները: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17.1: Բացի այդ թիթեղներից, ինչ ուրիշ առարկաներ կկարողանային տեսնել այդ ականատեսները: (Տողատակի ծանոթագրություն 1է պարունակում է մեջբերումներ, թե ինչ էին «հրաշագործ ուղեցույցները», ներառյալ 1 Նեփի 16.10, 16, 26 և Ալմա 37.38–47):
Մտածեք, թե ինչպես այս սրբազան առարկաները (ինչպես օրինակ՝ Լաբանի սուրը և Լիահոնան) կարող էին ավելի շատ ապացույց ներկայացնել մարդկանց և իրադարձությունների իրական լինելու մասին, որոնք արձանագրված են Մորմոնի Գրքում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17.2–3: Ի՞նչ ասաց Տերը, որ ականատեսները պետք է ունենային, նախքան նրանք կկարողանյին տեսնել թիթեղները:
-
Պատասխանեք հետևյալ հարցին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում. Ինչո՞ւ ձեր կարծիքով այս վկաները պետք է հավատք ունենային, նախքան նրանք կտեսնեին ոսկյա թիթեղները:
Չնայած մենք կարող է նույն ձևով վկայություն չստանանք, ինչպես Երեք Վկաները ստացան, մենք նույնպես կարող ենք ստանալ վկայություն ճշմարտությունների մասին, որոնք մենք կամենում ենք իմանալ: Խորհեք այն մասին, ինչ Վարդապետություն և Ուխտեր 17.1–3 հատվածներն են ուսուցանում, այն մասին, թե ինչպես մենք կարող ենք մեր իսկ վկայությունը ստանալ ավետարանական ճշմարտությունների վերաբերյալ: Ապա լրացրեք հետևյալ սկզբունքը, որը հիմնված է այն բանի վրա, ինչ դուք սովորեցիք այս հատվածներից. Եթե մենք , մենք կկարողանանք ստանալ վկայություն ճշմարտությունների մասին, եթե ցանականանք իմանալ:
-
Սուրբ գրությունների ձեր օրագրում նկարագրեք, թե ինչպես եք դուք հավատք գործադրել առ Աստված՝ վկայություն ձեռք բերելու Մորմոնի Գրքի և ավետարանական մյուս ճշմարտությունների մասին: Կամ, եթե զգում եք, որ դեռ պետք է ձեռք բերեք այս վկայությունը, բացատրեք, թե ինչպես կարող եք հավատք գործադրել, որպեսզի կարողանաք ձեռք բերել մի վկայություն Մորմոնի Գրքի մասին:
Ջոզեֆ Սմիթի մայրը՝ Լյուսի Մակ Սմիթը, գրել է այն մասին, թե ինչպես Մարտին Հարրիսին ասվեց, որ նա կարող էր լինել Երեք վկաներից մեկը: Մորմոնի Գրքի նորավարտ ձեռագրի ընթերցանությամբ մի երեկո անցակցնելուց հետո, «հաջորդ առավոտ, սովորական ծառայություններին, այսինքն կարդալուն երգելուն, աղոթելուն մասնակցելուց հետո, Ջոզեֆը ծնրադրած տեղից բարձրանալով և մոտենալով Մարտին Հարրիսին, հանդիսավորությամբ, որը սարսուռ է առաջացնում իմ երակներում մինչև այսօր, երբ գալիս է միտքս, ասաց. «Մարտին Հարրիս, դու պետք է խոնարհեցնես քեզ Աստծո առաջ այս օրը, որ կարողանաս ներում ստանալ քո մեղքերին: Եթե դու դա անես, Աստծո կամքն է, որ դու պետք է տեսնես թիթեղները, Օլիվեր Քաուդերիի և Դեյվիդ Ուիթմերի հետ միասին» (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 151–52):
Պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ է անհրաժեշտ խոնարհ լինել, երբ ձգտում ենք Աստծո կողմից ներվել:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք կարիք ունենք ձգտելու Աստծո կողմից ներման, երբ կամենում ենք Նրանից վկայություն ստանալ ճշմարտության վերաբերյալ:
Պատկերացրեք, որ դուք ընտրվել եք Երեք Վկաներից մեկը լինելու, ում թույլ է տրվել տեսնել թիթեղները «Աստծո զորությամբ»: Ինչպիսի՞ պարտավորվածություն դուք կզգայիք այդպիսի փորձառությունից հետո: Տերը խոսել է թիթեղների վերաբերյալ վկաներ լինելու նրանց պարտավորության մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17.3–5, փնտրելով այն, ինչ Տերը պատվիրեց Երեք Վկաներին անել թիթեղները տեսնելուց հետո:
Մտածեք այն պատասխանատվության մասին, որ մենք ունենք, երբ Տերը տալիս է մեզ վկայություն աստվածային ճշմարտությունների վերաբերյալ: Գուցե կամենաք նշել արտահայտությունները հատված 3ում , որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Ճշմարտության վերաբերյալ վկայություն ձեռք բերելուց հետո մենք պարտականություն ունենք վկայելու դրա վերաբերյալ: Մտածեք այն մասին, թե ինչպես է ճշմարտության մասին վկայելու հոժարակամությունը ցույց տալիս ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում, թվեք ավետարանի մի քանի վարդապետություններ և սկզբունքներ, որ գիտեք որ ճշմարիտ են: Կիսվեք ձեր վկայությամբ, զգացումներով կամ մտքերով այս սկզբունքների վերաբերյալ ծնողի կամ եղբոր/քրոջ հետ:
Վարդապետություն և Ուխտեր 17 բաժնի հայտնությունից անմիջապես հետո Մարգարե Ջոզեֆ Սմիթը, Դեյվիդ Ուիթմերը, Օլիվեր Քաուդերին և Մարտին Հարրիսը գնացին Ուիթմերի տան մոտակա անտառը «փորձելու ձեռք բերել, ջերմեռանդ և խոնարհ աղոթքով» խոստացված վկայությունը: Ջոզեֆ Սմիթը գրել է, որ երկու անհաջող փորձերից հետո, «Մարտին Հարրիսն առաջարկեց, որ նա պետք է հեռանար մեզանից, հավատալով, ինչպես նա արտահայտվեց, որ իր ներկայությունն էր պատճառը, որ մենք չէինք ձեռք բերում այն, ինչ մենք ցանկանում էինք: Ուստի, նա հեռացավ մեզանից, և մենք կրկին ծնկի իջանք և աղոթքի մեջ զբաղված շատ րոպեներ չանցած, տեսանք չափազանց պայծառ լույսի առկայություն օդի մեջ մեր վերևում և ահա, մի հրեշտակ կանգնեց մեր առջև: Նրա ձեռքերում մենք տեսանք թիթեղները, որոնց համար մենք աղոթում էինք … որ տեսնեինք: Նա թերթեց թերթերը մեկ առ մեկ, որպեսզի մենք տեսնեինք դրանք, և հստակորեն զանազանեինք դրանց վրայի փորագրությունները: … Մենք լսեցինք մի ձայն պայծառ լույսի միջից մեր վերևից, ասելիս. «Այս թիթեղները հայտնի են դարձվել Աստծո զորությամբ և դրանք թարգմանվել են Աստծո զորությամբ: Դրանց թարգմանությունը, ինչ որ դուք տեսաք, ճիշտ է և ես պատվիրում եմ ձեզ վկայություն բերել այն մասին ինչ այժմ տեսնում եք և լսում»:
Այդ ժամանակ ես թողեցի Դեյվիդին և Օլիվերին և գնացի որոնելու Մարտին Հարրիսին, ում ես գտա բավականին հեռու, ջերմեռանդորեն աղոթելիս: Սակայն նա շուտով ինձ ասաց, որ նա դեռ հաջողության չէր հասել Տիրոջ հետ և լրջորեն խնդրեց ինձ իր հետ միանալ աղոթելու, որ իր համար ևս իրականանային նույն օրհնությունները, որոնք մենք հենց նոր ստացել էինք: Ուստի, մենք միացանք աղոթքով և ի վերջո հասանք մեր իղձերին, քանի որ մենք դեռ չավարտած, նույն տեսիլքը բացվեց մեր տեսադաշտում, առնվազն դա կրկին բացվեց ինձ համար, և ես կրկին տեսա և լսեցի նույն բաները, մինչ այդ նույն պահին Մարտին Հարրիսը բացականչում էր, ակնհայտորեն ուրախության մտահափշտակությունից. «Բավական է, բավական է, իմ աչքերը տեսան, իմ աչքերը տեսան» (in History of the Church, 1:54–55):
Մտածեք այն մասին, երբ ձեզ վստահվում է կարևոր տեղեկություն, որը չի թույլատրվում, որ դուք կիսվեք որևէ այլ մարդու հետ երկար ժամանակ: Ի՞նչ կզգայիք, երբ ձեզ ի վերջո թույլատրվեր կիսվել դրանով: Մտածեք այն մասին, թե ինչպես էր զգում Ջոզեֆ Սմիթը՝ լինելով այդքան շատ տարիներ Մորմոնի Գրքի թիթեղների միակ վկան: Ի՞նչ կզգայիք դուք նրա վիճակում: Ձեր կարծիքով ի՞նչ էր զգում Ջոզեֆ Սմիթը՝ իմանալով, որ ուրիշներն այժմ կարող էին ավելացնել իրենց վկայությունները իրենի վրա:
Ջոզեֆ Սմիթի մոր՝ Լյուսի Մակ Սմիթի, հետևյալ պատմությունը նկարագրում է, թե ինչպես էր զգում Ջոզեֆը այն բանից հետո, երբ Երեք Վկաները տեսան թիթեղները. «Երբ նրանք վերադարձան տուն, ժամը կեսօրվա երեքից չորսն էր: Տիկին Ուիթմերը, Պր. Սմիթը [Ջոզեֆ Սմիթ Ավագը] և ինքս նստած էինք այդ ժամանակ ննջարանում: Ներս գալով Ջոզեֆը իրեն նետեց իմ կողքին և բացականչեց. «Հայրիկ, մայրիկ, դուք չգիտեք թե որքան երջանիկ եմ ես. Տերն այժմ թիթեղները ցույց է տվել ևս երեք հոգու, բացի ինձանից: Նրանք տեսան հրեշտակի, ով վկայեց նրանց, և նրանք պետք է վկայություն բերեն իմ ասածների ճշմարտության մասին, քանի որ նրանք անձամբ գիտեն, որ ես ման չեմ գալիս խաբելով մարդկանց, և ես այնպիսի զգացում ունեմ, կարծես ես ազատվել եմ մի բեռից, որը գրեթե չափազանց ծանր էր ինձ համար տանել, և դա ուրախացնում է իմ հոգին, որ ես այլևս ամբողջովին մենակ չեմ աշխարհում»: Այդ ժամանակ ներս մտավ Մարտին Հարրիսը. նա գրեթե ուրախությունից թվում էր կորցրել էր գլուխը, և համարձակորեն վկայեց այն մասին, ինչ նա տեսել էր և լսել: Եվ նույնն արեցին Դեյվիդը և Օլիվերը, ավելացնելով, որ լեզուն չի կարող արտահայտել այն ուրախությունը, որ կար նրանց սրտերում, և այն բաների մեծությունը, որ նրանք տեսել էին և լսել» (History of Joseph Smith by His Mother, 152–53):
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարագրեք, թե ինչպիսի զգացում եք ունենում, երբ ձեր շրջապատում լինում են ուրիշներ, ովքեր նույնպես վկայություն են ստացել այն բանի վերաբերյալ, ինչ գիտեք, որ ճշմարիտ է: Ինչպե՞ս են նրանց վկայություններն օգնում ձեզ:
Երեց Լորեն Կ. Դանը՝ Յոթանասունից, խոսել է Տիրոջ աշխատանքի վերաբերյալ վկաների կարևորության մասին. «Վկաների օրենքը միշտ եղել է երկրի վրա Տիրոջ աշխատանքի մի մասը: Օրենքը նշում է, որ «երկու կամ երեք վկաների բերանով պիտի ամեն խոսք հաստատվի» (Բ Կոր. ԺԳ.1, տես նաև Բ Օր. ԺԷ.6, ԺԹ.15, Մատ. ԺԸ.15–16, Հովհ. Ը.12–29): Այդ վկայությունը հաստատում է, որ որոշակի իրադարձություններ տեղի են ունեցել և որ Աստծո տված վարդապետությունը և սկզբունքները ճշմարիտ են» (“Witness,” Ensign, Nov. 1995, 28): Տերն օգտագործեց վկաների օրենքը ՝ թիթեղների իրական լինելը հաստատելու համար:
Ոսկյա թիթեղները Աստծո զորությամբ Երեք Վկաներին ցույց տալուց հետո, Մարգարե Ջոզեֆ Սմիթին թույլատրվեց ցույց տալ թիթեղները «մի քանիսին Աստծո կամքի համաձայն, վկայություն բերելու իր խոսքի մասին մարդկանց զավակներին» (2 Նեփի 27.13; տես նաև Եթեր 5.2): Կարդացեք «Երեք վկաների վկայությունը» և «Ութ վկաների վկայությունը» (կարելի է գտնել Մորմոնի Գրքի նախաբանից հետո): Ուշադրություն դարձրեք նրանց փորձառությունների տարբերությանը և նրանց վկայությունների նմանությանը: Ուշադրություն դարձրեք նաև, որ Ութ Վկաները նկարագրեցին թիթեղները որպես «ոսկու տեսք ունեցող» իսկ փորագրությունները «հնադարյան աշխատանքի տեսք» ունեցող: Քանի որ նրանք չգիտեին, որ թիթեղներն իրականում ոսկուց էին կամ որ փորագրություններն փաստորեն հնադարյան գրվածքներ էին, նրանք միայն վկայեցին, ինչն իրենք ազնվորեն գիտեին, որ ճշմարիտ էր:
-
Պատկերացրեք, որ ձեր վկայությունը Մորմոնի Գրքի մասին կարող է ավելացվել Մորմոնի Գրքի յուրաքանչյուր օրինակի վրա: Ձեր սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրի մի դատարկ էջի վրա ստեղծեք ձեր սեփական անձնական վկայության էջը: Ներառեք այն, ինչ դուք գիտեք, որ ճշմարիտ է Մորմոնի Գրքի մասին, որը կամենում եք, որ մյուսները նույնպես իմանան:
Վարդապետություն և Ուխտեր 17.6 հատվածը պարունակում է Փրկչի վկայությունը Մորմոնի Գրքի մասին: Նշեք վկայությունը, որ Նա տվել է աշխարհին այս հատվածում, կամ գրեք Նրա վկայությունը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Գուցե կամենաք գրել նաև Հիսուս Քրիստոսը վկայել է, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում կամ ձեր սուրբ գրությունների հատված 6իլուսանցքում: Խորհեք, թե ինչպես է Տիրոջ վկայությունը Մորմոնի Գրքի մասին ազդում ձեր վկայության վրա:
Իրենց նշանավոր փորձառությունից հետո, Երեք Վկաներից յուրաքանչյուրը տարավ խիստ փորձություններ և նրանց հավատքն առ Աստված և վկայությունները ավետարանի վերաբերյալ փորձության ենթարկվեցին: Իրենց մաքառումների ընթացքում, բոլոր երեքը հեռացան Եկեղեցուց, չնայած Մարտին Հարրիսը և Օլիվեր Քաուդերին հետագայում վերադարձան և մնացին հավատարիմ իրենց մնացած կյանքի ընթացքում: Այնուամենայնիվ, Երեք վկաներից ոչ մեկը երբևէ չի հրաժարվել Մորմոնի Գրքի վերաբերյալ իր վկայությունից:
Չնայած մենք չգիտենք առանձնահատուկ պատճառները, թե ինչու են Երեք Վկաներից յուրաքանչյուրը հեռացել Եկեղեցուց այդպիսի հզոր վկայություն ունենալուց հետո, Տիրոջ նախազգուշացումը Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 3.4 հատվածում օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես կարող են այդպիսի բաներ պատահել. «Քանզի, թեև մարդ կարող է ունենալ շատ հայտնություններ, և ունենալ շատ զորավոր գործեր անելու զորություն, այդուհանդերձ, եթե նա պարծենում է իր սեփական ուժով, և ոչինչ է համարում Աստծո խորհուրդներն ու հետևում է իր իսկ կամքի ու մարմնական ցանկությունների թելադրանքին, նա պետք է ընկնի և իր վրա հրավիրի արդար Աստծո վրեժխնդրությունը»: Երեք Վկաներից յուրաքանչյուրը, այնուամենայնիվ, շարունակեցին հավատարիմ վկայություն բերել Մորմոնի Գրքի վերաբերյալ ողջ իրենց կյանքի ընթացքում:
Օլիվեր Քաուդերին վկայել է. «Ես գրել եմ իմ սեփական գրչով, ողջ Մորմոնի Գիրքը (բացի մի քանի էջից) ինչպես որ այն դուրս է եկել Մարգարե Ջոզեֆ Սմիթի շուրթերից, իսկ նա թարգմանել է այն Աստծո պարգևով ու զորությամբ, Ուրիմ և Թումիմի կամ ինչպես այն կոչվում էր այդ գրքի կողմից «Սուրբ Մեկնիչների» միջոցով: Ես տեսել եմ իմ աչքերով և բռնել եմ իմ ձեռքերով ոսկյա թիթեղները, որից դրանք արտագրվել էին: Այդ գիրքը ճշմարիտ է: Սիդնի Ռիգդոնը չի գրել այն. Պր. Սփաուլդինգը չի գրել այն: Ես ինքս եմ գրել այն, երբ դրանք դուրս են եկել Մարգարեի շուրթերից: Այն պարունակում է հավիտենական ավետարանը: Այն պարունակում է փրկության սկզբունքներ և եթե դուք՝ իմ ունկնդիրները, քայլեք դրա լույսով և հնազանդվեք դրա հրահանգներին, դուք կփրկվեք հավիտենական փրկությամբ բարձրյալ Աստծո արքայությունում» (in “Last Days of Oliver Cowdery,” Deseret News, Apr. 13, 1859, 48):
Մի լրագիր, որը կոչվում է Richmond Democrat հրատարակել է Մորմոնի Գրքի մասին Դեյվիդ Ուիթմերի վկայություն տալու հետևյալ պատմությունը նրա մահից մի քանի օր առաջ. «Կիրակի երեկոյան 5:30 (Հուն. 22, 1888), Պր. Ուիթմերը կանչեց իր ընտանիքին և մի քանի ընկերների իր մահճակալի մոտ: … Ապա նա դիմեց իր մահճակալի շուրջը բոլոր գտնվողներին հետևյալ խոսքերով. «Դուք բոլորդ պետք է հավատարիմ լինեք Քրիստոսում: Ես ուզում եմ բոլորիդ ասել, որ Աստվածաշունչը և Նեփիացիների հիշատակարանը (Մորմոնի Գիրքը) ճշմարիտ են, որպեսզի դուք կարողանաք ասել, որ դուք լսել եք իմ վկլայություն բերելը իմ մահվան մահճում: Բոլորդ հավատարիմ եղեք Քրիստոսում, և ձեր վարձքը կլինի ձեր գործերին համապատասխան: Աստված օրհնի ձեզ բոլորիդ: Իմ վստահությունը Քրիստոսում է հավերժ, աշխարհներում առանց վերջի: Ամեն» (Richmond Democrat, Feb. 2, 1888, quoted in Andrew Jenson, Latter-day Saint Biographical Encyclopedia, 4 vols. [1901], 1:270):
Մարտին Հարրիսը իր մեռնելուց ոչ շատ առաջ վկայել է. «Այո, ես իսկապես տեսա թիթեղները, որոնց վրա գրված էր Մորմոնի Գիրքը. ես իսկապես տեսա հրեշտակ. ես լսեցի Աստծո ձայնը. և ես իսկապես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է, կրելով Սուրբ Քահանայության բանալիները» (“The Last Testimony of Martin Harris,” recorded by William H. Homer in a statement sworn before J. W. Robinson, Apr. 9, 1927, HDC): (Տես նաև Վարդապետություն և Ուխտերի ուսանողի ձեռնարկը [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2001], 33):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17.7–9, և նշեք այն խոստումները, որոնք Տերը տվեց Երեք Վկաներին, եթե նրանք հավատարիմ մնային իրենց հայտարարած վկայություններին: Ուշադրություն դարձրեք «արդար նպատակներ» արտահայտությանըհատված 9ում: Մտածեք այն արդար նպատակների մասին, որոնք Տերը կամեցավ, որ Երեք Վկաները իրականացնեն՝ հայտարարելով իրենց վկայությունները ոսկյա թիթեղների և Մորմոնի Գրքի վերաբերյալ: (Գուցե նաև կամենաք վերանայել Վարդապետություն և Ուխտեր 17.4 հատվածը, երբ մտածեք այդ հարցի մասին):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչը կարող էր լինել արդար նպատակ, որի համար Տերը կարող էր ձեզ տալ վկայություն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք դուք փափագում եք իմանալ:
Հիշեք, որ մենք կարող ենք ձեռք բերել կամ զորացնել վկայությունը, երբ մենք կիսվում ենք դրանով: Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.
«Անսովոր չէ, երբ որևէ միսիոներ ասում է. «Ինչպե՞ս կարող եմ վկայություն բերել, մինչև այն չստանամ: Ինչպե՞ս կարող եմ վկայել, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ ավետարանը ճշմարիտ է: Եթե ես չունեմ այդպիսի վկայություն, միթե՞ դա անազնիվ չէ»:
Օ՜հ, թույլ տվեք ուսուցանել ձեզ այս մեկ սկզբունքը: Վկայությունը ձեռք է բերվում այն բերելու արդյունքում: Հոգևոր գիտելիքի ձեր որոնումներում ինչ-որ տեղ գոյություն ունի «հավատքի ոստյուն», ինչպես իմաստասերներն են այն կոչում: Դա այն պահն է, երբ դուք գնացել եք միչև լույսի ծայրը և քայլ եք արել դեպի խավարը՝ հայտնաբերելով, որ ուղին լուսավորված է նախապես, ուղղակի մեկ կամ երկու քայլի համար: «Մարդիս հոգին, – ինչպես սուրբ գրություններն են ասում, – Տիրոջ ճրագն է»: (Առակաց Ի.27):
Մեկ բան է վկայություն ստանալ նրանից, ինչ կարդացել ես կամ որևէ մեկն է ասել, իսկ դա անհրաժեշտ սկիզբ է: Միանգամայն այլ բան է, երբ Հոգին հաստատում է ձեզ ձեր կրծքում, որ այն, ինչ դուքվկայել եք, ճշմարիտ է: Կարո՞ղ եք տեսնել, որ այն կտրվի, երբ դուք կիսվեք դրանով: Երբ դուք տալիս եք այն, ինչ ունեք, դուք համալրում եք ստանում՝ ավելցուկով:
Վկայության արտահայտությունը ձեր հավատքի ստուգարքն է» (“Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 54):
Խորհեք, թե ում հետ կարող եք կիսվել ձեր վկայությամբ, ով օգուտ կքաղի ձեր վկայությունը լսելուց: Այս շաբաթ կիսվեք այդ անձնավորության հետ ձեր վկայությամբ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրել եմ Վարդապետություն և Ուխտեր 17 բաժինը և ավարտեցի այդ դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.