Մաս 8. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 33–34
Նախաբան
Հայտնությունում, որն արձանագրված է Վաևդապետություն և Ուխտեր 33ում Տերը կանչում է Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին՝ հրապարակելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Տերը նաև հրահանգներ տվեց այս մարդկանց ավետարանն ուսուցանելու համար: Ինչպես արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 34ում, Տերը գովեց Օրսոն Պրատին իր հավատքի համար և նաև պատվիրեց նրան քարոզել ավետարանը:
Վարդապետություն և Ուխտեր 33․1–6։
Տերը կանչում է Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին՝ հրապարակելու Իր ավետարանը
Աստված հաղորդակցվում է իր զավակների հետ շատ տարբեր ուղիների միջոցով: Ո՞րն է այն օրինակը, թե ինչպես է Նա հաղորդակցվել ձեզ հետ կամ ինչ որ մեկի հետ, որին դուք ճանաչում եք:
Ուղիներից մեկը, որի միջոցով Տերը կարող է հաղորդակցվել մեզ հետ, երազների և տեսիլքների միջոցով է: Կարդացեք հետևյալ պատմությունը Էզրա Թայրի ունեցած տեսիլքի մասին: Մտածեք, թե ինչպես է նրա տեսիլքը կապված թղթի փաթեթի, ականջի և շեփորի հետ: Մտածեք նաև թե ինչ կարող է այս տեսիլքը նշանակել:
«Մի մարդ եկավ և բերեց ինձ մի փաթեթ թուղթ և ինձ տվեց այն և նաև մի փող և ինձ ասաց, որ փչեմ այն: Ես նրան ասացի, որ երբեք կյանքումս չեմ փչել որևէ նման բան: Նա ասաց. դու կարող ես փչել այն, փորձիր: Ես դրեցի այն բերանիս և փչեցի և դա արձակեց ամենագեղեցիկ ձայնը, որ ես երբևէ լսել էի: («Եղբայր Է. Թայրի վկայությունը» The True Latter Day Saints’ Herald, Oct. 1862, 82).
Էզրա Թայրն ապրում էր Պալմիրայում՝ Նյու Յորք, և ծանոթացել էր Սմիթների ընտանիքին իր համար նրանց տարբեր ժամանակներում կատարած աշխատանքի միջոցով: 1830 թվականի հոկտեմբերին Էզրա Թայրը և Պալմիրայի մեկ ուրիշ բնակիչ՝ Նորթրոփ Սվիթը, մկրտվեցին Եկեղեցում: Էզրայի և Նորթրոփի մկրտությունից ոչ շատ անց, Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ մի հայտնություն, որը վերաբերվում էր այս երկու տղամարդկանց, որն այժմ Վարդապետություն և Ուխտեր 33 բաժինն է: Շատ տարիներ անց Էզրան բացատրել է. «Թղթի փաթեթը իմ և Նորթրոփ Սվիթի վերաբերյալ հայտնությունն էր» (“Testimony of Brother E. Thayre,” 82):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33.1–2, փնտրելով խոսքերն ու արտահայտությունները, որոնք կապված են թղթի փաթեթի, ականջի և փողի հետ:
Մտածեք, թե ինչ է նշանակում «բացեք … ձեր ականջները և ականջ դրեք ձեր Տեր Աստծո ձայնին» (ՎևՈւ 33.1): Խորհեք, թե ինչպես կարող եք ցույց տալ Տիրոջը, որ ձեր ականջները բաց են՝ լսելու Նրա ձայնը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կածիքով, ի՞նչ է նշանակում հայտարարել ավետարանը «ինչպես փողի հնչումով» (ՎևՈւ 33․2)։
-
Էզրա Թայրի տեսիլքում, երբ նա փող հնչեցրեց, այն արձակեց ամենագեղեցիկ ձայնը, որ նա երբևէ լսել էր: Նրանից ինչ սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 33.2 հատվածում, ինչու եք կարծում, որ ձայնն այդքան գեղեցիկ էր:
-
Վարդապետություն և Ուխտեր 33.3 հատվածում Տերն օգտագործում է լրացուցիչ խորհրդանիշներ՝ ուսուցանելու Էզրային և Նորթրոփին որպես միսիոներներ նրանց կոչման վերաբերյալ: Կարդացեք այդ հատվածը և մտածեք ներառված խորհրդանիշների մասին: Հետևյալ վարժությունում՝ յուրաքանչյուր խորհրդանիշից մի գիծ անցկացրեք՝ համապատասխանեցնելով իր իմաստին:
Խորհրդանիշ |
Իմաստ |
---|---|
Արտը կամ այգին |
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, ովքեր ծառայում են կառուցելու Աստծո արքայությունը երկրի վրա |
Մշակները |
Աշխարհը |
Տասնմեկերորդ ժամը |
Ավետարանի վերջին տնտեսությունը և վերջին անգամ Տերը կհիմնի Իր արքայությունը երկրի վրա, նախքան Իր Երկրորդ Գալուստը (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Տնտեսություն») |
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33.4, փնտրելով, թե ինչպես է նկարագրում Տերը աշխարհի վիճակը 1830 թվականին: Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում Տիրոջ այգում այսօր:
Խորհեք, թե ինչ է արել Տերը կամ անում՝ օգնելու ձեզ ապրել այս ապականված աշխարհում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33:5–6: Ի՞նչ է ասում Տերը, որ արել է մեզ օգնելու համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի նկար այն մասին, որն արտացոլում է ուղիներից մեկը, որով Աստված օգնել է մարդկանց խուսափել աշխարհի ապականությունից:
Գուցե կամենաք նշել բառերն ու արտահայտությունները Վարդապետություն և Ուխտեր 33.5–6 հատվածներից, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Տերը հաստատել է Իր եկեղեցին և հավաքում է Իր ընտրյալներին վերջին օրերին:
-
Որպեսզի ավելի լավ հասկանաք այս ճշմարտությունը և դրա կարևորությունը, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտերի 33.6 հատվածի, ո՞վքեր են ըտրյալները:
-
Հաշվի առնելով աշխարհի ապականվածությունը, ինչո՞ւ կարևոր կլինի Տիրոջ ընտրյալների համար միասին հավաքվել:
-
Ի՞նչպես է Եկեղեցին օգնել ձեզ խուսափել աշխարհի ապականվածությունից:
-
Վարդապետություն և Ուխտեր 33․7–18։
Տերը հրահանգներ է տալիս Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին ավետարանն ուսուցանելու վերաբերյալ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33.7–10 հատվածները, որպեսզի իմանաք, թե ինչ Տերն ուսուցանեց Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին իրենց բերանի մասին: Հետևյալ նկարի կողքին գրեք մի սկզբունք, որը հիմնված է նրա վրա, ինչ սովորեցիք այս հատվածներից: Սկզբունքը կարող է սկսվել այսպես. Եթե մենք բացենք մեր բերանը՝ հայտարարելու ավետարանը, Տերը…
-
Մտածեք մի ժամանակի մասին, երբ զգացել եք պետք է խոսած լինեիք ավետարանի մասին, բայց չեք խոսել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ո՞րոնք են այն մի քանի իրավիճակները, որոնց ժամանակ դուք գուցե թերացել եք բացել ձեր բերանը խոսելու ավետարանի մասին:
-
Ե՞րբ եք կիսվել ավետարանով և զգացել ոգեշչված՝ իմանալով ինչ ասել: Կամ ե՞րբ եք տեսել ուրիշներին ավետարանով կիսվելիս և զգացել, որ նրանք ոգեշնչված էին այն բաներով, ինչ ասում էին:
-
Վարդապետություն և Ուխտեր 33.10–15ը պարունակում է Տիրոջ հրահանգները Էզրային և Նորթրոփին՝ քարոզելու ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները (հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու պարգևը): Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 33.16–18ը սովորելու, թե ինչ լրացուցիչ խորհուրդ է Տերը տալիս Էզրային և Նորթրոփին, որը կօգներ նրանց իմանալ, թե ինչ ասել, որպես միսիոներներ: Դուք գուցե կամենաք նշել այն, ինչ կգտնեք: Խորհուրդը հատված 17ում ունենալով «ձեր լապտերները պատրաստ ու վառ, և ձեթ՝ ձեզ հետ», նշանակում է հոգեպես նախապատրաստված լինել և ամեն ժամանակ պատրաստ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մի խորհրդի կետ, որը տրվել է Վարդապետություն և Ուխտեր 33.16–18 հատվածներում և բացատրեք, թե ինչպես է այն կարողանում օգնել ձեզ պատրաստ լինել բացելու ձեր բերանը և կիսվելու ավետարանով ուրիշների հետ ամեն ժամանակ:
Վարդապետություն և Ուխտեր 34
Տերը գովաբանում է Օրսոն Պրատին իր հավատքի համար և կանչում է նրան քարոզելու ավետարանը:
Վարդապետություն և Ուխտեր 34 բաժինը տալիս է մի օրինակ, թե ինչպես է ինչ որ մեկը օրհնվում երբ մեկ ուրիշը բացում է իր բերանը կիսվելու ավետարանով: Կարդացեք բաժնի նախաբանը այս հայտնության համար ձեր սուրբ գրություններում իմանալու, թե ով բացեց իր բերանը կիսվելու ավետարանով Օրսոն Պրատի հետ:
Օրսոն Պրատը 19 տարեկան էր, երբ մկրտվեց իր ավագ եղբոր՝ Փարլիի կողմից:: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 34.1, և ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերը դիմում Օրսոնին:
Այժմ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 34.2–3 հատվածները, փնտրելով պատճառը, թե ինչու է Տերը անվանում Օրսոնին որպես Իր որդին:
Դուք գուցե նկատած լինեք 3 հատվածում, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, դառնում են Նրա որդիները: Սա խորհրդանշում է այն նոր կյանքը, որ մենք ստանում ենք, երբ ընդունում ենք Փրկչի ավետարանը: Մենք իմանում ենք Վարդապետություն և Ուխտեր 25.1-ից, որ այս խոստումը վերաբերում է հավասարապես իգական սեռին, ովքեր դառնում են Հիսուս Քրիստոսի դուստրերը, երբ նրանք ընդունում են Նրա ավետարանը:
Երբ դուք կարդում եք Օրսոն Պրատի հետևյալ տեղեկությունն իր կյանքի վաղ շրջանի մասին, նշեք, թե ինչ արեց նա՝ ցույց տալու, որ նա հավատում էր Տիրոջը:
«Տասից տասնիննը տարեկան հասակում ես տեսա աշխարհի մեծ մասը և ես այս ու այն կողմ էի շպրտվում առանց որևէ մշտական բնակավայրի, բայց Աստծո ողորմածությամբ ես պահվեցի շատ չարիքներից, որոնց ենթարկվում են երիտասարդ մարդիկ. բարոյականության և կրոնի վաղ տպավորությունները, որոնք պատվաստվել էին մտքումս ծնողներիս կողմից, միշտ մնացել են ինձ հետ. և ես հաճախ մեծ անհանգստություն էի զգում՝ նախապատրաստվելու ապագա վիճակի համար, բայց երբեք չէի սկսում իսկական լրջությամբ որոնել Տիրոջը, մինչև 1829 թվականի աշնանը: Այդ ժամանակ ես սկսեցի շատ ջերմեռանդորեն աղոթել, ապաշխարելով ամեն մեղքից: Գիշերվա լուռ ստվերներում, մինչ ուրիշները ննջում էին իրենց բարձերի վրա, ես հաճախ էի հեռանում որևէ գաղտնի վայր՝ միայնակ դաշտերում կամ հեռավոր ամայի վայրերում, և խոնարհվում էի Տիրոջ առջև և աղոթում էի ժամերով՝ կոտրված սրտով և փշրված հոգով, սա էր իմ մխիթարությունը և հրճվանքը: Իմ սրտի մեծագույն փափագն էր, որ Տերը բացահայտեր Իր կամքը իմ վերաբերյալ: Ես շարունակում էի աղոթել այդ ջերմեռանդությամբ մինչև 1830 թվականի սեպտեմբեր ամիսը, երբ այդ ժամանակաընթացքում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկու Երեցներ, որոնցից մեկը իմ եղբայր Փարլին էր, եկան մեր շրջան: Նրանք անցակցրեցին մի քանի ժողով, որոնց ես հաճախեցի:
Համոզվելով նրանց սովորեցրած վարդապետության աստվածային ճշմարտության մեջ, ես մկրտվեցի 1830 թվականի սեպտեմբերի 19-ին: Դա իմ ծննդյան օրն էր, ես լինելով տասնիննը տարեկան: Ես միակ անձն էի այդ [տարածքում], որ ընդունեցի և հնազանդվեցի այդ ուղերձին» (in The Orson Pratt Journals, comp. Elden J. Watson [1975], 8–9):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 34.4–6 թե Տերն Օրսոն Պրատին ինչ կանչեց անելու, նույնիսկ ավելի օրհնված լինելու համար: Մտածեք, թե ինչու ենք մենք ավելի մեծ օրհնություններ ստանում, երբ մենք քարոզում ենք ավետարնն ուրիշներին:
Տերը խոսել է Օրսոնի հետ մի քանի նշանների մասին, որոնք տեղի էին ունենալու, նախքան Իր Երկրորդ Գալուստը (տես ՎևՈւ 34.7–9): Ապա Նա ավարտեց այս հայտնությունը՝ խրախուսելով Օրսոնին ավետարանը քարոզելու իր կոչումում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 34.10–12, որոնելով հետևյալ ճշմարտությունները. Նրանք, ովքեր ջանասիրաբար ուսուցանում են ավետարանը, կանեն դա Սուրբ Հոգու զորությամբ: Եթե մենք հավատարիմ լինենք, Տերը մեզ հետ կլինի:
Ինչպես կարող էՎարդապետություն և Ուխտեր 34.11-ում Տիրոջ խոստումը մխիթարել և զորացնել ինչ-որ մեկին հուսահատության պահին:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարագրեք, թե ինչու եք կարծում, որ կարևոր է ունենալ Սուրբ Հոգու զորությունը օգնելու ձեզ, երբ դուք ուսուցանում եք ավետարանը ուրիշներին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 33–34 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.