Մաս 32. Օր 4
Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին
Նախաբան
1995 թվականի սեպտեմբերի 23-ին Սփոփող Միության գերագույն ժողովի ժամանակ, Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ներկայացրեց «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին» հռչակագիրը: Առաջին Նախագահությունից և Տասներկու Առաքյալների Քվորումից ստացված այդ հայտարարությունն աշխարհին է հռչակում ընտանիքին վերաբերող Տիրոջ չափանիշները և վարդապետությունները։ Հայտարարությունը նաև խորհուրդ է պարունակում ընտանիքների ամրապնդման վերաբերյալ և նախազգուշացնում է ընտանիքների մասնատման հետևանքների մասին։ (Ընտանիքի հայտարարության օրինակը կարող եք գտնել այս ձեռնարկի հավելվածում։)
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին ընտանիքին վերաբերող հայտարարություն
Դուք ունեցե՞լ եք հարցեր կամ ճանաչում եք մեկին, ով հարցեր է ունեցել հետևյալ խնդիրներից որևէ մեկի վերաբերյալ։
-
Ամուսնության և ընտանիքի կարևորություն
-
Ամուսնալուծություն
-
Միասեռ ամուսնություններ
-
Սեռ
-
Չամուսնացած ծնողներ
-
Ունենալ երեխաներ
-
Ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններ
-
Մայրերի դերը
-
Հայրերի դերը
-
Վիժեցում
Այդ խնդիրներից և ընտանեկան հարցերից շատերին կարելի է պատասխանել «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին»-ի օգնությամբ։
Նախքան Նախագահ Հինքլին կկարդար այդ հայտարարությունը, նա նշեց պատճառներից մի քանիսը, թե ինչու աշխարհը կարիք ուներ դրանում պարունակվող ճշմարտությունների։ Այդ հայտարարությունը կարդալիս փնտրեք և ընդգծեք այդ պատճառները։
«Մեծ ծավալով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվում են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախազգուշացնել Ձեզ։ Այս առիթով մենք՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, այսօր հրապարակում ենք հայտարարություն՝ ուղղված Եկեղեցուն և աշխարհին, որպես հռչակագիր և վերահաստատում ընտանիքին վերաբերող չափանիշները, վարդապետությունները և սովորույթները, որոնք պատմության ընթացքում շարունակ սահմանվել են մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից» (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100)։
-
Որպեսզի կարողանաք բացահայտել այն վարդապետությունները և սկզբունքները, որոնք պատասխանում են այս դասի սկզբում նշված խնդիրներին, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում արտագրեք հետևյալ աղյուսակը՝ տեղ հատկացնելով ձեր պատասխանների գրառման համար։ (Կարող եք համարակալել այս դասի վերջում գտնվող հայտարարության պարբերությունները:)
Ընտանիքին առնչվող խնդիրները
Վարդապետություններ և սկզբունքներ Ընտանիքի հայտարարությունից
Հռչակագրի ո՞ր պարբերություններում են ուսուցանվել։
Ամուսնության և ընտանիքի կարևորությունը
Ամուսնալուծություն
Միասեռ ամուսնություն
Սեռ
Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի:
2-րդ պարբերություն
Ունենալ երեխաներ
Հայրերի դերը
Մայրերի դերը
Ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններ
Վիժեցում
Մահկանացու կյանքի ստեղծումը սուրբ է և Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է:
3-5 պարբերությունները
Կարդացեք ընտանիքի հայտարարության 1-5 պարբերությունները և փնտրեք այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք առնչություն ունեն ընտանիքին վերաբերող այդ խնդիրներին։ Ընտանիքի հայտարարությունից ձեր սովորած նյութի մեջ գտեք այն վարդապետությունը կամ սկզբունքը, որը վերաբերում է աղյուսակում գտնվող որևէ խնդրին։ Ձեր օրագրում գրեք դրանք համապատասխան սյունակում՝ դրան վերաբերող խնդրի դիմաց։ Նաև գրեք, թե ընտանիքի հայտարարության որ պարբերությունը կամ պարբերություններն են օգնել ձեզ` բացահայտել տվյալ վարդապետությունը կամ սկզբունքը։ (Օրինակ ցույց տալու համար աղյուսակի առաջին երկու տողերի տվյալները լրացվել են ձեզ համար։)
-
Ձեր աղյուսակի մեջ նշեք երկու վարդապետություններ կամ սկզբունքներ։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, ձեր ընտրած յուրաքանչյուր վարդապետության կամ սկզբունքի համար պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ այդ վարդապետությունը։
-
Ինչպե՞ս կարող է այս վարդապետության ըմբռնումը և հավատքը դրա հանդեպ ազդել ձեր կայացրած որոշումների վրա։
-
Ընտանիքի հայտարարությունն օգնում է մեզ հաստատել հաջողակ ընտանիքներ
Կարդացեք «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին»-ի 6-7-րդ պարբերությունները և փնտրեք այնպիսի բաներ, որոնք կօգնեն ձեզ երջանկություն հաստատել ձեր ընտանիքներում։
Մեկ սկզբունք, որը մենք սովորում ենք ընտանիքի հայտարարությունից այն է, որ ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունը այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք ընտանիքի հայտարարության 7-րդ պարբերությունում գտնվող սկզբունքները, որոնք ընտանիքներին օգնում են երջանկություն գտնել։ (Կարող եք այդ սկզբունքները նշել ընտանիքի հայտարարության ձեր օրինակում։) Ապա պատասխանեք հետևյալ հարցերին․
-
Այդպիսի ընտանիքների ի՞նչ օրինակներ եք տեսել , որոնք հետևում են այս ուսմունքներին։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հնարավոր, որ այդ ուսմունքներին հետևող ընտանիքները լինեն երջանիկ։
-
-
Մտածեք, թե ինչպես կարող են այդ ուսմունքներն ավելացնել ընտանեկան երջանկությունը։ Մտածեք, թե այդ ուսմունքներից որը դուք կարող եք ավելի լավ կիրառել, որպեսզի ավելի մեծ երջանկություն պարգևեք ձեզ և ձեր ընտանիքներին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակի մասին, որը կօգնի ձեզ ավելի լավ կիրառել այդ ուսմունքներից որևէ մեկը ձեր ընտանիքում։
Համաձայն ընտանիքի հայտարարության 7-րդ պարբերության վերջին մասի, որո՞նք են հայրերի պարտականությունները։
Բերեք մի քանի եղանակների օրինակներ, որոնցով ձեր հայրը կամ ուրիշների հայրերը կատարում են այդ պարտականությունները։
Համաձայն 7-րդ պարտականության վերջին մասի, որո՞նք են մայրերի հիմնական պարտականությունները։
Բերեք մի քանի եղանակների օրինակներ, որոնցով ձեր մայրը կամ ուրիշների մայրերը կատարում են այդ դերը։
Համաձայն 7-րդ պարբերության, մայրերի և հայրերի պարտականությունները կամ դերերը տրվել են «ըստ աստվածային ծրագրի»: Դա նշանակում է, որ դրանք հաստատվել են մեր Երկնային Հոր կողմից։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր դրա հասկանալը։
7-րդ պարբերությունից մենք սովորում ենք նաև, որ հայրերը և մայրերն իրենց ընտանեկան պարտականություններում պարտավոր են օգնել իրար, որպես հավասար գործընկերներ։ Հիշեք, թե երբ եք տեսել, որ հայրերը և մայրերն այդ սուրբ պարտականություններն իրականացնելիս որպես հավասար գործընկերներ աշխատել են միասին` իրար օգնելու համար։
Հետևյալ նախադասությունը գտնվում է 7-րդ պարբերության վերջում․ «Անաշխատունակությունը, մահը կամ այլ իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը»։ Տերը տեղյակ է այդ իրավիճակներին, և նա օրհնում է ծնողներին և ընտանիքներին, մինչ նրանք ձգտում են լավագույնս կատարել իրենց պարտավորությունները։
Վերստին կարդացեք 7-րդ պարտականության վերջին նախադասությունը և ուշադրություն դարձրեք, թե ուրիշ ով կարող է աջակցել մայրերին և հայրերին իրենց պարտականությունների մեջ։ Երեխաները նույնպես կարող են օգնել իրենց ծնողներին իրենց պարտականությունները կատարելիս։
Յուրաքանչյուր ընտանիք ունի իր դժվարությունները և առանձնահատուկ հանգամանքները, սակայն յուրաքանչյուր ընտանիք կարող է ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքներով և գտնել երջանկություն։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչն եք գնահատում ձեր մոր, ձեր հոր կամ ձեր խնամակալի մեջ։
Կարդացեք ընտանիքի հայտարարության 8-9-րդ պարբերությունները և ուշադրություն դարձրեք, թե ինչ տեղի կունենա, եթե մենք չկատարենք մեր ընտանեկան պարտականությունները։
Մի սկզբունք, որ այս պարբերություններում ուսուցանվում է` այն է, որ Տերը մեզ պատասխանատվության կենթարկի, եթե մենք չկատարենք մեր ընտանեկան պարտականությունները։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել հայտարարության ձեր օրինակի վրա։
Մտածեք այն մասին, թե ինչպես եք դուք կատարում ձեր ընտանեկան պարտականությունները։ Հիշեք, որ փնտրեք Տիրոջ օգնությունը՝ ձեր ընտանիքում Հիսուս Քրիստոսի ուսմունքներից որևէ մեկն ավելի լավ կիրառելու ձեր նպատակին հասնելու համար։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես սովորեցի «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.