Մաս 12. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 51–52
Նախաբան
Երբ արևելյան նահանգների Սրբերից ոմանք սկսեցին ժամանել Օհայո՝ 1831թ. մայիսին, Տերը մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնեց Իր կամքը եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին: Վարդապետություն և Ուխտեր 51 բաժնում արձանագրված հայտնության մեջ Նյու Յորքի Քոլսվիլից ժամանած Սրբերին հրահանգվում է գնալ Թոմսոն՝ Օհայո, որտեղ նրանք կապրեին նվիրաբերման օրենքով: Նվիրաբերումն ու տնտես լինելն այն սկզբունքներն են, որոնց վրա հիմնաված է Սիոնի հասարակությունը: Միացյալ ընկերությունը (որն ավելի ուշ կոչվեց Միացյալ Միաբանություն) այն կազմակերպությունն էր, որը պիտի օգտագործվեր այդ օրենքն այն ժամանակ կիրառելու համար: Եկեղեցու չորրորդ համաժողովի ավարտին, որն անցկացվեց 1831 թվականի հունիսի 3–6, Կիրթլենդում՝ Օհայո, Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և մյուս երեցներին զույգերով ճամփորդել Միսսուրի՝ ճանապարհին քարոզելով: Վարդապետություն և Ուխտեր 52 բաժնում արձանագրված հայտնության մեջ Տերը կանչեց յուրաքանչյուր զույգին և նրանց մի օրինակ տվեց, որ օգնի նրանց խուսափել խաբեությունից:
Վարդապետություն և Ուխտեր 51
Տերը եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին թելադրում է հոգալ Սրբերի նյութական կարիքները
Ո՞րն է եղել ամենամիաբան խումբը, որի մաս եք կազմել դուք: Ինչպե՞ս եք իմանում, որ մարդկանց խումբը միաբան է: Ինչպիսի՞ գործեր կամ իրադարձություններ են օգնում խմբին միաբան դառնալ:
Երբ Սրբերը ժամանեցին Օհայո, Տերը հայտնեց նրանց նվիրաբերման օրենքը (տես Վարդապետություն և Ուխտեր 43.30–42): Այդ օրենքի ներքո տղամարդիկ և կանայք կամավոր նվիրում էին իրենց ժամանակը, տաղանդները և երկրային հարստությունը Աստծո արքայությունը հիմնելու համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 51 բաժնի նախաբանը, պարզելով, թե ինչ պատասխանատվություն ուներ Էդվարդ Պատրիջը այդ օրենքի վերաբերյալ:
Վարդապետություն և Ուխտեր 51.1–8 հատվածները Տիրոջ կողմից հրահանգներ են ներառում եպիսկոպոս Պատրիջին ներգաղթող Սրբերի վերաբերյալ: Տերը պատվիրեց եպիսկոպոս Պատրիջին «այս ժողովրդին նշանակել իրենց բաժինները» հողի և ունեցվածքի՝ «[իրենց] պայմանների և [իրենց] պահանջների ու կարիքների համեմատ» (ՎևՈւ 51.3): (Նկատեք, որ պահանջ բառի իմաստներից մեկն ինչ-որ բանի պակասություն ունենալ է: «Մարդկանց պահանջների համեմատ» գործելու Տիրոջ պատվիրանը պատվեր էր օգնել մարդկանց ձեռք բերելու իրենց անհրաժեշտ միջոցները): Եպիսկոպոս Պատրիջը պետք է հանձներ լիարժեք սեփականությունը ընտանիքներին և հավաստիանար, որ բոլորն էլ բավարար սնունդ և հագուստ ունեն:
Տերը բացատրել է, թե ինչպես պետք է Սրբերը վարվեն նվիրաբերման օրենքով ապրելիս: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 51.9 հատվածը, պարզելով, թե ինչ հրահանգներ է տալիս Տերը Սրբերին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ է նշանակում է մի խումբ մարդկանց համար «լինել մեկ»: (Դուք կարող եք կարդալ Մովսես 7.18 հատվածը այս հարցին պատասխանելու օգնության համար։)
-
Վարդապետություն և Ուխտեր 51.9 հատվածի համաձայն՝ ի՞նչ է Տերը հրահանգում Սրբերին անել, որպեսզի միաբան լինեն: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «միանման լինել» և «միանման ստանալ»:
-
Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 51.10–20 հատվածները, կնկատեք, որ Տերը հրահանգեց եպիսկոպոս Պատրիջին շտեմարան հիմնել, որտեղ կպահվեր ավելացված ունեցվածքը: Տերը հայտարարել է, որ նվիրաբերման օրենքը արտոնություն է: Նա բացատրել է, որ չնայած որ Սրբերը պիտի ապրեն իրենց հողի վրա միայն կարճ ժամանակով, նրանք պետք է ծրագրեն լինել հավատարիմ, իմաստուն և արդար տնտես իրենց վստահված տնտեսության համար:
Վարդապետություն և Ուխտեր 52.1–13, 22–34
Տերը պատվիրում է մարգարեին և մյուս երեցներին ճամփորդել Միսսուրի և քարոզել ավետարանը իրենց ճամփորդության ընթացքում
Վարդապետություն և Ուխտեր 52.1–13, 22–34 Տերը հրահանգեց մարգարե Ջոզեֆ Սմիթին և և մյուս երեցներին ճամփորդել Միսսուրի և քարոզել ճանապարհին: Տերը նախկինում հայտնել էր, որ Սրբերը պիտի հիմնեն Սիոն կոչվող միասնական համայնք (տես ՎևՈւ 28.9), սակայն չէր հայտներ դրա տեղանքը: Վարդապետություն և Ուխտեր 52 բաժնում արձանագրված հայտնության մեջ Նա խոստացավ, որ եթե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հավատարիմ լինեն Իր հրահանգներին, Նա նրանց հայտնի կդարձնի «[Սրբերի] ժառանգության հողը» (ՎևՈւ 52.5):
Վարդապետություն և Ուխտեր 45.14–21, 35–36
Տերը մի օրինակ է հայտնում, որը կօգնի մեզ խուսափել Սատանայի խաբեություններից:
Վարդապետություն և Ուխտեր 50 բաժնում արձանագրված հայտնության մեջ Տերը զգուշացրեց Եկեղեցու երեցներին կեղծ ոգիների մասին և հրահանգներ տվեց, որոնք կօգնեին Սրբերին շենացնել միմյանց, երբ ուսուցանում և սովորում էին ավետարանական ճշմարտությունները:
Վարդապետություն և Ուխտեր 52.14–21 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք լրացուցիչ հրահանգներ Տիրոջից, որոնք կօգնեն ամրապնդել Եկեղեցու անդամներին, մասնավորապես նրանց, ովքեր կանչվել են Միսսուրի ճամփորդելիս ուսուցանել ավետարանը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 52.14 հատվածը և գտեք այն արտահայտությունը, որը Տերն օգտագործել է, որպեսզի նկարագրի, թե ինչ էր պատրաստվում տալ այդ միսիոներներին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ ունի օրինակը:
-
Ըստ Տիրոջ խոսքերի՝ ի՞նչ պատճառով է տրվել Վարդապետություն և Ուխտեր 52.14–21 հատվածներում արձանագրված օրինակը:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 52.15–19 հատվածները, փնտրելով գործեր ու հատկանիշներ, որոնք Տերն ասել է կօգնի Իր ժողովրդին խուսափել Սատանայի խաբկանքներից: Երբ փնտրում եք հասկանալ այդ հատվածների Տիրոջ հրահանգները, նկատի առեք հետևյալ բացատրությունները.
-
Անձը, «ում հոգին փշրված է» (ՎևՈւ 52.15) ապաշխարող հոգի ունի:
-
«Հնազանդվեք իմ արարողություններին» պատվերը ՎևՈւ 52.15) վերաբերում է քահանայության արարողությունները ստանալու կարիքին, ինչպիսիք են մկրտությունը և իրեն ուղեկցող ուխտերը:
-
Անձը, ում «լեզուն հեզ է և շենացնող» (ՎևՈւ 52.16) նա է, ում լեզուն խոնարհ է և բարձրացնում կամ վեհացնում է մարդկանց:
-
Անձը, ով «ով դողում է [Տիրոջ] զորության ներքո» (ՎևՈւ 52.17), նա է, ով պատկառանք է զգում Տիրոջ զորության հանդեպ:
-
«Պտուղներ բերել» (ՎևՈւ 52.17) նշանակում է ինչ-որ բարիք (օրինակ՝ «գովասանք ու իմաստություն») բերել՝ հետևելով Աստծո տված հայտնություններին:
Հետևյալ սկզբունքը ամփոփում է այս հայտնությունից սովորած ներըմբռնումները. Սատանայի կողմից չխաբվելու համար մարդ պետք է հնազանդվի Տիրոջ արարողություններին և ապրի ըստ Նրա տված հայտնությունների:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 52.36 հատվածները՝ գտնելով Տիրոջ տված լրացուցիչ հրահանգները: Ի՞նչ է հրահանգել Տերը, որ Եկեղեցու երեցները հայտարարեն:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր իմացած մի ղեկավարի կամ ուսուցչի մասին, ով ապրում է ըստ Վարդապետություն և Ուխտեր 52.14–19, 36 հատվածներում Տիրոջ սահմանած օրինակի: Ինպե՞ս եք դուք օգտվել այդ անձնավորություն ուսմունքներից ու օրինակից:
Մտածեք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների մասին և հաշվի առեք, թե ինչպես են նրանք ցուցադրում Սատանայի կողմից չխաբվելու Տիրոջ օրինակը:
Վարդապետություն և Ուխտեր 52․37–44։
Տերը Օհայոյում մնացող ղեկավարներին խորհուրդ է տալիս
Այն ժամանակ, երբ Տերը կոչ արեց քահանայություն կրող վաղ ղեկավարներին Միսսուրի կամ այլ տեղ ճամփորդելու իրենց ճանապարհին քարոզել, երեցների մյուս մասին Նա պատվիրեց մնալ Օհայոյում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 52.39–40 հատվածները, պարզելով, թե ինչ հրահանգներ տվեց Տերը Օհայոյում մնացող Սրբերին: (Կարդալիս օգտակար կլինի իմանալ, որ մնացած բառն այստեղ վերաբերում է Օհայոյում մնացած երեցներին): Կարող եք ընդգծել ձեր գտած բառերը:
Մտածեք հետևյալ հարցերի մասին. Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «բոլոր բաներում հիշեք աղքատներին ու կարիքավորներին» (ՎևՈւ 52.40): Ինչո՞ւ է կարիքավորների մասին մտքով անցկացնելը ոչ բավարար Տիրոջ այս պատվիրանը կատարելու համար:
Վարդապետություն և Ուխտեր 52.40 հատվածում ի՞նչ է ասել Տերն այն մարդկանց մասին, ովքեր մերժում են օգնել կարիքավորներին:
Այս հատվածի հիման վրա լրացրեք հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի աշակերտները հետևում ու հոգ են տանում :
-
Մտածեք նրանց մասին, ում դուք Հիսուս Քրիստոսի աշակերտ եք համարում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես են այդ մարդիկ հետևում ու հոգում կարիքավորների մասին:
Մտածեք ժամանակների մասին, երբ դուք հնարավորություն եք ունեցել հոգալ աղքատների, կարիքավորների, հիվանդների ու վշտացյալների մասին: Մտածեք հատուկ նպատակ սահմանել՝ ինչ-որ մեկի կարիքները հոգալու և Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ լինելու մասին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 51–52 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.