Սեմինարիա
Մաս 18. Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 85-86


Մաս 18. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 85-86

Նախաբան

Վարդապետություն և Ուխտեր 85-ը այն ոգեշնչված նամակի մի մասն է, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուղարկեց Վիլյամ Վ. Ֆելփսին 1832 թվականի նոյեմբերի 27-ին: Այս նամակում Մարգարեն բացատրեց, որ Տերը ցանկանում էր, որ Միսսուրիում նվիրաբերման օրենքով ապրողների ճշգրիտ հաշվառում կատարվի: Հետագայում, 1832 թվականի դեկտեմբերի 6-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 86-ում, մինչ նա աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված վերանայումների վրա: Այս հայտնությունը այնուհետև բացատրություն ապահովեց ցորենի և որոմների առակի և քահանայության դերի վերաբերյալ` Տիրոջն օգնելուվերջին օրերում հավաքելու արդարներին:

Վարդապետություն և Ուխտեր 85

Տիրոջ գործավարը պետք է կատարի Աստծո մարդկանց գրանցումը:

Պատկերացրեք, որ դուք մի սպորտային թիմի անդամ եք, որն իրոք շատ լավը լինելու ներուժ ունի: Մի քանի օր այս թիմի հետ խաղալուց հետո, դուք նկատում եք, որ թիմի անդամներից մեկը եսասեր խաղացող է, ոմանք հրաժարվում են խաղալ ինչպես հարկն է, իսկ մյուսներն արհամարհում են մարզիչին: Ինչո՞ւ քո թիմի համար դժվար կլինի հաղթելը: Ի՞նչը պետք է փոխվի, որպեսզի թիմն ավելի լավ խաղա:

Նման մի իրավիճակ սկսեց ստեղծվել 1832 թվականին, երբ ավելի ու ավելի շատ Եկեղեցու անդամներ էին ժամանում Միսսուրի: Սրբերից շատերը Միսսուրիում ներդաշնակության մեջ էին ապրում այն օրենքների հետ, որ Տերը շարադրել էր Սիոնը կառուցելու համար Սակայն Եկեղեցու մի շարք անդամներ չհնազանդվեցին Տիրոջ պատվիրաններին և ուղևորվեցին Միսսուրի` առանց իրենց առաջնորդներից վկայագիր ստանալու (որը պահանջվում էր Տիրոջ շարադրած օրենքով ՎևՈւ 72.17-18, 25): Վկայագիրը թղթի մի կտոր էր, ստորագրված Եկեղեցու Եպիսկոպոսի կողմից կամ Եկեղեցու երեք նախագահող Երեցների կողմից, հաստատելով, որ անձն արժանավոր էր, լավ համբավ ուներ և ընդունակ էր տնտեսի դեր ստանձնել: Չնայած Եկեղեցու բոլոր անդամներին Միսսուրիում պատվիրվեց իրենց սեփականությունը նվիրաբերել Եկեղեցուն, ոմանք տեղ էին հասել առանց միջոցների և ոչինչ չունեին նվիրաբերելու, որն ավելացրեց այն մարտահրավերները, որոնց հետ մարդիկ բախվում էին: Առնվազն մեկ անդամ, ով սեփականություն էր նվիրաբերել, ետ պահանջեց այն՝ Եկեղեցուց հեռանալիս: Մյուսները Միսսուրիում հրաժարվեցին Եկեղեցուն նվիրաբերել իրենց սեփականությունը:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս է Եկեղեցու որոշ անդամների վարքագիծը նման թիմի ոչ արդյունավետ անդամ լինելուն:

    2. Ինչո՞ւ նման իրավիճակում կարող էր դժվար լինել Սիոնի քաղաքը հիմնադրելը :

Կարդացեք բաժնի նախաբանը Վարդապետություն և Ուխտեր 85-ը, որպեսզի հասկանաք, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչպես արձագանքեց Միսսուրիի այս դժվարություններին :

Ջոն Ուիթմեր

Ջոն Ուիթմեր

Ջոզեֆ Սմիթի նամակը հրահանգներ էր պարունակում Տիրոջ գործավարի` Ջոն Ուիթմերի համար, ով ապրում էր Միսսուրիում: ԿարդացեքՎարդապետություն և Ուխտեր 85.1-2, փնտրելով, թե Տերն ի՞նչ հրահանգներ տվեց Միսսուրիում Եկեղեցու գործավարին կատարելու: (Այս հատվածներն ուսումնասիրելիս օգտակար կլիներ իմանալ, որ ուրացողները նրանք են, ովքեր ուրանում են կամ հեռանում Եկեղեցուց և մերժում հավատքը:)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 85.3-5, փնտրելով պատճառները, թե ինչո՞ւ որոշ անդամների անուններ չպետք է գրված լինեին Եկեղեցու գրանցումներում: Հատված 3-ում «նրանք, ովքեր չեն ստանում իրենց ժառանգությունը նվիրաբերումով» արտահայտությունը վերաբերում է Եկեղեցու անդամներին, ովքեր հրաժարվեցին ապրել նվիրաբերման օրենքով` ինչպես Տերն էր պատվիրել:

Ինչպես որ գրանցումներ էին վարում Եկեղեցու ստեղծման սկզբնական շրջանում, ներկայումս նույնպես գրանցումները վարվում են` պահպանելու հավատարիմների անունները, ինչպես նաև նրանց գործերի մասին վկայությունները: Սկզբունքներից մեկը, որ մենք սովորում ենք Մարգարեի նամակից, այն է, որեթե մենք ապրենք Աստծո օրենքներով, մեր անունները կգրվեն Եկեղեցու գրանցումներում` որպես հավատարիմ անդամներ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն բաների մասին, որ դուք պետք է անեք, որպեսզի ձեր անունը գրանցվի որպես Եկեղեցու հավատարիմ անդամ: (Այս հանձնարարությունն ավարտելուց հետո, համեմատեք ձեր գրածը պատասխանների հետ, որոնք տրված են այս դասի վերջում:)

Հղումը «հզոր և զորավոր մեկին» (ՎևՈւ 85.7), ով պետք է կարգի դնի Աստծո տունը և հղումն այն մեկին, ով «ձեռք է մեկնում Աստծո տապանակը պահելու» (ՎևՈւ 85:8), օգտագործվել է շատ ուրացողների կողմից` Եկեղեցուց իրենց հեռացումն արդարացնելու համար: Նրանք պնդում են, որ Եկեղեցու մի շարք նախագահներ կորցրել են Աստծո աջակցությունը և մերժվել են, և, որ նրանք` ուրացողները, Աստծո կողմից կանչված «միակ հզոր և զորավորն» են` գործերը կարգի բերելու համար: Այդպիսի պնդումները հակասում են սուրբ գրությունների իմաստին: 1905 թվականին լույս տեսած մի պաշտոնական հայտարարության մեջ Առաջին Նախագահությունը (Ջոզեֆ Ֆ. Սմիթը, Ջոն Ռ. Ուինդերը և Անտոն Հ. Լանդը) քննարկեցին հանգամանքները, որոնք առաջ բերեցին այս հայտնությունը և նրանց, ում ուղղված էին այս երկու արտահայտությունները.

«Նախ և առաջ նկատելի է, այս ամբողջ նամակը [Մարգարեի նամակը Վիլյամ Վ Ֆելփսին], ինչպես նաև դրա մի մասը` հետագայում ընդունված որպես հայտնություն [ՎևՈւ 85], վերաբերում է Միսսուրիի Եկեղեցու գործերին, այդ հողում Սրբերի հավաքվելուն և նրանց կողմից իրենց ժառանգությունները ձեռք բերելուն` ըստ նվիրաբերման և տնտեսվարության օրենքի. իսկ Մարգարեն հատկապես զբաղվում է հետևյալ խնդրով, թե ի՞նչ կկատարվի այն մարդկանց հետ, ովքեր չեն ստանա իրենց ժառանգությունը եպիսկոպոսից` ըստ կարգի կամ գործերի:

Դա այդպես էր, քանի դեռ այս խռովության, նախանձի, հպարտության, անհավատության և անգթության վիճակն էր իշխում Սիոնի եղբայրների միջև` Ջեքսոն Քաունթիում, Միսսուրի, բոլոր այն բաներում, որտեղ Եպիսկոպոս Փարթրիջը մասնակցել էր, որ Վիլյամ Վ. Ֆելփսին ուղղված նամակից վերցված հայտնության բառերը, գրվեցին 1832 թվականի նոյեմբերի 27-ին: «Մարդը, ով կանչված ու նշանակված էր Աստծո կողմից», «որպեսզի Սրբերին բաժաներ նրանց ժառանգությունը»` Էդվարդ Պատրիջը, այդ ժամանակ չէր կատարում իր պարտականությունները` անտեսելով դրանք, «ձեռքը մեկնելով Տիրոջ տապանակին», ուստի, նրան նախազգուշացվեց Աստծո վերահաս դատաստանի մասին, և կանխագուշակվեց, որ մեկ այլ «հզոր և զորավոր մեկը» կուղարկվի Աստծու կողմից` գրավելու նրա տեղը` լինելով եպիսկոպոս, ում վրա կհանգչի այդ բարձր կոչման հոգին և ուժը, որով նա իշխանություն կունենա` «կարգի դնել Աստծո տունը, և բաժին առ բաժին կարգավորել սրբերի ժառանգությունները», այլ կերպ ասած` մեկը, ով կաներ այն գործը, որին Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջը նշանակվել էր անելու, բայց ձախողվել էր:

«…Եվ քանի որ իր ապաշխարութւյան և զոհաբերությունների ու տառապանքի միջոցով Եպիսկոպոս Էդվարդ Փարթրիջն անկասկած ձեռք բերեց սպառնացող դատաստանի մեղմացում , որ «պիտի ընկներ մահվան նետից, ինչպես մի ծառ, որը զարկվում է վառ կայծակի նետից», այսպիսով մեկ ուրիշին ուղարկելու պատճառը նրա տեղը զբաղեցնելն էր, «մի հզոր ու զորավոր մարդու, կարգի դնելու Աստծո տունը, և բաժին առ բաժին կարգավորելու Սրբերի ժառանգությունը», նրան ևս կարելի է համարել հոգին ավանդած և մարգարեության մի ամբողջ միջադեպ` փակված» (in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–75], 4:112, 115, 117:)

Պատկերացրեք, որ դուք ծրագրեր ունեք մասնակցելու մի հեղինակավոր իրադարձության (օրինակ, մի հայտնի անձնավորություն հարսանիքի կամ երեկույթի ինչ-որ մեկի հետ, ում միշտ ցանկացել եք հանդիպել): Ինչպե՞ս կզգայիք դուք, եթե ժամանեիք իրադարձության վայրը, բայց ձեզ թույլ չտային ներս մտնել, որովհետև ձեր անունը չկար հրավիրվածների ցուցակում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 85.9-11, փնտրելով Տիրոջ խոսքը վաղ շրջանի Սրբերի մասին, ում անունները գրված չեն լինի հիշատակի գրքում կամ Աստծո օրենքների գրքում: (Հիշեք, որ այդ այս վերնագրերը վերաբերում է առաջին Սրբերի հավատքի և գործերի գրավոր պատմությանը:)

Գրանցումները կատարվում են թե այստեղ` երկրի վրա, թե երկնքում: Մենք բոլորս պետք է հաշիվ տանք Աստծո օրենքներով ապրելիս մեր գործերի և մեր հավատքի համար: Խորհեք, թե դուք ինչպե՞ս եք վերաբերվում և հնազանդվում Աստծո օրենքներին:

Վարդապետություն և Ուխտեր 86

Տերը լրացուցիչ բացատրություն է տալիս ցորենի և որոմների առակի վերաբերյալ

ցորեն և որոմներ

Առակը մի պատմություն է, որ համեմատությունն օգտագործում է ճշմարտությունն ուսուցանելու համար: Կարդացեք ցորենի և որոմների առակը Մատթեոս ԺԳ.24-30-ում:

Ձեր կարծիքով, ի՞նչ է խորհրդանշում ցորենը:

Ձեր կարծիքով, ի՞նչ են խորհրդանշում որոմները:

Դուք կարող եք ստուգել ձեր պատասխանները վերը նշված հարցերին կարդալով Մատթեոս ԺԳ.38-ը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ էր այս առակում մարդը ցանկանում սպասել որոմները քաղհանելու հարցում:

Որոմը թունավոր մոլախոտի տեսակ է: Ցորենը և որոմները համարյա նույնն են, երբ նրանք ծլում են, բայց դրանց կարելի է տարբերել, երբ հասունանում են: Եթե հնձողը փորձեր քաղհանել որոմները` նախքան ցորենը և որոմները կհասունանային, ցորենի մեծ մասը հավանաբար նույնպես կոչնչանար:

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 86.1-6, փնտրելով, թե ինչ են խորհրդանշում դաշտը, սերմնացանները և թշնամիները: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Հիմնվելով Տիրոջ կողմից խորհրդանիշների բացատրության վրա, ի՞նչպես կամփոփեիք այս առակի իմաստը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստուգում և խմբագրում էր Աստվածաշնչի ոգեշնչված վերանայումը, երբ նա ստացավ այս հայտնությունը: Համաձայն Մատթեոս ԺԳ.30, Տերը պահանջեց, որ որոմները սկզբում հավաքվեն և կապված կլինեն խրձերով և ցորենը հավաքվի ամբարների մեջ տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանության, Մատթեոս 13.29[Մատթեոս 13.30, ծանոթագրությունբ]:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 86.7, փնտրելով այն միտքը, որ տալիս է այս հայտնությունը հավաքման կարգի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արդարները կհավաքվեն վերջին օրերում:

քույր միսիոներներն ուսուցանելիս

Մտածեք, թե ի՞նչ կապ ունեն վերականգված ավետարանը մարդկանց ուսուցանող միսիոներները ցորենի ու որոմների առակի հետ:

Մենք նույնպես կարող ենք նպաստել արդարների հավաքմանը` ավետարանով կիսվելով մյուսների հետ: Մարդիկ հավաքվում են հոտի մեջ, երբ նրանք ընդունում են Քրիստոսին և մկրտվում: Հիշելը, թե ինչ տարբեր ձևերով ենք մենք օրհնվում որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, կարող է ուժեղացնել ուրիշների հետ այդ օրհնություններով կիսվելու մեր ցանկությունը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 86.8-10, և գտեք, թե ի՞նչ ձևերով ենք մենք օրհնված` որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ: Գուցե կամենաք նշել` ինչ որ գտնեք:

Հետևյալ արտահայտությունը` «դուք եք օրինական ժառանգները» հատված 9-ում նշանակում է, որ Վերջին Օրերի Եկեղեցու Սրբերը Աբրահամի հետ կապած Աստծո ուխտի մի մասն են, որի միջոցով Աբրահամին խոստացվեց, որ նրա ժառանգները կվայելեն քահանայության օրհնությունները և այդ օրհնություններով կկիսվեն մյուսների հետ (տես Աբրահամ 2.9–11):

Խորհեք հետևյալ հարցի վերաբերյալ. Ինչպե՞ս եք դուք օրհնվել քահանայության միջոցով:

Վերը նշված հարցի վերաբերյալ խորհելիս, դուք հավանաբար մտածեցիք արարողությունների մասին, որ կարողացել եք ստանալ քահանայության միջոցով, ներառյալ մկրտության փրկարար արարողությունները և Սուրբ Հոգու պարգևը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 86.11, և գտեք ուղիներ, որոնցով մեք պետք է օգնենք մյուսներին:

Հետևյալ արտահայտությունը` «լույս հեթանոսների համար» նշանակում է արդար օրինակ ծառայել նրանց համար, ովքեր չունեն ավետարանի օրհնությունները: Հատված 11-ը մեզ սովորեցնում է, որ մենք կարող ենք փրկություն բերել ուրիշներին` օգնելով նրանց ստանալ քահանայության օրհնությունները: Գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում:

Մտածեք մի փորձառության մասին, երբ դուք կամ ձեր ճանաչած մարդկանցից մեկը արդար օրինակ է ծառայել մեկ ուրիշի համար, կամ օգնել է մեկ այլ մարդու` ստանալ քահանայության օրհնությունները:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ի՞նչ կանեք դուք, որպեսզի «լույս» լինեք ուրիշների համար, որ նրանք նույնպես կարողանան ստանալ քահանայության օրհնությունները:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 85-86-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.