Սեմինարիա
Սեմինարիայի տնային ուսումնասիրության ծրագրի նախաբան


Սեմինարիայի տնային ուսումնասիրության ծրագրի նախաբան

Սեմինարիայի տնային ուսումնասիրության ծրագիրը նախատեսված է օգնելու ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը և կիրառել նրա ուսմունքները առօրյա կյանքում սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով: Այս ուսումնական տարվա ընթացքում դուք սկզբում կավարտեք այս դասընթացի ընթերցանության հանձնարարությունները Վարդապետություն և Ուխտերից, իսկ հետո կավարտեք անհատական դասերը: Շաբաթը մեկ անգամ դուք կհանդիպեք սեմինարիայի ուսուցչի հետ, որպեսզի ներկայացնեք ձեր աշխատանքը և մասնակցեք շաբաթական դասին:

սուրբ գրությունները կարդացող պատանին

Սեմինարիան ամենօրյա կրոնական կրթական ծրագիր է: Սուրբ գրությունների աղոթքով ուսումնասիրությունը պետք է դառնա սովորություն ձեզ համար: Դուք պետք է աշխատեք ձեր սեմինարիայի հանձնարարությունների վրա ամեն ուսումնական օր, եթե նույնիսկ ամեն օր չեք մասնակցելու սեմինարիայի դասին: Դասընթացը կազմված է 32 դասերից: Ընթերցանության աղյուսակը էջ 000- ում ցույց է տալիս, թե դուք ինչ պետք է սովորեք յութաքանչյուր դասի համար: Ձեր ուսուցիչը կօգնի ձեզ հասկանալ, թե որ դասը պետք է սովորեք: Այս ուսումնական ծրագրի դասերից յուրաքանչյուրը պետք է տևի 30 րոպե, ի լրումն ձեր ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության:

Դուք պետք է ունենաք սուրբ գրությունների ուսումնասիրության երկու օրագիր (կամ երկու տետր), բացի ձեր անձնական օրագրից, որի մեջ կգրեք ուղեցույցում տրված միջոցառումների հանձնարարությունները: Ամեն շաբաթ, ձեր ուսուցչին հանդիպելիս, դուք պետք է հանձնեք սուրբ գրությունների ուսումնասիրության տետրը, որը պարունակում է ուղեցույցում տրված միջոցառումների հանձնարարությունները, որոնք դուք ավարտել եք այդ շաբաթ: Ձեր ուսուցիչը կկարդա և կպատասխանի հանձնարարություններին և կվերադարձնի ձեզ սուրբ գրությունների ուսումնասիրության այդ տետրը հաջորդ շաբաթ: Դուք կարող եք նաև գրել ձեր պատասխանները արագակարի թղթի վրա և հանձնել էջերը, որ գրել էիք այդ շաբաթ: Հետո, երբ ձեր ուսուցիչը վերադարձնի էջերը, կարող եք դրանք ետ դնել տետրի մեջ:

Օգտագործել այս ձեռնարկը սեմինարիայի ամենօրյա ծրագրի մեջ

Այս ձեռնարկը կարող է օգտագործվել ուսուցիչների և ուսանողների կողմից սեմինարիայի ամենօրյա ծրագրում` դասերը լավացնելու և լրացնելու համար: Սակայն այն նախատեսված չէ ամենօրյա սեմինարիայի բոլոր ուսանողների համար: Եթե ուսանողը կարիք ունի լրացնելու բաց թողնված դասը, ուսուցիչը կարող է հանձնարարել նրան ավարտել տնային ուսուցման դասը, որը համապատասխանում է բաց թողնված դասին:

Օգտագործել ուսանողի տնային ուսումնասիրության ուղեցույցը

Սուրբ գրություննրի տեքստի նախաբանը

Նախաբանըը տալիս է որոշ նախնական տեղեկություն և ամփոփում սուրբ գրությունների թեմայի յուրաքանչյուր դասի վերաբերյալ:

Հատվածների խմբավորում և բովանդակության ամփոփում

Հատվածների խմբավորումը պարունակում է բնական ընդհատումներ, եթե պատահում են թեմայի կամ գործողությունների փոփոխություններ: Յուրաքանչյուրին հաջորդում է հատվածներում տեղ գտած ուսմունքների կամ իրադարձությունների կարճ ամփոփում:

Վարդապետություններ և սկզբունքներ

Երբ ավետարանական վարդապետությունները և սկզբունքները բխում են սուրբ գրությունների թեմաներից, դրանք ընդգծվում են մուգ գույնով, որպեսզի նկատելի լինի:

Ուսումնական օժանդակ նյութեր

Ուսումնական օժանդակ նյութերը օգնում են ըմբռնել և մեկնաբանել այն նրբությունները, որոնք կարող են լավացնել ձեր ուսման պրոցեսը և սուրբ գրությունների ըմբռնումը:

Սուրբ գրությունների սերտում

Վարդապետություն և Ուխտերի 25 կարևոր հատվածներից յուրաքանչյուրը առանձին է քննարկվում տվյալ դասի մեջ, որը կօգնի ձեզ խորացնել տվյալ հատվածի վերաբերյալ ձեր գիտելիքները:

Գրանցել պատասխանները ձեռնարկի մեջ

Ձեզ երբեմն կխնդրեն գրել պատասխանները ձեռնարկում կամ աղյուսակի դատարկ տողերում:

Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի հանձնարարություններ

Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի հանձնարարությունները պետք է ամեն շաբաթ դուրս գրվեն և տրվեն ձեր ուսուցչին գնահատման համար: Ձեր պատասխանների վերաբերյալ տրված տեղին դատողությունները կօգնեն ձեզ ձեռք բերել նշանակալի փորձ, երբ սովորում կամ կիրառում եք սուրբ գրությունների ճշմարտությունները: