Սեմինարիա
Մաս 5. Օր 4. Վարդապետություն և Ուխտեր 19.23–41


Մաս 5. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 19.23–41

Նախաբան

Վերջին դասի նախաբանում դուք իմացաք, որ Ի. Բ.Գրանդինի վճարը երաշխավորելու նպատակով, Մորմոնի Գիրքը տպագրելու համար, Մարտին Հարրիսը ստորագրեց մի գրավադրության պայմանագիր իր ագարակի համար: Մարտին Հարրիսի համար այս հայտնության երկրորդ մասում Վարդապետություն և Ուխտեր 19.23–41, Տերը հորդորեց Մարտին Հարրիսին իր ունեցվածքից առատորեն բաժին հանել Մորմոնի Գրքի տպագրության համար: Ի վերջո Մարտինն իր ագարակի 151 ակրը վաճառեց՝ փակելու տպագրության ծախսերը:

Վարդապետություն և Ուխտեր 19.23–24

Փրկիչը վկայում է, որ խաղաղությունը գալիս է Նրանից սովորելուց:

Մտածեք մի իրավիճակի մասին, երբ դուք ստիպված եք եղել ինչ որ դժվար մի բան անել, որը գիտեիք որ ճիշտ է, բայց դուք համոզված չէիք կամ նյարդայնանում էիք, թե ինչպես այն կստացվի: (Օրինակ, դուք գուցե զգացել եք, որ անհրաժեշտ է հեռու մնալ որոշ ընկերներից, որովհետև նրանք վատ ազդեցություն էին ձեզ համար): Ի՞նչն օգնեց ձեզ հավատք ունենալ անելու այն, ինչ գիտեիք, որ ճիշտ է, չնայած դժվար էր:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Որո՞նք են այն մի քանի դժվար բաները, որ ձեզանից խնդրվել է անել կամ ինչ որ ժամանակ կարող է խնդրվել որ անեք, որովհետև դուք Եկեղեցու անդամ եք: Ինչո՞ւ են դրանք դժվար եղել կամ ինչո՞ւ դժվար կլինեն ձեզ համար անել:

    2. Արդյոք ձեր զգացումները և արձագանքը կփոխվե՞ր կախված այն բանից, թե ով էր խնդրում ձեզ անել այդ դժվարին բանը: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 19 բաժնի նախադրությունը և նշեք, թե այս հայտնության մեջ ով է պատվիրան տվել Մարտին Հարրիսին: Եթե դուք լինեիք Մարտինի վիճակում, ինչպես կարող էր օգնել ձեզ իմանալը, որ այս պատվիրանը տրվել էր Աստծուց:

Մարտին Հարրիսը մտահոգված էր Մորմոնի Գրքի տպագրության համար վճարելու նպատակով իր ագարակի մի մասը գրավ դնելու հարցով: Տերը պատասխանեց Մարտինի մտահոգությանը՝ բացահայտելով որոշ բաներ, որոնք նա կարիք ուներ անելու և որոշ բաներ, որոնք նա կարիք ուներ իմանալու: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.23 հատվածը և նշեք Փրկչի խոստումը Մարտին Հարրիսին:. (Վարդապետություն և Ուխտեր 19.23 համարը սուրբ գրության սերտման հատված է): Գուցե կամենաք գրել հետևյալ սկզբունքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Եթե մենք սովորենք Քրիստոսից, լսենք Նրա խոսքերը, և քայլենք Նրա Հոգու հեզությամբ, ապա կունենանք խաղաղություն:

  1. օրագրի պատկերակՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Ե՞րբ եք զգացել այս սկզբունքում խոստացված խաղաղությունը, երբ արել եք այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ սուրբ գրություններն ուսումնասիրելը, գերագույն համաժողովում և Եկեղեցու այլ ժողովներում ելույթներ լսելը և ավետարանի օրհնությունների մասին խորհրդածելը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.24 հատվածը, փնտրելով թե Մարտին Հարրիսը ինչ սովորեց Հիսուս Քրիստոսի մասին: Խորհեք թե ինչպես կարող է այս իմանալն օգնել ձեզ խաղաղություն զգալ, երբ ձեզ խնդրվում է անել ինչ-որ դժվար բան Տիրոջ համար:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված—Վարդապետություն և Ուխտեր 19.23

  1. journal iconՈրպես սուրբ գրության սերտման այս հատվածն անգիր սովորելու օգնություն, սուրբ գրության ուսումնասիրության ձեր օրագրում գրեք Ա–Դ տառերը: Ապա կարդացեք Վարրդապետություն և Ուխտեր 19.23 հատվածը քանի անգամ, որ կարող եք՝ 2 րոպեում: Երբ ժամանակը սպառվի, փակեք ձեր սուրբ գրությունները և Ա–Գ տառերի կողքին թվարկեք երեք բաներ, որոնք մենք պետք է անենք: Ապա, Դ տառի կողքին գրեք, թե ինչ է Տերը խոստացել, որ մենք ձեռք կբերենք, եթե մենք անենք այդ երեք բաները:

Վարդապետություն և Ուխտեր 19.25–35

Տերը պատվիրում է Մարտին Հարրիսին վաճառել իր կալվածքը Մորմոնի Գրքի տպագրության համար:

Մարտին Հարրիսին խաղաղություն խոստանալուց հետո, որը պայմանավորված էր Փրկչից սովորելուց և Նրա խոսքերը լսելուց, Տերը նրան լրացուցիչ պատվիրաններ և խորհուրդներ տվեց: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.26 հատվածը, փնտրելով թե ինչ էր Տերը պատվիրել Մարտին Հարրիսին անել: (Մարտինն իսկապես գրավ դրեց 151 ակր հողակտորը իր ագարակի, որը հնարավոր դարձրեց Մորմոնի Գրքի տպագրումը:)

Մարտին Հարրիսի ագարակը

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 19.25–35 հատվածը, փնտրելով պատվիրանները և խորհուրդը, որ Տերը տվեց Մարտին Հարրիսին: Երբ կարդաք, նշելու մտադրությամբ փնտրեք «Ես պատվիրում եմ» և «դու պետք է» արտահայտությունները:

Տերը հոգ էր տանում Մարտին Հարրիսի մասին և տվել է նրան հատուկ պատվիրաններ նրա անձնական հանգամանքների համար: Մենք բավականաչափ տեղեկություն չունենք, թե ինչու են Մարտին Հարրիսին տրվել որոշակի պատվիրաններ: Այնուամենայնիվ, Տերը հստակ ասել է, թե ինչ կպատահեր, եթե Մարտինն արհամարհեր այդ պատվիրանները: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.33­ը, փնտրելով այն, ինչ Տերն էր ասել կպատահեր, եթե Մարտինը «անտեսեր այդ խորհուրդները»: Այս համատեքստում, անտեսել բառը նշանակում է արհամարհել ինչ-որ բան, որովհետև այն թվում է անկարևոր կամ փոքր արժեք ունեցող: Դուք գուցե կամենաք գրել այս սահմանումը ձեր սուրբ գրություններում անտեսելբառի կողքին:

  1. journal iconՄտածեք որոշ պատվիրանների և խորհուրդների մասին, որոնք դուք ստացել եք Տիրոջ կողմից՝ առաքյալների և մարգարեների, քահանայության օրհնությունների (ներառյալ ձեր հայրապետական օրհնությունը, եթե դուք ստացել եք այն) և քահանայության ղեկավարների միջոցով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու է կարևոր հետևել այդ առաջնորդությանը:

Երեց Ռասսել Մ. Նելսոն

Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, տվել է հետևյալ խորհուրդը. «Պահեք Աստծո բոլոր պատվիրանները, իմանալով, որ դրանք տրվել են՝ օրհնելու Իր զավակներին և նրանց ուրախություն բերելու: [Դուք] կհանդիպեք մարդկանց, ովքեր ընտրում են, որ պատվիրանները նրանք կպահեն և անտեսում են մյուսները, որոնք ընտրում են խախտել: Ես դա կոչում եմ հնազանդության ճաշարանային մոտեցում: Զանազանելու և ընտրելու այդ սովորույթը արդյունք չի բերի: Այն կտանի դեպի թշվառություն: Որպեսզի մարդ նախապատրաստվի հանդիպելու Աստծուն պետք է պահի բոլոր Նրա պատվիրանները: Հավատք է պահանջվում դրանց հնազանդվելու համար և Նրա պատվիրանները պահելը կզորացնի այդ հավատքը («Հավատքով դիմավորեք ապագան»,Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 34):

Մտածեք, թե արդյոք դուք ունե՞ք միտում անտեսելու կամ արհամարհելու Տիրոջ կողմից տրված որևէ պատվիրան և արդյոք կա՞ որոշակի պատվիրան, որին դուք կարող եք հնազանդվել ավելի մեծ նվիրվածությամբ:

Վարդապետություն և Ուխտեր 19.36-41

Տերը խորհուրդ է տալիս Մարտին Հարրիսին նրա ծառայության վերաբերյալ:

Ճիշտ Մարտին Հարրիսի նման, մենք պետք է որոշենք արդյոք մենք կենթարկենք մեր կամքը Հոր կամքին, նույնիսկ երբ այն, ինչ Նա խնդրում է, դժվար է: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվել է մի երիտասարդ տղամարդու մասին հետևյալ պատմությամբ, որը պետք է որոշեր ենթարկեր իմ կամքը Հոր կամքին թե ոչ: Կարդացեք այս պատմության առաջին մասը և համեմատեք այդ երիտասարդի փորձառությունը Մարտին Հարրիսի փորձառության հետ:

President Thomas S. Monson

«Ծնված լինելով աղքատության մեջ, բայց դաստիարակվելով հավատքով, Խոսե Գարսիան հին Մեխիկոյից պատրաստվել էր միսիայի կանչվելու: Ես ներկա էի այն օրը, երբ եկավ նրա միսիայի երաշխավորագիրը: Այնտեղ կար մի միտք. «Եղբայր Գարսիան կծառայի իր ընտանիքի մեծ զոհաբերության գնով, որովհետև նա մեծ օգնություն է իր ընտանիքի համար: Նա ունի միայն մեկ ունեցվածք՝ թանկարժեք դրոշմանիշերի հավաքածու, որը նա կամենոմ է վաճառել, եթե անհրաժեշտ է, օգնելու ֆինանսավորելու իր միսիան»

Նախագահ Քիմբալն ուշադիր լսեց, երբ այդ միտքը կարդացին նրան, ապա պատասխանեց. «Թող վաճառի իր դրոշմանիշերի հավաքածուն: Նման զոհաբերությունը օրհնություն կլինի նրա համար»» (“Profiles of Faith,” Ensign, Nov. 1978, 56):

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում. Ինչպե՞ս կարող են դժվարին որոշումները, ինչպիսին Խոսեն պետք է ընդուներ, ավելի հեշտ լինել, եթե մենք արդեն զգացել ենք այն խաղաղությունը, որն առաջանում է Տիրոջ պատվիրաններին հնազանդվելուց:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19:36–41­ը, փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք կատարենք Տիրոջ կամքը, Նա կտա մեզ օրհնություններ, որոնք ավելի մեծ արժեքի են, քան երկրի գանձերը:

Երկրային գանձերից ավելի մեծ արժեքի ինչպիսի օրհնություններ ձեր կարծիքով Խոսեն կստանա միսիա ծառայելով: Կարդացեք պատմության ավարտը և փնտրեք լրացուցիչ օրհնություն, որը Խոսեն կստանա կիրառելով այս սկզբունքը:

President Thomas S. Monson

«Ապա, փայլն աչքերին և ժպիտը դեմքին, այս սիրառատ մարգարեն [Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը] ասաց. «Ամեն ամիս Եկեղեցու վարչությունում մենք հազարավոր նամակներ ենք ստանում աշխարհի բոլոր մասերից: Հոգ տարեք, որ մենք պահենք այդ դրոշմանիշները և տանք դրանք Խոսեին իր միսիայի ավարտին: Առանց վճարի նա կունենա դրոշմանիշների լավագույն հավաքածուն Մեքսիկայի երիտասարդների մեջ (“Profiles of Faith,” 56):

Խորհեք, թե այս դասից սովորած վարդապետություններն ինչպես կարող են օգնել զորացնել ձեր հոժարակամությունը՝ Աստծուն ենթարկելու ձեր կամքը:

Մարտին Հարրիսը հնազանդվեց Մորմոնի Գրքի տպագրության համար իր ունեցվածքից բաժին հանելու պատվիրանին: Մարտինի ընտրության պատճառով միլիոնավոր կյանքեր օրհնվեցին և կշարունակեն օրհնվել: Խորհեք, թե դուք ինչ կարող եք անել ավելի լավ ենթարկելու ձեր կամքը Երկնային Հոր կամքին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 19.23–41 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.